00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Համացանցամոլություն. ինչո՞վ են զբաղվում հայերը ցանցում

© Sputnik / Asatur YesayantsФейсбук, Facebook
Фейсбук, Facebook - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սարդոստայնի հայտնվելուն պես հսկայական թվով խնդիրներ են առաջացել, բայց առանց դրա էլ գլոբալ աղետ կլինի։ Չէ՞ որ, Համացանցն այն է, առանց ինչի իր կյանքը չի կարող պատկերացնել մեր մոլորակի յուրաքանչյուր երկրորդ բնակիչը։

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik. Համացանցամոլությունը պատել է ողջ աշխարհը։ «Սարդոստայնի» հայտնվելուն զուգընթաց մեծ թվով խնդիրներ առաջացան, բայց առանց դրա էլ գլոբալ աղետ կսկսվի։ Չէ՞ որ, Համացանցն այն է, առանց ինչի իր կյանքը չի կարող պատկերացնել մեր մոլորակի յուրաքանչյուր երկրորդ բնակիչը` ինչպես դեռահասներն ու երիտասարդությունը, այնպես էլ ավագ սերնդի ներկայացուցիչները։ Վաղ թե ուշ պետք է լինում օգտվել ժամանակակից սարքից կամ համակարգչային գրագիտություն սովորել, որ գոնե հնարավոր լինի կապ պահել բարեկամների հետ սկայպով։ Sputnik Արմենիա պորտալը որոշել է փոքրիկ ուսումնասիրություն կատարել և հասկանալ, թե ինչով են զբաղվում հայերը համաշխարհային սարդոստայնում թափառելիս։

Սոցիալական ցանցեր


Հայ օգտագործողները հատուկ վերաբերմունք ունեն Facebook, Օդնոկլասնիկի, ՎԿոնտակտե և մի փոքր պակաս պահանջված Twitter սոցիալական ցանցերի նկատմամբ։ Դա միանգամայն նորմալ երևույթ է, քանի որ ողջ աշխարհում մարդիկ իրենց կյանքը չեն պատկերացնում առանց այդ և այլ կայքերի ամենօրյա այցելության։

Ինչ–որ մեկն այնտեղ մտնում է շփվելու, մյուսը` աշխատելու, երրորդը` լուրեր կարդալու համար, ոմանք խաղեր են խաղում կամ պարզապես «լայք» են դնում իրենց իրական և վիրտուալ ընկերների լուսանկարներին կամ ստատուսներին։
 
Լուրեր

Հայերը շատ հետաքրքրասեր ժողովուրդ են։ Նրանց դուր է գալիս ամեն օր տեղեկություն ստանալ այն մասին, թե ինչ է կատարվում աշխարհում, առավել ևս, որ համացանցի տարածված հասանելիության շնորհիվ, հեռուստացույցը և ռադիոն մղվում են հետին պլան։ Թոփ–ընթերցվողների շարքում են` Արցախյան թեման, Ադրբեջան, Ռուսաստան, Թուրքիա։

Հայերի համար պակաս հետաքրքիր են ինչպես Հայաստանի, այնպես էլ արևմտյան երկրների շոու–բիզնեսի ներկայացուցիչների մասին, ինչպես նաև սկանդալային, քրեական լուրերը։

Տեսանյութեր և երաժշտություն

Տեսանյութերի դիտումը ցանցում ամբողջ աշխարհում հատկապես երիտասարդ սերնդի սիրված զբաղմունքներից է։ Տեսանյութերը կարող են լինել ցանկացած բովանդակության… Ամեն օր տարբեր կայքերում, մասնավորապես, Youtube տեսահոսթինգում դիտվում են միլիոնավոր տեսանյութեր։ Այո–այո։ Նույնիսկ անպարկեշտ բնույթի։ Հայկական ինտերնետ օգտատերերը ֆիլմեր, երաժշտական տեսահոլովակներ են բեռնում, ինչպես նաև ցանց են ներբեռնում իրենց լուսանկարները և տանը նկարահանված տեսահոլովակները։ 
 
Սնունդ

Բոլորին հայտնի է, որ հայերը սիրում են համեղ կերակրատեսակներ ուտել, այդ պատճառով էլ հայ տնային տնտեսուհիներին հաճախ հետաքրքրում են խոհարարական կայքեր, որտեղ կարելի է և ամենօրյա, և տոնական կերակրացանկի նոր բաղադրատոմսեր գտնել։

Առցանց գնումներ

Ինտերնետ–խանութները շատ տարածված են ամբողջ աշխարհում, այդ թվում` Հայաստանի բնակիչների շրջանում։ Ի սկզբանե հայերն անվստահությամբ էին վերաբերվում գնումների այդ տեսակին, սակայն վերջին տարիներին առցանց գնումները մեծ տարածում են գտել։ Ընդ որում, համացանցով պատվիրվում են միանգամայն տարբեր ապրանքներ` պարագաներից մինչև մեծ տեխնիկա, թանկարժեք ժամացույցներ և հագուստ։

Վաստակ

Շատերի, հատկապես ֆրիլանսերների համար համացանցով աշխատանքը եկամտի աղբյուր է, և հայերը բացառություն չեն։ Այսօր գոյություն ունեն մեծ թվով կայքեր, որոնք հնարավորություն են տալիս ցանցում գումար վաստակել` քոփիրայթինգի կայքեր, գովաազդի seo-կայքեր, լրատվական կայքեր։ Հատկապես նախաձեռնողները սկսում են իրենց բիզնեսը` սեփական ռեսուրսը ստեղծելով ցանցում և առաջ տանելով այն։

Լինել անվտանգ հեռավորության վրա


Սմարթֆոնի միջին վիճակագրական օգտատերն այն ձեռքն է վերցնում օրական 150 անգամ։ Հարկ է լինում վերաձևակերպել ամբողջ աշխարհում հայտնի արտահայտությունը, որը նախազգուշացնում է ծխախոտ օգտագործողներին` «Առողջապահության նախարարը նախազգուշացնում է», ավելացնելով, որ «պետք չէ վերածվել համացանցային ստրուկի»։ Առանց համացանցի կյանքն ավելի բարց և ձանձրալի կլիներ, բայց այնուամենայնիվ, պետք չէ մոռանալ, որ մենք բոլորս իրական մարդիկ ենք, կենսաբանական էակներ ենք, և մեզ պարզապես անհրաժեշտ է շփումը բնության և իրական մարդկանց հետ։ Չէ՞ որ, համացանցը հաճախ առողջական խնդիրներ է առաջացնում, մասնավորապես, հոգեկան բնույթի (հատկապես դեռահասների մոտ, ովքեր առցանց խաղեր և անհասկանալի մարդկանց հետ շփում են սիրում)։

Այդ պատճառով «պետական կարևորության գործերն» ավարտելուց հետո զբաղվեք ինչ–որ օգտակար բանով` սպորտով, թարմ քամաց հյութ խմելով, գրքի ընթերցանությամբ, ուտելիքի պատրաստմամբ, բույսերի խնամքով կամ նրանով, ինչ որ ձեզ հաճույք է պատճառում համակարգիչների, պլանշետների և բջջային հեռախոսների սահմաններից դուրս։

Մի փոքր վիճակագրություն

Ներկայում աշխարհում գոյություն ունի համացանցի 3.2 միլիարդ օգտագործողներ (Երկրի ողջ բնակչությունը կազմում է 7.2 միլիարդ), նրանցից 2 միլիարդն ապրում են զարգացող երկրներում։ Միայն Հայաստանում մոտ 1.5 միլիոն ինտերնետ–օգտագործող կա, այսինքն` հանրապետության յուրաքանչյուր երկրորդ բնակիչը։

Եվ վերջում…

Այնպես որ, ցանցում հայերն ամեն օր աշխատանք են փնտրում, շփվում են Skype–ում, լուսանկարներ են դնում Instagram–ում, զրուցում են չատերում, ծանոթանում են ծանոթությունների կայքերում, բախվում են իրենց էջերը կոտրելու դեպքերի և հարցեր ու պատասխաններ են փնտրում համակարգչից վիրուսը հանելու և տվյալները վերականգնելու մասին։ Վերջին տարիներին զվարճալի դեմոտիվատորներով կամ սրտառուչ պատմվածքներով կայքերը նույնպես սկսել են հետաքրքրել Հայաստանի բնակիչներին։

Լրահոս
0