00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քրեական ամառ 2015. ամենաաղմկահարույց հանցագործությունների հնգյակը

© Photo : Федор ОбмайкинУголовное дело
Уголовное дело - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Էքստրասենսի սպանությունը, մարզպետի որդու հետ կապված սկանդալը և ավիաընկերության տնօրենին ծեծի ենթարկելն անցած ամառ ապշեցրին Հայաստանի բնակիչներին

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի– Sputnik. Հայաստանում այս ամառն աչքի ընկավ ոչ միայն աննախադեպ շոգով, բազմաթիվ վառ մշակութային միջոցառումներով և բողոքի զանգվածային ակցիաներով, այլև մի շարք քրեական հանցագործություններով։ Sputnik Արմենիա պորտալը հավաքել է այս ամռան հինգ աղմկահարույց հանցագործությունները։

Էքստրասենսի սպանությունը կամ «Յանուս» թատրոնի տնօրենի «երկրորդ դեմքը»

«Վեցերորդ զգայարան» հայտնի հաղորդման մասնակից, էքստրասենս Անի Մաջնունյանի դաժան սպանությունը տեղի ունեցավ օգոստոսի 5–ին։

Մաջնունյանը հայտնի հիրոմանտ էր, գուշակ, զբաղվում էր այլընտրանքային բժշկությամբ։ Կինը սպանվել էր անասելի դաժանությամբ. նրան հասցվել է դանակի ավելի քան 50 հարված, ընդ որում, դանակի շեղբը մնացել էր զոհի մարմնի մեջ։

Ани Маджнунян - Sputnik Արմենիա
Էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության մեջ մեղադրվողը նոր բացահայտումներ է ներկայացրել կալանավայրից
Սպանվածի բնակարանը տակնուվրա էր արվել, ամենայն հավանականությամբ, նրան փորձել էին թալանել։ Մահացածի ընկերուհիներից մեկի խոսքով` Անին չի թաքցրել, որ տանը մեծ գումար է պահել նվիրատվության համար։ Նա շատ հյուրընկալ էր և հաճախ էր իր տուն հրավիրել քիչ ծանոթ մարդկանց։

Մեկ օր անց ոստիկանությունը հայտարարեց հանցագործությունը բացահայտելու և ենթադրվող մարդասպանին կալանավորելու մասին։ Էքստրասենսի սպանության մեջ մեղադրվում է 20–ամյա մի դերասան, ով հաճախ է այցելել մահացածին։ Նա «Յանուս» թատրոնի ղեկավար Մուշեղ Մխիթարյանն է։ Ավելի ուշ պարզվել է, որ դրանից մի քանի ամիս առաջ նա նման սյուժեով սցենար է գրել ծանոթի կողմից աղջկա սպանության մասին։ Քննությունը դեռ շարունակվում է…

Մարզպետի որդին` նոր քրեական գործի մասնակից

Այս տարվա աղմկահարույց հանցագործությունների ցանկը համալրվել է հերթական քրեական գործով, որին մասնակից է Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի որդին` Տիգրան Խաչատրյանը։

Մայիսի 2–ին Գորիսում` «Սդղի գյոլ» կոչվող վայրում, տեղի է ունեցել ՃՏՊ այն պատճառով, որ երկու մեքենաներ «չեն կիսել» ճանապարհը։ Ծեծկռտուք է սկսվել, որի հետևանքով տուժել են Զաքարյան եղբայրները։
Оглашение приговора по делу о похищении сына Е.Касперского - Sputnik Արմենիա
ՔԿ. Սյունիքի մարզպետի որդուն մեղադրանք է առաջադրվել
Ինչպես կարծում են քննիչները, հենց Տիգրան Խաչատրյանն է դաժան ծեծի ենթարկել Հարություն Զաքարյանին, որից հետո նա զրկվել է մի աչքից։ Իսկ նրա եղբայրը` Մուշեղ Զաքարյանը, ստացել է միջին ծանրության մարմնական վնասվածքներ։ Ավելի ուշ նրանց ծնողները  հայտարարել են, որ եղբայրներին ծեծել են մահակներով և  մետաղական առարկաներով։

Մամուլում լուրեր են տարածվել այն մասին, որ Խաչատրյանը մեկնել է Հայաստանից։

Սյունիքի մարզի դատախազությունում քրեական գործ հարուցելուց հետո հարցաքննվել է ավելի քան 10 մարդ, այդ թվում` տուժածները` Զաքարյան եղբայրները և նրանց ծնողները։ Քանի որ կասկածյալ Խաչատրյանը և ծեծի մի քանի մասնակիցները կամավոր չեն ներկայացել հարցաքննության, նրանց բերման են ենթարկել։ Հուլիսի 25–ին Խաչատրյանը ձերբակալվել է, ևս երկու օր անց նրան մեղադրանք է առաջադրվել առողջությանը կանխամտածված ծանր վնաս հասցնելու մեջ։ Ներկա պահին այդ գործով զբաղվում է Հայաստանի քննչական կոմիտեի հատուկ կարևոր գործերի հետաքննության գլխավոր վարչությունը։

Ավիաընկերության տնօրենին ծեծի ենթարկելու հետ կապված սկանդալը


Մեծ իրարանցում առաջացրեց նաև «Air Armenia» ավիաընկերության տնօրեն Արսեն Ավետիսյանին ծեծի ենթարկելու հետ կապված պատմությունը, ինչում կասկածում են ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին։

Օգոստոսի 15–ին Ավետիսյանը տեղափոխվել էր հիվանդանոց` քթի կոտրվածքով և ուղեղի ցնցումով։ Երկու օր հետո նա հայտարարեց, որ իրենց ծեծել են ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրահանգով։

Տեղի ունեցածի մասին առաջինը հայտարարել էր Ավետիսյանի կինը` Իզաբելլա Մելքումյանը։ Նա պատմել էր, որ Հայրապետյանի թիկնապահներն առևանգել և ծեծել են իր ամուսնուն։ Նրա խոսքով` «Air Armenia»–ն «Տարոն–ավիա» ավիաընկերության սեփականատեր Գառնիկ Պապիկյանին գումար է պարտք եղել, և Պապիկյանը դիմել է ՀՖՖ նախագահին` պարտքը վերադարձնելու խնդրանքով։
Президент Федерации футбола Армении Рубен Айрапетян - Sputnik Արմենիա
Ռուբեն Հայրապետյանը խոստովանել է, որ ոտքերով հարվածել է Արսեն Ավետիսյանի մարմնի տարբեր մասերին
Մելքումյանը պատմել է, որ Հայրապետյանն իր ամուսնուն հրավիրել է հանդիպել սրճարանում, հանդիպման ժամանակ էլ հարձակվել և ծեծել են Ավետիսյանին։ Ընդ որում տուժածը մի քանի անգամ փոխել էր իր ցուցմունքը։ Սկզբում նա հայտարարել է, որ իրեն միանգամից սկսել են ծեծել Հայրապետյանի թիկնապահները, իսկ հետո ասել էր, որ առաջինն իրեն հարվածել է ՀՖՖ նախագահը, ինչից հետո նա վայր է ընկել և չի տեսել, թե ովքեր են ծեծել։ Ավելի ուշ նա ընդհանրապես ժխտեց առևանգման փաստը` նշելով, որ ինքնակամ գնացել է հանդիպման Ֆուտբոլի ակադեմիա և այնտեղ իրեն ոչ ոք բռնի ուժով չի պահել։

Իսկ ՀՖՖ նախագահն իր հերթին նշել է, որ վիճաբանության ժամանակ ոտքով հարվածել է Ավետիսյանին, քանի որ «խոսակցությունն այդպես էլ չստացվեց»։

Ավետիսյանի մարմնական վնասվածքները թեթև և միջին ծանրության էին, և քանի որ նա հրաժարվել էր Հայրապետյանի նկատմամբ պահանջներ ներկայացնելուց, քրեական գործ չէր հարուցվել։ Այս ամենով ամեն ինչ հարթվեց։

Հրաձգություն ծննդատանը. տղամարդը հրազենով վիրավորել էր կնոջը, այնուհետև ինքնասպան եղել

Հուլիսի 30–ի առավոտյան երևանյան ծննդատներից մեկում տեղի ունեցած ողբերգությունն իսկական շոկ էր առաջացրել հասարակության շրջանում։ 33–ամյա Հայկ Վարդանյանը եկել էր ծննդատուն, որպեսզի տեսակցի նոր ծննդաբերած կնոջը, մտել էր կնոջ հիվանդասենյակ, երկու անգամ կրակել նրա ուղղությամբ, այնուհետև ինքնասպան եղել։

Մելինե Ասատրյանը ծանր վիճակում տեղափոխվել էր մեկ այլ հիվանդանոց, որտեղ նրան սպասում էր բարդ վիրահատություն, որը տևեց մի քանի ժամ։ Վիրահատության ժամանակ հիվանդանոցում է գտնվել առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը։ Ավելի ուշ կնոջ վիճակը կայունացել էր, և այժմ նրա կյանքին ոչինչ չի սպառնում։

Խուզարկության ժամանակ ոստիկանությունը Մելինեի ամուսնու մոտ հայտնաբերել էր երկու ատրճանակ, որոնցից մեկով նա կրակել էր, իսկ մյուսը եղել էր գրպանում։

Տեղեկություններ կան, որ տղամարդը Քիթ Հայկո կեղծանունով հայտնի քրեական հեղինակությունն է։ Նա հիվանդագին խանդ ուներ և կասկածում էր կնոջն անհավատարմության մեջ։ Տեղի ունեցած ողբերգության պատճառները մինչև հիմա որոշված չեն, սակայն հայտնի է, որ հանցագործության պահին տղամարդը եղել է ուժեղ էմոցիոնալ սթրեսի մեջ։

Եղբոր վրա` կացնով…

Եվս մի սարսափելի հանցագործություն ցնցեց երևանցիներին օգոստոսի 17–ին, երբ սեփական տանը սպանված գտան 25–ամյա Վլադիմիր Կարապետյանին։
Топор - Sputnik Արմենիա
Երևանում կացնահարված երիտասարդի սպանության մեջ կասկածում են նրա հարազատ եղբորը
Կացնահարված տղամարդու մարմինը գտել էր սպանվածի մայրը։ Ոստիկանությունը միանգամից կասկածեց սպանվածի եղբորը` 37–ամյա Կարապետ Կարապետյանին (երկու եղբայրներն ապրել էին միևնույն  բնակարանում, նրանց մայրն ապրել է առանձին` երրորդ որդու հետ միասին)։ Հարևանները պատմել են, որ եղբայրների միջև բազմիցս կոնֆլիկտներ են ծագել։

Կասկածյալին ձերբակալեցին հաշված օրերի ընթացքում։ Հանցագործության վայրի զննման ժամանակ կասկածյալն անձամբ ներկայացրել էր հանցագործության զենքը` կացինը և հագուստը, որը կրել էր սպանության պահին։

Լրահոս
0