00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կատյայի հայկական հարսանիքը

© JewelrygossipsСвадьба
Свадьба - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հարսանիքի ժամանակ որևէ մեկը չի հիշում տխուր վիճակագրությունն այն մասին, որ այսօր ավելի ու ավելի հաճախ են ամուսնալուծվում հարսանիքի մեկ տարին չբոլորած զույգերը

Դիանա Մխիթարյան

ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik. Սիբիրից եկած Կատյան իսկական իրարանցում առաջացրեց, երբ ամուսնուն թողեց ու վազեց հարսի ծաղկեփունջը բռնելու։ Նա, իհարկե, ծաղկեփունջը չբռնեց, բայց մի լավ ուրախացրեց երեք հարյուրից ավելի հյուրերին, ու ինքն էլ շատ ուրախացավ։ Այլ կերպ չէր էլ կարող լինել. նա կյանքում առաջին անգամ էր մասնակցում իսկական հայկական հարսանիքի:

Հայկական հարսանիքները հիմնականում լինում են ուրախ, «շատ խմած» կամ ոչ այնքան, ժամանակակից կամ ոչ այնքան, հաճախ՝ առանց կռիվների, երբեմն՝ քեֆը պարտադիր «հարամ անող» հյուրերի ցանկով։ Դա, սակայն, չի խանգարում, որ Հայաստանում ամուսնացողների ութսուն տոկոսն իր վերջին կոպեկը ծախսի, դեռ մի բան էլ պարտք մնա բանկերին կամ բարեկամներին` իր երազանքների հայկական հարսանիքը նշելու համար։

Միջին հաշվարկով` հարսանիքի յուրաքանչյուր մասնակցի համար անհրաժեշտ է 10-15 հազար դրամ ռեստորանի համար, 500 հազարից մեկ միլիոն դրամ` լուսանկարահանումների ու տեսանկարահանումների, ամենաքիչը 150 հազար դրամ` տորթի համար, եթե հարուստ ես, մոտ մեկ միլիոն դրամ պետք է առանձնացնել լավ երաժիշտների, 500 հազարից սկսած` հարսանիքի մասին երգեր երգող աստղերի համար, ու էլի մի քանի հազարի «մանր-մունր» ծախսեր, և վերջ.  կարելի է հարսանիքը վայելել:

Կատյայի առաջին հայկական հարսանիքն էլ մոտավորապես այդպիսին էր: Ավելին` նրա բախտն այնքան էր բերել, որ հատուկ Ռուսաստանից եկած հյուրերի համար հայկական ավանդական թամադաներին փոխարինելու եկած հանդիսավարներից մեկը ռուսախոս էր: Այսինքն` ևս միլիոնուկես գումարենք վերը նշված թվերին:

Հայկական հարսանիքներում հիմա շատ բան է փոխվել: «Կրեատիվն» այնքան է ներխուժել Հայաստան, որ Ռուսաստանում հազար ու մի հարսանիք տեսած Կատյան չկարողացավ զսպել իրեն ու ողջ ձայնով ճչաց, երբ հարսն ու փեսան սրահ մտան մեքենայով, դահլիճում որոտաց հրավառությունը, իսկ հարազատները սկսեցին նվերները նորապսակներին հանձնել պարելով: Նվերը պարելով հանձնելը ավանդական հարսանիքից մնացած ավանդույթներից է: Սկեսուրը հարսի համար պատրաստած թանկարժեք ոսկե զարդն անպայման պարելով է հանձնում, որպեսզի հարսն իր հետ միայն ուրախություն բերի ամուսնու տուն:

© IvyellenweddinginvitationsՀարսնացուի ընկերուհիները
Свадьба. Подружки невесты - Sputnik Արմենիա
Հարսնացուի ընկերուհիները

Հարսանիքի ժամանակ որևէ մեկը չի հիշում տխուր վիճակագրությունն այն մասին, որ այսօր ավելի ու ավելի հաճախ են ամուսնալուծվում հարսանիքի մեկ տարին չբոլորած զույգերը:  Հարսանիքի օրը ոչ մեկին դա չի հետաքրքրում:

Կատյային, օրինակ, շատ էր հետաքրքում այն լավաշի համը, որը սկեսուրը հարսին տուն բերելիս նորապսակների ուսերին փռեց, անչափ կարևոր էր ընկույզի ու մեղրի խառնուրդն ու դրա խորհուրդը, որն էլի սկեսուրը զույգին հրամցրեց: Իսկ Կատյային բաժին հասավ հարսի մոր տանը խնամիներին տված շատ քաղցր գաթան ու մեկ կոնֆետ այն մի քանի բռից, որ հարսի գլխին լցրեցին քողն ամրացնելիս` ի նշան պտղաբերության: Կատյան մոռացավ, որ ամուսնացած է ու արագ-արագ կերավ ձեռքն ընկածը: Հայ տատիկներից մեկը հասցրել էր ասել` ինչն ինչի համար էր, և հարսից հետո Կատյան գրկեց հյուրերից մեկի փոքրիկ տղային: Կապ չունի, որ տղա երեխաներ գրկած շատ հարսներ աղջիներ են ունենում: Հայերը հավատում են ու Կատյային էլ հավատացրել էին, որ հարսն ինչ սեռի երեխա գրկի, ինն ամիս հետո նույն սեռի երեխա կունենա:

Իսկ առայժմ քաղաքի ամենամեծ ու մոդայիկ հարսանյաց սրահում խորովածի հոտն է տիրում, ու հայկական ամենաթանկարժեք կոնյակները լցվում են հայ ու ռուս հյուրերի բաժակները: Հետո կոնյակին ու խորովածի տեսականուն միանում են ձուկը, ճուտն ու քյուֆթան, խառնվում է այս հարսանիքի համար պարտադիր ռուսական օղին, չի լռում հայկական երաժշտությունը, ու ոչ ոք չի նկատում, թե ինչպես է հասնում կեսգիշերային հրավառության ժամանակը: Երևանում ժամը 22:00-ից հետո հրավառությունն արգելվում է օրենքով, բայց հարսանիքը շքեղ, տոնական հրավառությամբ ավարտելու համար մոռացության են մատնվում բոլոր տուգանքները:

Կատյան իր տեսած հայկական առաջին հարսանիքից հեռանում է կուշտ փորով ու գինովցած, հինգ ժամ շարունակ պարելուց` բժժած, ձեռքին` բրենդային հախճապակե տարոսիկ, վստահ, որ այս հարսանիքից հետո հայկական հարսանիքն իր դուռն էլ է թակելու: Սիբիրում առանց հարսանիքի էր ամուսնացել. ուղղակի որոշել էին միասին ապրել: Մինչև Հայաստանից հեռանալը, թեկուզ առաքելական, բայց հայկական եկեղեցում կպսակվի: Հայկականն առաջին հարսանիքն էր, որ ռուս կնոջը ստիպել էր արտասվել:

Հ.Գ.
Հարսանիքից որոշ ժամանակ հետո պատրաստ կլինի տեսագրությունը: Այն առաջ ու հետ կանեն միլիոն անգամ: Կհաշվեն հարսի պարի ժամանակ հավաքված փողը, հազար անգամ կզննեն նվերները, ու վերջնականապես պարզ կլինի` պարտքով, թե առանց պարտքի ավարտվեց հարսանիքը: Մի բան հաստատ է` այս հարսանիքի մասնակիցները դեռ երկար ժամանակ կքննարկեն հյուր եկած բարձրահասակ շիկահերին:

Լրահոս
0