00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԽՍՀՄ փլուզումը` որպես դարի առեղծված

© SputnikСергей Маркедонов
Сергей Маркедонов - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանի արտասահմանյան տարածաշրջանագիտության և արտաքին քաղաքականության ամբիոնի դոցենտ Սերգեյ Մարկեդոնովը վերլուծում է ԽՍՀՄ փլուզումը և դրա հետ կապված քաղաքական գործընթացները

ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի– Sputnik. 24 տարի առաջ` 1991թ.–ի դեկտեմբերի 8–ին, կնքվեցին Բելովեժյան համաձայնագրերը։ Փաստաթուղթը ստորագրած երկրները (Ռուսաստանը, Ուկրաինան և Բելառուսը) փաստեցին, որ «ԽՍՀՄ–ը` որպես միջազգային իրավունքի սուբյեկտ և աշխարհաքաղաքական իրողություն, դադարեցնում է իր գոյությունը»։

Վերակառուցման «սխալ» պտուղները

1980–ականների վերջին և 1990–ականների սկզբին մենք ականատես եղանք հետաքրքիր ֆենոմենի։ Ռազմական գերտերությունը` գլոբալ անվտանգության համակարգի երաշխավորներից և ստեղծողներից մեկը, «միջուկային ակումբի» անդամը, սրընթաց փոխում է իր ներքին և արտաքին քաղաքականությունը։ Նա հրաժարվում է տնտեսության մոբիլիզացիոն մոդելից, միակուսակցական քաղաքական համակարգից, տեղեկատվական փակվածությունից և փորձում ընթանալ բարեփոխումների ճանապարհով, բացվել աշխարհի և սեփական քաղաքացիների համար։

ԽՍՀՄ փլուզումից հետո շուրջ 25 տարվա ընթացքում դրա տարածքում տեղի է ունեցել 9 զինված հակամարտություն, որոնք պատճառ դարձան բազմաթիվ մարդկային աղետների և միլիոնավոր փախստականների, ավերված տնտեսական ենթակառուցվածքի և մարդկանց միջև խզված կապերի։ ԽՍՀՄ 15 նախկին հանրապետություններից չորսը միմյանց հետ չունեն դիվանագիտական հարաբերություններ (Հայաստանը և Ադրբեջանը, Ռուսաստանը և Վրաստանը)։ Եվ թեև ՌԴ–ն և Ուկրաինան, չնայած Դոնբասում հակամարտությանը և Ղրիմի շուրջ իրավիճակին, պահպանում են Մոսկվայում և Կիևում դեսպանատները, այդ երկու երկրների հարաբերություններն անկում են ապրել Բելովեժյան համաձայնագրերի ստորագրումից ի վեր։

Դրա հետ կապված` օրինաչափ է հարցը. «Եղե՞լ է արդյոք ԽՍՀՄ փլուզումը «20–րդ դարի խոշորագույն աշխարհաքաղաքական աղետ» (ինչպես ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը), թե՞ այն նշանավորել է «չարի կայսրության վախճանը» (ինչպես բնորոշել է դա ԱՄՆ 40–րդ նախագահ Ռոնալդ Ռեյգանը)»։

Խորհրդային պետականության անկումը շարունակվում է

1991թ.–ի դեկտեմբերին աշխարհի երեսից ջնջվեց մի պետություն, որը զբաղեցնում էր ցամաքի մեկ վեցերորդ մասը, բայց խորհրդային պետականության փլուզման գործընթացը դեռ նոր էր սկսվել։

Խորհրդային Միության ֆորմալ իրավական վախճանը սկիզբ դրեց նոր ազգ-պետությունների ձևավորմանը, որը մինչև օրս չի ավարտվել։ ԽՍՀՄ անկումը միայն Բելովեժյան համաձայնագրերի ստորագրումը չէր Ռուսաստանի, Ուկրաինայի և Բելառուսի առաջնորդների կողմից։ Եվ նույնիսկ դրանց հետագա վավերացումը երեք սլավոնական պետությունների գերագույն խորհուրդների կողմից խորհրդային պատմության վերջակետը չդրեց, և նորանկախ պետությունների քաղաքական գոյությունը երկար տարիներ դարձավ խորհրդային մոտեցումների և մոդելների գերին։

Առաջին հերթին` կոմունիստական գաղափարախոսությունից իշխանական և  մտավորական վերնախավի հրաժարվելը չնպաստեց այն հաղթահարելուն։ Խորհրդային շրջանում ձևավորված շատ արժեքներ, պահվածքի նորմեր, քաղաքական մոտեցումներ շարունակում են որոշել նորանկախ պետությունների քաղաքական մշակույթը, որոնք ժամանակին Խորհրդային Միության կազմում էին։

Երկրորդ` ԽՍՀՄ–ը դիտարկվում էր որպես մի պետություն, որի գլխավոր սուբյեկտը ոչ թե քաղաքացին էր, այլ սոցիալիստական ազգերը։ Հենց այդ պատճառով ԽՍՀՄ անկումից հետո նոր պետությունների միջև սահմաններն օրինական ճանաչեցին ոչ բոլորը։ Այստեղից էլ զինված հակամարտությունները և գաղտնի սահմանային հակամարտությունները (որոնք գոյություն ունեն ԱՊՀ գրեթե բոլոր պետությունների միջև)։

Եվ այսօր տարածքային ամբողջականության խնդիր ունեցող երկրները ուշադրությունը կենտրոնացնում են «կորցրած հողերը» վերադարձնելու, ոչ թե տարբեր ժողովուրդների միջև տարաձայնությունները հաղթահարելու և կապեր հաստատելու վրա։ Որպես հետևանք` ավելի շատ ուշադրություն է դարձվում ոչ թե երկխոսությանը, այլ ուժեղ արտաքին քաղաքական գործընկերոջ կամ հովանավորի որոնմանը, որը պատրաստ է անհրաժեշտության դեպքում կանգնել թիկունքին։

Այսպիսով, ԽՍՀՄ փլուզումից հետո սկսված ինքնորոշման պատմական գործընթացը չի ավարտվել։ Մինչև նախկին Խորհրդային Միության տարածքում էթնոքաղաքական հակամարտությունների կարգավորումը և նոր սահմանների օրինական ճանաչումն անհնար է փլուզումը վերջնականապես ավարտված համարել։

Միաժամանակ, առանց այդ գործընթացն ավարտելու անհնար է խոսել հետխորհրդային երկրների կայացած պետականության, նրանց իրական անկախության և ժողովրդավարությանն անցում կատարելու մասին։

Լրահոս
0