00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Հայկ Բաբուխանյան
Ավելի բարդ իրավիճակ ՀՀ-ՌԴ հարաբերություններում վերջին 200 տարվա մեջ չի եղել.Բաբուխանյան
17:06
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փրկված մարսեցիներն` ուշադրության կենտրոնում

© MARK RALSTON / AFP Оскар - 2016
Оскар - 2016 - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Այս անգամ ամբողջ աշխարհի կինոյի սիրահարներն անքուն գիշեր անցկացրին փետրվարի 29-ին։ Լրահոս, ակտիվություն սոցցանցերում. աշխարհի 225 երկրների իրական և վիրտուալ ուշադրությունն ուղղված էր Լոս Անջելեսի Dolby Theatre, որտեղ տեղի ունեցավ «Օսկարի» 88-րդ մրցանակաբաշխության արարողությունը։

Ավանդաբար ամեն ինչ սկսվեց «բարձր նորաձևությունից», որն իր ողջ շքեղությամբ ու նրբագեղությամբ սավառնեց 150 մետրանոց կարմիր գորգի վրայով։ Հեռարձակման հանդիսատեսն ընդամենը մի քանի ժամի ընթացքում տեսավ հայտնի միլանյան շաբաթի զգեստներն ու կերպարները։ Նրանց թվում էին Քեյթ Ուինսլեթը` սև զգեստով ու սկզբունքորեն Armani նախընտրող Լեոնարդո դի Կապրիոն, Ալիսիա Վիկանդերը, որի զգեստն արդեն հասցրել էին համեմատել դիսնեյյան «Գեղեցկուհին և հրեշը» մուլտֆիլմի արքայադուստր Բելի զգեստի հետ։

© REUTERS/Lucy NicholsonՔեյթ Ուինսլեթ
Кейт Уинслет - Sputnik Արմենիա
Քեյթ Ուինսլեթ

Սակայն հանդիպման գլխավոր ինտրիգը պետք է ծավալվեր թատրոնի պատերի ներքո` պայքար 4 կիլոգրամանոց արձանիկի համար։

Մրցանակաբաշխությունը վարում էր սևամորթ կատակերգու Քրիս Ռոքը, ով ամբողջ գիշեր անդադար կատակում էր ռասայական սկանդալի թեմայով. «սևամորթների գործազրկություն», «արձանիկը ներկելու» և «Ռոքիի մաշկի գույնը փոխելու» առաջարկ և այլն։

Ընդհանուր առմամբ արարողության ամբողջ մարքեթինգային ու սցենարական գաղափարը կառուցված էր հանդուրժողական, երբեմն անհեթեթության հասնող ելույթների և «Օսկարի» միջռասայական վեճերին վերջակետ դնելու փորձերի վրա։

Եկեք միասին տեսնենք, թե ինչ անվանակարգեր էին ներկայացված և ովքեր հաղթեցին դրանցում

Երեկոյի առաջին մրցանակը ստացան Ջիշ Սինգերն ու Թոմ Մաքքարթին «Ուշադրության կենտրոնում» ֆիլմի «լավագույն օրիգինալ սցենարի» համար։ Սցենարը գրված է ամերիկյան դրամայի մոտիվներով և պատմում է Բոստոնում կաթոլիկ եկեղեցում սեռական բռնությունների շուրջ ծավալված սկանդալների մասին, որոնք ավարտվել են կարդինալ Բերնարդ Լոուի պաշտոնանկությամբ։

Ու միանգամից մեկ այլ տանդեմ` սցենարիստներ Չարլզ Ռենդոլֆ ու Ադամ Մակքեյ։ Նրանք իրենց հետ տարան «Նվազեցման խաղ» կենսագրական ֆիլմին «լավագույն ադապտացված սցենարի» համար տրված մրցանակը։ Ֆիլմը նվիրված է ԱՄՆ-ի հիփոթեքային ճգնաժամի իրադարձություններին։

© Robyn BECK / AFP Ալիսիա Վիկանդեր
Актриса Алисия Викандер - Sputnik Արմենիա
Ալիսիա Վիկանդեր

Ալիսիա Վիկանդերը, բացի իր հեքիաթային զգեստի մասին հնչած մի շարք հաճոյախոսություններից, ստացավ նաև մրցանակ «Դանիացի աղջիկը» ֆիլմում «երկրորդ պլանի լավագույն կանացի դերի» համար։ Ֆիլմը պատմում է սեռափոխության առաջին վիրահատության մասին։ Բրիտանացի թատրոնի դերասան Մայք Ռեյլենսն Օսկար ստացավ տղամարդկանց նույն անվանակարգում` Սթիվեն Սփիլբերգի «Լրտեսական կամուրջ» ֆիլմում խորհրդային լրտես Աբելի դերը հմտորեն կատարելու համար։

«Շաուլի որդին» հունգարական ֆիլմը, որը պատմում է Օսվենցիմի համակենտրոնացման ճամբարի իրադարձությունների մասին, ճանաչվեց «լավագույն ֆիլմ օտար լեզվով», իսկ իռլանդացի ռեժիսոր Բենջամին Կլիրիի «Կակազողը» կինոնկարը` «լավագույն կարճամետրաժ ֆիլմ»։

88-րդ Օսկարը չհիասթափեցրեց կինոյի սիրահարներին` անմոռանալի դառնալով Էմմի Ուայնհաուի բոլոր երկրպագուների համար։ «Էմմի» ֆիլմն ակադեմիկոսների կողմից արժանացավ «լավագույն լիամետրաժ վավերագրական ֆիլմ» մրցանակին։

Բոնդիանաների հպարտությունը` «007. Սպեկտր» ֆիլմի Writing's on the Wall սաունդթրեքը հաղթեց «Ֆիլմի համար լավագույն երաժշտություն» անվանակարգում, իսկ ճերմակահեր մաեստրո Էնիո Մարիկոնեն դահլիճի բարձր ծափահարությունների ներքո առաջին անգամ մրցանակի արժանացավ «Լավագույն կոմպոզիտոր» անվանակարգում կոնկրետ ստեղծագործության համար. Քվենտին Տարանտինոյի «Գարշելի ութնյակը» ֆիլմի սաունդթրեքը նրան Օսկար բերեց։

© Robyn BECK / AFPԷնիո Մորիկոնե
Эннио Морриконе - Sputnik Արմենիա
Էնիո Մորիկոնե

Հարյուրավոր ֆիլմերի համար երաժշտություն գրած ու ժամանակակից ամենահայտնի կոմպոզիտորներից մեկը` 87-ամյա Մարիկոնեն, 7 անգամ առաջադրվել է «Օսկարի», սակայն ստացել է ընդամենը մեկ արձանիկ 2007 թվականին` կինոարվեստում իր ներդրումի համար։ «Աղջիկը գետում. ներման գինը» լավագույն կարճամետրաժ վավերագրական ֆիլմի մրցանակն ուղևորվեց Պակիստան։

«Կարճամետրաժ լավագույն անիմացիոն ֆիլմ» հռչակվեց չիլիական «Արջի պատմություն» ֆիլմը, որն այս անվանակարգում առաջ անցավ ռուս ռեժիսորԿոնստանտին Բրոնզիտի «Մենք չենք կարող ապրել առանց տիեզերքի» աշխատանքից։

Կաննում հունիսյան պրեմիերայից հետո այս օրվան սպասում էին Pixar-ի նոր գլուխգործոց «Գլուխկոտրուկ» 3D անիմացիոն կատակերգա-դրամատիկական ֆիլմի բազմաթիվ երկրպագուները։ Ֆիլմը հաղթեց «Լավագույն լիամետրաժ անիմացիոն ֆիլմ» անվանակարգում։

Իսկ այժմ իսկական հերոսների մասին

Մաքս Ռոկատանսկու մասին չորրորդ ֆիլմը` ավստրալացի ռեժիսոր Ջորջ Միլլերի «Խելահեղ Մաքսը. Ցասումի ճանապարհ» մարտաֆիլմը մի շարք մրցանակներ ստացավ` զգեստների դիզայնի, նկարչի աշխատանքի, գրիմի ու սանրվածքի, մոնտաժի ու ձայնային մոնտաժի, ինչպես նաև ձայնի լավագույն համադրման համար։

Երկար պլանների հանճար, մեծ ու սարսափելի Էմանուել Լյուբեցկին երրորդ անգամ դարձավ աշխարհի լավագույն օպերատոր «Փրկվածը» ֆիլմում կատարած ահռելի աշխատանքի համար։ Ամերիկյան կինոակադեմիան մինչ այս նման բան չէր տեսել։

Լյուբեցկու ընկեր ու ռեժիսոր Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուն, հետ չմնալով իր օպերատորից, արժանացավ մրցանակի` որպես «լավագույն ռեժիսոր»։

Արդյունքում մեքսիկական կինոյի հաղթական «նոր ալիքի» վառ ներկայացուցիչների տանդեմն անզիջում օսկարակիր պտերոդակտիլի վերածվեց։ Շոն Պենի անցյալ տարվա` թևավոր արտահայտություն դարձած կատակը. «Ո՞վ է այդ շան որդուն գրին քարտ տվել» իր մեջ պարունակում է «ամերիկյան երազանքի» ու «երազանքների ֆաբրիկայի» ողջ գաղտնի միտքը, իսկ այդ ֆաբրիկայի գլխավոր «հաստոցի» մոտ այս գիշեր կրկին աշխատեցին մեքսիկացի փայլուն փախստականները։

Քննադատների ու կինոյի սիրահարների անվերջանալի թեժ կրքերը, տոտալիզատորների անդադար փոփոխվող գործակիցներն ու համացանցային բազմաթիվ մեմերը կորցրին, իսկ գուցե նաև նոր արդիականություն ձեռք բերեցին` Լեոնարդո դի Կապրիոն ստացավ երկար փափագած մրցանակը. դահլիճը ծափահարում էր հոտնկայս։ Նահանջ տարին 41-ամյա հոլիվուդյան դերասանին առաջին Օսկարը բերեց։

© ROBYN BECK / AFP Լեոնադրո դի Կապրիո և Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտու
Леонардо Ди Каприо и Алехандро Гонсалес Иньярриту - Sputnik Արմենիա
Լեոնադրո դի Կապրիո և Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտու

Սակայն չնայած Դի Կապրիոյի հետ կապված ինտրիգին` կարևորագույն անվանակարգն ամեն դեպքում լավագույն ֆիլմն է։ Եվ սա, ակադեմիկոսների կարծիքով, ո´չ «Փրկվածն» է, ո´չ «Մարսեցին», ո´չ էլ «Խելահեղ Մաքսը»։

Հաղթեց «Ուշադրության կենտրոնում» ֆիլմը` սենյակային երկխոսությունների առատությամբ, համեստ տեխնիկական ծավալներով, սակայն հրաշալի բովանդակությամբ մի կինոնկար, որը պատմում է The Boston Globe թերթի լրագրողների հետաքննության մասին, ինչի արդյունքում բացահայտվեցին Բոստոնի մանկապիղծ հոգևորականները։

Մասնագիտության մեջ մարդասիրության, քաջության ու ազատ խոսքի հաղթանակ` սրանք են այսօր ուշադրության կենտրոնում։

 

 

 

Լրահոս
0