00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Աշոտ Սահակյան. Ֆուտբոլը կյանք է

© Sputnik / Asatur YesayantsСтадион "Раздан"
Стадион Раздан - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երևանի «Արարատի» նախկին ֆուտբոլիստ Աշոտ Սահակյանը ժամանակին իր կրակոտ խաղով մեկ անգամ չէ, որ ուրախություն է պարգևել հայ ֆուտբոլասերին: Ներկայումս Աշոտ Սահակյանը ֆուտբոլից մի փոքր հեռացել է:

Սահակյանի խաղն ու արդյունավետությունը, նրա համարձակ գործողությունները խաղադաշտում, սակայն, դեռ երկար կմնան հայ երկրպագուների հիշողությունների մեջ: Հիմա էլ Սահակյանը ֆուտբոլը իր կյանքի գլխավոր ուղղությունն է համարում:

Սպուտնիկ Արմենիայի հետ հարցազրույցից առաջ Աշոտ Սահակյանը հիշեց զավեշտալի երկու պատմություն իր կարիերայից:

Обладатели Кубка СССР по футболу 1973 года - игроки команды Арарат (Ереван) - Sputnik Արմենիա
«Արարատ-73»-ին նվիրված հուշարձանը կբացվի պատմական օրը` հոկտեմբերի 10-ին

«1979 թվականին մրցում էինք մոսկվայի ԲԿՄԱ-յի հետ: Օդային պայքարի մեջ մտա Սերգեյ Օլշանսկու հետ: Երկուսս էլ դեպի գնդակը ցատկեցինք մեջքով ու միմյանց բախվեցինք: Ես հիշում եմ, թե ինչպիսի զնգոց էր: Երբ ընկանք, չհասկացա, թե ինչու էր ընկած նաև Ալեքսանդր Քերոբյանը: Օլշանսկու գլխից արյուն էր հոսում ու նա հարցնում էր.«Ո՞վ էր ինձ հարվածողը, ու ես մատնացույց արեցի Քերոբյանին: Օլշանսկին հարվածեց Ալեքսանդրին ու հեռացվեց խաղադաշտից»,- ծիծաղում է։- «Ընդ որում մի քանի օր հետո մեր մարզիչ Իոսիֆ Բեցայի 50 ամյակն էր ու ես ԲԿՄԱ-յի խաղում դարձա հետ-տրիկի հեղինակ, իսկ «Արարատը» հաղթեց 3:1 հաշվով»:

«1984 թվականին գավաթային հանդիպում էինք անցկացնելու Օրեխովո Զուևոյի «Զնամյա Տրուդա» թիմի հետ: Երբ ժամանեցինք մրցավայր, հասկացանք, որ սառնամանիք է: Զրոյից մոտ 20 աստիճան ցածր էր: Մի քանի ֆուտբոլիստով(չի ասում, թե ովքեր) այցելեցինք ստադիոն ու տեսանք, որ խաղադաշտն էլ սառած է պարզապես: Ստադիոնի պահակի հետ պայմանավորվեցինք, որ գիշերը ջրի խաղադաշտը, որպեսզի մրցավարները հետաձգեին խաղը: Բայց մրցավարները ընդունեցին խաղադաշտը ու մենք խաղացինք սառույցի վրա: Սամվել Ղասաբօղլյանի խփած գնդակը հաղթանակ պարգևեց մեզ այդ անհավանական խաղում, որը ավելի շատ հոկեյի էր նման, քան ֆուտբոլի:

-Դեպի «Արարատ» ճանապարհը մեր ֆուտբոլիստները հիմնականում անցնում էին ֆուտբոլի հանրապետական դպրոցի միջոցով: Ձերը ինչպե՞ս ստացվեց:

— Նույն ճանապարհն եմ անցել՝ ինչպես շատերը: 1975 թվականին խաղում էինք «Բողբոջ» կոչվող մրցաշարում: Առաջին խաղում մենք խաղում էինք Վրաստանի թիմի հետ ու առաջին խաղակեսից հետո հաղթում էինք 2:0 հաշվով: Ես դարձել էի երկու գոլի հեղինակ: Ըդմիջմանը ինձ հրավիրեցին «Արարատի» գլխավոր մարզիչ Վիկտոր Մասլովի մոտ, որը հետևում էր խաղին: Մասլովն ինձ հարցրեց.«сынок, ты хочешь играть в «Арарате?»»: Ես ել պատասխանեցի.«Это мечта любого пацана». Ահա այսպես հրավիրվեցի «Արարատ»: Հաջորդ օրը խաղացի «Արարատի» փոխարինողների կազմում, «Զարյայի» դեմ խաղում:

-Հիմա մեր ֆուտբոլիստները մարզվում են շատ լավ խաղադաշտերում, ապահովված են լավ հնադերձանքով: Ձեր ժամանակ ինչպե՞ս էր:

— Այո, համաձայն եմ, հիմա պայմանները մեր համեմատ, մեղմ ասած, իդեալական են: Ավելի ճիշտ պատկերացում կազմելու համար ասեմ, որ ես իմ առաջին խաղակողշիկները ստացել եմ հենց «Զարյայի» խաղից հետո: Իմ խաղակոշիկների կոճերը, կարելի է ասել, ձեռքի աշխատանք էին՝ երկաթե ու ձգված, պարզապես ֆուտբոլի համար չնախատեսված մարզակոշիկների տակ: Երբ խաղն ավարտվեց ու ես հանում էի խաղակոշիկներս, ոտքիս տակից արյուն էր հոսում: Մարզիչները տեսան, ու «Արարատի» խաղացողների պահեստից ես ստացա առաջին խաղակոշիկնկերս:

-Իսկ Ձեր կարիերան հաջողված համարո՞ւմ եք:

— Ոչ: Ես կարող էի ավելիին հասնել: Երիտասարդ տարիքում շատ սխալներ եմ թույլ տվել, որոնք հետո եմ հասկացել, բայց միևնույն է, եթե ես ևս մեկ անգամ ծնվեի, նորից ֆուտբոլիստ կդառնայի, պարզապես, արդեն բոլորովին այլ մատեցումենրով: Ֆուտբոլը կյանք է, և ես ապրել ու ապրում եմ ֆուտբոլով:

-Ավելին ասելով նկատի ունեք, որ նախկին ԽՍՀՄ հավաքականում կխաղայի՞ք:

— ԽՍՀՄ հավաքականի կազմում խաղալու համար շատ բարձր վարպետություն էր հարկավոր: Ռուսաստանի ու Ուկրաինայի ֆուտբոլիստների հետ մրցակցությունը շատ մեծ էր, ու եթե դու նրանց ակնհայտ կերպով չէիր գերազանցում, դեպի հավաքական ճանապարհը փակ էր: Ես նույնիսկ համոզված եմ, որ եթե Խորեն Հովհաննիսյանի նման ֆուտբոլիստը լիներ այլ թիմերում, մեր խաղացողին չէին հրավիրի հավաքական: Մյուսներից բացարձակ ուժեղ պետք է լինեիր։ Պարզապես, ինձ համար ավելի լավ կարող էր դասավորվել ամեն ինչ:

-Իսկ «Արարատի» կազմում ո՞ր ֆուտբոլիստի հետ էիք ավելի լավ իրար հասկանում:

— Երևի Խորեն Հովհաննիսյանի: Նա խաղադաշտը տեսնում էր անհավանական կերպով, ու ես միշտ ժամանակին ու ճիշտ տեղում ստանում էի գնդակը:

-Պարոն Սահակյան, ի՞նչ կասեք ժամանակակից ֆուտբոլի ու մարզիչների մասին:

Юрий Джоркаефф - Sputnik Արմենիա
Ֆրանսիական ֆուտբոլ` հայկական առոգանությամբ. վարպետության դաս Ջորկաեֆից

— Գաղտնիք չեմ բացի, եթե ասեմ, որ ֆուտբոլը հիմա շատ արագ է: Մյուս կողմից, մեր ժամանակ էլ կային շատ խաղեր, երբ «Արարատը» հիանալի արագություններ էր դրսևորում: Ուզում եմ, որ մեր հավաքականը լավ հանդես գա, բայց ֆուտբոլիստների միջև մրցակցությունը շատ ցածր մակարդակի վրա է, եթե համեմատեմ մեր ժամանակների հետ: Մեր ժամանակ ամբողջ հանրապետությունը մարզվում էր «Արարատում» հանդես գալու համար, և մրցակցությունը անհամեմատ մեծ էր: Ինչ վերաբերում է մարզիչներին, ապա ես համոզված եմ որ թիմի մարզիչը պետք է հեղինակություն լինի իր խաղացողների համար: Հակառակ դեպքում չի կարողանա ղեկավարել թիմն ու կառուցել խաղը: Լիդեր անձնավորություն է հարկավոր:

-Ամենահիշարժան գոլը Ձեր կարիերայում:

— 1977 թվականին Մոսկվայի «Լոկոմոտիվի» դարպասը գրավեցի գլխի հարվածով՝ գնդակն ուղարկելով երկաթուղայինների դարպասը տուգանային հրապարակի գծի վրայից: Նման հեռավորություններից գլխի հարվածով եզակի գոլեր են լինում: Ընդ որում, մոսկվացիների դարպասը պաշտպանում էր 1973-ին Կիևի «Դինամոյի» դարպասապահ Սամոխինը:

Լրահոս
0