00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Վարդան Հակոբյան
Ադրբեջանը սահմանը գծել է, սյուները`տեղադրել ու հանձնարարել, որ ՀՀ իշխանությունները կատարեն. Հակոբյան
09:48
9 ր
Ռուբեն Մելքոնյան
Էրդողանի հայտարարությունը Փաշինյանի համար ուղղակի վիրավորական պիտի լինի. Մելքոնյան
09:57
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:38
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես դոկտորականը չպաշտպանած Վիկտոր Համբարձումյանը 70 տարեկանում դիպլոմ ստացավ

© Sputnik / Первенцев / Անցնել մեդիապահոցСоветский астрофизик, академик Виктор Амбарцумян
Советский астрофизик, академик Виктор Амбарцумян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայրենասիրությունը շատ ուղղություններ ունի, դրանցից մեկն էլ հայրենադարձությունն է։ Հայաստանի անկախության 25-ամյակի շրջանակներում Sputnik Արմենիան պատմում է իրական հայրենասր և հերոս, աստղագետ և աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանի մասին։

Վիկտոր Համբարձումյանը ծնվել է 1908 թվականին Թիֆլիսում, իրավաբանի ընտանիքում։ Համբարձումյանի հայրը` Համազասպ Համբարձումյանը, Լենինգրադի համալսարանում ուսում ստանալուց հետո տեղափոխվել է Վրաստան։ Ցխինվալում նա ծանոթացավ քահանայի դստեր` Հռիփսիմե Խախանյանցի հետ, որի հետ ամուսնացավ դեռ ուսանողական տարիներին։ Նա Կարմիր բանակի գեներալ Գրիգորի Խախանյանի ազգականն էր։

Վիկտոր անունով փոքրիկ մաթեմատիկոսը

Երեք տարեկանում փոքրիկ Վիկտորը մտքում բազմապատկում և բաժանում էր երկնիշ թվերը, իսկ հինգ տարեկանում նա րդեն մաթեմատիկական խնդիրներ էր լուծում։ Տղայի տաղանդը առաջինը նկատեց հայրը, որը ամեն կերպ խրախուսում էր որդու հաջողությունները։ Իննը տարեկանում Վիկտորը սկսեց հետաքրքրվել աստղագիտությամբ։

«Համազասպը Հոմերոսի «Իլիականի» թարգմանության հեղինակն է։ Նա ոգեշնչված էր որդու հետաքրքրություններով և ամեն անգամ նրա համար աստղագիտության վերաբերյալ գիտական գրքեր էր գնում։ Նա հպարտությամբ էր խոսում Վիկտորի մասին ընկերների և ծանոթների շրջանում», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի տմօրեն Հայկ Հարությունյանը։

Հիշելով մեր հերոսներին. Բյուրականի աստղադիտարանում պատմեցին Վիկտոր Համբարձումյանի կյանքի և գործունեության մասին - Sputnik Արմենիա
Վիկտոր Համբարձումյան. հերոսի սխրանքը

Նրա խոսքով, Համբարձումյանը հաճախ աստղագիտության վերաբերյալ դասախոսություններ էր կարդում ընկերների և բարեկամների համար։
Հարաբերականության տեսության մասին առաջին պրոֆեսիոնալ դասախոսությունը Վիկտորը կարդաց տասնհինգ տարեկան հասակում՝ Երևանի պետական համալսարանի պրոֆեսորների համար։

«Երևանում արդեն գիտեին, որ Թբիլիսիում նման տաղանդավոր տղա կա։ Նրանք էլ հրավիրեցին իրեն», — նշեց Հարությունյանը։

Շատ հարցերում նրան աջակցեց պետական գործիչ Ալեքսանդր Մյասնիկյանը։ Հենց նրա խորհրդով Համբարձումյանը քրոջ` Գոհարի, հետ դպրոցից հետո գնացին ընդունվելու Լենինգրադի համալսարան։ Սակայն ուշացավ և, որպեսզի առանց կրթություն ստանալու չվերադառնա, մեկ տարի սովորեց Գերցենի անվան մանկավարժական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում։

«Քննությունները հանձնելուց մեկ տարի հետո նա ընդունվեց Լենինգրադի համալսարան, որն ավարտելուց հետո արդեն տասը գիտական աշխատանքի հեղինակ էր։ Իր առաջին աշխատանքը Համբարձումյանը հրապարակեց 18 տարեկանում», — պատմեց Հարությունյանը։

1928 թվականին նա ընդունվեց Պուլկովի աստղադիտարանի ասպիրանտուրա, իսկ 26 տարեկանում հիմնեց Լենինգրադի համալսարանին կից գործող ԽՍՀՄ առաջին աստղաֆիզիկայի ամբիոնը։

Չպաշտպանած դոկտորը

Համբարձումյանը դոկտորի գիտական աստիճանը ստացել է, ինչպես ինքն էր սիրում կատակել, առանց պաշտպանելու։ Երբ ԽՍՀՄ-ում մոդայիկ դարձավ գիտական աստիճաններ ստանալը, դրա հիմնադիրները կանգնեցին մի պարզ հարցի առջև. «իսկ ո՞վ է այն շնորհելու»։

Շուտով լուծումը գտան. Լենինգրադի համալսարանի պրոֆեսորա-դասախոսական կազմը տվեց Մոսկվայի համալսարանից «դոկտորի» թեկնածուների անունները, իսկ նրանք էլ, իրենց հերթին, հավակնորդներ ընտրեցին Լենինգրադի համալսարանից։

Այս սենյակը Համբարձումյանի անձնական աշխատասենյակն էր, որտեղ նա աշխատել է Բյուրականում անցկացրած իր ողջ կյանքը: Հենց այստեղ են ծնվել աստղաֆիզիկոսի նոր գաղափարները, այստեղ էր իրականացնում հայ աստղագետն իր ստեղծագործական աշխատանքը: Համբարձումյանը չափազանց աշխատասեր էր: - Sputnik Արմենիա
10 փաստ Համբարձումյանի կյանքից. հացադուլ, կոնյակ և հետմահու դիմակ

«Նրանց թվում էր նաև Վիկտոր Համբարձումյանը։ Նա դեռ երկար էր հիշելու այդ դեպքն ու կատակելու դրա վերաբերյալ», — ասաց Հարությունյանը։

Նա հիշում է, որ Համբարձումյանը շատ սկզբունքային մարդ էր, այդ իսկ պատճառով նա իր դիպլոմը վերցրեց բուհն ավարտելուց միայն 50 տարի հետո` 1978 թվականին։ Այդ քայլով նա ցանկանում էր ապացուցել, որ դիպլոմը կյանքում որևէ նշանակություն չունի, եթե դու աշխատում ես ու հասնում նպատակներիդ։

«Երբ սկսվեց պատերազմը, Վիկտորը ռազմաճակատ մեկնեց, սակայն մեկ շաբաթ հետո նրան հետ ուղարկեցին, ասելով, որ նա ավելի պիտանի է գիտության զարգացման համար։ Այն ժամանակ Համբարձումյանը Լենինգրադի համալսարանի պրոռեկտորն էր», — պատմեց Հարությունյանը։

Գիտնականի ուսերին էին դրել պատերազմի ժամանակաշրջանում Ելաբուգա (Թաթարստան) քաղաքում Լենինգրադի համալսարանի գիտական գործունեության կազմակերպման առաքելությունը։

Վերադարձ ակունքներին. վերջին կանգառը` Հայաստան

«Էրմիտաժի» տնօրեն Հովսեփ Օրբելին մի անգամ Համբարձումյանին դիմեց Հայաստանի դեռ չձևավորված Գիտությունների ակադեմիայի անդամ դառնալու խնդրանքով` նշելով, որ դրա համար Երևանում մշտական բնակություն հաստատելու անհրաժեշտություն չկա։

Парк победы - Sputnik Արմենիա
15 ազգային հերոս՝ 25 տարում

«Համբարձումյանն, ի պատասխան, ասաց, որ եթե նրա համար Հայաստանի գիտական ոլորտում տեղ գտնվի, ապա հաճույքով կտեղափոխվի այստեղ ապրելու», — նշեց Հարությունյանը։

1943 թվականին Հայաստանում Համբարձումյանի աջակցությամբ հիմնվեց գիտությունների ակադեմիան։ Ավելի ուշ նա ընտանիքով տեղափոխվեց այստեղ և հաստատվեց Բյուրականում։

Համբարձումյանի անվան հետ են կապում Խորհրդային Հայաստանի գիտության զարթոնքը։ Հենց նա հիմնեց Բյուրականի աստղադիտարանը և տեղադրեց այնտեղ ԽՍՀՄ երկրների շարքում իր մեծությամբ երկրորդ` 2մ 60 սմ երկարությամբ աստղադիտակը։

Համբարձումյանն, անկասկած, ոչ միայն հայկական, այլև համաշխարհային գիտության կարևոր կերպարներից է։ Դրա հետ մեկտեղ, նա նաև իրական հայրենասեր էր։
Հայտնի աստղաֆիզիկոսը 80-ականների վերջին ակտիվորեն աջակցում էր ղարաբաղյան շարժման կազմակերպիչներին։

Լրահոս
0