00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ղարաբաղյան իրողությունները բացահայտ նյարդայնացնում են Անկարային

© Sputnik / Asatur YesayantsПамятник "Мы-наши горы". Степанакерт. НКР
Памятник Мы-наши горы. Степанакерт. НКР - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Թուրքիայի ագրեսիվ պահվածքը ՆԱՏՕ-ի 62-րդ Խորհրդարանական վեհաժողովում, երբ արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն խոսեց Հայաստանի, Ադրբեջանի և Ղարաբաղյան հակամարտության կարգավորման պայմանների մասին, հաստատում է, որ Ղարաբաղի թեման հուզում է Անկարային:

Ակնհայտ է, որ թուրքական դիվանագիտությունը վախենալու տեղ ունի: ԱՄՆ-ի նախագահական ընտրություններից հետո տարածաշրջանում ստեղծված իրողությունները բոլորովին այնպիսին չեն, ինչպիսին պատկերացնում էր պաշտոնական Անկարան:

Իրականում ամեն ինչ պարզ է: Եթե ամերիկացիներն ընտրեին տիկին Քլինթոնին, ապա հետագա երկու ամսում Թուրքիան հնարավորություն կունենար ամրապնդել իր դիրքերը Սիրիայում, Իրաքում, որոնց տարածքների նկատմամբ Անկարան նկրտումներ ունի: Ավելին, թուրքերն այդ պարագայում ակնհայտ հնարավորություն էին ստանում բավական կոշտ խոսել եվրոպական առաջնորդների և անգամ Ռուսաստանի հետ:

Президент Армении Серж Саргсян дал интервью генеральному директору МИА Россия сегодня Дмитрию Киселеву для Sputnik Армения - Sputnik Արմենիա
Սերժ Սարգսյան. Երևանի և Բաքվի միջև միակ թեժ վայրը շփման գիծն է

Մի դեպքում, ամենայն հավանականությամբ, կորոշվեր առանց վիզային ռեժիմի հարցը (իսկ հետագայում ԵՄ լիարժեք անդամ դառնալու), ինչպես նաև փախստականների հարցը, որոնց Անկարան շարունակում է պահել իր տարածքում գտնվող ճամբարներում՝ փոխարենը լուրջ ֆինանսական հոսքեր ստանալով Եվրոպայից:

Մյուս դեպքում՝ կարելի էր Մոսկվայից լուրջ արտոնություններ «պոկել» սիրիական կարգավորման հարցում, իսկ արևմտյան հակաահաբեկչական կոալիցիայից՝ անձնական մասնակցություն իրաքյան ռազմական գործողություններին: Բայց, ինչպես ասում են, չստացվեց:

Ավելին, նախագահական ընտրություններում հաղթած Թրամփն առաջին օրերից ցույց տվեց, որ Մերձավոր Արևելքի հարցում ԱՄՆ-ի դիրքորոշումը հենց այնպես չի ներկայացրել: Այսինքն իր նախագահության շրջանում պատրաստվում է հետևել հնչեցրած կանոններին:

Իսկ դա իր հերթին նշանակում է, որ ո՛չ ՆԱՏՕ-ի անդամ լինելը, ո՛չ ԱՄՆ-ի հետ հատուկ հարաբերությունները չեն օգնի Թուրքիային լուծել եվրոպացիների, քրդերի և ռուսների հարցը և Սիրիայի ու Իրաքի տարածքային հավակնությունների խնդիրը:
Ավելին, ԱՄՆ-ն այլևս չի միջամտի քրդական հարցի հետ կապված գործընթացներին, որոնք գործարկվել են Սպիտակ տան նախկին վարչակազմի օրոք: Սա թուրքերի համար հղի է անախորժություններով՝ ընդհուպ մինչև տարածքային կորուստներ: Ահա այդ պատճառով էլ նյարդայնանում են Անկարայի դիվանագետները:

Ստացվում է, որ տարածաշրջանում ազդեցիկ դեր ունենալու խաղում Ռուսաստանի Դաշնությունը Թուրքիայից վերցնում է հենց այն միավորներն ու հաղթաթղթերը, որոնց հետ թուրքերը հույսեր էին կապում դեմոկրատների թեկնածուի հաղթանակի դեպքում: Ի դեպ, ոչ վաղեմի անցյալը հիշելն իմաստ չունի:

Մերձավոր Արևելքի տարածաշրջանում ժամանակակից իրողություններն այնպիսին են, որ Կրեմլի հետ ոտք գցելն ավելի թանկ կնստի; Ավելին, վտանգավոր կլինի:

Ակնհայտ է, որ Թուրքիան այս ամենի լույսի ներքո շուտով կսկսի կորցնել իր ազդեցությունը նույնիսկ տարաշրջանում մերձավոր դաշնակցի և ընկերոջ՝ Ադրբեջանի վրա: Այնտեղ դիվանագետները նույնպես սթափ են գնահատում տարածաշրջանում դասավորվող իրողությունները և բացահայտ կերպով նախընտրում են հարաբերություններն ամրապնդել հյուսիսային հարևանների հետ:

Эдуард Шармазанов - Sputnik Արմենիա
Շարմազանով. գնդակն Ադրբեջանի դաշտում է

Ստացվում է, որ Անկարային հիմա խիստ անհրաժեշտ են սադրիչ գործողություններն ու ելույթները ցանկացած քաղաքական հարթակից, միայն թե ակտիվացնեն ղարաբաղյան կարգավորման խնդիրը: Չէ՞ որ այնտեղ թուրք դիվանագետները դեռ կարող են իրենց վստահ զգալ «փոքր եղբորն» աջակցելու գործում, քանի որ Թուրքիան այդ հարցում կոնկրետ դիրքորոշում է զբաղեցնում՝ աջակցելով հակամարտող կողմերից մեկին:

Հենց դրա հետ են կապված Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուի և փոխվարչապետ Շիշմեքի հայտարարությունները՝ հայ-թուրքական սահմանը բացելու նախնական պայմանների վերաբերյալ, որը փակ է 1993 թվականից:

Խոսքն, իհարկե, Ղարաբաղի շուրջ անվտանգության գոտի կազմող հինգ կամ յոթ շրջաններն անվերապահորեն հանձնելու մասին է: Եթե Շիշմեքն ուղղակի խոսում է նախապայմանների մասին, ապա Չավուշօղլուն ավելի հեռու է գնում և ամբիոնից անկեղծանում. «Մենք պատասխանում ենք՝ Ադրբեջանը մեր եղբայրն է»:

Խոստովանեմ, որ նման բարձրաստիճան պաշտոնյայից չէի սպասում նման վրիպում: Դրանից հետո նա ինչպե՞ս է համոզելու համաշխարհային հանրությանը, որ պետք է միջամտել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին, եթե հաստատվեց, որ պաշտպանում է կողմերից միայն մեկին:

Միաժամանակ թուրք դիվանագետները մոռանում են, որ պաշտոնական Երևանը բազմաթիվ անգամ և ամենատարբեր մակարդակներում հայտարարել է, որ ո՛չ Թուրքիայի հետ հարաբերությունների վերականգնումը, ո՛չ էլ սահմանների բացումը չեն կարող կապված լինել ղարաբաղյան հակամարտության հետ:

Երկու հարցերը շփման եզրեր չունեն: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը վերջերս հայտարարել է, որ Անկարան պատրաստ չէ Երևանի հետ լուրջ հարաբերություններ հաստատել առանց նախապայմանների և նշել, որ հայ-թուրքական սահմանի բացումը կարող է տեղի ունենալ միայն Երևանի և Անկարայի համատեղ ցանկությամբ՝ առանց նախապայմանների:

Սակայն այդ դեպքում պետք է հիշել, որ քաղաքական ասպարեզում իրավիճակն իսկապես վտանգավոր է; Եվ Թուրքիան ընդունակ է ամեն ինչի, միայն թե սրի նաև հակամարտության գծում ռազմական ասպեկտը:

Լրահոս
0