00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սիրիան՝ միջազգային քաղաքական ասպարեզի հետնաբեմում

© Sputnik / Михаил Воскресенский / Անցնել մեդիապահոցСитуация в Алеппо
Ситуация в Алеппо - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հավանաբար, արդեն ոչ ոք չի կասկածում, որ տարեվերջին Հալեպը վերջնականապես կմաքրվի ահաբեկչական հանցախմբերից:

Ինչպես ասում են ռազմական փորձագետները, ջիհադականների և այսպես կոչված՝ «չափավոր ընդդիմության», պաշտպանությունը ձախողվեց, և այժմ նրանց հսկողության տակ է տարածքների ընդամենը 5 տոկոսը, որը նրանք հսկում էին 2-3 ամիս առաջ:

Մարդասիրական աղետ

Ավելին, վերջին օրերին նրանք արդեն չեն կարողանում շրջափակման մեջ պահել տեղի բնակիչներին, որոնք ծառայում էին որպես վահան՝ սիրիական ՌՕՈՒ օդային հարձակումներից թաքնվելու համար: Ահա արդեն երկու օր է՝ քաղաքացիական բնակչությունն անվերջ հոսքով գալիս է կառավարական զորքերի մոտ:

Հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի պաշտոնական տվյալները վկայում են, որ միայն վերջին 2 օրերին շրջափակումից դուրս է եկել ավելի քան 50 հազար մարդ:

Армения отправляет гуманитарную помощь в Сирию - Sputnik Արմենիա
Հայաստանից Սիրիա մեկնեց հումանիտար օգնությամբ երկրորդ ինքնաթիռը

Եթե հաշվի առնենք, որ նախկինում խոսվել է ևս 20 հազար քաղաքացիական բնակչի մասին, ապա ստացվում է, որ հիմա Հալեպում բացահայտ մարդասիրական աղետ է, քանի որ 70-80 հազար բնակչությունը, որին անհրաժեշտ է ուտելիք, օթևան և ջեռուցում, մեծ թիվ է:

Ռուսական ռազմատիեզերական ուժերի ղեկավարությունը և հաշտեցման կենտրոնն ուղղակի չեն կարող հաշված ժամերի կամ օրերի ընթացքում լուծել այդ խնդիրը, թեև զինվորականները փորձում են դա անել:

Շուրջօրյա գործում են դաշտային խոհանոցներ, ուտելիքով բեռնատարների մոտ կիլոմետրանոց հերթեր են գոյացել: Եվ այդ ամենն արևմտյան ԶԼՄ-ների չարախնդության ֆոնին, որոնք բոլոր գույներով նկարագրում են Հալեպում տիրող մարդասիրական աղետը:

Դրա հետ մեկտեղ Արևմուտքը ոչ մի քայլ չի ձեռնարկել մարդկանց օգնելու ուղղությամբ: Ողջ ծանրությունն ընկած է պաշտոնական Դամասկոսի և, առաջին հերթին, ռուսական բանակի վրա:

Արևմուտքը խնդրե՞լ է գթալ իր կողմնակիցներին

Արևմտյան դիվանագիտությունը ոչ մի կերպ չի կարողանում կողմնորոշվել քաղաքական ասպարեզում հետագա գործողություններում: ԱՄՆ-ի առայժմ գործող պետքարտուղար Ջոն Քերին ընդամենը դիմել է ռուսական և սիրիական կողմերին՝ խնդրելով մի քիչ մարդասիրություն դրսևորել «չափավոր ընդդիմության» նկատմամբ, որը վախենում է վերջնականապես վայր դնել զենքը: Արևմուտքի միջոցով նա փորձում է ստանալ անվտանգության թեկուզ ինչ-որ երաշխիքներ:

Մյուս կողմից, սիրիական ընդդիմության ղեկավարությունը, որը թաքնվել է Թուրքիայում, Քաթարում և Լոզանում, հանկարծ հանդես է եկել սիրիական հակամարտության խաղաղ կարգավորման մասին բանակցությունները Դամասկոսի հետ վերսկսելու նախաձեռնությամբ: Առաջարկը փոխանցվել է ֆրանսիական ԱԳՆ-ի միջոցով:

Ամերիկացիներն օգտագործեցին և դեն նետեցին Եվրոպային

Եթե այդ ամենին հավելել նաև այն հանգամանքը, որ վերջին օրերին Եվրամիության ղեկավարությունը սկսել է հանդես գալ Սիրիայի վերաբերյալ քաղաքական նախաձեռնություններով, որոնցում ոչ մի խոսք չկա Բաշար ալ Ասադի պարտադիր հրաժարականի վերաբերյալ, ապա կարելի է խոսել Դամասկոսի լուրջ քաղաքական հաղթանակի մասին:

Освобожденный район Рамусе на юге Алеппо - Sputnik Արմենիա
Սիրիայի բանակն ազատագրել է Հալեպի մեծ մասը

Եվրոպացիների դիրքորոշումը հասկանալի է: Մնալով առանց ամերիկացիների լուրջ աջակցության՝ Եվրոպան դեմ առ դեմ հայտնվեց սիրիացի փախստականների բամզամիլիոնանոց բանակի սպառնալիքի առաջ, որը ժաանակավորապես հանգրվանել է Թուրքիայի տարածքում բայց սպասում է հարմար առիթի, թե երբ Անկարան «կբացի դռները», և նրանք կսլանան Եվրոպա:

Հիմա արդեն զգացվում է, որ եվրոպական երկրների ղեկավարները պատրաստ են լուրջ գումարներ վճարել ոչ միայն թուրքերին, այլ նաև պաշտոնական Դամասկոսին, միայն թե նրանք ինչ-որ քայլեր ձեռնարկեն և կանգնեցնեն գործընթացը: Վերջերս Մոգերինին իր հայտարարությունում գրեթե բացահայտ խոսել է այդ մասին:

Շատ հայեր ցանկանում են տուն վերադառնալ

Այդ առումով պետք է նշել միայն հայկական սփյուռքի ներկայացուցիչներին, որոնք բնակվում են Հալեպում: Բայց դա առանձին թեմա է:

Հայ հրապարակախոս և բանաստեղծ Հակոբ Նալբանդը (Հակոբ Դլխյան) վերջերս իր ելույթում պնդել է, որ գիտի առնվազն տասնյակ հազարավոր հայ ընտանիքների, որոնք տարհանվելով Հալեպից և ապաստան գտնելով Հոմսում, Դամասկոսում, ԼԻբանանում, Քեսաբում և Լաթաքիայում, նույնիսկ Հայաստանում, անհամբեր սպասում են իրենց հայրենի քաղաքի ազատագրմանը:

Аббас Джума - Sputnik Արմենիա
Աբաս Ջումա. սիրիահայերը Սիրիայի համար մարտի են գնում հայկական դրոշով

«Իհարկե, հայկական թաղամասերում շատ տներ վնասվել են: Սակայն 10-20 օրվա, մեկ ամսվա ընթացքում ամեն ինչ կվերականգնվի: Առավել ևս, որ քաղաքի ղեկավարությունը պատրաստ է օգնել նրանց այն ամենով, ինչ անհրաժեշտ է», — պնդում է հրապարակախոսը:

Մյուս կողմից, Հալեպում տիրող հումանիտար աղետը հազիվ թե նպաստում է նրան, որ սիրիացի փախստականներն անհամբերությամբ սպասեն ավերված տներ վերադառնալուն: Առավել ևս, որ սիրիական խնդիրն այդքանով չի լուծվի: Պալմիրում, որը երկու օր գտնվում է ԻՊ-ի ջոկատների անդադար գրոհների տակ, վերջին օրերի իրադարձությունները դրա ապացույցն են:

«Հալեպի հերոսապաումը» Սիրիայի համար պայքարի վերջը չէ

Գրոհայինները ձգտում են սիրիական բանակից խլել նախաձեռնությունը կենտրոնական շրջաններում, քանի որ ակնհայտ է, որ Դամասկոսն այդքանով չի բավարարվի:

Նա անպայման կմտածի տարածքների ընդլայնման և իր հսկողությունը կենտրոնական և հարավային շրջաններում, ինչպես նաև հյուսիս-արևելքում և թուրքական սահմանի երկայնքով ուժեղացնելու մասին: Այդ մասին է մտածում նաև պաշտոնական Անկարան, որը կտրուկ ակտիվացել է թե՛ ռազմական, թե՛ քաղաքական ասպեկտներում:

Освобожденный район Рамусе на юге Алеппо - Sputnik Արմենիա
Սիրիայի բանակն ազատագրել է Հալեպի մեծ մասը

Մի կողմից հանդես է եկել որպես միջնորդ «չափավոր ընդդիմության» հետ՝ փակված Արևելյան Հալեպի և Դամասկոսի միջև: Որոշ աղբյուրների տվյալներով՝ մյուս կողմից, նա որոշել է զբաղեցնել Էլ Բաբ քաղաքը, որից երկու կիլոմետր հեռավորության վրա շուրջ երկու ամիս կանգնած են թուրքական ջոկատները:

Բոլոր կողմերը գուշակում են, թե Հալեպից հետո ուր կհարվածի գոտեպնդված սիրիական բանակը: Կճնշի ընդդիմությանը և Ջեբհատ ան Նուսրային՝ հարվածը Հալեպից ուղորդելով դեպի հարավ՝ Իդլիբ, Համա և Հոմս, որպեսզի վերջապես հուսալի լոգիստիկա ապահովի Հալեպիպ և Դամասկոսի միջև կամ կփորձի Էլ Բաբի և Մանբիջի տարածքով դուրս գալ սիրիական ահաբեկչական մայրաքաղաք Ռաքքա՝ միաժամանակ, փակելով թուրք-սիրիական սահմանը… Լուրջ փորձագետները չեն էլ դիտարկում վերջին տարբերակը:

Арман Ванескегян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Իրականում. հանրության ուշադրությունը նորից սևեռված է Սիրիային. Հալեպից հետո՝ Ռաքքա

Սիրիական բանակը, նույնիսկ իրանցի կամավորների, Հեզբոլլահի և ռուսական ՌՏՈՒ աջակցությամբ, ուղղակի ի զորու չէ գնալ Ռաքքա, պնդում են նրանք: Սակայն հիշում եմ, որ հենց այդպես երեք ամիս առաջ նրանք բոլորը միաձայն պնդում էին, որ Հալեպի համար մարտերը կշարունակվեն առնվազն մի քանի տարի և հաստատ չեն ավարտվի մինչև տարեվերջ:

Այնպես որ, գուշակել, թե Սիրիայում ինչպես կդասավորվի իրավիճակը «Հալեպի հերոսապատումից» հետո, անշնորհակալ գործ է: Պետք է սպասել և հավատալ, որ Վաշինտգոնի նոր վարչակազմն ավելի պատասխանատու և հետևողական կգտնվի թեկուզ այն ամենում, ինչ վերաբերում է միջազգային ահաբեկչության դեմ պայքարին մի երկրում, որն արդեն հինգ տարի միայնակ ուժասպառ է եղել…

Լրահոս
0