00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
45 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:23
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:50
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մինչ Թրամփի երդմնակալության արարողությունը. ինչն է լավ և ինչը վատ

© REUTERS/Andrew Kelly TPXДональд Трамп после победы на выборах
Дональд Трамп после победы на выборах - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիայի սյունակագիր, Հայաստանում «Իզվեստիա» թերթի նախկին թղթակից, հայտնի լրագրող Սերգեյ Բաբլումյանը պատմում է երդմնակալությունից առաջ Դոնալդ Թրամփի սպասումների մասին։

Եթե, ինչպես խոստանում են ամերիկյան ԶԼՄ-ները, Դոնալդ Թրամփը պաշտոնն անմիջապես ստանձնելուց հետո հրաման ստորագրի Մեծ մեքսիկական պատի կառուցման մասին, դա չի լինի այն լավագույն քայլը, որը կարող էր կատարել երկրի առաջնորդը`ստանձնելով Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնը։

Որոշ ԶԼՄ-ներ պնդում են` նույն օրը Թրամփը մտադիր է չեղարկել արդեն վերջնականապես նեղացած նախագահ Օբամայի որոշ հրամաններ։ Լավ կլինի, եթե Ամերիկայի նոր ղեկավարը չեզոքացնի Ռուսաստանի նկատմամբ իր նախորդի մտցրած պատժամիջոցների գոնե կեսը, սակայն դժվար է պատկերացնել, քանի որ նման բան երբեք չի լինի։ Պետք է սպասել։ Ինչպես ասում էր անկրկնելի Շտիրլիցը ոչ պակաս հայտնի Մյուլերին` ժամանակը դեռ ներում է։

Дональд Трамп - Sputnik Արմենիա
Թրամփի պարադիգման. ոչ մի անձնական բան, միայն բիզնես

Եթե Թրամփի նախօրեին հրապարակած կարգախոսը`Պահպանենք հզոր Ամերիկան, ստացվի կյանքի կոչել, լավ կլինի։ Հզորությունը ոչ միայն ուժ է ենթադրում, այլ նաև վեհություն։ Իսկ եթե մեծահոգությունը նաև զուգորդվի խելամտության հետ, ավելի լավ կլինի։

Ամերիկան հզոր պահպանելու (կամ կրկին կերտելու) համար, առաջին հերթին պետք է Թրամփին հեռու պահել չարակամներից, ինչով էլ երդմնակալության օրը կզբաղվի անվտանգության 28 հազար աշխատակից։ Հաջողություն մաղթենք նրանց և չհամաձայնենք նրա հետ, որ Թրամփը` «համաամերիկյան ալերգեն է»։ Մի՞թե նրա օգտին ընդամենը վեց մարդ է քվեարկել։ Այո, նրան չեն սիրում Ամերիկայի որոշ նշանակալի դեմքեր` ներառյալ Ռոբերտ դե Նիրոն, Ալեք Բոլդուինին և Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոն։ (Բիլ դե Բլազիոյի մասին խոսել չեմ կարող, սակայն Ռոբերտ դե Նիրոյին մենք, ամեն դեպքում, սիրում ենք)։

Մի քանի խոսք հեռացողի մասին, օրինակ` փոխնախագահ Ջո Բայդենի։ Հեռանալիս Ջո Բայդենն ասաց. «Հասունացե՛ք, Դոնալդ, հասունացե՛ք։ Ժամանակն է հասուն դառնալ։ Դուք նախագահ եք, ցույց տվեք մեզ`ինչի եք ընդունակ», — հայտնել է Բայդենը` մեկնաբանելով Թրամփի սերը դեպի սոցիալական կայքերը։

Դեռ անցյալ տարվա հոկտեմբերին նույն Ջո Բայդենը խոստովանել է, որ ցանկանում է ծեծել Դոնալդ Թրամփին։ Իսկ սա արդեն լուրջ է, և եթե չհիշենք 28 հազար անվտանգության աշխատակիցներին, որոնք գլխով են պատասխանատու ԱՄՆ նախագահի կյանքի և առողջության համար, ապա…

Եվս մեկ «եթե»։ Եթե Թրամփի և նրա թիմի` անդադար քաղցր «Ազատություն» բառը հնչեցնող շուրթերից հանկարծակի հնչի մեր տխուր «Ցեղասպանություն» բառը, դա ոչ լավ կլինի, ոչ էլ վատ։ Դա արդար կլինի։

Եվ, վերջապես, վերջինը։ Երբ ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնող անձը հասանելիք տարեկան 400 հազար դոլարից մեկ դոլար է վերցնում, դա չի նշանակում, որ 399 999 դոլարը ծախսվելու է չքավորների կարիքները հոգալու համար։ Սա միայն նշանակում է, որ Դոնալդ Թրամփն իրեն նյութական առումով լավ ապահովել է։

Ամերիկամետ, և ոչ մի դեպքում ռուսամետ նախագահի կյանքի և գործունեության մնացած ամեն ինչ հայտնի կդառնա մոտ ապագայում։ Հաջողություն բոլորին։

Русская версия

Լրահոս
0