00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Աստղերը, այդ թվում` հայկական, ծուռ են փայլում

© SAUL LOEB / AFPПротесты в США, против миграционной политики Дональда Трампа
Протесты в США, против миграционной политики Дональда Трампа - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիայի սյունակագիր, անվանի լրագրող, Հայաստանում «Իզվեստիայի» նախկին թղթակից Սերգեյ Բաբլումյանն անդրադարձել է Դոնալդ Թրամփի միգրացիոն հրամանագրին։

Լինենք անկեղծ և հետևողական։ Անողորմ զանգվածային սպանությունները, որոնցով ահաբեկիչները վախեցնում են երկրներին և ժողովուրդներին, կոշտ, ավելի ճիշտ, դաժան պատասխան են պահանջում։ Առանց դրա ոչինչ չի ստացվի։ Այլապես ահաբեկչության դեմ պայքարի փոխարեն` «համամարդկային արժեքների» մասին խոսակցություններ, սգո օրեր` իջեցված դրոշներով, ծաղկեպսակներ տուժած երկրների դեսպանատների մոտ։ Եվ ի՞նչ։

Города мира. Нью-Йорк - Sputnik Արմենիա
ԱՄՆ–ում բնակվող հայերին խորհուրդ են տալիս չլքել երկրի տարածքը

Այս օրերին ԱՄՆ-ի ափերի մոտ կանգնեցված ուղևորներին օթևան տրամադրած Կանադան բարեպաշտ երկիր է համարվում, սակայն Կանադայում չի եղել 2001թ-ի սեպտեմբերի 11։ Այդ օրը Ամերիկայում մահացել է 2977 մարդ (ներառյալ 19 ահաբեկիչ), ինքնաթիռի 246 ուղևոր և անձնակազմի անդամներ, ընդ որում, ոչ միայն ԱՄՆ քաղաքացիներ, այլ նաև 91 երկրի։ Ճիշտ է, ԱՄՆ չհասած ուղևորներին ընդունելուց հետո Քվեբեկի Իսլամական մշակութային կենտրոնի մզկիթում սպանվել է առնվազն 5 մարդ, կան շատ վիրավորներ։

Ընդհանուր առմամբ, Սպիտակ տունը սկսել է այն, ինչին ոչ միայն սպասում են, այլ նաև պահանջում են երկրներում, որտեղ տիրում են ահաբեկիչների կամայականությունները։ Չի հաջողվի նրանց ցավեցնել սպիտակ ձեռնոցներով, նրանց պետք է բռի մեջ պահել։ Թրամփն առայժմ սանձահարում է նրանց, բայց խիստ լիբերալ հասարակությանը դա դուր չի գալիս։ Ճիշտ է, այնքան ժամանակ, քանի դեռ չարագործները չեն կանգնել նրանց շեմին. չեն սպանել, չեն խեղել, չեն բռնաբարել։ Հետաքրքիր է՝ այդ դեպքում ինչպե՞ս կերգի աննման Ռիհանան։

Առայժմ փոփ երգիչներն աղաղակում են. «Դա զարհուրելի է։ Սարսափելի նորություններ։ Ամերիկան քանդում են մեր աչքի առաջ։ Ինչ կարգի անբարոյական խոզ պետք է լինել նման բան անելու համար»։

Ավելի վաղ աչքի էր ընկել նաև Մադոննան։ Պետության ղեկավարի հասցեին նախատական խոսքերից հետո նա ասել էր, որ ընտրություններից հետո իր մեջ միտք է ծագել պայթեցնել Սպիտակ տունը։ ԱՄՆ-ի գլխավոր կենտրոնակայանը հօդս ցնդեցնելու կոչերը դատապարտվեցին անգամ Թրամփի հակառակորդների կողմից, աստղը ստիպված եղավ բացատրել, որ «նա դեմ է բռնությանը, իսկ իր խոսքերն այլաբանական իմաստ են ունեցել»։

Հեռուստաաստղերի այլաբանական մտածողությունը բնորոշ է ոչ միայն ամերիկացիներին, այլ նաև հայերին։

Ким Кардашьян - Sputnik Արմենիա
Քիմ Քարդաշյանը միացել է Թրամփի միգրացիոն հրամանի դեմ քննադատությանը

Թրամփի հրամանագրի դեմ էր արտահայտվել նաև հայտնի Քիմ Քարդաշյանը։ Հեռուստաաստղը պնդում է, որ ամերիկացիներն իրենց հայրենակիցներին 10 անգամ ավելի հաճախ են սպանում, քան այլ պետությունների քաղաքացիները, որոնք ապաստան են գտել ԱՄՆ-ում։ Թույլ փաստարկ է։

Միաժամանակ, ամերիկյան քաղաքացիների 47 տոկոսը կողմ է յոթ երկրի քաղաքացիներին ԱՄՆ մուտք գործելու արգելքին, իսկ 42 տոկոսը` դեմ։ Հասարակության պառակտման համար ավելի լավ հարաբերակցություն դժվար էր մտածել։ Չի կարելի մոռանալ, որ կա 46 մահմեդական երկիր, որոնք չեն ընկել արգելքի տակ։ Լավ կլիներ, որ ցուցակներում չլինեին այդ յոթ երկրները, բայց…

Սեպտեմբերի 11-ից հետո Ամերիկան և շատ երկրներ առավելագույն կերպով խստացրեցին անվտանգության միջոցներն օդանավակայաններում, և դա շատերին դուր չեկավ։ Բայց ավելի լավ է կոշիկը հանել՝ թռչկոտել, քան կորցնել գլուխը։ Այսօր արդեն ոչ ոք չի տրտնջում այդ առիթով։ Ուրեմն այդպես պետք է, վարժվել են։ Շոու բիզնեսի աստղերը` նույնպես։

Русская версия

Լրահոս
0