00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
17:47
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գրոհայինների արտահոսք ԻՊ-ի Ռաքքայից դեպի Արցա՞խ

© Flickr/ Karl-Ludwig PoggemannЛагерь обучения боевиков ИГИЛ. Архивное фото
Лагерь обучения боевиков ИГИЛ. Архивное фото - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Աստանայում ընթացող Սիրիայի զարգացումների մասին բանակցություններն իսկապես անչափ կարևոր բնույթ են կրում:

Բայց, քանի որ այն ընդամենը բանակցային գործընթաց է, այսինքն` մարդիկ են նստած բանակցային սեղանի շուրջ, ինչ-որ բաներ են հաշվարկում, քննարկում, որոշում և այլն, ապա այդ ամենն այնքան էլ հետաքրքիր չէ տեսախցիկների համար։ Այդ պատճառով մասս-մեդիան, եթե անգամ հիշատակում է Աստանայում տեղի ունեցող զարգացումները, ապա միայն մակերեսորեն` արագ վրայից անցնելով։

Постоянный представитель Сирии при ООН и глава делегации правительства Сирии Башар аль-Джафари (в центре) - Sputnik Արմենիա
Սիրիայի կառավարությունն ու ընդդիմությունը պայքարելու են ահաբեկչության դեմ

Ուրիշ բան, որ հետաքրքիր է խոսել այն ահաբեկչական կազմակերպությունների մասին, որոնք երկար ժամանակ ահ ու սարսափի մեջ էին պահում Սիրիայում հսկողության տակ վերցրած մի ահռելի տարածք: Չնայած, այժմ էլ էն ահ ու սարսափի մեջ պահում, սակայն արդեն զգացվում է, որ, ինչպես ասում են, ուժերը կոտրվել է։ Ավելին` հիմա արդեն այդ ահաբեկչական ջոկատներից արտահոսք է նկատվում։

Բավականին հետաքրքիր մի պաշտոնական հրապարակում է օրերս հայտնվել ինտերնետում: Պնդում են, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները ավելի հաճախ են սկսել լքել դրա շարքերը, իսկ նոր գրոհայիններ ներգրավելու համար բավարար միջոցներ չկան։ Ի դեպ, այդ ամենն ասվում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի նոր զեկույցում։

ԻՊ-ն, հիմնականում, ֆինանսավորվում է նավթի ապօրինի շրջանառությունից, դրամաշորթությունից եւ «հարկահավաք» գործունեությունից ստացվող հասույթներից։ Անցած տարի նավթի վաճառքից ստացված եկամուտները համարյա կիսով չափ կրճատվել էին եւ կազմել 260 միլիոն դոլար։ Դա կապված էր նավթի համաշխարհային գնի անկման եւ «Իսլամական պետության» կողմից վերահսկվող տարածքների կրճատման հետ։ Ընդ որում, ստացված միջոցների զգալի մասը թալանվում է, հաղորդում է ՄԱԿ-ի Ռադիոն։

Последствия минометного обстрела в Алеппо - Sputnik Արմենիա
Սիրիայի շուրջ բանակցություններ. հրացաններին փոխարինել են գրիչները

Այդուհանդերձ, նշվում է զեկույցում, ռազմական անհաջողությունները եւ եկամուտների նվազումը դեռեւս չեն բերել ահաբեկչական խմբավորման ոչնչացմանը՝ «Իսլամական պետությունը» շարունակում է պատերազմել Աֆղանստանում, Իրաքում, Լիբիայում եւ Սիրիայում, ինչպես նաեւ կողմնակիցներ է հավաքագրում` ահաբեկչական գործողություններ իրականացնելու նպատակով։

Իսկ ինձ այս ամեն ինչի մեջ մի բան է հետաքրքրում` այդ ահաբեկիչներն ու՞ր են գնում Սիրիայի տարածքից։ Ո՞ւր են գնում ու ո՞ւմ են իրենց ծառայություններն առաջարկում։

Մարդու մտքին միանգամից քաղաքական քարտեզի մի քանի թեժ կետ է գալիս: Ու Արցախը, ցավոք, այդ կետերից մեկն է:

Չմոռանանք, որ հիմա Էլ Սիրիայի բանակը Իսլամական Պետության հետ պայքարի մեջ է Էլ Բաբ քաղաքի համար: Իսկ Էլ Բաբը հենց Ռաքքայի ճանապարհին է գտնվում: Դա իր հերթին նշանակում է, որ ամռանը Ռաքքան պետք է որ ազատված լինի (եթե ոչ ավելի շուտ):

Ու այստեղ պետք է հիշենք, որ Իսլամական Պետության սիրիական մայրաքաղաք Ռաքքայում մոտ 3 հազարանոց ազերիների մի ջոկատ էր գործում: Կարելի է չէ՞ պատկերացնել, թե ուր են այդ մարդասպանները փախնելու (կամ արդեն փախել են)…

Ситуация в Алеппо - Sputnik Արմենիա
Ջարդ Սիրիայում. թուրքական «Եփրատի վահանը»` ահաբեկչական վահանի դեմ

Չմոռանանք, որ անցած տարվա ապրիլյան դեպքերի նախօրեին Ռաքքայից նման լուրեր ստացանք: Պատմում էին, որ ազերիների ջոկատը (ընդհանուր առմամբ մոտ 70 մարդ), լքել էին Իսլամական Պետության դիրքերը, հայտարարել էին, որ իրենց կռիվն ուրիշ տեղ է, ու իրանք հայերից պետք է Ղարաբաղն ազատեն։ Հիշո՞ւմ եք, ես հիանալի հիշում եմ այդ լուրերը: Նույնիսկ հիշում եմ, որ այդ ջոկատներից ինչ-որ մեկի հրամանատարին մոջահեդները գնդակահարեցին։ Սակայն ջոկատները Ռաքքայից անհետացան: Հետո ապրիլյան արյունալի պատերազմը տեղի ունեցավ:

Ոչ մի կապ չե՞ք տեսնում այս ամենի մեջ։ Ես ակնհայտ կապ եմ տեսնում ու, ի դեպ, պատկերացնում եմ, թե ինչ է տեղի ունենալու, երբ 3000 ազերի մարդասպան իրենց դիրքերը լքեն Ռաքքայում ու փախուստի դիմեն:

Այլ բան չեն անելու, համոզված եղեք: Չեն էլ վճարվում ահաբեկիչ ղեկավարների կողմից. ակնհայտ է, որ Սիրիայում Իսլամական Պետությունը իր դիրքերը լրիվ կորցնում է: Ժամանակն է, որպեսզի այդ ազերի մարդասպանները հայրենասիրության մասին հիշեն ու Բաքու վերադառնան։

Ու ով գիտի, ինչ անդամներից են կազմված այն դիվերսիոն ջոկատները, որոնք սկսել են ներթափանցել հայկական տարածք, ովքե՞ր են համալրում այդ դիվերսիոն խմբերը։

Այնպես որ, տասնյակ անգամ ավելի ուշադիր պիտի լինեն և՛ սահմանին կանգնած մեր տղաները, և՛ հատուկ, գաղտնի ծառայությունների աշխատակիցները։

Լրահոս
0