00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իրանը քաղաքական ու տնտեսական առումով հենվում է Հայաստանի վրա

© Sputnik / Asatur YesayantsФлаги Ирана и Армении
Флаги Ирана и Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Իրանի գլխի վերևում լուրջ ամպեր են կուտակվում միջազգային քաղաքական ասպարեզում, ու այդ երկիրը կարող է երկու գերտերությունների՝ Միացյալ Նահանգների ու Ռուսաստանի Դաշնության, միջև առճակատման առիթ դառնալ, պնդում է «Իրականում» ծրագրի հեղինակ Արման Վանեսքեհյանը։

Իրականում մեր հարևան Իրանը նորից հայտնվել է միջազգային ամենահայտնի լրատվամիջոցների էջերում: Ու նորից՝ հիմնականում խնդիրը Միացյալ Նահանգների հետ է կապված, այն հանգամանքի, որ պաշտոնական Վաշինգտոնը պաշտոնական Թեհրանի հետ, մի տեսակ՝ հատուկ, անձնական խնդիրներ ունի ու հենց այդ տեսանկյունից է միջազգային քաղաքական ասպարեզում մոտենում Իրանին: Վրեժխնդիր է ուզում լինել այն պատճառով, որ Իրանն, ի վերջո, կարողացավ այն պատժամիջոցային քաղաքականությանը, որը ամերիկացիները երկրին թելադրեցին, դիմակայել ու հիմա էլ, երբ այդ պատժամիջոցների մի մասը հանվեց, պաշտոնական Թեհրանը շատ արագ կարողանում է իր նախկին դերակատարումը միջազգային տնտեսական ու քաղաքական ոլորտում հետ վերցնել:

Официальный визит Министра обороны РА Вигена Саргсяна в Иран - Sputnik Արմենիա
Հայաստանի և Իրանի պաշտպանության նախարարները քննարկել են ռազմավարական հարցեր

Դե, երևի այդքան էլ հեշտ չի այդ ամենը, ու երևի թե Միացյալ Նահանգներն ինչ-որ իրենց բնորոշ պատճառներ ունեն, որոնք, սովորաբար, ԶԼՄ-ներում չեն հրապարակվում: Սակայն փաստը մնում է փաստ. Թրամփն իշխանության գալու օրվանից Իրանի հանդեպ մի շարք կտրուկ հայտարարություններով է հանդես եկել և քաղաքական ասպարեզում բավականին լուրջ պատասխան է ստացել իրանական քաղաքական ու դիվանագիտական ներկայացուցիչների կողմից…

Այդ լարվածությունը քանի գնում, այդքան ավելի է սրվում, սակայն անհրաժեշտ է հաշվի առնել այն հանգամանքը, որ հայերիս համար Իրանը ոչ միայն բարի հարևան է, որն անցած տարիների ընթացքում մեզ զգալիորեն օգնեց (ու օգնում է)… Չէ՞ որ մենք այսօր տնտեսական տեսանկյունից էլ հենց այդ երկրի հետ կապված բավականին լուրջ նախագծեր ու ծրագրեր ունենք:

Իրականում, նույնիսկ եթե իրանա-ամերիկյան հարաբերություններն էլ ավելի սրվեն (ինչին, կարծես թե, գնում է դեպքերի ընթացքը), ապա մենք պարտավոր ենք լինելու ընտրություն կատարել. մեր բարի հարևանի հետ ուս ուսի կանգնենք ու բարիկադի այս կողմը բռնենք, որ կողմում, ի դեպ, նաև Ռուսաստանի դաշնությունն է գտնվում՝ մեր ռազմավարական գործընկերը, կամ էլ արևմտյան արժեքներից կառչենք… Արժեքներ, որոնք մեր աչքի առջև փլուզվում են, փոխվում են ու, ի վերջո, ուր են տանելու աշխարհը՝ դեռ ոչ ոք չի կարողանում կանխագուշակել…

Մենք պետք է հիշենք, որ մեր տարածաշրջանում միակ երկիրը, որի հետ մենք լուրջ տնտեսական շփումներ ունենալու հույս ունենք՝ Իրանն է, որի հետ, օրինակ, մոտ ապագայում Սյունիքի ազատ առևտրի գոտի ստեղծելու լուրջ հույսեր ենք կապում: Դա լուրջ ծրագիր է, որը պետք է որ (եթե ի կատար ածվի) տնտեսական առաջխաղացման այնպիսի մի հնարավորություն ստեղծի, ինչպիսին վերջին 25 տարվա ընթացքում չենք ունեցել:

Դա հնարավորություն կտա Արևելքի այնպիսի խոշոր շուկաներ դուրս գալ, ինչպիսին, ասենք, Հնդկաստանը, Չինաստանը, միայն թե՝ արտադրություն ունենանք այդ շուկաներին առաջարկելու:

Մյուս կողմից, դա կարող է մեզ շանս տալ Արևմուտքից Եվրոպա արտահանվող ապրանքի համար տարանցիկ երկիր դառնալ, ինչն, ի դեպ, ավելի կարևոր հանգամանք է, քանի որ այդ ժամանակ տարածաշրջանում Հայաստանի դերն ու նշանակությունը կբարձրանա, ու մեզ հետ մեր խոշոր գործընկերները հաշվի կնստեն:

Инаугурация избранного президента США Дональда Трампа - Sputnik Արմենիա
Թրամփն՝ ամերիկացիներին. «Այդ Իրանը մեզ ընդհանրապես չի հարգում»

Սյունիքի մարզում առևտրային գոտի ստեղծելու համար տրամադրվող այն 16 հեկտարի վրա (որը հետո ընդլայնվելու է՝ հասնելով մինչև 40 հեկտարի) ընդամենը 32 միլիոն դոլար է անհրաժեշտ ծախսել… Կարծում եմ՝ այդ գումարը գտնելը պետք է որ բավականին հեշտ լինի:

Այլ հարց է, որ մի շարք լուրջ քաղաքական խնդիրներ գոյություն ունեն: Ամենակարևորն այն է, որ մինչև Արցախի խնդրի հետ ինչ-որ լուրջ որոշում կայացված չլինի, մինչև Ադրբեջանը իր ռազմատենչ հայտարարություններից չհրաժարվի ու պոտենցիալ ներդրողները երաշխիքներ չունենան, որ այստեղ ռազմական գործողությունները չեն վերասկսվի, ոչ ոք ոչ մի լումա ներդրում չի անի այդ նախագծում: Քաղաքական հարց է, ու եթե այն լուծվի՝ մի կողմից տնտեսական առաջխաղացում կլինի Հայաստանի համար, մյուս կողմից երկիրները արդեն լուրջ կպարտադրեն ազերիներին, որպեսզի 1994-1995 թվականներին կնքած զինադադարի պայմանագիրը չխախտի… Ու դա շատ ավելի ազդեցիկ փաստարկ կլինի, քան Արևմուտքի ջանքերը, որոնք մինչև օրս խաղաղության ոչ մի իրական երաշխիք չդարձան:

Այդ ամենը կարող էր օդում խոսակցություններ լինել, եթե խոսքը չգնար Իրանի մասին: Պաշտոնական Թեհրանը, որը տարածաշրջանում կարևոր դերակատարում ունի ու իր ազդեցությունը փորձում է մեծացնել, լուրջ է տրամադրված, որպեսզի հայ-ադրբեջանական սահմանին խաղաղություն պահպանելու երաշխիք հանդես գա:

Նորից տնտեսական խնդիրներին անդրադառնանք, որ հասկանալի դառնա, թե ինչ անձնական շահ ունի Թեհրանը հայ-ադրբեջանական հակամարտությունը ռազմական գործողությունների վերածվելը թույլ չտալու համար:

Չմոռանանք՝ Իրանը ներքին խնդիրներ ունի էներգետիկայի հետ կապված։ Այսինքն՝ էներգակիրներ չափից ավելի ունի, սակայն էլեկտրականության ապահովման տեսանկյունից հատկապես այդ երկրի հյուսիսային տարածաշրջանները լուրջ կաղում են: Այդ հանգամանքը զգալի դեր է խաղում Հայաստանի հետ հարաբերություններում:

Радио Sputnik Армения - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Արաբագետ. Հալեպի ազատագրման գործում մեծ է Ռուսաստանի և Իրանի դերը

Իրանի «Արտահանման և զարգացման բանկը» (Սադերաթ) ֆինանսավորում է Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման երրորդ գծի շինարարությունը, հաղորդում է իրանական «ԻՌԻԲ» լրատվական գործակալությունը: Իրանական աղբյուրի փոխանցմամբ՝ Իրանի և Հայաստանի հետ իրականացվող «Գազ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի շրջանակներում կառուցվող էլեկտրահաղորդման երրորդ գծի շինարարության համար 107 մլն եվրո գումար է նախատեսված, որի մեծ մասը՝ 83 միլիոն եվրոն, հատկացրել է Իրանի «Արտահանման և զարգացման բանկը»:

Իրան-Հայաստան 400 կՎ երկշղթա օդային գծի` Հայաստանում կառուցվող հատվածի երկարությունը մոտ 279 կմ է: Ծրագրի նպատակն է նաև միացնել հայկական և վրացական էներգահամակարգերը: Վերոհիշյալ ենթակառուցվածքների զարգացումն ուղղված է Հայաստանով տարանցիկ փոխադրումների միջոցով էներգակիրների սեզոնային հյուսիս-հարավ (Ռուսաստան, Հայաստան, Վրաստան, Իրան) փոխանակումներն ապահովելու համար: Իրան-Հայաստան 400 կՎ երրորդ էլեկտրահաղորդման գծի և համապատասխան ենթակայանի շինարարությունը նախատեսվում է ավարտել 24 ամսում: Դա նշանակում է, որ Իրանը, որը հիանալի կարողանում է իր ֆինանսները հաշվել, իսկապես ամեն ինչի պատրաստ է քաղաքական տեսանկյունից, միայն թե պատերազմը չվերսկսվի: Իր հնարավորություններն էլ այդ ասպարեզում հիանալի գիտակցում է. հակառակ դեպքում դժվար կլիներ պարտադրել, որպեսզի իրանական ամենախոշոր բանկերից մեկը 83 միլիոն եվրոյի ներդրում կատարեր այնպիսի մի շրջանում, որտեղ այսօր չէ՝ վաղը պատերազմական գործողություններ կարող են վերսկսվել:

Լրահոս
0