00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Մարիա Զախարովա
Հայ-ադրբեջանական սահմանազատման հարցերի կարգավորմանն աջակցում ենք քաղաքական-դիվանագիտական մեթոդներով․ Մարիա Զախարովա
14:19
1 ր
Մարիա Զախարովա
Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես սեփական ցավ և դժբախտություն. Մարիա Զախարովան
14:20
1 ր
Ալեն Սիմոնյան
Դրական եմ վերաբերվում, եթե Հայաստանը գազ գնի Ադրբեջանից․ Ալեն Սիմոնյան
14:37
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստան. ընտրություններ՝ բարեփոխումների ֆոնին

© Sputnik / Asatur YesayantsСергей Маркедонов
Сергей Маркедонов - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանի արտասահմանյան տարածաշրջանագիտության և արտաքին քաղաքականության ամբիոնի դոցենտ Սերգեյ Մարկեդոնովը՝ Sputnik Արմենիայի համար:

Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ավարտել է խորհրդարանական ընտրություններին պատրաստվող կուսակցություններին և քաղաքական դաշինքներին գրանցելու գործընթացը: Երկրի քաղաքական ուժերն ակտիվորեն ընդգրկվել են նախընտրական գործընթացում, իսկ 13 երկրի դիտորդներն արդեն սկսել են ծանոթանալ նախընտրական գործընթացին: Qարոզարշավն ավարտվում է ապրիլի 2-ին:

Նախընտրական պայքարը կարևոր թեստ է ցանկացած երկրի քաղաքական համակարգի համար: Սակայն Հայաստանի դեպքում գալիք ընտրություններն առանձնահատուկ նշանակություն ունեն: Դրանք կարևորագույն քայլ կդառնան սահմանադրական բարեփոխում իրականացնելու և հանրապետության քաղաքական համակարգը ձևափոխելու համար:

Նախագահը դառնում է խորհրդանիշ

Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն անցկացվել է 2015թ-ի դեկտեմբերին: Այդ ժամանակ սահմանադրական բարեփոխումներին աջակցել է քվեարկությանը մասնալցած ընտրողների ավելի քան 63 տոկոսը:

Виген Акопян - Sputnik Արմենիա
ԱԺ ընտրություններին հաջորդող հավանական սցենարը

Այսինքն, շարքային ընտրողին սահմանադրական բարեփոխումներն այնքան չէին հետաքրքրում, որքան իշխանության նկատմամբ վստահությունը, երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակը կամ Լեռնային Ղարաբաղում և հայ-ադրբեջանական պետական սահմանին շարունակվող միջադեպերի հետ կապված անվտանգության հարցերը: ԶԼՄ-ներում և բլոգներում ծավալվող վեճերի գլխավոր թեմաները հենց այդ խնդիրներն էին և ոչ թե սահմանադրական բարեփոխումները:

Նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական բարեփոխումների էությունը մեկն է՝ կառավարման կիսանախագահական ձևից անցում կատարել խորհրդարանական մոդելի: Այս տարվա ընտրությունների արդյունքում այն ուժերը, որոնք կգերիշխեն խորհրդարանում, կձևավորեն կառավարություն, որը կդառնա երկրում որոշումներ կայացնող գլխավոր մարմինը: Նախագահի կերպարը կվերածվի հայկական պետականության խորհրդանիշի, բայց քաղաքական դաշտում գլխավոր դեր չի կատարի:

Հանրապետականներից մինչև ժողովրդականներ

Առաջին հայացքից իշխող կուսակցությունը հիանալի դիրքեր ունի: Եվ բանը միայն վարչական ռեսուրսը չէ, այլ նաև ընդդիմադիրների համերաշխության բացակայությունը, որը վերջին տարիներին բազմիցս արտահայտվել է՝ սկսած 2013-ի նախագահական քարոզարշավից և Երևանի ավագանու ընտրություններից մինչև 2015-2016թթ-ի բողոքի շարժումներ: Ակնհայտ է, որ հասարակությունը դժգոհ է իշխանությունից: Բայց միևնույն ժամանակ չկան ուժեղ քաղաքական գործիչներ, որոնք կկարողանային գեներացնել հասարարակական տրամադրությունները և, բացի պոպուլիստական կարգախոսներից, նաև հետաքրքիր, գրավիչ ծրագիր կներկայացնեին:

Республиканская партия Армении - Sputnik Արմենիա
Հին օլիգարխները ՀՀԿ նոր ցուցակում

Խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ ցուցակը գլխավորում է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, որը հինգ տարի ղեկավարել է նախագահի աշխատակազմը: Շատերն անցած տարվա հոկտեմբերին Վիգեն Սարգսյանի նշանակումը գնահատեցին որպես երկրի համար առանցքային նախարարության արդյունավետությունը բարձրացնելու նախագահի ձգտում՝ Ղարաբաղում չլուծված հակամարտության պայմաններում: Նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար, իսկ այժմ նախարարը դիտարկվում է որպես իշխանական վերնախավի երիտասարդ սերնդի ներկայացուցիչ, որը պետք է փոխարինի Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի հետ միասին կարիերա ստեղծած քաղաքական գործիչներին:

Հայկական կուսակցական-քաղաքական ոլորտում հատուկ տեղ է զբաղեցնում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որը ժամանակին ՀՀԿ կոալիցիոն գործընկերն էր, և շատերը հենց այդ կուսակցությունն էին դիտարկում որպես Քոչարյանի «երրորդ ժամկետի» պոտենցիալ ուժ, ինչն իրականում տեղի չունեցավ: Սակայն սկսած նախորդ խորհրդարանական քարոզարշավից՝ ԲՀԿ-ն դանդաղ, բայց հաստատուն քայլերով տեղափոխվեց ընդդիմադիր դաշտ, թեև երբեք չվերածվեց կոշտ ընդդիմության:

Կուսակցությունը 11 տարի շարունակ գլխավորել է Գագիկ Ծառուկյանը: Երկու տարի առաջ Սերժ Սարգսյանի հետ ունեցած տարաձայնությունները վերածվեցին հրապարակային հակամարտության, ինչի պատճառով ԲՀԿ առաջնորդը հրաժարական տվեց: Այս տարվա փետրվարին Ծառուկյանը վերադարձավ մեծ քաղաքականություն, կրկին կանգնեց իր կուսակցության նախագահի ղեկին, իսկ ընտրություններում էլ պատրաստվում է գլխավորել մի դաշինք, որում ընդգրկված են մի քանի ոչ այնքան հայտնի ուժեր, ինչպիսիք են «Համախմբումը» և «Ալյանսը»:

Девятый съезд партии Процветающая Армения. Ишхан Закарян - Sputnik Արմենիա
ԲՀԿ- ն անկեղծության կոչ է անում

Հայկական ամենահին կուսակցություններից մեկը՝ «Դաշնակցությունը», կմասնակցի ընտրություններին առանձին կուսակցական գծով: Որքան էլ զուգահեռները պայմանական լինեն, այնուամենայնիվ ՀՅԴ-ն հիշեցնում է ռուսական Կոմունիստական կուսակցությունը: Այն կրում է փառապանծ հեղափոխական անցյալի և 1918-1920 թթ-ի առաջին հանրապետության պսակը, ունի համեմատաբար կայուն ընտրազանգված:

Ինքնուրույն կներկայանա նաև «Հայկական վերածնունդ» կուսակցությունը՝ Ազգային ժողովի նախկին խոսնակի և Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղարի գլխավորությամբ: Այդ երկու կուսակցությունները թե՛ իշխանամետ կոալիցիաներին, թե՛ ընդդիմությանը հարելու փորձ ունեն: Նրանց ընդդիմադիր լինելը նույնպես չափավոր բնույթ է կրել, իսկ դաշնակցականների դեպքում վերաբերվել է Երևանի արտաքին քաղաքականությանը, հատկապես Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման տեսանկյունից:

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը հայտարարել է, որ յուրահատուկ տեղ է զբաղեցնելու քաղաքական դաշտում: Անվանումը կազմվել է նախկին երկու նախարարների՝ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանի ազգանունների, ինչպես նաև «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի անվան միասնությունից: Սակայն այս եռյակը հիշեցնում է Կռիլովի՝ կարապի, խեցգետնի և գայլաձկան մասին առակի հերոսներին: Հովհաննիսյանը եղել է 2013թ-ին քաղաքական խժդժությունների հեղինակներից մեկը, սակայն մեծ հաջողությունների չի հասել: Օսկանյանը սերտորեն կապված է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, իսկ Օհանյանը դեռ անցած տարի ղեկավարում էր ՊՆ-ն:

2008թ-ի նախագահական ընտրությունների նախաշեմին Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը տասնամյա ընդմիջումից հետո վերադարձավ քաղաքականություն: Դրանից հետո նա ակտիվորեն մասնակցեց երկրի քաղաքական կյանքին: Այս տարվա խորհրդարանական ընտրություններին նրա կուսակցությունը՝ Հայ ազգային կոնգրեսը, մասնակցում է Հայաստանի ժողովրդական կուսակցության հետ միասին՝ Ստեփան Դեմիրճյանի գլխավորությամբ: ՀԱԿ-ՀԺԿ դաշինքը փորձում է քարոզարշավի գլխավոր թեման դարձնել Ղարաբաղում խաղաղություն հաստատելու կարգախոսը:

Армен Амирян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Արմեն Ամիրյանը նոր շունչ ու արյուն կներարկի ՀՀԿ–ին

«Ելք» դաշինքն էլ նպատակ ունի քաղաքական փոփոխություններ կատարել երկրում և ընտրությունների ճանապարհով փոխել իշխանություններին: Առաջնորդներ Նիկոլ Փաշինյանը և Էդմոն Մարուքյանը փորձում են իրենց միավորումը ներկայացնել որպես մի ուժ, որը կարող է Հայաստանն ազատել բարդություններից: Փաշինյանը զգալի ճանաչում է ձեռք բերել անցած տարվա իրադարձությունների ժամանակ: Որոշ մեկնաբաններ նրան դիտարկում էին որպես գլխավոր ընդդիմադիր գործչի պոտենցիալ հավակնորդ:

Մի խոսքով, այսօր Հայաստանի քաղաքական գունապնակը գույնզգույն է և բազմազան: Նախկին նախարարները, նախկին նախագահը, գործող քաղաքական գործիչները և գործարարները հարում են տարբեր դաշինքների, ու այս ֆոնին ավելի քան նախընտրելի է թվում ՀՀԿ դիրքորոշումը:

Հայաստանն ու Ռուսաստանը

Հայաստանի նոր ընտրական շրջան մտնելը թեստ կդառնա նաև Ռուսաստանի համար, որն իսկական դաշնակիցների պակաս է զգում: Մոսկվան կանգնած է բարդ ընտրության առաջ: Կամ գնալ գործող իշխանություններին միակողմանի աջակցելու ճանապարհով կամ ընտրել ռուսական շահերի առաջխաղացման ավելի բարդ միջոց՝ հայկական քաղաքական դաշտի հետ կապերի դիվերսիֆիկացիայի ճանապարհով: Պաշտոնական Երևանը համագործակցում է Կրեմլի հետ: Ընդդիմությունը պակաս հայտնի է և կանխատեսելի, թեև ընդդիմության առաջնորդների մեծամասնությունն էլ է հասկանում Մոսկվայի հետ ռազմավարական գործակցությունը զարգացնելու անհրաժեշտությունը:

Այսպիսով, Մոսկվայի գլխավոր նպատակը ՀԱՊԿ և ԵՏՄ անդամ երկրում ընտրությունների խաղաղ բնույթն է և սահմանադրական բարեփոխումների էվոլուցիոն ավարտը: Հայաստանի իշխանությունները և քաղաքական գործիչները կարող են փոխվել, բայց կարևոր է պահպանել և զարգացնել հայ-ռուսական ընդհանուր շահերը:

Русская версия

Լրահոս
0