00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Չեղած տեղից խեցգետինն էլ է ձուկ, կամ ինչպես Հայաստանը զրկվեց իր հարստությունից

CC BY-SA 3.0 / Herriot Guy / Corégone Сиг
Сиг - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայտնի է, որ Հայաստանի ձուկը բացառիկ համային հատկություններ ունի։ Ընդամենը 3-4 տասնամյակ առաջ երկիրը ոչ ձկնատեսակների պակաս ուներ, ոչ էլ դրանց քանակի։ Սակայն այսօր Հայաստանի բնակիչների համար գետերից և լճերից բռնած ձկները լոկ անցյալի հիշեցում են։

«Անպայման ձուկ կեր, որ լավ տեսողություն ունենաս, իսկ ոսկորներդ` ամուր լինեն», — ասում էր մայրս ամեն անգամ, երբ ես հրաժարվում էի Սևանի սիգից։ Այժմ ափսոսում եմ, որ չեմ լսել իրեն…

Այսօր Հայաստանում «իսկական» ձուկ գտնելը, գրեթե, անհնար է։ Անկախ նրանից, որ ցանկացած խանութում, էլ չասած շուկաների մասին, կարելի է գտնել կենդանի կամ թարմ ձկան լավ (Հայաստանի համար) տեսականի, դրանք բոլորը աճեցվում են այս կամ այն տնտեսություններում։ Իսկ այդ տնտեսությունների նպատակն, ինչպես հայտնի է, որքան հնարավոր է մեծ քանակությամբ ձուկ վաճառելն է, ոմանք նույնիսկ արտահանում են դրանք։ Հետևաբար, նրանց շահերից է բխում ձկներին արագ աճեցնելը։

Озеро Севан - Sputnik Արմենիա
Սևանի դժվար ճակատագիրը. Հայաստանի «ծովը» կրկին վտանգվա՞ծ է

Հենց այդ պատճառով են ստեղծվել գենոմոդիֆիկացված արհեստական կերերը, որոնցով էլ բտած են աճեցված ձկները։ Այսօր արդեն ցանկացած մայր կմտածի` արդյոք արժե երեխային համոզել ձուկ ուտել…

«Ձուկ խանութից եմ գնում, հազվադեպ` շուկայից։ Չեմ կարծում, որ դրանց միջև որևէ տարբերություն կա։ Այսպես, թե այնպես, սա աճեցված մթերք է։ Բնական ձուկ, հավանաբար, պետք է ինքդ որսաս։ Ինձ, մեղմ ասած, նման իրավիճակը չի գոհացնում, սակայն վերջնականապես հրաժարվել այդ մթերքից չեմ կարող», — մեզ հետ զրույցում ասաց ձուկ սիրող Մերին։

Այստեղ հարկ է նշել, որ ձկնատնտեսությունների շարքում կան նաև բարեխիղճները, որոնք փորձում են կերն ու աճի և բազմացման պայմանները բնականին մոտ հասցնել։ Ռեստորանային բիզնեսով զբաղվող, շեֆ-խոհարար և ծովամթերքների մեծ սիրահար Նարեկը խոստովանում է, որ ձուկ պատվիրում է միայն վստահելի ձեռնարկություններից։

«Որոշ ձկնատնտեսություններում ծանոթներ ունեմ, որոնք ինձ ձուկ են մատակարարում։ Տարբեր տեղերում աճեցված նույն ձուկը, կարող է խիստ տարբերվել իր համային որակներով», — ասում է նա։

Ստացվում է, որ համեմատաբար բնական ձուկ պատվիրելու համար, անհրաժեշտ է լավ իմանալ, թե կոնկրետ ինչ է կատարվում յուրաքանչյուր ձեռնարկությունում։ Բացի այդ, ձկնատեսակներ կան, որոնք կենսագործունեության որոշակի պայմաններ են պահանջում։ Սիգը, օրինակ, դրանցից մեկն է։ Շուկայում և խանութներում հազվադեպ կարելի է տեսնել սիգ։ Այն նաև դժվար է աճեցնել։ Իսկ ամռանը ձկնագողերին, երբեմն, հաջողվում է բռնել և վաճառել այն մեծ գումարներով։

Աղետի ակունքները

Ստեղծված իրավիճակն առանց չափազանցության կարելի է աղետալի անվանել, սակայն այսպես միշտ չի եղել։ Հայաստանի համար ամենադժվարին տարիներին `90-ականներին, հենց Սևանի սիգը, իշխանն ու այլ ձկնատեսակներն էին (շատերը էնդեմիկ են) ուղիղ իմաստով կերակրում երկրի բնակչությանը։

Сиг - Sputnik Արմենիա
Հայաստանում հաշվում են Սևանա լճի ձկան և խեցգետնի պաշարները

Տարիներն անցնում էին։ Խորհրդային տարիներին Սևանա լիճ թափվող գետերի վրա կառուցված հիդրոէլեկտրակայաններն այնքան նվազեցրին լճում ջրի մակարդակը, որ ամենախոշոր իշխանի ձվադրատեղերը հայտնվեցին ափին։ Եթե այս հանգամանքին ավելացնենք նաև որսագողությունը և այն, որ, երբեմն, արդյունաբերական թունավոր տարրեր էին թափվում Սևանա լիճ, պարզ է դառնում, թե ինչու 1978 թվականին Սևանի արքայական իշխանը հայտնվեց Կարմիր գրքում։ Այսօր իշխանն ըմբոշխնելու միտքը սրբապղծություն է թվում։

ՀԷԿ-երի կառուցումը, հանքարդյունաբերության և քիմիական արդյունաբերության զարգացումը, ինչպես նաև լայնածավալ որսագողությունը զգալի վնաս հասցրեցին ոչ միայն Սևանա լճին, այլ գրեթե բոլոր լճերին, ինչպես նաև երկրի քիչ թե շատ ջրառատ գետերին։ Այսօր վտանգված են նաև գետում աճեցված ձկնատեսակներն, այդ թվում արքայական կարմրախայտը։

Թվում է, ժամանակն է ուշքի գալ և այլ ճանապարհով գնալ` ստեղծման, ոչ թե ոչնչացման ճանապարհով. պահպանել գետերն ու լճերը, ստեղծել ջրամբարներ և բոլոր անհրաժեշտ պայմանները ոչ միայն բազմացման, այլև տարածաշրջանում կենդանական աշխարհի այս բացառիկ ներկայացուցիչներին փրկելու համար։ Սակայն գործնականում ամեն ինչ հակառակին է տանում։

Ոլորտի պատասխանատուներն այս ամենից բխող բոլոր հարցերի պատասխանները պարզապես չեն տալիս։ Դե ինչ, հավանաբար նրանց ամեն ինչ բավարարում է… Հարց է առաջանում, թեև հռետորական. Գուցե մենք արժանի ենք, նրան, ինչ ունենք…

Русская версия

Լրահոս
0