00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Մարիա Զախարովա
Հայ-ադրբեջանական սահմանազատման հարցերի կարգավորմանն աջակցում ենք քաղաքական-դիվանագիտական մեթոդներով․ Մարիա Զախարովա
14:19
1 ր
Մարիա Զախարովա
Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես սեփական ցավ և դժբախտություն. Մարիա Զախարովան
14:20
1 ր
Ալեն Սիմոնյան
Դրական եմ վերաբերվում, եթե Հայաստանը գազ գնի Ադրբեջանից․ Ալեն Սիմոնյան
14:37
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ավտոահաբեկչությունը՝ ոսոխի զենք

© AFP 2024 / Jonathan NACKSTRANDТеракты в Стокгольме
Теракты в Стокгольме - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Հարցն այն չէ, թե արդո՞ք Լոնդոնում ահաբեկչություն տեղի կունենա,թե ոչ, հարցն այն է,թե հենց ե՞րբ այն տեղի կունենա»,- բրիտանական մայրաքաղաքում տեղի ունեցած առաջին ահաբեկչությունից հետո ասաց Սեր Ջոն Սթիվենսը՝ Սքոթկենդ Յարդի նախկին ղեկավարը։

Ասված է ավելի, քան քսան տարի առաջ։ Լոնդոնի փոխարեն դրեք ցանկացած եվրոպական քաղաք և ընդունեք՝ Սեր Ջոն Սթիվենսը գիտեր՝ ինչ էր ասում։

Ստոկհոլմի կենտրոնում բեռնատարը մեծ արագությամբ սլացել է մարդկանց ուղղությամբ։ Եվրոպայում այս տարվա ընթացքում սա արդեն փոխադրամիջոցների օգնությամբ իրականացվող երրորդ ահաբեկչությունն է։ Մինչ այդ, ահաբեկիչները մարդկանց մեջ էին սլացել Նիցցայում, Բեռլինում, Լոնդոնում։

Грузовик въехал в толпу людей в центре Стокгольма - Sputnik Արմենիա
Ստոկհոլմում բեռնատարը մխրճվել է մարդկանց բազմության մեջ

Ստոկհոլմում դա տեղի ունեցավ ամենմարդաշատ փողոցներից մեկում․ մեքենան հարվածել է մի քանի հոգու, որից հետո մտել է խանութի ցուցափեղկի մեջ։ Չորս հոգի մահացել են, կան վիրավորներ։ Ուրիշ քաղաքների բնակիչների թիվը, որոնք կարծում էին՝ դա իրենց հետ չի կարող պատահել, կրտուկ իջավ։

Վերջերս այդ մասին հրապարակումներից մեկում ձեր հեղինակը ցավով նշել էր՝ հաղթանակը ցույց է տալիս, թե մարդ ինչ կարող է անել, իսկ պարտությունը՝ թե նա ինչ արժե։ Ահաբեկչությունն առայժմ հաղթանակում է, հակաահաբեկչությունը` պարտություն կրում:

Հիանալի լրագրող Զուրաբ Նալբանդյանը, որն այն պայթյունավտանգ ժամանակներում «Տրուդի» թղթակիցն էր Լորոդոնում, տասներկու տարի առաջ նույն թեմայով հոդվածների շարք է տպագրել։ Առաջարկում եմ ծանոթանալ դրանցից մի քանի դրվագի հետ, որոնք գրված են լոնդոնյան իրադարձություններից անմիջապես հետո։

Арман Ванескегян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Իրականում. Ժամանակակից աշխարհում գերադասում են սադրանքների ու ահաբեկչական գործողությունների միջոցով հարցեր լուծել

Թոնի Բլեեր, այն տարիներին՝ վարչապետ. «Ներքին գործերի նախարարությունը ողջ աշխարհի ծայրահեղականների «սև ցուցակ» կկազմի և կարգելափակի նրանց մուտքը Միացյալ Թագավորություն։ Այդ ցուցակում կհայտնվեն անձինք, որոնց կասկածում են ռասային ու ազգային անհանդուրժողականության սրացման, էքստրեմիստական համացանցային կայքերին աջակցելու և սադրող հոդվածներ գրելու մեջ»։

Լոնդոնյան ավտոբուսում խոսակցությունից։

Միջին տարիքի կին (ցավով)․ «Պատկերացնու՞մ ես, պարզվում է, այդ բոլոր պայթեցնողները մեծացել են Անգլիայում, մեր դպրոցներն են հաճախել ու հանկարծակի նրանց մոտ այդպիսի սարսափելի ատելություն է հայտնաբերվում»։

Մեծահասակ ուղևոր (կտրուկ). «Դա նրանից է, որ քո գլուխը լցված է լիբերալ հիմարություններով տարբեր մշակույթների խաղաղ գոյակցության մասին»։

Շահիդ Մալիքը, բրիտանական խորհրդարանի պատգամավոր լեյբորիստական կուսակցության կողմից, ի պատասխան Թոնի Բլեերի այն բառերին, որ Լոնդոնի պայթյունները եզակի փաստեր չեն, այլ դա չարիքի գաղափարախոսությունն է, որը արմատավորված է իսլամի աղավաղման մեջ։ Նրա խոսքով՝ պայքարել դրա դեմ ու հաղթել կարող են միայն հենց իրենք՝ մուսուլմանները.

«Մուսուլմանական միջավայրում չեն ցանկանում ընդունել, որ էքստրեմիզմը գոյություն ունի, հիմնականում հենց նույն պատճառներով, որոնցով շատ սպիտակամորթեր ի վիճակի չեն ընդունել ռասիզմի գոյությունը։ Մենք պետք է իսլամական համայնքի խորքը նայենք ու ընդունենք, որ այնտեղ էքստրեմիզմ կա․․․ Մենք բավարար միջոցներ չենք ձեռնարկում դրա դեմ պայքարելու համար»։ Անմիջապես լոնդոնյան ահաբեկչությունից հետո ընդունած օրենքի փոփոխությունների մասին։

Հեռախոսային խոսակցությունների ձայնագրությունները դատարանում պետք է ընդունվեն որպես իրեղեն ապացույց։ Ահաբեկչական գործունեության մեջ կասկածյալներին առանց մեղադրանք ներկայացնելու ձեռբակալության մեջ պահման ժամկետները պետք է երկարացվեն։

Грузовик врезался в толпу на рождественском базаре в Берлине - Sputnik Արմենիա
Բեռլինում բեռնատարը մխրճվել է մարդկանց բազմության մեջ

Եվ նորից վարչապետ Թոի Բլեերը։ Չի կարելի համակերպվել այն փաստի հետ, որ լոնդոնյան ոստիկաններից, որոնց քանակը գերազանցում է երեսունմեկ հազարը, միայն երեք հարյուր հոգին են մուսուլմանական համայնքից, չնայած, որ մայրաքաղաքի այդ համայնքը կազմված է վեց հարյուր հազար հոգուց։

Արդո՞ք այն ժամանակվանից շատ բան է փոխվել։ Ցավոք, դեռ ահաբեկչությունն է հաղթանակում։ Ի՞նչն է, հեղինակի կարծիքով, ամենասարսափելին։ Այսպիս կոչված՝ «Ստոկհոլմյան համախտանիշը»։ Թեկուզև հիմա միայն տեսականորեն, աներևակայելիի երզրին, թեկուզ «այդպես չի կարող լինել, որովհետև այդպես երբեք չի լինում» շարքից։ Այդուամենայնիվ, ուղղակի հիշեցում։

Ստոկհոլմյան համախտանիշ՝ հոգեբանության մեջ հայտնի եզրույթ, որը նկարագրում է անգիտակից պաշտպանողական վնասվածքային կապը, փոխադարձ կամ միակողմանի համարկարքը, որն առաջանում է զոհի ու ագրեսորի միջև զավթման, առևանգման և/կամ բռնության կիրառման (սպառնալիքի) ընթացքում։ Ուժեղ շոկի ազդեցության տակ պատանդները սկսում են կիսել հափշտակողների զգացմունքները, արդարացնել նրանց գործողությունները և, վերջիվերջո, նույնացնել իրենց նրա հետ՝ ընդօրինակելով նրանց գաղափարները և իրենց «զոհաբերությունը» համարել անհրաժեշտ՝ «ընդհանուր» նպատակին հասնելու համար։

Русская версия

Լրահոս
0