00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Արմենուհի Տիգրանյան
«Ցեղասպանություն է նաև ինքնության վերստեղծման խոչընդոտումը»․ մշակութաբան Արմենուհի Տիգրանյան
23:44
15 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Էրդողանը նորից ուզում է խաբել Ռուսաստանին

© Sputnik / Алексей Никольский / Անցնել մեդիապահոցПрезидент Турции Тайип Эрдоган. Архивное фото.
Президент Турции Тайип Эрдоган. Архивное фото. - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ամեն ինչ սկսվեց այն ժամանակ, երբ Էրդողանը վերջին անգամ ժամանեց Մոսկվա (դա մոտ մեկ ամիս առաջ էր)։ Ամփոփիչ մամուլի ասուլիսի ընթացքում երկու երկրների նախագահները վստահեցնում էին միջազգային հանրությանը, որ Թուրքիայի և Ռուսաստանի Դաշնության միջև բոլոր հարցերը վերջնականապես լուծված են։

Լուծված են տնտեսական առումով, նաև՝ գազամուղի, «Ակույու» ատոմակայանի, լոլիկի ու զբոսաշրջության վերաբերյալ…

Թվում էր` տնտեսությունը քաղաքականությունից կարևոր է։ Ամփոփիչ ասուլիսի ժամանակ թե՛ Պուտինը, թե՛ Էդողանը զգուշորեն խուսափում էին պետությունների հարաբերությունների քաղաքական մասից խոսել, և այն ժամանակ դա ակնհայտ էր։

Арман Ванескегян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Իրականում. Թուրքիային լուրջ ռազմական գործողություններ են անհրաժեշտ Սիրիայի տարածքում

Հասկանալի դարձավ, որ հանդիպող կողմերը նախընտրեցին թաքցնել հասարակության ուշադրությունից Սիրիային, քրդերին և ընդհանրապես, Մերձավոր Արևելքին վերաբերող հարցերը։
Դա, իսկապես, անհանգստացնող էր, սակայն փորձագետները հույս ունեին, որ այդուամենայնիվ, կողմերը ինչ-որ պայմանավորվածության հասել են։ Թեկուզ և ոչ շատ շահավետ, բայց այնպիսի պայմանավորվածության, որն, ի վերջո, թուրքերին և ռուսներին թույլ կտա կողմնորոշվել ու խաղաղության հասնել բազմաչարչար սիրիական հողի վրա։ Բայց ամեն ինչ այդքան հեշտ չէր…

Այն փաստը, որ ամփոփիչ ասուլիսի ընթացքում ՌԴ նախագահ Պուտինը առանց ակնարկների սկսեց արտահայտվել թուրքական տուրիստական երթուղիների վերաբերյալ, որոնց եկող տարի կարող էին նախընտրել ռուս զբոսաշրջիկները, ինքն իրենով շատ խոսուն էր։ Անկարային օդի պես հարկավոր է տուրիստական ինդուստրիան, որը ներկա տնտեսական ճգնաժամային պայմաններում թույլ է տալիս սատարել սևծովյան հարավային շրջանները… Եվ կարծես, Կրեմլի փակ դռներից այն կողմ Էրդողանն առանձին կետով խոսել է դրա մասին։ Կարծես, անցավ…

СПУТНИК_Сирийские солдаты обстреляли позиции боевиков в Дейр-эз-Зоре - Sputnik Արմենիա
Ինչպես է սիրիական բանակը գնդակոծում «Իսլամական պետության» գրոհայինների դիրքերը

Ռուսաստանը, որն ավելի լուրջ խնդիրներ էր լուծում ոչ միայն ֆինանսական, այլև քաղաքական առումով (Հարավային գազատարը, «Ակույու» ատոմակայանը), դեմ չէր դեպի Անթալիա առաջիկա միլիոնավոր զբոսաշրջային հոսքին։ Ավելին։ ՌԴ նախագահն անձամբ, ամբիոնից խոսեց այն մասին, որ այնտեղ` Թուրքիայում, իսկապես լավ է (իբր անձամբ է համոզվել), արևն է շողշողում, բացի այդ էլ, գործընկերներն անվտանգություն են խոստանում ահաբեկչության սպառնալիքի առումով։

Այդ մասին էին, հիմնականում, խոսում առաջնորդներն ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ. ռուս զբոսաշրջիկների մասին, որոնց կարիքն այդքան ունի Թուրքիան, գյուղատնտեսական արտադրանքի արտահանման (նույնիսկ այդ հարցում Պուտինն ավելի զուսպ էր), նույն գազատարի և կառուցվող ատոմակայանի մասին։

… Եվ շատ քիչ՝ Հալեպի և Դամասկոսի մասին, Ասադի մասին, այն մասին, որ Իսլամական պետության վերջը շուտով կգա և այն, որ Սիրիայի տարածքային ամբողջականությունը չպետք է խաթարվի նույնիսկ քրդերի պահանջները բավարարելու համար։

Հերթական «դանակի հարվա՞ծ մեջքին»

Օրերս, սիրիական տարածքը ամերիկյան «Տոմահավկերով» հրթիռակոծելուց հետո, հանկարծակի պարզվեց, որ Էրդողանը հերթական անգամ իրավունք վերապահեց իրեն ամենաթեժ կետում` Սիրիայում, երկրի դիրքորոշումը կտրուկ փոխել քաղաքական իրադարձությունների զարգացման ֆոնին։ Հանկարծակի պարզվեց, որ Թուրքիայի նախագահը կրկին պահանջում է Սիրիայի նախագահի հրաժարականը (վերջին 6 տարիների ընթացքում, իմ հիշելով, պատկերավոր ասած՝ դա տասնհինգերորդ անգամն է) և մտադիր է իր զորքերը կրկին մտցնել ինքնիշխան պետության տարածք։ Թեև նրանք, կարծես, վաղուց այնտեղ են…

Гагик Арутюнян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Ռուսաստանը զսպաշապիկ է հագցնում Թուրքիային

Ընդ որում՝ ռուսական դիվանագիտական կառույցներն այդ ամենը պետք է լսեն առավելագույն ուշադրությամբ, քանի որ դա ասվում է Ամերիկայի պետդեպի ղեկավար Թիլերսոնի՝ Թուրքիա այցից, սիրիական Իդլիբում քիմիական զենքի կիրառմամբ սադրիչ գործողություններից և «Շայրաթ» ռազմական օդանավակայանին Ամերիկայի կողմից հասցված «Տոմահավկների» հրթիռակոծությունից հետո։

Բացի այդ, երբ պարզ դարձավ, որ Թուրքիան զերծ է մնում Ռաքքայի ազատագրման ռազմական գործողություններից (որի նկատմամբ Անկարան լուրջ նպատակներ ուներ) այն բանից հետո, երբ քուրդ առաջնորդները հանկարծակի խոսեցին այն մասին, որ լուրջ, լայն ինքնիշխանության, այլ ոչ թե Դամասկոսից լիիրավ անկախության անհրաժեշտություն ունեն, երբ Թրամփը որոշակիորեն խոսեց այն մասին, որ Բաշար ալ Ասադի հրաժարականն այսուհետև գերխնդիր չէ, որը հետապնդում է ԱՄՆ-ը տարածաշրջանում…

Պետք է պարզաբանումներ տալ…

Դե, Сasus belli-ի հարցով, որն անկեղծորեն սադրում է ԱՄՆ-ին, առանց ՄԱԿ-ի ԱԽ մանդատի գրեթե վեց տասնյակ «Տոմահավկ» ուղարկելով Սիրիայի տարածք,
«Սպիտակ սաղավարտների» «Ախրար աշ Շամ» ահաբեկչական կազմակերպության մասնաճյուղի հետ, որը Իդլիբում քիմիական զենքի կիրառման գործում հանդես եկավ որպես սադրիչ և կատարող, հավանաբար, պետք է զբաղվեն միջազգային մակարդակի քրեագետները։ Իսկապես, մի շարք զոհեր են եղել (ավելի քան 60), հենց եթերում սպանում էին երեխաների (պնդում են շվեդ մասնագետները)` այդ դաժան գործընթացը ներկայացնելով որպես թունավորում քիմիական զենքից…

Եվրամիության անդամ-երկրների մասին, որոնք չպարզաբանելով, թե արդյո՞ք սադրանք չէր Սիրիայում քիմիական զենքի հետ կապված հարցը, շտապել են կատարվածում պաշտոնապես մեղադրել ոչ միայն Բաշար ալ Ասադին և պաշտոնական Դամասկոսին, այլև Ռուսաստանին, կարծում եմ, առանձին կխոսվի բանակցային սեղանի շուրջ և ՄԱԿ-ի ԱԽ դահլիճում։ Երբ հայտնի կդառնան քլորի կիրառմամբ դաժան սադրանքի բոլոր մանրամասները (արդեն պարզ է, որ քիմիական զենք` զարին տեսակի գազի կիրառմամբ, Իդլիբում չի օգտագործվել)…

…իսկ Թուրքիայի հետ դաժան կվարվեն

Իսկ Թուրքիայի հետ, որը հերթական անգամ փորձեց ամենաբարձր մակարդակով անկեղծորեն խաբել Ռուսաստանին, պարզաբանումները, կարծես թե, սկսել են։ Եվ նրան ոչ ոք մտադիր չէ պաշտպանել։

Բանն այն չէ միայն, որ պաշտոնական Անկարան հանկարծակի, «Տոմահավկի» հրթիռակոծությունից անմիջապես հետո, սկսեց ուժեղ վայնասուն բարձրացնել (այլ կերպ չես ասի), որ Ասադը պետք է հրաժարական տա, թեև մինչ այդ, թվում է թե, բազմիցս խոսվել է այն մասին, որ Դամասկոսի գործող ադմինիստրացիայի հետ ավելի ճիշտ կլինի բանակցությունների սեղանի շուրջ նստել։

Պետք է մի բան հասկանալ։ Եթե նույնիսկ Թուրքիան չէ Իդլիբում քիմիական զենքի հետ կապված սադրանքի առանցքային կազմակերպիչը, ապա ամենաքիչը, նա, այսպես ասեն՝ դրա «գործող անձանցից» մեկն էր… Հիշենք. հենց Թուրքիա բերեցին Իդլիբում զոհվածներին, հենց Անկարան առաջինը («Սպիտակ սաղավարտներից» հետո) հայտնեց, որ դա քիմիական հարձակում էր սիրիական կառավարական զորքերի կողմից։

Президент Турции Реджеп Тайип Эрдоган - Sputnik Արմենիա
Էրդողանի համար Թուրքիայի անվտանգությունը սկսվում է Հալեպից և Նախիջևանից

Բացի այդ, Անկարան առաջինը հայտարարեց, որ հարձակման ժամանակ, իբր, զարին տեսակի գազ է կիրառվել (կամ զաման, կարծես թե իրենք դեռ գլուխ չեն հանել մինչև հիմա)։ Եվ հենց Անկարան է կանգնած այն սադրիչների շարքում, որոնցից հետո պարզաբանումներ են պահանջելու, երբ պարզվի, որ սուտ է ասել։

Ստել է, երբ հայտարարել է, որ արդեն ունի բոլոր այն մասնագետ բժիշկների տվյալները, որոնք վկայել են, որ հենց զարին է կիրառվել, այլ ոչ թե քլոր, որն այս ժամանակվա ընթացքում օգտագործում էին այսպես կոչված՝ «չափավոր ընդդիմադիրները», որոնք գործում էին հենց պաշտոնական Անկարայի հովանու ներքո։ Այդպիսով, ընդդիմադիրներին Իդլիբի դեպքերից մեկ օր առաջ դուր չեկավ, որ Թրամփը կարծում է, թե Բաշար ալ Ասադի պաշտոնանկությունն այլևս Միացյալ նահանգների գերխնդիրը չէ։
Կրեմլը դեռ նոր է չեղարկում Ռուսաստանի քաղաքներից դեպի Անթալիա չարտերային չվերթերը (այս մասին արդեն պաշտոնական հաղորդագրություն է արվել), սակայն այդքանով, համոզված եղեք, գործը չի ավարտվի…

Կրեմլը թույլ չի տա կործանել Սիրիան

Իրականում, տրամաբանական շղթան ավարտվում է այնտեղ, որ ԱՄՆ-ը սիրիական հակամարտության հարցում հաղթանակ տանելու երկու տարբերակ ունի։ Մեկը Սիրիան կտոր-կտոր անելն է, երկրի տարածքային ամբողջականությունը խաթարելը, երկրորդը` Ասադին գահընկեց անելը։

Եվ դրանցից ոչ մեկը Ռուսաստանին սազական չէ։ Կրեմլը պնդում է Սիրիայի տարածքային ամբողջականությունը պահպանելու սկզբունքը։ Իսկ Բաշար ալ Ասադի մեջքին կանգնած է առաջին հերթին այն պատճառով, որ ակնհայտ է, որ այլ կերպար, որը կարող է երկիրը փրկել քաոսից, այսօր գոյություն չունի…

Русская версия

Լրահոս
0