00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
45 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Էրդողանի երազանքը` Թուրքիայի փլուզման քայլ

© Sputnik / Erhan DemirtaşРеферендум в Турции
Референдум в Турции - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Թուրքիայում անցկացված սահմանադրական բարեփոխումներն ի սկզբանե մտահոգում էին արդյունքի անկանխատեսելիությամբ և այն գիտակցմամբ, թե ինչ վտանգավոր արկածախնդրության է դիմում Էրդողանը։

Էրդողանի ընտրազանգվածն ի սկզբանե կանխորոշված էր

Պարզ էր, որ երկրի շրջանները, որտեղ գերակշռում է ազգությամբ քուրդ բնակչությունն, անպայման «էրդողանական հանրաքվեին» «դեմ» կքվեարկի։ Բայց չէ որ այնտեղ ապրում են մարդիկ, ովքեր, այսպես ասած, արդեն գիտեն վառոդի համը։

Полиция Турции - Sputnik Արմենիա
Բողոքի ակցիաներ` Թուրքիայի խոշոր քաղաքներում

Մարդիկ, ովքեր այսուհետ այլևս չեն բավարարվելու թուրք ոստիկանական ուժերի հետ պարբերական փոխհրաձգություններով։ Նրանց իրենց պետականության և անկախության վերականգման համար պետք է իրական, լիարժեք պատերազմ` թուրքական կադրային բանակի հետ։

Բացի այդ, դեռ սկզբից էլ պարզ էր, որ Թուրքիայի առավել ոչ ադեկվատ, մարգինալ մասն, անպայման, կողմ կքվեարկի Էրդողանին երկարաժամկետ (կարծես, մինչև 2029 թվականը) և անսահմանափակ իրավասություններով օժտող «հանրաքվեին», և որ նման մարդիկ Թուրքիայում շատ կլինեն։

Այդպիսիք շատ կլինեն հենց գյուղական համայնքներում, որտեղ բնակչության շրջանում առանձնահատուկ քաղաքական և գաղափարախոսական «ինտելեկտ» չի նկատվում, որտեղ մեծ թվով գործազուրկներ կան, և որտեղ մարդիկ պատրաստ են իշխանությունների առաջին իսկ կոչով (այսուհետ, կարծես, նորընտիր սուլթանի) նրանց կողմը բռնել։ Ե՛վ կախել, և՛ մորթել, և՛ թալանել, և՛ սպանել` «հանուն սուլթանի»։ Եվ սա առաջին դեպքը չէ։

Էրդողանն իր այս քայլով գիտակցաբար գնաց երկրի ներսում հասարակության պառակտմանը։ Իսկ, քանի որ պառակտման գիծն ուղիղ մեջտեղով է գնում, այսուհետ հասկանալի է, թե ով է հաղթելու, պատկերավոր ասած, «բարու և չարի» միջև պայքարում. հաղթողը հենց այդ մարգինալ մասն է լինելու։

© Sputnik / Erhan DemirtaşՍահմանադրական հանրաքվե Թուրքիայում
Սահմանադրական հանրաքվե Թուրքիայում - Sputnik Արմենիա
1/2
Սահմանադրական հանրաքվե Թուրքիայում
© Sputnik / Erhan DemirtaşՍահմանադրական հանրաքվե Թուրքիայում
Սահմանադրական հանրաքվե Թուրքիայում - Sputnik Արմենիա
2/2
Սահմանադրական հանրաքվե Թուրքիայում
1/2
Սահմանադրական հանրաքվե Թուրքիայում
2/2
Սահմանադրական հանրաքվե Թուրքիայում

Ցավոք, Թուրքիան այս ամենից չի խուսափի։ Չփրկեց նաև այն, որ խոշոր թուրքական քաղաքներում «էրդողանական հանրաքվեն» քիչ ձայն հավաքեց, քանի որ հենց այնտեղ է ապրում բնակչության քիչ թե շատ ադեկվատ մասը, եվրոպական քաղաքակրթությանը մոտ գտնվող այն զանգվածը, որը հասկանում է`այսուհետ Օսմանյան կայսրության վերադառնալ հնարավոր չէ։

Բայց այդ հատվածը քիչ էր Թուրքիայում, թեպետ փորձագետներն ու վերլուծաբանները հուսով էին, թե սթափ ուղեղն ու տրամաբանությունը կգերակշռեն։ Չգերակշռեցին։ Հաղթեց Էրդողանը, որն այս տարիների ընթացքում պարանոիկ ցանկություն ուներ վերականգնելու Օսմանյան կայսրության հզորությունն ու տարածքային ամբողջականությունը։

Президент Турции Тайип Эрдоган. Архивное фото. - Sputnik Արմենիա
Էրդողանը հրապարակավ խոստովանել է 100 տարի առաջ Թուրքիայի գործած ոճիրը

Մտահոգիչ է Թուրքիայի արևելյան սահմանի հարցը

Իզուր չէր վերջին ժամանակներում Թուրքիայի գործող նախագահը երկրով շրջագայություններ իրականացնում` շփվելով ծայրամասերի բնակչության հետ։ Հենց այն շրջաններում, որտեղ վերջին 100 տարվա ընթացքում քաղաքակրթությունն այդպես էլ տեղ չհասավ։

«Կողմ» են քվեարկել Թուրքիայի կենտրոնական շրջաններում ապրողները, ինչպես նաև Սև ծովին (հյուսիս) և թուրք-սիրիական (երկրի հարավ) սահմանին հարող տարածքներում ապրողները։

«Դեմ»` խոշոր քաղաքները, մայրաքաղաքներն ու բոլոր մյուս սահմանամերձ շրջանները։ Միջերկրական ծովի շրջանում, Հունաստանի սահմանի հետ` հյուսիս-արևելքում, Էգեյան ծովի ափերին։ Դե, իհարկե, նաև, արևելքում, որտեղ Վրաստանի, Հայաստանի և Իրանի սահմաններն են։

Եվ եթե խոշոր քաղաքներում, մայրաքաղաքում, հանրաքվեից հետո զտումներ սպասել արդեն պետք չէ, քանի որ ամեն ինչ արվել էր դեռ անհաջող ռազմական հեղաշրջումից հետո, ապա Թուրքիայի ծայրամասերի հարցն իրոք մտահոգիչ է։ Հատկապես արևելյան դեպարտամենտների, որտեղ քրդերի հետ բախումներն այլևս առանց «մեծ արյունահեղության» չեն անցնի։

Փաստորեն, արդեն անսահմանափակ իշխանություն ստացած Էրդողանը մեր սահմաններին հարող շրջանների կենտրոնից մեկուսացվածությունը կոմպենսացնելու է այնտեղ տեղակայված կադրային ուժերի ուժեղացմամբ։ Եվ եթե մինչև վերջերս քուրդ ապստամբների հետ զինված բախումները հիմնականում վարում էին Թուրքիայի ոստիկանական ուժերը, ապա այսօր արդեն իրավիճակը կտրուկ կփոխվի։

Арман Ванескегян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Իրականում. Էրդողանի յուրաքանչյուր քայլին ուշադրությամբ հետևում են և՛ Վաշինգտոնում, և՛ Մոսկվայում

Էրդողանն այսուհետ թուրքական խորհրդարանում քուրդ պատգամավորների տեսքով խոչընդոտ չունի։ Չունի նա, այսպես կոչված, «քաղաքակրթական» կապանքներ, որոնց մասին բազմիցս գրել եմ։ Առավել ևս, որ հանրաքվեի օրը Էրդողանը ևս մեկ անգամ բարձր ամբիոնից կրկնեց մահապատժի վերաբերյալ հանրաքվե անցկացնելու իր մտադրությունը։ Այնպես որ, նա կազատվի նաև այն շղթաներից, որոնք նրա վզին էր փաթաթում Եվրամիությանն անդամակցելու գաղափարը։ Չկա գաղափար` չկան կապանքներ։

Մոտ ժամանակներում հայ-թուրքական սահմանից այն կողմ էլ կարող է շատ թեժ լինել։ Երևանում հասկանում են, որ այս անգամ (ինչպես և ենթադրվում էր), հիմնական իրադարձությունները ծավալվելու են արդեն անմիջապես մեր շեմին։ Ոչ թե մոտ, ինչպես Սիրիայում կամ Իրաքում, այլ իսկապես շատ-շատ մոտ։

Մտահոգիչ է նաև, որ Անկարան, չգիտես ինչու, հենց այսօր, հանկարծակի մեծ աշխատանք սկսեց տանել Վրաստանի, Հայաստանի և Իրանի հետ թուրքական սահմանն ականազերծելու ուղղությամբ։ Այդ ամենը Եվրամիության փողերով և նրա հրահրմամբ, որին անդամակցելուց Թուրքիան կհրաժարվի այն պահին, երբ կորոշի հանրաքվե անցկացնել մահապատժի վերականգման վերաբերյալ։

Արդյոք սա չի՞ նշանակում, որ այդ արկածախնդրային խաղերին ցանկանում է մասնակցել նաև Արևմուտքը։ Ասենք, օգտագործել Թուրքիայում կատարվածը Ռուսաստանի դեմ ավելի գլոբալ աշխարհաքաղաքական խաղում։ Մտահոգիչ է…

Протесты в Турции - Sputnik Արմենիա
Կրակոցներ Թուրքիայի հանրաքվեի ժամանակ. կան զոհեր

Հենց այսպես են կործանվում կայսրություններն ու գերտերությունները

Սահմանադրության անցած հանրաքվեն խոսում է Թուրքիայի, որպես տարածաշրջանային գերտերություն, վերջը գալու մասին։

Առաջին համաշխարհային պատերազմի արդյունքում (ավելի կոնկրետ 1908-1922 թթ) փլուզվեց Օսմանյան կայսրությունը, և Թուրքիան, որպես համաշխարհային գերտերություն, կորցրեց իր նշանակությունը։ Երկրորդ համաշխարհայինի ժամանակ, Թուրքիան հանդես գալով որպես ֆաշիստական Գերմանիայի կողմնակից, և հետևաբար, պարտվելով պատերազմում, նաև պետք է կորցներ լուրջ տարածքներ ու տարածաշրջանային գերտերության կարգավիճակը։ Նրան այդ վիճակից փրկելու համար ԱՄՆ-ն այն ժամանակ բացահայտեց միջուկային զենքի իր տիրապետումը։

Այդ ժամանակ Արևմուտքը փրկեց Թուրքիային փլուզումից, քանի որ կանխորոշվեց Խորհրդային Միության հետ ՆԱՏՕ-ի հակազդման առաջամասի դերը։ Մի քանի տասնամյակներով։ Այժմ Թուրքիային փլուզումից, հավանաբար, արդեն ոչ ոք և ոչինչ չի փրկի։ Նույնիսկ մեծ ցանկության դեպքում։

Այնուամենայնիվ, այդպես է լինում միշտ, երբ փլուզվում են գերտերությունները (նույնիսկ տեղի, այսպես կոչված, տարածաշրջանային մասշտաբի)։ Կայսրությունների և գերտերությունների անկումը համաշխարհային պատմության մեջ միշտ սկսվել է այն ժամանակ, երբ նրանց առաջնորդները փորձել են պոկել այն մասնաբաժինը, որն իրենց ուժերից վեր է։ Լրիվ այնպես, ինչպես Էրդողանն այսօր, որ փորձում է կրկին համաշխարհային քաղաքական, տարածաշրջանային և ռազմական ուժերի կենտրոնը դառնալ, վերականգնել Օսմանյան կայսրությունը։

Նրան թվում է, որ դրա համար երկրի ներսում պետք է ունենալ առավելագույն ուժեղ իշխանություն ։ Սակայն, իրականում դրանով նա միայն կհասնի իր ամբողջ սահմանագծում ռազմական և քաղաքական իրավիճակի առավելագույն սրմանը, որը միջազգային ասպարեզում, անպայման, կանդրադառնա Թուրքիայի քաղաքական իրավիճակի վրա։ Իսկ արդյունքում` նրա տարածքային ամբողջականության վրա։

Ինչպես ասում են` տա Աստված…

Русская версия

Լրահոս
0