00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Մարիա Զախարովա
Հայ-ադրբեջանական սահմանազատման հարցերի կարգավորմանն աջակցում ենք քաղաքական-դիվանագիտական մեթոդներով․ Մարիա Զախարովա
14:19
1 ր
Մարիա Զախարովա
Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես սեփական ցավ և դժբախտություն. Մարիա Զախարովան
14:20
1 ր
Ալեն Սիմոնյան
Դրական եմ վերաբերվում, եթե Հայաստանը գազ գնի Ադրբեջանից․ Ալեն Սիմոնյան
14:37
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Չկրակե՛լ, նստե՛լ մեքենաները. Աբովյանի մանկական գաղութի ապստամբության պատմությունը

© Sputnik / Табылды Кадырбеков / Անցնել մեդիապահոցТюрьма
Тюрьма - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիայի սյունակագիր Սերգեյ Բաբլումյանը պատմում է «մարտաֆիլմ» ժանրից տպավորիչ մի պատմության` Աբովյանի մանկական գաղութում տեղի ունեցած ապստամբության մասին։
  • Գործողությունների վայր. Հայաստան, Աբովյանի շրջան (Կոտայքի մարզ), մանկական դաստիարակչական գաղութ։
  • Գործողություններ. զանգվածային անկարգություններ, պատանդներ վերցնել։
  • Հակազդեցություն. ներքին զորքերի ստորաբաժանումները շրջապատում են գաղութը։
  • Գործողության ժամանակահատված. 1968 թվական
  • Լրացուցիչ տեղեկություն. մանկական դաստիարակչական գաղութում այդ օրը գտնվում էր ավելի քան հազար դեռահաս բանտարկյալ։

Եվ այսպես, ի՞նչ տեղի ունեցավ։ Մի քանի հուսալքված գաղութաբնակներ ինքնաշեն դանակներով զինված պատանդ վերցրեցին աշխատանքային-դաստիարակչական գաղութի հինգ աշխատակցի։ Չափահաս դարձած այդ ճակատները մանկական գաղութում անելիք չունեին` նրանց վաղուց էր պետք տեղափոխել մեծահասակների գաղութ։ Այժմ քաղում են չարվածի պտուղները։

Նրանց գործողությունները ֆիլմի էին նման. պահանջեցին ինքնաթիռ, արտարժույթով մի մեծ տոպրակ գումար, առանց խոչընդոտի տեղաշարժ դեպի օդանավակայան և առանց խնդրի մեկնում Իրան։

Բնականաբար, սկսվեցին բանակցությունները, բնականաբար, մի կողմը ապստամբներին կոչ էր անում հանձնվել, մյուսը` սպառնում սպանել պատանդներին` ավտոմատով սպանելով տասնյակ հասակակից-օրինախախտների, այնպիսի աղմուկ բարձրացնել, որ բարձրաստիճան ոստիկանների ուսադիրները կսկսեն թռնել խրձերով։ Միայն մի բան էր անհասկանալի մնում` ինչպես իրականացնել գործողությունները, որ և՛ մարդիկ ողջ մնան, և՛ գաղութում ամեն ինչ հանդարտվի։

Кирибати - Sputnik Արմենիա
Հաջողության կղզիները

Հայաստանի ՆԳՆ-ն Մոսկվայի հետ կապող հեռախոսագծերը վառվում էին, մի շարք տարբերակներ էին քննարկվում, սակայն գործը, հերթական անգամ, նույն փորձված և ծանոթ սցենարին էր գնում. ապստամբության տարածք մտցնել զինված ուժեր, իսկ հետո` ինչպես կստացվի։ Այն, որ առանց արյուն թափելու գործը գլուխ չի բերվի, պարզ էր նույնիսկ հիմարին։

Ահա այստեղ էլ հայտնվեց Մարտիրոսյանը՝ Ձերժինսկու անվան դպրոցի նախկին պիոներների ավագ ջոկատավար, որն այնուհետև աշխատանքի էր հրավիրվել ՆԳՆ, համարձակ գործող և ոչ ստանդարտ մտածող ոստիկանության գնդապետ։

Մարտիրոսյանը հրաշալի գլուխ էր հանում դեռահասների հոգեբանությունից, հասկանում էր մենթալիտետը ու հայ մայրերի և հայրերի ազգային բնավորության առանձնահատկությունները, իսկ որոշումը, որն ի վերջո առաջարկեց, այդ բոլոր գիտելիքների համակցված արդյունքն էր։

— Երեխաներին պետք է անհապաղ հանձնել ծնողներին, թող տուն տանեն։

— Ինչպե՞ս,- ապշեցին գեներալները։
— Ճիշտ է։ Հենց այնպես չէ։

— Իսկ ինչպե՞ս։

— Որպեսզի տասն օր անց բոլորին անձամբ հետ վերադարձնեն։

— Իսկ եթե չվերադարձնե՞ն։

— Կվերադարձնեն,- հավաստիացրեց Մարտիրոսյանը։

— Ենթադրենք։ Իսկ եթե Մոսկվան չհամաձայնի, ի՞նչ անել այդ դեպքում, — մտահոգվեցին հայկական ՆԳՆ-ում։

— Այդ դեպքում` ոչինչ։ Այդ ժամանակ ստիպված կլինենք դիմել հիմար առճակատման, կրակ բացել։ Ուրիշ ոչինչ։

Ի՞նչ եղավ հետո։ Պատմում է գեներալ Գալուստյանը՝ Վլադիմիր Դարբինյանի օգնականներից մեկը, այն ժամանակ նա Հայաստանի ներքին գործերի նախարարն էր։

— Ապստամբության մասին լուրը տարածվեց ամբողջ հանրապետությունով մեկ և դեպքի վայր մեկը մյուսի հետևից սկսեցին ժամանել կալանավորների ծնողները։ Տեսնելով զինվորներով շրջապատված գաղութը՝ հասկացան, որ հարձակման պարագայում ամեն ինչ վատ կավարտվի։ Սկսեցին խնդրել, այնուհետև պահանջել` ուժ չգործադրել։ ՆԳՆ-ում ծնողական ժողովի նման մի բան անցկացրեցին, որի ժամանակ բանտարկյալներին բաց թողնելու գաղափարն, ի վերջո, հաղթեց։

лаваш - Sputnik Արմենիա
Կինը փորձել է գաղութ մտցնել լավաշի մեջ փաթաթած հեռախոսը

Սակայն մի բան էր պահանջվում` Մոսկվայի համաձայնությունը։ Իսկ Մոսկվան, ինչպես հայտնի է, արցունքների չի հավատում, նման դեպքերում կրկնակի անհավատ է։ Վերացնել անկարգությունները` բաց թողնելով հանցագործներին, նույնիսկ անչափահաս, նման բան ԽՍՀՄ ՆԳՆ պատմությունը դեռ չգիտի` անկարգությունները ԽՍՀՄ-ում, որպես կանոն, ճնշվում էին։ Իսկ այժմ…

— Տեսե՛ք, մեզ չքաշե՛ք,- չէր հոգնում մայրերին և հայրերին խնդրել Դարբինյանը՝ նախքան միության նախարար Շելոկովին զանգահարելը։

… Այն, ինչ տեղի ունեցավ հետո, աբսուրդի թատրոն էր հիշեցնում. ջախջախված գաղութ, բաց դարպասներ, որոնցից դուրս են գալիս բանտարկյալները, որոնց ընդառաջ են վազում հայրերն ու մայրերը, գրկախառնվում, համբուրում, այնուհետև արագ հեռացնում նրանց այդտեղից։ Զինվորները լուռ հանում են շղթաները, հնչում է հետևյալ հրահանգը. «Նստե՛լ մեքենաները»։ Ապստամբներին այլ բան չի մնում, քան հանձնվելը։

Ուղիղ տասն օր անց, աբսուրդը կրկնվեց, սակայն ճիշտ հակառակ ձևով։ Գաղութի դարպասներից մեկ առ մեկ ներս են մտնում դեռահասները. ճիշտ այնքան, որքան դուրս էին եկել տասն օր առաջ։

… Արտակարգ իրավիճակից հետո «վերևներում» պարզաբանումներ տրվեցին։ Ոմանք կայծակնային արագությամբ թռան պաշտոններից, ոմանց պաշտոնն իջեցրին, մյուսների վրա մատ թափ տվեցին, իսկ գաղութի պետ նշանակվեց Սերգեյ Մարտիրոսյանը։

— Մարդն, անկասկած, կարող է անել այն, ինչ ցանկանում է, սակայն հաճախ նա չի կարող որոշել, թե ինչ է ցանկանում։ Եվ եթե նրան չօգնել և չհուշել՝ գուցե ոչինչ չստացվի, — ասաց գնդապետը` վերադառնալով ապստամբության թեմային։

Որպես վերջաբան

Որտեղ եք տեսել պտղատու այգով, անասնաբուծական ֆերմայով, բանջարանոցով գաղութ, ու ամեն ինչ ստեղծված լինի սեփական ուժերով և սեփական կարիքները հոգալու համար։ Բացի այդ, կենդանաբանական այգի, դելֆինարիում, գրադարան, համերգային դահլիճ։ Բացի այդ, փախուստի ոչ մի դեպք։

Наркотик - Sputnik Արմենիա
«Նուբարաշեն» գաղութի աշխատակիցը թմրանյութ է դրել կալանավորի իրերի մեջ

Զվարճանքի վայր, իհարկե, դրանից կալանավայրը չի դառնում, և նույնիսկ աշխարհի ամենալավ գաղութն «Արտեկ» չես կոչի, սակայն, երբ ազատության մեջ լինելով՝ նախկին բանտարկյալները գնդապետին նամակներ են գրում և գալիս նրա մոտ խորհուրդ հարցնելու, չէ՞ որ սա ինչ-որ բանի մասին խոսում է։

Աբովյանի գաղութի մասին ֆիլմեր են նկարահանվել, հարյուրավոր հոդվածներ գրվել թերթերում և ամսագրերում, փորձի փոխանակման համար այստեղ պատվիրակություններ էին ժամանում։

Հետխորհրդային տարիներին ընկերս` Սերգեյ Մարտիրոսյանը, ստանձնեց հայկական բանակը ոտքի կանգնեցնելու պարտականությունը, ստացավ գեներալի կոչում, եղավ պաշտպանության նախարարի տեղակալ։ Չորս տարի առաջ նա մահացավ։ Ցավոք…

Русская версия

Լրահոս
0