04:17 20 օգոստոսի 2017
Ուղիղ եթեր
Արա Բաբլոյանն ու Արփինե Հովհաննիսյանը

Արա Բաբլոյանին կփոխարինի՞ արդյոք Արփինե Հովհաննիսյանը

© Sputnik/
Վերլուծություն
Ստանալ կարճ հղումը
Ալինա Օրդյան
49511

Շաբաթը որոշակիություն մտցրեց երկրի համար երկու կարևոր պաշտոններում: Հայտնի դարձավ ոչ միայն Երևանի քաղաքապետի անունը, այլև` խորհրդարանի ղեկավարի:

Եթե քաղաքապետի դեպքում պետք չէր առանձնապես գուշակություններ անել, և արդյունքը կանխատեսելի էր, որ Տարոն Մարգարյանը կշարունակի պաշտոնավարել, ապա ԱԺ նախագահի դեպքում նույնն ասել չի կարելի: Մինչ մայիսի 18-ին կկայանար 6-րդ գումարման ազգային ժողովի առաջին նիստը, որտեղ էլ պարզ պիտի դառնար, թե ով է լինելու երկրի խորհրդարանի խոսնակը, բազմաթիվ անուններ էին շրջանառվում. ամենահավանական թեկնածուն համարվում էր «Տաշիր» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի եղբայրը՝ Կարեն Կարապետյանը:

Նախորդ գումարման ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի թեկնածությունն էլ հավանականների շարքից էր: Կուլիսներում հավանական էին համարվում նաև վարչապետ Կարեն Կարապետյանի, ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի, նույնիսկ արդարադատության` արդեն նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի հնարավոր թեկնածությունները, բայց Սերժ Սարգսյանի որոշումը հավանաբար անակնկալ էր ու անսպասելի նաև հանրապետականների և անգամ Արա Բաբլոյանի համար, ում թեկնածությունն էլ, ի վերջո, առաջադրվեց: Առողջապահության նախկին նախարարի խորհրդարանում մեծ փորձառությունն էր հաշվի առնվել, և հենց Արա Բաբլոյանն էլ դարձավ ԱԺ նախագահ:

Սակայն ենթադրվում է, որ խորհրդարանի ղեկավար այս կազմը, այնուամենայնիվ ժամանակավոր է: Թե ինչ կփոխվի 2018 թ-ին նախագահ Սարգսյանի պաշտոնավարման ավարտից հետո, դեռ կանխատեսումներ չենք անի, սակայն կարող ենք ենթադրել, որ այս խորհրդարանը անցումային նշանակություն կունենա 18 թ-ից հետո ձևավորվող իշխանական վերնախավի համար: Չի բացառվում նույնիսկ առավելություն տրվի գեղեցիկ սեռին ղեկավարել ԱԺ-ն, եթե հաշվի առնենք, որ Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը նորից վերադարձավ խորհրդարան և այն էլ փոխնախագահի կարգավիճակում: Ինչևէ, բարի երթ մաղթենք 6-րդ գումարման խորհրդարանին, որի անդրանիկ նիստը վարեց ամենատարեց պատգամավոր Կնյազ Հասանովը:

Արա Բաբլոյանն ընտրվեց ԱԺ նախագահ, փոխնախագահներն էլ մեկով ավելացան. այդ պաշտոնը բաշխվեցին համապատասխանաբար Հանրապետականից Էդուարդ Շարմազանովին ու Արփինե Հովհաննիսյանին, «Ծառուկյան» դաշինքից` Միքայել Մելքումյանին: Իսկ նորընտիր խորհրդարանում ընդգրկված է 105 պատգամավոր:

Խորհրդարանը նիստ գումարեց, և ինչպես օրենքի պահանջն էր, կառավարությունն էլ հրաժարական տվեց: Կարեն Կարապետյանի թեկնածությունը, սակայն, որպես նոր ձևավորվելիք կառավարության ղեկավար կրկին կառաջադրի Հանրապետականը, ինչպես և խոստացել էր նախագահ Սերժ Սարգսյանը:

Գլխավոր թեմաներ

  • Անտոն Մելնիկով

    Եկատերինբուրգի բնակիչ Անտոն Մելնիկովը Հայաստանի ու հայկական մշակույթի մեծագույն երկրպագուներից է։ Այս տարի նա առաջին անգամ է եկել մեր երկիր և եղել այն վայրերում, որոնց մասին միայն գրքերում էր կարդացել։ Անտոնը հայերեն է սովորում ու ծրագրում է տեղափոխվել Երևան։

    17
  • ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ ԳԱՐԵՋՐԻ ՉՈՐՐՈՐԴ ՓԱՌԱՏՈՆԸ

    Երևանի կենտրոնում այսօր մարդիկ շրջում են ալկոհոլային խմիչքով լցված բաժակներով։ Հայաստանի մայրաքաղաքում գարեջրի տոն է։

    32
  • Սոնա Շահգելդյանի շունը

    Կենդանիների իրավունքների պաշտպանների և կենդանասերների նախաձեռնությամբ 15 տարի առաջ օրացույցի վրա օգոստոսի 19-ն ամրագրվեց որպես «Անօթևան կենդանիների միջազգային օր»: Երգչուհի Սոնա Շահգելդյանը և դերասանուհի Տաթև Հովակիմյանը պատմում են իրենց չորքոտանի ընկերների, ինչպես նաև անօթևան կենդանիների հանդեպ հասարակական վերաբերմունքի մասին:

    25