00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դավադրության պրակտիկա. ինչ է լինելու հակածխախոտային արշավի տապալումից հետո

© Sputnik / Asatur YesayantsМагазинная лавка. Сигареты
Магазинная лавка. Сигареты - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Sputnik-ի սյունակագիր Դմիտրի Կոսիրևը, ինչպես միշտ, հետևողականորեն ջախջախում է «ծխելու դեմ ռազմատենչ պայքարողների» փաստարկները: Չէ՞ որ մի ապրանքի դեմ պայքարելը պարզապես մեկ այլ ապրանք վաճառելու ձև է:

Դմիտրի Կոսիրև, Sputnik

Եվ այսպես, շնորհիվ http://www.rampant-antismoking.com/ մի շարք փաստաթղթերի, մենք առանց այդ էլ գիտենք այն, ինչը վաղուց էր պարզ: Նրանք, ովքեր հակածխախոտային արշավ էին ծրագրում, ի սկզբանե պատրաստվում էին ստել`առաջին հերթին «պասիվ ծխելու» վնասակարության վերաբերյալ:

Մենք գիտենք նաև, որ նրանք ուզում էին աշխարհն ազատել մեզնից` ծխողներից, դեռևս 2000 թվականին, սակայն նրանց մտադրությունը ձախողվեց: Բայց հարց է առաջանում՝ և ի՞նչ: Այսինքն, ի՞նչ է լինելու հետո:

Ручное изготовление сигары - Sputnik Արմենիա
Philip Morris-ը մտադիր է հայերին առաջարկել «տաքացրած» ծխախոտ

Եվ այսպես, եթե կես տարի առաջ ԱՄՆ նախագահական ընտրություններին հաղթեր Հիլարի Քլինթոնը, ապա ես անկեղծորեն կասեի. պետք է մի փոքր էլ սպասել: Ծխելու դեմ պայքարը ֆինանսավորում են նրանք, ում դա ձեռնտու է, ով դրանով գումարներ է աշխատում, այսինքն՝ բժշկական լոբբին: Իսկ այն ավանդաբար կապված է դեմոկրատների հետ: Սակայն նրանք պարտվեցին: Եվ նոր դարաշրջան սկսվեց ոչ միայն ԱՄՆ-ում: Գլոբալիզմը սկսեց կոտրվել:

Գլոբալիզմը շատ բան է նշանակում: Մասնավորապես, դա ուղեղների զանգվածային կեղծ լվացումն է ամենատարբեր թեմաների վերաբերյալ, սկսած պատերազմներից մինչև «պասիվ ծխելը»: Դա, գլոբալ առումով, փորձ է հիմար և վստահող մարդկանց սպառողական հասարակություն ստեղծել:

Նրանք մտածում էին, որ կառավարում են տեղեկատվությանը, այդ թվում նաև համացանցը: Նրանք սխալվեցին: Հակառակ բան տեղի ունեցավ` զանգվածային քողազերծման դարաշրջան թևակոխեցինք (և դա միայն WikiLeaks-ը չէ): Յուրայինների շրջանում ծխելու դեմ պայքարի մասին զրույցները հայտնի դարձան:

Արդյո՞ք դա նշանակում է, թե ծխախոտային արգելքները ժամանակի ընթացքում կվերանան: Կարճ ասած՝ այո: Եթե ավելի երկար, ապա գործընթացը լինելու է բարդ և զիգզագաձև: Միլիոնավոր կիսագրագետ մարդկանց տարիներով խելագարեցնում էին՝ պատմելով այն մասին, թե ծխի ամեն քուլան միլիոնավոր վնասակար նյութեր է պարունակում, և որ ծխելուց միլիոնավոր մարդիկ են մահանում: Վախը հենց այնպես չի անցնի: Ստիպված կլինեն հաշվի առնել, որ մարդիկ դանդաղ են փոխում նախապաշարմունքներն ու փոխզիջման կգնան: Բացի այդ, ստիպված կլինեն հաշվի առնել, որ այսօրվա մարդը գերհագեցած է տեղեկատվությամբ: Այդ թվում՝ արտահոսքի և քողազերծման: Նա դրանք ենթագիտակցորեն ցրում է և չի արձագանքում կամ ուշադրություն դարձնում:

Курение - Sputnik Արմենիա
Ծխելու վնասները և «ծխախոտային» պատմություններ

Ի դեպ, քողազերծումներ եղել են նաև նախկինում: Այդպես օրինակ, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը անհաջողություն կրեց «պասիվ ծխողների» առողջության վերաբերյալ իր իսկ առաջին պատվիրած ուսումնասիրություններում: 1998 թվականն էր` ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ վնաս դրանից չկա, իսկ ծխողների երեխաներն ավելի առողջ են, քան չծխողներինը: Ընդ որում, այդ ուսումնասիրություններն անցկացնում էին չծխողները, այնպես որ՝ որևէ մեկին մեղադրել չի կարելի: Սակայն զեղծարարներին այդ անհաջողությունը չընկճեց, նրանք այդ ժամանակ վերելք էին ապրում և կարծում էին, որ ոչ ոք բարդ բժշկական փաստաթղթեր չի կարդալու… Նորերը պատվիրեցին, «ճիշտը»: Եվ նման տասնյակ դեպքեր կան, եթե ոչ՝ հարյուրավոր, իսկ իրենց սյունակներում միայն այդ մասին էլ գրում են: Այն ժամանակ նրանց վրա փորձում էին ուշադրություն չդարձնել: Սակայն այժմ այն ժամանակները չեն: Դարաշրջանը փոխվել է:

Կարելի է պատկերացնել, թե ինչպես է տեղի ունենալու անցումային փուլը: Ազդեցիկ որևէ անձ` Դոնալդ Թրամփը կամ գուցե նոր Մահաթմա Գանդին կասեր. «Մարդիկ ձեզ ստում էին փողի պատճառով»: Կարող եք հանգիստ ծխել, շրջապատողներին դուք վնաս չեք պատճառում: Իսկ մարդիկ արդեն առանց այդ էլ վաղուց կռահում էին այդ մասին: Եվ անկում կսկսվի:

Выставка Робостанция на ВДНХ в Москве - Sputnik Արմենիա
Դայակներին փոխարինում են ռոբոտները

Ընդ որում, այն արդեն սկսվել է, բացարձակ միանման, իսկ մասշտաբային առումով ավելի ուժեղ խաբեությունից` կապված «գլոբալ տաքացման հետ»: Նավթային և «նոր էներգետիկ տեխնոլագիաների» այս երկու լոբբիների բախումը, մի շարք կաշառված փորձագետներ, որոնք ապացուցում են, որ տաքացում կա, և դրանում մեղավոր են հանցավոր նավթագործներն ու ածխագործները: «Հոռետեսների» և «ժխտողների» դեմ անասելի ագրեսիան, դիվահար փորձագետները…

Թրամփի ադմինիստրացիան իր աշխատանքը սկսել է «տաքացման» վարկածն առաջ քաշողներին հասցրած հարվածից՝ հեռացնելով նրանց փորձագետներին պետական աշխատանքից: Հետագայում մի շարք հետաքրքիր բաներ են սպասվում:

Կարելի է ենթադրել, որ ծխելու դեմ պայքարողներին այս պատմության արդյունքում կսկսեն վերաբերվել մոտավորապես ինկվիզիցիայի նման: Այսինքն՝ տվյալ դարաշրջանի ամենասարսափելի կերպարներին: Կարելի է կանխատեսել նաև կադրային մաքրումներ ԱՀԿ-ում: Այսօր արդեն իսկ այդ կազմակերպությունն անվանում են աշխարհի ամենա-ոչ թափանցիկ և ոչ հաշվետու կազմակերպությունը, իսկ հետագայում ավելի վատ է լինելու:

Բժշկության հետ կապված իրավիճակն, ընդհանուր առմամբ, դեպի վատն է փոխվելու: Նկատենք, որ այդ ոլորտում «ծխելու դեմ վճարովի հիմունքներով պայքար տանողները» գտնվում են ազնիվ բժիշկներից փոքր-ինչ մեկուսացված դիրքում, քանի որ վերջիններս չեն ցանկանում սևացնել իրենց անունները:

Русская версия

Լրահոս
0