00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայկական քիթը՝ անձի նույնականացման համար

© Sputnik / Asatur YesayantsПамятник Арно Бабаджаняну
Памятник Арно Бабаджаняну - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Բայց մի պահ կա։ Ավելի շուտ՝ երկու։ Քթի ձևը ժառանգաբար է փոխանցվում (հեղինակը զարմանում է՝ ինչու են փենսիլվանյան գիտնականները ներկայացնում դա որպես հայտնագործություն), և երկրորդ՝ քթի ձևի ժառանգաբար փոխանցման այլ գործոնների շարքում կարող էին ազդել «մշակութային տարբերությունները, որոնց հիման վրա գնահատվում է քթի գրավչությունը»։

Այս օրերին գտնվելով Ամերիկայում՝ հեղինակը չէր կարող անտեսել Փենսիլվանիայի համալսարանի գիտնականների հայտնագործությունը, որը բացահայտել է քթի և մեր նախնիների ապրած կլիմայի փոխկապակցվածությունը։ Որոշ հիմքեր կան, որ թույլ են տալիս ենթադրել՝ ամերիկյան գիտնականների հետազոտությունները կարող են հետաքրքրել հայ հասարակության լայն շրջանակներին։

Памятник героям фильма Мимино в Тбилиси - Sputnik Արմենիա
Հայաստան – Վրաստան. և կրկին հին երգը գլխավորի մասին

Դոկտոր Զիդին և նրա գործընկերները վերոհիշյալ գիտական կենտրոնից չափում էին քթերն ըստ յոթ չափանիշների, որոնցից էին՝ բարձրությունը, երկարությունը, լայնությունը (ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց մոտ), ուսումնասիրում էին մաշկի պիգմենտացիան և այլն, որից հետո եկան այն եզրակացության, որ մարդկանց բնակության տարածաշրջանը կարելի է պարզել ոչ միայն անձնագրային տվյալներով, այլև քթի մեծությամբ։ Պարզվում է, ինչքան ավելի բարձր է ջերմաստիճանն ու խոնավությունը, այնքան ավելի լայն է քիթը, և դա նշանակում է, պնդում են Զիդին և նրա գործընկերները, որ կլիման զգալիորեն կանխորոշում է քթի ձևը։

«Քթագետ» գիտնականները շնչառությանը մասնակցող օրգանի 14 տեսակ են առանձնացրել և բնութագրել են դրանց տերերին։ Օրինակ, մի քիչ վեր ցցված քիթը տղամարդկանց մոտ դրական զգացմունքներ է առաջացնում, ընդ որում՝ պետք է հիշել, որ դրանց տերերը հաճախ անմիջական մարդիկ են, որոնք երկար տարիներ շարունակ պահպանում են իրենց «մանկամտությունը»։ Կանանց դեպքում վեր ցցված քիթը նրբագեղության նշան է և շատ հմայիչ տեսք ունի։

Տղամարդկանց մոտ ամենահաճախը կարելի է հանդիպել, այսպես կոչված՝ «մսոտ» քթեր (ինչպես մոլորակի բնակչության մոտ մեկ քառորդի մոտ)։ Դրանց տերերը շռայլ, զգացմունքային մարդիկ են, որոնք պատրաստ են օգնության հասնել, իսկ ամենից քիչ գրավիչ են համարվում «ճուռակի» քթով մարդիկ (Բարբարա Սթրեյզանդ)։ Այդպիսի քթերը տրամադրում են մարդկանց դրանց տերերի դեմ։

Тюрьма - Sputnik Արմենիա
Չկրակե՛լ, նստե՛լ մեքենաները. Աբովյանի մանկական գաղութի ապստամբության պատմությունը

Եվս մեկ արտահայտիչ տարբերակ է՝ «արծվաքիթ» մարդը (դերասան Ժան Ռենո)։ Այդպիսի քթով տղամարդը ամբիցիոզ է և հաշվարկով։ Կանանց հետ հարաբերություններում նրանք շատ կրակոտ են, բայց ոչ հավատարիմ։

Եվ ահա այստեղ, հասնելով Ժան Ռենոյին, մենք, վերջապես, հասանք հայրենական արտադրության քթերին։ Չի կարելի ասել, որ այն միշտ փոքրիկ է կանանց մոտ և միշտ նուրբ՝ տղամարդկանց մոտ, բայց, որպես կանոն, դրանք խիստ արտահայտված են դեմքի վրա։ Որպես օրինակ կծառայի բեմի և էկրանի հանճար Ֆրունզիկ Մկրտչյանը, որը հետ է մղում բոլոր հարցերը։

Վերադառնանք, սակայն Փենսիլվանիայի գիտնականներին։ Հետազոտողները պարզել են, որ տարբեր տարածաշրջանների ներկայացուցիչների մոտ զգալիորեն տարբերվում է ոչ միայն քթի լայնությունը, այլև մաշկի պիգմենտացիան։ Այն մարդկանց մոտ, որոնց ծնողներն ու նախնիները ծագում են տաք ու խոնավ կլիմայով երկրներից, քիթն ավելի լայն է, քան այն մարդկանց մոտ, որոնք ապրում են սառը ու չոր կլիմայական պայմաններում։ Ամենամեծ կախվածությունը քթի լայնության և կլիմայի միջև հայտնաբերվել է Հյուսիսային Եվրոպային բնակիչների մոտ։

Новый Завет XVIII века на армянском языке в библиотеке имени Эдмонда Шьюца в Будапеште - Sputnik Արմենիա
Հայերեն Աստվածաշունչը ցուցադրվում է Գերմանիայում

Պատկերն ամբողջացնելու համար նշենք, որ փորձի մասնակիցների ամեն մի խումբ կազմված է եղել քառասուն հոգուց և դիտարկվել է չորս տարածաշրջան․ Աֆրիկա, Արևելյան Ասիա, Հյուսիսային Եվրոպա և Հարավային Ասիա։ Հայաստանն, ինչպես կարելի է տեսնել, ոչ մի խմբի մեջ չի ընկնում։ Բայց մի պահ կա, ավելի շուտ՝ երկու։ Քթի ձևը ժառանգաբար է փոխանցվում (հեղինակը զարմանում է՝ ինչու են փենսիլվանյան գիտնականները ներկայացնում դա որպես հայտնագործություն), և երկրորդը՝ քթի ձևի ժառանգաբար փոխանցման այդ գործոնների շարքում կարող էին ազդել «մշակութային տարբերությունները, որոնց հիման վրա գնահատվում է քթի գրավչությունը»։

Այստեղ հեղինակը կհամարձակվի հակաճառել։ Այսօր քթի ձևի վրա ազդում է ոչ այդքան ժառանգականությունը, «մշակութային տարբերությունները» և այլն, որոնց հիման վրա գնահատվում է դեմքի այս կամ այն հատվածի գրավչությունը, որքան պլաստիկ վիրաբուժությունը, որն անտեսում է գենետիկան և ձևավորում է քիթը սեփական ցանկությամբ աշխարհի բոլոր տարածաշրջաններում, այդ թվում՝ Հյուսիսային Եվրոպայում և Աֆրիկայում։

Պարզության համար տեսականից անցնենք գործնականի։ Դժվար չէ նկատել՝ երևանյան փողոցներում գեղեցկուհիների թիվն աճում է երկրաչափական պրոգրեսիայով, ինչը ոչ թե կուրախացներ, այլ շատ կուրախացներ, եթե նրանք բոլորը նույն դեմքը չունենային։

Американский актер и продюсер Грегори Пек (слева направо) - Sputnik Արմենիա
Գրեգորի Պեկը խոսում էր հայերեն

Մեկ ժամում 350 Ջինա Լոլոբրիջիդա Մաշտոցի պողոտայի մի կողմում և 450 Էլիզաբեթ Թեյլոր՝ մյուս կողմում (թվերը մոտավոր են) նոստալջիա են առաջացնում այն ժամանակների նկատմամբ, երբ, ինչպես ասում էր Կոկո Շանելը, գեղեցկության մասին հոգալուց պետք է սկսել սրտից և հոգուց, հակառակ դեպքում ոչ մի դիմահարդարում չի օգնի։ Հիմա պատկերը կարող է նաև այսպիսին լինել ․«Սիլիկոնե կրծքերից եկող հեծկլտոցից, կպցնովի թարթիչներից, բոտեքսով լցված շուրթերով արցունք ընկավ։ Եվ այս ամենն այն պատճառով, որ արհեստական աճեցված մազերին կպչելով՝ կոտրվել էր գելային եղունգը․․․»

․․․Եվ վերջում (ճիշտ կողմնորոշվելու համար) մի քիչ էլ քթերի մասին։ Կտրված ծայրով հռոմեական քիթը (Թոմ Կրուզ)՝ ամբիցիոզ և պրագմատիկ մարդու նշան է։

Խոսելով այն մասին, թե ինչպիսի զգացողություններ են առաջացնում տարբեր տեսակի քթերը հանդիսատեսի մոտ, Պլաստիկ վիրաբույժների բրիտանական միության անդամ Սայմոն Ուայթին ընդգծեց, որ մարդկանց ավելի շատ դուր են գալիս ուղիղ քթերը և ավելի քիչ համակրանք են առաջացնում վատ ուրվագծված մսոտ քթերը։

Ամփոփելով, հայելու մեջ նայելով՝ առաջին հերթին համոզվեք, որ դա հենց դուք եք։ Եվ դա ամենակարևորն է։ Իսկ եթե դեմքի վրա մի բան այնպես չէ, ինչպես կցանկանայիք, միևնույն է, մի հուսահատվեք։ Ամեն դեպքում, եղեք առողջ, երջանիկ ու ապրեք երկար։

Русская версия

Լրահոս
0