00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երազ իմ երկիր Ծիրանի

© Sputnik / Asatur YesayantsXIV Международный кинофестиваль "Золотой Абрикос"
XIV Международный кинофестиваль Золотой Абрикос - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Սկանդալ». այս բառի ոչ թե դեղին մամուլի, այլ հենց առանցքային՝ հունալատինական ծագումնաբանական («ծուղակ», «փորձաքար») նշանակությամբ կարելի է կնքել այն ստեղծված վիճակը, որն այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ բարձրաձայնեց «Ոսկե ծիրան» երևանի միջազգային կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը:

«Ծուղակ»

Միջազգային կինոփառատոնի շրջանակում արդեն 5 տարի է, ինչ գործում է «Հայացք ներսից և դրսից» ծրագիրը, որտեղ այս տարի ներկայացված 37 ֆիլմից 2-ը դարձան ստեղծված վիճակի պատճառը: Այդ ֆիլմերն են՝ Փուրիա Հեյդարի ՈՒրեի գեղարվեստական «Ծիրանի այգիները» և Գագիկ Ղազարէի փաստավավերագրական «Լսիր ինձ. չպատմված պատմություններ ատելությունից անդինը»:

Ընդհանուր ծրագիրը անցնելու էր Կինոմատոգրաֆիստների միությանը պատկանող Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոնում:

Открытие фестиваля Золотой абрикос - Sputnik Արմենիա
«Ոսկե ծիրան 2017». փառատոնի մեկնարկից մինչև ԼԳԲՏ սկանդալ

Իմանալով, որ վերոնշյալ ֆիլմերում գերիշխում է ԼԳԲՏ թեմատիկա, Կինեմատոգրաֆիստների միությունը ընդունում է որոշում թույլ չտալ այդ ֆիլմերի ցուցադրությունը Մալյանի թատրոնում՝ հիմնվելով, այսպես կոչված՝ «հասարակական կարծիքի» կամ «հասարակական պահանջի» վրա:

Նախորդ բառերի չակերտավորումն արդարացվում է նրանով, որ ինչպես բազմաթիվ նմանօրինակ դեպքերում, այնպես էլ այս անգամ չկա հստակ պատկերացում և հիմնավորում, թե քանիսն է այդ բողոքների թիվը, ովքեր են բողոքողները, արդյո՞ք նրանք դիտել են ֆիլմերը և այլն: Թերևս, թվարկվածներից վերջին հարցադրումը գուցե էական էլ չէ, քանի որ հասկանում ենք, որ բողոքը վերաբերում է ոչ թե ֆիլմերի գեղարվեստական որակին, այլ զուտ արծարծվող թեմային:

Տվյալ օրինակը հիշեցնում է Լարս Ֆոն Թրիերի «Հեշտամոլը» (Nymphomaniac) ֆիլմի շուրջ տեղի ունեցած եռամյա վաղեմության  իրավիճակը, երբ կինոթատրոններից մեկը հղում էր կատարում ֆիլմը չդիտած հասարակական կարծիքի վրա: Այս անգամ նույնպես փաստում ենք, որ գործ ունենք ոչ թե գեղագիտական կամ արվեստաբանական, այլ քաղաքական, ադմինիստրատիվ որոշման հետ, որը գուցե քիչ ցավալի լինի կինոթատրոնի ադմինիստրացիայի, բայց ոչ մի կերպ՝ կինոմատոգրաֆիստների միության դեպքում:

ՄԵՆՔ. Նորից Ոսկե ծիրան - Sputnik Արմենիա
«Ոսկե ծիրան». ավանդույթը շարունակվում է

Քանի որ Մալյանի թատրոնի տրամադրումը փառատոնային ցուցադրությունների համար իրականցվում էր միայն բանավոր պայմանավորվածության հիման վրա, այն էլ՝ արդեն երջանկահիշատակ Ռուբեն Գևորգյանցի հետ, փառատոնի ղեկավարությունը կայացրել է որոշում չգնալ գրաքննչական կոմպրոմիսի և հանել ոչ թե խնդրահարույց ֆիլմերը, այլ ամբողջ ծրագիրը կինոմիության  պատկանող թատրոնում ցուցադրությունից:

Ի պատասխան այն հարցին, թե արդյո՞ք չէր կարելի ցուցադրությունը ոչ թե չեղարկել, այլ ամբողջությամբ տեղափոխել մեկ այլ վայր, փառատոնի աշխատակիցները պատասխանեցին, որ կա ռեսուրսի, տարածքի և արդեն՝ նաև ժամանակի խնդիր, ընդհանուր առմամբ, մոտ 40 ժամ տևողությամբ ծրագիրը հապճեպ տեղափոխելու այլ տարածք, ուստի նոն-կոնֆորմիստական միակ որոշումը, ցավոք, մնում է ամբողջ ծրագրի և ոչ թե միայն երկու թիրախավորված ֆիլմերի չեղարկումը: Այդպիսով, միջազգային փառատոնը բախվում է ներքին գրաքննության փաստի հետ, որը կարող է դառնալ փորձաքար:

«Փորձաքար»

Հետաքրքրական է, որ «Հայացք ներսից և դրսից» ծրագիրը երբեք չի արժանացել նման ուշադրության և ուլտիմատումների, չնայած, որ ժամանակին այդ նույն ծրագրում ցուցադրվել է Լիլիթ Մովսիսյանի համարձակ «Կաուչոն», Արտյոմ Բարկուդրի «Ամուր գրկիր ինձ », Եհովայի վկա հերոսի մասին պատմող Վահան Իշխանյանի «Սպասումը» և այդպես շարունակ։

Ֆիլմեր, որոնց հանդեպ քննադատությունը սահմանափակվել է «ձեզ 1000 ամոթ» նախատինքով. մի բան, որը կարելի է նույնպես դասել «հանրային կարծիք» կատեգորիային, որի հետ հաշվի նստելով, առհասարակ, չի լինի միջազգային կինոփառատոն, քանի որ հանրության մեծամասնությունը բացարձակապես չի դիտում, այսպես կոչված՝ «արտհաուս», այլ տաքուկ ծածկոցի տակ վայելում է հնդկական սերիալներ։ Մինչդեռ նման որոշումները պետք է կայացնեն ոչ թե զանգվածներն, այլ անհատների այն խումբը, որն ունի հավակնություն համարվելու մտավորական, արվեստագիտական էլիտա, որին, ըստ էության, պետք է պատկանի նաև կինեմատոգրաֆիստների միությունը, այստեղ խոսքը ոչ թե սեռական փոքրամասնությունների նկատմամբ յուրաքանչյուրիս վերաբերմունքն է, այլ խոսքի, արվեստի դրսևորման ազատությանը խոշտանգումը, որն անցյալում անդրադառնում էր ոչ միայն սեքսուալ, այլ նաև կրոնական, հայրենասիրական, ինքնության և այլ՝ այսօր արդեն քիչ վիճելի թեմաների: Գրաքննության խորհրդային դառը փորձից հետո բախվում ենք նույն մկրատին, որը կտրում ու տաբույացնում է մի ամբողջ թեմա, այն էլ՝ կլիշեավորված, առանց նյութին պատշաճ ծանոթանալու:

Директор фестиваля Золотой абрикос Арутюн Хачатрян - Sputnik Արմենիա
«Ոսկե ծիրան» կինոփառատոն. աչքի և հոգու խրախճանքին այս տարի երեք հոբելյան կգումարվի

Ենթադրենք, կինեմատոգրաֆիստների միությունը նման որոշում կայացրել է ավելի բարձր ատյանների հրահանգով կամ կատարել է ինքնուրույն, բայց վերին օղակների համաձայնությամբ: Միևնույն է, նման որոշումը դիսկրեդիտացիայի է ենթարկում ոչ այնքան «վերևներին», այլ հենց իրենց, քանի որ կինեմատոգրաֆիստները պետք է լինեն անհարմարվողականության, անհանդուրժողականության ավանգարդում, ինչպես Էլեմ Կլիմովն ու համակիրներն էին 1986 թվականին, երբ ցենզուրայի փոշոտ դարակից կյանքի գնով մեկը մյուսի հետևից հանում էին ֆիլմեր, կոտրում տաբուներ, որոնք այսօր մենք փորձում ենք կրկին դարակը դնել: Ցավալին այն է, որ դրա հեղինակները մարդիկ են, որոնք դա չպետք է անեն գոնե հանուն ցենզուրայից տուժած նշանավոր նախնիների, որոնց անունները Փարաջանովի գլխավորությամբ անդադար ու պաթոսով էքսպլուատացնում են թե՛ խոսափողը ձեռքներին՝ բեմերից ու թե՛ օղու բաժակով՝ գինարբուքներում: Հենց նրանք առաջին հերթին իրենց մարմիններով պետք է փակեն բիրտ գրաքննության հրասայլերը, որոնք ներխուժում են գուցե ցածրորակ, գուցե բարձրորակ, բայց, համենայնդեպս, ազատ արվեստ:

Ոչ միայն կինոմատոգրաֆիստների միության նախագահի պաշտոնակատարները, այլ նաև թատրոնի և կինոյի ինստիտուտի ռեկտորը, նշանավոր արտիստներն ու մտավորականները պետք է համալրեն այս զորագիծը ու նրանց մեջ պետք է լինեն տոլեռանտներ և հոմոֆոբներ, ցեղակրոններ ու գլոբալիստներ, ձախականներ և աջականներ, վաստակավորներ ու ժողովրդականներ, քանի որ առայժմ դեռ ուտուպիական ազատ արվեստը կոչված է արտացոլելու իրենցից յուրաքանչյուրին:

Այդ առաջնագիծը պետք է ձևավորի մտավորականության էլիտան՝ մի երևույթ, որի հանդեպ կարոտն իր ուժգնությամբ արդեն չի զիջում պանդխտության կարոտին առ հայրենիք, կարոտին առ երկիր Ծիրանի:

Լրահոս
0