00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Jazz, box և sex․սկանդալներ համբուրգյան G20-ի շուրջ

© Sputnik / Alex Panzicov / Անցնել մեդիապահոցХештэг саммита G20 в Гамбурге
Хештэг саммита G20 в Гамбурге - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գագաթնաժողովը, կարծես, ամենաթեժն է լինելու այս հարթակի գոյության ողջ պատմության ընթացքում։ Հավանաբար, բանն այն է, որ աշխարհում իրավիճակն, իսկապես, լարված է, և որոշների նյարդերն էլ չեն դիմանում։

Արման Վանեսքեհյան, Sputnik  Արմենիայի քաղաքական վերլուծաբան

«Գազային» սկանդալ՝ տարանցիկ միջնորդների մասնակցությամբ

Համբուրգում կայանալիք հանդիպմանն ակնկալվում է բավականին կոպիտ տնտեսական հակամարտություն երկու տերությունների առաջնորդների միջև, որոնք համառորեն պաշտպանելու են իրենց երկրների շահերը՝ չնայելով դաշնակիցներին, որոնց հետ քաղաքական առումով նրանք, այսպես ասած՝ նույն տեղից են սնվում։

Арман Ванескегян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Իրականում. միջազգաին քաղաքական հանրությունը սրտատրոփ սպասում է Պուտին-Թրամփ հանդիպմանը

Այսպես, օրինակ, բավականին լուրջ տարաձայնություններ են ակնկալվում գագաթնաժողովը հյուրընկալող Գերմանիայի և Լեհաստանի միջև։ Հարցն այն խողովակն է, որը կոչվում է «Հյուսիսային հոսք – 2», որն, ըստ գաղափարի, թույլ կտա Գերմանիային, չդիմելով միջնորդների օգնությանը, գազ ստանալ անմիջապես Ռուսաստանից։

Տվյալ դեպքում եվրոպական երկրները մեղադրում են Գերմանիային և Ռուսաստանին տնտեսական պրոտեկցիոնիզմի մեջ, սակայն այդ նախագծի քաղաքական ենթատեքստը պարզ երևում էր փորձագետ-տնտեսագետների ձևակերպումների տակ։

Բանն այն չէ, որ Ռուսաստանն ու Գերմանիան ուզում են խնայել այն ֆինանսական միջոցները, որոնք հիմա ստիպված են վճարել գազի տարանցման համար եվրոպական երկրներին (հենց նույն Լեհաստանին,, Սլովակիային, Ուկրաինային)։ Խնդիրը քաղաքականության մեջ է, և հենց Ուկրաինայի, որն իր ոչ ադեկվատ պահվածքով արեց ամեն հնարավոր բան, որպեսզի Ռուսաստանն այնպիսի նոր խողովակ կառուցեր, որն անցնում է Բալթիկ ծովի հատակով՝ շրջանցելով պետությունը, ուր քաղաքացիական պատերազմ է ընթանում։

Իսկ Գերմանիան, իր հերթին, հասկանում է Մոսկվայի այս տնտեսական առաջարկության  շահավետությունը և պատրաստ է մարտնչել հենց նույն ամերիկացիների հետ, որոնք, օգտվելով առիթից, ուզում են մեծացնել Եվրոպա արտահանվող հեղուկ գազի ծավալը։

Այսինքն, ստացվում է, որ ռուսական գազի համար բախվել են ԱՄՆ-ի, Գերմանիայի, Լեհաստանի, Սլովակիայի, Ուկրաինայի շահերը։ Ի՞նչ վատ սուպեր-սկանդալ է, որի զարգացումը կարող են վայելել տնտեսական փորձագետները գագաթնաժողովի օրերին։

«Հյուրանոցային» սկանդալ աշխարհի ուժեղների մասնակցությամբ

«Տարվա չորս եղանակները» ամենահեղինակավոր և ամենաթանկ հյուրանոցային համալիրը հրաժարվել է համարներ տրամադրել Դոնալդ Թրամփին և Վլադիմիր Պուտինին։ Պարզվում է՝ հյուրանոցի մենեջերները վախեցել են սպասարկել  «մարդկանց, որոնց համբավը այդքան էլ անթերի չէ․․․»։ Իբր, դա կարող է բացասական ազդեցություն ունենալ հյուրանոցի անթերի համբավի վրա։

Дональд Трамп - Sputnik Արմենիա
Երեք բառ նախագահ Թրամփի համար

Իրականում, կարծում եմ, այդ քայլը հաշվարկված էր և ուղղված գովազդային նպատակների։ Դա յուրօրինակ փիար քայլ էր հյուրանոցի սեփականատերերի կողմից։ Կաշխատի՞ այն, թե հակառակը՝ «Vier Jahreszeiten»-ն (այստեղ են կանգ առնելու նախագահները) կարելի է համարել վարկաբեկված։ Ժամանակը ցույց կտա, սակայն չի բացառվում նաև, որ սեփականատերը (սեփականատերերը) չեն սիրում ոչ մեկին, ոչ էլ մյուսին։ Նրանք, ասենք, Օբամայի երկրպագուներն են․․․

Ամեն դեպքում,  Համբուրգից վիրավորված Թրամփը որոշել է գագաթնաժողովի օրերին Բեռլինում հաստատվել, իսկ միջոցառումներին ժամանել զինվորական ուղղաթիռով։

Եվ վերջում։

Սեքս-սկանդալ՝ ոստիկանի համազգեստի երանգով

Ամերիկյան նախագահին ընդունելուց առաջ Բեռլինը հաջողացրել է սեքս-փարթիի հետ կապված աղմուկի մեջ ընկնել։ Այդ խնջույքը կազմակերպել էր 200 ոստիկան, որոնք գործուղվել էին Բեռլինից Համբուրգ՝ գագաթնաժողովի օրերին կարգապահությանը հետևելու համար։

Георгий Маргвелашвили - Sputnik Արմենիա
Վրացական վերնախավը` սեքս–սկանդալի կենտրոնում

Գործուղվածներից երկուսի ծնունդն էր։ Եվ, ըստ ավանդույթի, սկսել էին մի փոքր խմել․․․Հետո մի քիչ էլ․․․Հետո էլի ու էլի․․․

Հա, ի՞նչ։ Ոստիկաններն էլ են մարդ։ Նրանք էլ հանգստանալու կարիք ունեն։ Հատկապես նյարդային ապրումներից հետո, որոնք նրանք ունեցել են ցուցարարներին ջրացայտերով ցրելիս։

Ամեն ինչ ավարտվել է օրգիայիով, որի ժամանակ բեռլինցի կին ոստիկանները մերկ՝ միայն համազգեստի կոշիկներով, պարում էին սեղանների վրա, թափահարում էին զենքերը  և հարձակվում տղամարդկանց վրա։

Համբուրգյան ոստիկանությունը տագնապել է, և բեռլինցիներին հրատապ կարգով հետ են կանչել։ Այսուհետ, Համբուրգի փողոցներում ակտիվիստների և ցուցարարների դեմ պայքարելու են տեղացի ոստիկանները։

Русская версия

Լրահոս
0