00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:35
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես կանգնեցնել երեխաների անկումների շղթան

© Sputnik / Asatur YesayantsМеждународный день защиты детей отметили в Ереване
Международный день защиты детей отметили в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գորիսեցի փոքրիկը մի քանի օրից տանը կլինի: Մեծ քաղաքի մասին հիշողություններ 4 տարեկան Ռուբենն այս անգամ հետը չի տանի:

Դիանա Հարությունյան, Sputnik.

Նա ընկել էր 4-րդ հարկում գտնվող իրենց բնակարանից, երբ փորձել էր ջրի գնացած մորը հետևել: Տանն այդ ժամանակ երեխան մենակ էր: Մեզ հետ զրույցում երեխայի մայրը պատմում է, որ անգամ չի պատկերացրել, թե նման բան կարող էր պատահել:

«Հատկապես, որ ընկած երեխան է հետաքրքրում»,-«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Աննա Չոբանյանի այս հարցը միանգամից սթափեցնում է:

4–րդ հարկից ընկած երեխայի վիճակը գնահատվում է բավարար - Sputnik Արմենիա
4-րդ հարկից ընկած գորիսեցի փոքրիկը գնում է տուն. 4 թվի զուգադիպությունը վերջին տարիներին
Պարզվում է`նման դեպքերը մեկ-երկուսը չեն: Այս հիվանդանոց են տեղափոխվում վտանգավոր իրադրություններում հայտնված ու կյանքի համար պայքարող գրեթե բոլոր փոքրիկները: Բազմափորձ բժշկուհին երեխաների՝ պատուհաններից ընկնելու երկու պատճառ է առանձնացրել` ծնողների անզգուշությունն ու երեխաների հետաքրքրասիրությունը: Հայաստանում 2016-2017 թվականներին 5 երեխա է ընկել չորրորդ հարկից։ Երջանիկ պատահականությամբ՝ նրանք ողջ են մնացել:

Կոնկրետ Գորիսից տեղափոխված երեխայի վիճակն արդեն լավ է, ծանր վնասվածքները կյանքը չխլեցին։ Նման դեպքերում հիմնականում հակառակն է լինում:

2017 թ հուլիսի 9-ին Աբովյանում 3 տարեկան տղա երեխա է ընկել պատուհանից և մահացել:

2016 թ մարտի 27-ին Երևանում  3 տարեկան աղջիկ երեխա է վայր ընկել 7-րդ հարկից ու մահացել:

Ողջ են մնում հիմնականում նրանք, ովքեր ընկնելիս լվացքի պարանների, փռած շորերի են բախվում: Անկման ուժը թուլանում է, և վնասվածքները կյանքի հետ համատեղելի են լինում: Ողջ են մնում հիմնականում ամենափոքրերը` մինչև 5 տարեկան: Պատճառը մարմնի կշիռն է: Որքան թեթև, այնքան բախման ուժը քիչ: Դրան գումարած` փրկվում են, եթե շենքի բակում են շատ են կանաչ ծառերն ու գազոնները:

«Իհարկե, ծնողները չեն պատկերացնում: Իհարկե, չեն ուզում, որ իրենց երեխայի մատն անգամ փուշ մտնի, բայց ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այդպիսի դեպքերը հիմնականում ծնողների անփութության հետևանք են»,- հոգեբան Միհրդատ Մադաթյանը մանկահասակ երեխաների պատուհաններից վայր ընկնելու հիմնական պատճառն է նշում:

Международный день защиты детей отметили в Ереване - Sputnik Արմենիա
«Գաջեթի սերունդը». ինչի՞ց են զրկվել ժամանակակից երեխաները
Ավելին, ըստ նրա, ծնողները, հաճախ նաև չգիտակցելով, խուսափում են երեխայի նկատմամբ ամբողջական պատասխանատվությունից: Խոսում է, երբեմն, նաև էգոցենտրիզմը:

Օրինակ` Միացյալ նահանգներում տարեկան 5000 երեխա է ընկնում պատուհաններից: Հիմնականում՝ տղաները: Երեխաների մեծ մասը պատուհանից ընկնում է, երբ ծնողները տանն են լինում, պարզապես այլ գործերով են զբաղված լինում: Երեխաները, մնալով մենակ, աթոռները կամ այլ կահույք որպես աստիճան են օգտագործում ու հասնում բաց պատուհանին: Պատուհանների պաշտպանիչ ցանցերը երեխաների մոտ ապահովության պատրանք են ստեղծում, ինչն իհարկե, իրական չէ: Հատկանշական է, որ ամենաշատն ընկնում են մինչև 5 տարեկանները: Սա այն տարիքն է, երբ ֆիզիկապես ունակ են գործողությունների, բայց չեն գիտակցում դրանց հետևանքները:

«Պատասխանատվություն երեխայի նկատմամբ, նշանակում է նաև որոշակի ռիսկերի կանխատեսում ու հնարավորինս անվտանգ միջավայրի ապահովում: Այլ տարբերակ չպետք է լինի, ծնող նշանակում է նաև անհարմարություններ սեփական անձի նկատմամբ: Կա տարիք, երբ երեխան տարվում է թռչող կինոհերոսներով, օրինակ՝ Սուպերմեն, Բեթմեն։ Ոչ մի դեպքում չպետք է խրախուսել երեխայի այդպիսի կախվածությունը: Հետևանքը դարձյալ անդառնալի կարող է լինել»,-զգուշացնում է Մադաթյանը:

Բժիշկները, հոգեբաններն ու փրկարարները մի ամբողջ շարք վարքականոններ են մշակել երեխային պատուհանից հեռու պահելու համար:

  1. Չթողնել երեխային մենակ սենյակում, եթե պատուհանը բաց է,

  2. Հնարավորինս հեռու դնել կահույքը, որի միջոցով երեխան կարող է հասնել պատուհանին,

  3. Տեղադրել պատուհաններն ամբողջությամբ բացելուն խոչընդոտող սարքեր,

  4. Այնպես անել, որ պատուհանի տակ փափուկ կանաչապատ տարածք լինի,

  5. Սովորեցնել երեխաներին, որ պաշտպանիչ ցանցերը ապահով չեն:

Հայաստանում հատուկ ուսումնասիրություն երեխաների ընկնելու թվի կամ պատճառների մասին չկա: Ոստիկանությունից էլ հայտնում են, որ այդպիսի յուրաքանչյուր դեպք առանձին քննության է ենթարկվում: Դժվար է անգամ ասել՝արդյոք ծնողներից որևէ մեկը պատասխանատվություն կրել է անփութության համար թե ոչ: Ի վերջո, ով կարող է ապացուցել՝ որտեղ է անփութություն-անտարբերության և դժբախտ պատահարի սահմանը:

Լրահոս
0