00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մարկեդոնով. «Իրանի դիրքորոշումն Արցախի շուրջ կարևոր է ամբողջ Կովկասի համար»

© Photo / official site of the President of RAСерж Саргсян приял участие в церемонии инаугурации Хасана Роухани
Серж Саргсян приял участие в церемонии инаугурации Хасана Роухани - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Օգոստոսի 5-ին Սերժ Սարգսյանն, ընդհատելով կարճատև արձակուրդը, աշխատանքային այցով Թեհրանում էր։ Նա մասնակցել է Իրանի նախագահ Հասան Ռոհանիի երդմնակալության արարողությանը։ Այդ այցը չբերեց համաձայնություններ երկկողմանի հարաբերություններում ու անդրկովկասյան քաղաքական մեծածավալ փոփոխություններ։ Սակայն դրա նշանակությունը ոչ մի դեպքում պետք չէ նվազեցնել։

Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանի արտաքին քաղաքականության և արտասահմանյան տարածաշրջանագիտության ամբիոնի դոցենտ Սերգեյ Մարկեդոնովը հատուկ Sputnik Արմենիայի համար։

Բարձր հարաբերություններ

Հայաստանի նախագահը միակ նախագահն էր, որը երդմնակալության արարողությանը Անդրկովկասն էր ներկայացնում։ Ադրբեջանական պատվիրակությունը գլխավորում էր Մեջլիսի (խորհրդարանի) խոսնակ Օքթայ Ասադովը, իսկ Վրաստանի` փոխվարչապետ, կրթության նախարար Ալեքսանդր Ջեջելավան։ Նույնիսկ այդ ֆորմալ հատկանիշներով կարելի է որոշակի պատկերացում կազմել, թե կովկասյան պետությունների արտաքին քաղաքականության հետ կապված ինչ է առաջնահերթ համարվում։

Հասան Ռոհանիի երդմնակալության արարողությունը տեղի ունեցավ այն բանից հետո, երբ ԱՄՆ Կոնգրեսը պատժամիջոցների փաթեթ ընդունեց Ռուսաստանի, Իրանի ու ԿԺԴՀ–ի դեմ, ու Թրամթը հաստատեց այն։ Այսինքն` Իսլամական Հանրապետության ու Արևմուտքի հարաբերությունների կարգավորումը հետաձգվում է անորոշ ժամանակով։

Гоар Искандарян, ирановед, научный сотрудник Института Востоковедения НАН Армении - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Իրանագետ. «Հայստանն Իրանի համար շատ կարևոր երկիր է»

Այդ համատեքստում Բաքվի դիրքերը, որպես Վաշինգտոնի կարևոր գործընկերոջ ու Բրյուսելի, այսպես կոչված՝ «էներգետիկ բազմազանության» ապահովման հարցում, ամրապնդվում են։ Եվ հակառակը, նվազում են մտահոգությունները մրցակցության հեռանկարների ու Թեհրանի հետ շահերի համաձայնեցման վերաբերյալ։ Միևնույն ժամանակ, Ադրբեջանն ավանդաբար հետ էր մնում դեպի ԱՄՆ կամ Եվրամիություն միակողմանի կողմնորոշումից ու նախընտրում էր պրագմատիկ հարաբերություններ իր հարևանների հետ ինչպես հարավում (Իրան), այնպես էլ հյուսիսում (Ռուսաստան)։

Վերջերս Մայքլ Փենսը Վրաստան էր այցելել ու այդ այցի ժամանակ վրացիներին վստահեցրեց, որ նրանց ուղղվածությունը դեպի հյուսիսատլանտյան ինտեգրում բազմակողմանի սատարում ունի։ Ու, թեև վրացական պետությունը երբեք չի գնացել Իրանի հետ ցուցադրական առճակատման, երևում է, որ այդ ուղղությունը նրանց համար առաջնային չէ։ Արևմուտքի իրականացրած պատժամիջոցների ճնշման մեջ Թբիլիսին տեսնում է Ռուսաստանի թուլացման հնարավորություն ու տարածքային ամբողջականության հարցի շահավետ լուծում։ Տվյալ դեպքում Իրանի հետ չեն կապում ոչ դրական, ոչ էլ բացասական հույսեր։ Սրանով է պայմանավորված Վրաստանի պատվիրակության ներկայացուցչության մակարդակը Թեհրանում։

Այլ հարց է Հայաստանը։ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը պետք է դիտարկել ոչ թե մեկուսացված, այլ Երևանի էներգետիկ ձգտումների համատեքստում, որոնք ուղղված են երկկողմանի հարաբերությունների ամրապնդմանը։

Անցած տարվա դեկտեմբերին Հասան Ռոհանին Հայաստան այցելեց։ Դա նրա առաջին այցն էր Հայաստան, թեև հարևան Ադրբեջանում նա արդեն երկու անգամ եղել էր։

Арман Ванескегян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Իրականում. Մերձավոր Արևելքում Իրան-Իսրայել հարաբերությոնների սրման նոր փուլ է ուրվագծվում

2017 թվականի հունվարի վերջին և փետրվարի սկզբին Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այցելեց Իրան։ Նրա այցի հիմնական նպատակն էր խորհրդատվություններ անցկացնել տարածաշրջանային անվտանգության մի շարք հարցերի շուրջ։ Այդ թվում էին նաև արցախյան հակամարտության կարգավորումը, Ադրբեջանի ու Իսրայելի միջև ռազմատեխնիկական գործակցությունը,  Երևանի ու Մոսկվայի միջև դաշնակցային հարաբերությունները։ Մամուլում քննարկվում էր իրանական զինամթերքի հնարավոր մատակարարումը Հայաստանին։ Սակայն ինչ հարց էլ քննարկվեր Վիգեն Սարգսյանի ու նրա իրանական գործընկեր Հոսեյն Դեհգանի միջև բանակցությունների ընթացքում, հայկական նախարարի այցին կշիռ է տալիս այն փաստը, որ նմանատիպ այց կատարվել էր դրանից միայն յոթ տարի առաջ։

Ընդ որում, յոթ տարի առաջ տեղի ունեցած բանակցությունների արդյունքները փորձագետները գնահատում էին շատ համեստ։

Իրանն ու ԵԱՏՄ–ն

Թեհրան այցելելուց առաջ Սարգսյանը մեծ հարցազրույցներ էր տվել այնպիսի հայտնի իրանական պարբերականների, ինչիպիսիք են «Շարզ» թերթն ու «ԻՐՆԱ»  գործակալությունը։ Նա շեշտել էր, որ չօգտագործված հնարավորություններ կան կոոպերացիոն կապերի ընդլայնման համար։ Նախագահը հարցազրույցներում նշել էր նաև, որ տարածաշրջանայի անվտանգության հարցերում Հայաստանի ու Իրանի միջև սկզբունքային տարաձայնություններ չկան։

Агарон Варданян - Sputnik Արմենիա
Հայ-իրանական հարաբերությունները լավագույնն են. իրանագետը՝ ՀՀ նախագահի հարցազրույցի մասին

Երկկողմանի ձևաչափի համար Երևանը հույս ունի, որ հայկական շահերն առաջ են գնալու Իսլամական Հանրապետության ու Եվրասիական տնտեսական միության համագործակցության միջոցով։ Խոսքն, առաջին հերթին, Իրանի ու ինտեգրացիոն միավորման միջև ազատն տնտեսական գոտու (ԱՏԳ) ստեղծման մասին է։

Հատկանշական է, որ օգոստոսի 5–ին Իրանի առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրին հանդիպել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի հետ։ Ջահանգիրիի խոսքով` Արևմուտքի կիրառած պատժամիջոցների ճնշումը արդիականացնում է «Եվրասիայի ներուժի օգտագործումը»։

Дональд Трамп - Sputnik Արմենիա
ԱՄՆ vs Իրան. պարտադրված թշնամություն

Սակայն պետք է նշել, որ Հայաստանի ներսում Երևանի` դեպի Ռուսաստան միակողմանի կողմնորոշման քննադատներն ասում են, որ Մոսկվայի արտաքին քաղաքականությունը «շղթայող ազդեցություն» է ունենում, քանի որ այն ուղղված է ամերիկյան քաղաքականությանը հակազդելուն։ Միաժամանակ, նրանք նաև որոշակի շահույթ են տեսնում ազատ տնտեսական գոտու կազմավորությունից։ Հայկական փորձագիտական ու քաղաքական կասկածամտությանը պետք է ըմբռնմամբ մոտենալ։ Չորս հարևաններից երկուսի (Իրանի ու Վրաստանի) հետ Երևանը վստահության բարձր մակարդակ ունի։ Ու եթե Վրաստանը բարդ հարաբերութուններ ունի Ռուսաստանի հետ, ապա Իրանը Արևմուտքի հետ առճակատման վաղեմի պատմություն ունի։ Այդ աշխարհաքաղաքական համատեքստերը չեն կարող իրենց հետքը չթողնել Հայաստանի հետ երկկողմանի հարաբերությունների դինամիկայի վրա։

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության կարծիքի հետ։

Русская версия

Լրահոս
0