00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանի բնակարանների գինը. կլինի՞ «պայթյուն» անշարժ գույքի շուկայում

© Sputnik / Асатур Есаянцулица Пушкина 56
улица Пушкина 56 - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիայի քաղաքական վերլուծաբանը և Երևանի անշարժ գույքի բորսայի ղեկավարը վերլուծում են Հայաստանի անշարժ գույքի շուկան` երկրի տնտեսության ընդհանուր վիճակի համատեքստում։

Արման Վանեսքեհյան, Sputnik.

Տնտեսությունը փորձում է «ուշքի գալ»

Իրականում, քննարկելով անշարժ գույքի շուկայի զարգացման հեռանկարներն այն մարդու հետ, ում բիզնեսը կախված է բնակարանների ու անշարժ գույքի գների աճից, միշտ պետք է հաշվի առնել զրուցակցի անձնական շահերը։

Սակայն Պրիբիլսկու հետ ամեն ինչ այլ կերպ ընթացավ։ Մասնագետի գնահատականների և դատողությունների մեջ բիզնես–շահ չէր զգացվում։

«Համեմատաբար, նորմալ գներ Երևանում պահպանվում են միայն քաղաքի կենտրոնում և կենտրոնին մոտ շրջաններում, օրինակ` Արաբկիրում»,– ասում է փորձագետը։ «Սա բացատրվում է նրանով, որ բնակարան այսօր հիմնականում գնում են այն մարդիկ, որոնք ապրում են արտերկրում և ովքեր այնտեղ կարողացել են բավարար գումար վաստակել Երևանում բնակարան գնելու համար։ Պարզ է, որ բնակարան նրանք գնելու են հենց քաղաքի կենտրոնում»։

Здание. Новостройка - Sputnik Արմենիա
«Ավան–6» համալիրի վարկավորման ծրագիրը մեկնարկել է. մատչելի բնակարանների նոր տերերը

Այն ամենն, ինչ հնչեց փորձագետի (իսկ Պրիվալսկուն մենք հրավիրել էին Sputnik Արմենիա հենց որպես փորձագետ) շուրթերից բավական տրամաբանական էր և խելքին մոտ։

Իսկ ինչ վերաբերում է Հայաստանում անշարժ գույքի շուկայի վիճակին, ապա, փորձագետի խոսքերից դատելով, կարելի է հետևյալ պատկերը ստանալ։

Այսօրվա դրությամբ հայկական անշարժ գույքի շուկայում գները որոշ չափով կայունացել են։ Ավելի վաղ` երկու տարի առաջ, զգալի անկում էր նկատվում, որը կապված էր երկրի տնտեսության ծավալների «սեղմման» ընդհանուր միտումների հետ։ Ու, եթե իրավիճակին հենց այդ տեսանկյունից նայենք, ապա բնակարանների ու անշարժ գույքի շուկայում հարաբերական կայունությունը կարող է վկայել այն մասին, որ տնտեսությունը որոշ չափով դանդաղեցրել է անկումն ու փորձում է «ուշքի գալ»։

Ինչքանով է իրական անշարժ գույքի շուկայի այդ կայունությունը ու ինչքան դա կտևի, առաջին հերթին կախված է նրանից, թե որքանով են կայուն այն միտումները, որոնք նկատվում ու ակնկալվում են Հայաստանի բուն տնտեսության մեջ, պնդում է փորձագետը։

Գների վերաբերյալ բոլոր կանխատեսումները` միայն ԵԱՏՄ մեխանիզմների զարգացման հեռանկարները հաշվի առնելով

Միտումներին պետք է գնահատական տալ` հաշվի առնելով, թե ինչքան կենսունակ կլինի Եվրասիական տնտեսական միությունը, որը, ամենայն հավանականությամբ, հաղթահարելով 2015 թվականի պատժամիջոցների հետ կապված դժվարությունները, սկսել է կյանքի որոշ նշաններ ցույց տալ։

Եթե դատենք վիճակագրական տվյալներով, որոնց համաձայն 2014 – 2015 թվականներին Հայաստանի մայրաքաղաքի անշարժ գույքի գների անկում էր դիտվում, ապա այսօր գները կայուն են։ Ու, երբ գների անկումը կանգ առավ, ակնհայտ դարձավ, որ ԵԱՏՄ մեխանիզմները դանդաղ, դժվարությամբ, բայց սկսում են աշխատել։

Дом - Sputnik Արմենիա
Անշարժ գույքն անշարժ վիճակում է

Ճիշտ է, Երևանում բնակարանների գնի աճի մասին դեռ խոսք չի կարող լինել։ Դեռ ԵԱՏՄ–ի մեխանիզմի պտուտակներն այդքան լավ չեն պտտվում, որ տրանսֆերների ծավալն այնքան մեծանա, որի ժամանակ կարելի կլինի մտածել բնակարան գնելու մասին։ Կամ, գոնե, Հայաստանի հիմանական բնակչության բնակարանային պայմանների բարելավման մասին։

Հայկական անշարժ գույքի գները, դեռ, պատկերավոր ասած, սպասողական փուլում են, ինչպես նշեց փորձագետը`խաչմերուկի վրա։ Կամ պետք է վստահենք ԵԱՏՄ–ի տնտեսության դրական միտումներին, որոնք տնտեսական վերլուծաբաններն են արձանագրում, ու այդ ժամանակ բնակարանների գները կսկսեն դանդաղ աճել… Կամ սպասենք ավելի հիմնավոր կանխատեսումների ու միտումների ու, դրանց սպասելիս, շուկան պարզապես կսառի։ Չէ որ այսօր չենք կարող խոսել բնակարանների ու անշարժ գույքի առք ու վաճառքի լուրջ ծավալների մասին։

Լրահոս
0