00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թուրքիան փրփուրներից է կառչել. Եվրամիությունը մերժում է, ԵԱՏՄ-ում նրա համար տեղ չկա

© AFP 2024 / ADEM ALTAN / AFPРеджеп Тайип Эрдоган
Реджеп Тайип Эрдоган - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Այն ծանր իրավիճակը, որում հայտնվել է Թուրքիան, այդ երկրի քաղաքական վարքագծի հետևանքն է. մշտապես փորձել է սուտ քայլերով, սադրանքներով խուսանավել գերտերությունների միջև:

Արման Վանեսքեհյան, Sputnik.

Իրականում, երբ դեռ երկու տարի առաջ կանխատեսել էր, որ Թուրքիային բարդ ապագա է սպառնում թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական առումով (այն աստիճան, որ երկիրը հայտնվելու է տարածաշրջանային կորուստների անդունդի եզրին), ապա քաղաքական փորձագետ — մեկնաբանները չէին խոսում ո'չ իրաքյան Քրդստանի հանրաքվեի, ո'չ էլ Թուրքիայի ու Եվրոպայի հարաբերությունների վատացման մասին:

Президент Турции Реджеп Тайип Эрдоган - Sputnik Արմենիա
Ի՞նչ պետք է Երևանը պահանջի Անկարայից ԵԱՏՄ մաքսային գոտի մուտք գործելու համար

Սակայն ինչ-որ բան այն չէր այդ երկրի ու երկրի առաջնորդի դիրքորոշման և վարքագծի մեջ: Այն աստիճան չէր, որ անզեն աչքով կարելի լիներ նկատել, թե Թուրքիան տապալման եզրին է կանգնած, ու Էրդողանի վարած քաղաքականությունն էլ ավելի է բարդացնում ստեղծված իրավիճակը:

Այսօր արդեն միջազգային քաղաքական ասպարեզում այդ երկու փաստարկն էլ այնքան ակնհայտ են, որ դրա մասին միայն ամենածույլ լրատվամիջոցը չի խոսում ու չի գրում:

Թուրքիան այսօր իսկապես երկու քարի արանքում է հայտնվել։ Դե, ինչպես ինքն էր տասնյակ տարիներ փորձում միջազգային քաղաքակրթությունը Սցիլլայի ու Խարիբդայի արանքում պահել: Ավելի կոնկրետ` խոսքը Բոսֆոր-Դարդանելի նեղուցի մասին է, որի միջոցով Թուրքիան փորձում էր միջազգային քաղաքականության վրա լուրջ ազդեցություն ունենալ։

Հա՛մ արևմուտքին էր անընդհատ շանտաժ անում, հա՛մ Ռուսաստանին (իսկ ավելի շուտ` Խորհրդային Միությանը)։ Իսկ հիմա, փաստորեն, հանկարծ պարզ դարձավ, որ ինքն այլևս արևմուտքին (ո՛չ Ամերիկային, ո՛չ էլ Եվրոպային) պետք չէ, քանի որ ՆԱՏՕ-ի սահմաններն այն աստիճանի են մոտեցել Ռուսաստանին, որ Թուրքիայի դերակատարումն արդեն անիմաստ է դառնում որպես ռուսների դեմ պատնեշ:

Ու Թուրքիան, որն արևմուտքի ու արևելքի միջև խուսանավելով, իր քաղաքական շահերն էր առաջ քաշում, հանկարծ հատնվեց կոտրած տաշտակի առաջ:

Դե եվրոպացիների ինչի՞ն է պետք Թուրքիան, եթե ՆԱՏՕ-ական զորքերն ու հրթիռներն արդեն Ռումինիայում, Բուլղարիայում, Լեհաստանում ու Մերձբալթյան երկրներում են տեղակայված։ Ընդհանարապես պետք չէ։

Армяно-турецкая граница - Sputnik Արմենիա
Հայաստան VS Թուրքիա. նույն մեդալի երկու կողմերը ԵԱՏՄ–ի համար

Անկարան այդ պահը պարզապես բաց թողեց, ճիշտ չկողմնորոշվեց։ «Ինջիրլիք» ռազմաբազայի հետ կապված ինչ-որ մանր-մունր վեճերի մեջ ընկավ ամերիկացիների ու գերմանացիների հետ։ Ու այսօր հասավ նրան, որ եվրոպացիները բացեիբաց ասում են`Թուրքիային չեն ուզում տեսնել Եվրամիության կազմում: Նույնիսկ մաքսային միության մասին պայմանագիրը չեն ուզում ավելի մշակած տարբերակով կյանքի կոչել։

Նշենք, որ Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելը հայտարարել էր, որ Թուրքիան չի կարող Եվրամիությանն անդամակցել, քանի դեռ երկիրը ղեկավարում է Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Նրա խոսքով՝ դա չի նշանակում, թե ԵՄ-ն չի ցանկանում դա։ «Բայց թուրքական կառավարությունն արագորեն շարժվում է Եվրոպայի հակառակ ուղղությամբ։ Պարզ է, որ ներկա դրությամբ Թուրքիան ԵՄ-ի անդամ չի դառնա»,-ընդգծել է Գերմանիայի ԱԳ նախարարը։

Ախր Գերմանիայի պես երկրի հետ չի կարելի անհարգալից խոսել, ինչպես որ Էրդողանն է օրեր առաջ խոսել Զիգմեն Գաբրիելի մասին։ Հիմա էլ պատասխանն է ստանում:

Պարզ էր, որ Ավստրիայի արտգործնախարար Սեբաստիան Կուրցն էլ, իհարկե, կսատարի իր գերմանացի կոլեգային: Այդպես էլ եղավ: Die Welt պարբերականին տված հարցազրույցում նա հայտարարել է, որ Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քաղաքականությունը բռնապետական է, եւ նման ղեկավարությամբ Թուրքիային նույնիսկ 2023 թվականին չի կարողանա անդամակցել Եվրամիությանը։

Նախարարը, որը նաեւ այս տարի ԵԱՀԿ-ի գործող նախագահն է, վստահ է, որ «կարեւոր է պնդելը, որ երկրին ավելի ու ավելի է հեռանում Եվրոպայից, տնտեսական հետեւանքները բազմաթիվ կլինեն»։ Նա նաեւ նշել է, որ նույնիսկ 6 տարի անց, երբ Թուրքիան կնշի պետություն ձեւավորելու 100-ամյա տարեդարձը, նրա՝ ԵՄ-ին անդամակցելն անհնար կլինի։

Ավստրիայի ԱԳ նախարարն աջակցել է նաեւ Գերմանիայի իշխանությունների դիրքորոշմանը, որոնք դեմ են Անկարայի հետ մաքսային միության ընդլայնմանը։

Здание министерств - Sputnik Արմենիա
ՀՀ ԱԳՆ–ն հեգնում է ԵԱՏՄ–ի հետ համագործակցելու Թուրքիայի ցանկությունը

Դե, ասել, որ Անկարայում այս ամենը չեն հասկանում, սխալ կլինի: Հիանալի հասկանում են, ու հիմա էլ, ըստ իրենց սովորության, խուսանավելու մի այլ տարբերակ են փնտրում: Այս անգամ արդեն փորձում են այնպես անել, որ մի այլ գերտերության հետ մտերմիկ հարաբերություններ ունենան, ու քանի որ Ռուսաստանին ինչ-որ տնտեսական կամ գաղափարական առումով չի կարողանում գայթակղել, ապա իր աշխարհաքաղաքական դիրքն է առաջարկում (գազատարի առումով) ու ԵԱՏՄ-ին անդամակցելու քաղաքական հայտարարություն է անում։

Ի դեպ, հասկանալի է, որ ԵԱՏՄ-ի հետ առաջարկվող մաքսային անդամակցությունը ինչ-որ տեղ կարող է գայթակղիչ թվալ։ Կարող է պատահել, որ այդպես էլ լինի։ Սակայն այն տարածաշրջանում, որտեղ Թուրքիան ընդհանուր սահման ունի ԵԱՏՄ-ի հետ մի այնպիսի հանգամանք կա, որը ո՛չ թուրքերը, ո՛չ էլ ռուսները չեն կարող անտեսել:

Այդ հանգամանքի անունը Հայաստան է, որը ԵԱՏՄ-ի լիարժեք անդամ է, ու նրան անտեսել պարզապես հնարավոր չէ:

Իսկ Հայաստանը… Դե ի՞նչ, Հայաստանը։ Նույնիսկ Հայաստանում մարդիկ ու ուժեր կան, որոնք դեմ չեն, որ Թուրքիան ԵԱՏՄ-ի հետ մաքսային պայմանագիր ստորագրի: Խոսքը լիբերալ — դեմոկրատ իսթեբլիշմենթ կոչվածի թևի մասին է: Ու հիմա այդպես են արտահայտվում, որպեսզի հենց դրա մասին որևէ մեկն իրենց «թայֆայից» դուրս ծպտուն հանի, միանգամից սկսեն հակասել ու դժգոհության ալիք բարձրացնել: Թեմա է էլի, նրանք էլ պիտի գործով զբաղվեն, չէ՞։ Բա դրամաշնորհ են ստանում արևմուտքից, փող տվողներին պիտի ինչ-որ բան ցույց տան, չէ՞։

Սակայն թուրքերի սադրանքը, կարծում եմ, չի աշխատի, քանի որ փոքր Հայաստանը իրականում շատ ավելի կարևոր է ԵԱՏՄ-ի համար, քան մեծ Թուրքիան: Ու հայերի ձայնը որոշիչ է լինելու:

Լրահոս
0