00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
43 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
Ապրիլի 24-ից առաջ 1.5 միլիոն ցեղասպանված հայերի անունների արձանագրման մասին հայտարարությունը հենց այնպես չէ․ Աննա Գրիգորյան
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Աբովյան time
Հույսներդ կտրեք. ոսկեպարցին չի հանձնվելու. «Աբովյան Time»–ի հյուրը Սուրեն Պետրոսյանն է
18:16
42 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստան. անկախության երեք տարվա ճանապարհ, իսկ հետո` պատերազմ

© Sputnik / Asatur YesayantsТоржественный Парад в честь 25-летия Независимости Республики Армения
Торжественный Парад в честь 25-летия Независимости Республики Армения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մեզնից յուրաքանչյուրը Անկախություն տանող առանձին ճանապարհ ու այդ հասկացության առանձին ընկալում ունի։ Միաժամանակ այդ ճանապարհն ընդհանուր է բոլորիս համար։ Հազարամյակներ ձգվող ճանապարհ, մի ամբողջ կյանք ու միաժամանակ շատ կարճ ու մի շնչով անցած ճանապարհ։

Արման Վանեսքեհյան, Sputnik Արմենիայի քաղաքական մեկնաբան

Երբ գիտես «յո՞ երթաս», ամեն ինչ հեշտ է

Մենք մի ամբողջ հավերժություն էինք գնում դեպի անկախություն։ Սխալվում էինք, նահանջում, ընկնում ու նորից կանգնում ոտքի վրա։ Եղունգ ու ծունկ էինք կոտրում քաղաքակրթության ոլորաններում։ Այսօր էլ երբեմն ընկնում ենք ու կանգնում։ Սկզբում` կիսով չափ, իսկ հետո` ամբողջ հասակով։ Ուղղում ենք մեջքը, նայում հեռու, գտնում ճիշտ ուղին ու առաջ շարժվում։

Դեպի այն նպատակը, որը մեզնից յուրաքանչյուրի համար ուրույն նշանակություն ունի, բայց միաժամանակ նույնն է բոլորիս համար։ Ընդհանուր, գլոբալ նպատակ` ոչ մեծ, բայց այսուհետև ու ընդմիշտ կոփված ժողովրդի համար։

Торжественный Парад в честь 25-летия Независимости Республики Армения - Sputnik Արմենիա
Խորհրդարանական անկախություն. սեպտեմբերի 21` 26 տարվա պատմությամբ

Մեզ հաջողվել է ճանապարհի ինչ-որ հատվածում առաջ անցնել մյուսներից, թեև ծանր է եղել։ Անկախության ու պետականության ճանապարհը մեզ համար սկսվեց ոչ թե իննսունականների սկզբին, ինչպես նույն միության մեջ ընդգրկված մյուս ժողովուրդների մոտ, այլ 88-ի փետրվարին։

Դեռ այն ժամանակ ժողովուրդն ինչ-որ ներքին զգացողությամբ հասկացավ, որ պետք է մի բռունցք դառնա, ինքնակառավարվող հատուկ մեխանիզմ։ Կարողանա ենթագիտակցորեն որոշել իր վերջնական նպատակը։ Ավելի շուտ`հասկանա գերնպատակը` «յո՞ երթաս»…

Եվ ամենակարևորը` մենք կարողացանք հասկանալ այդ գերնպատակը, գիտակցել ընդունել։ Եվ հենց այդ պատճառով մենք դժվարություններով, վտանգներով ու մարտահրավերներով հագեցած ճանապարհ ընկնելու ուժ գտանք մեր մեջ։

Հիմա խոսքն այն 26 տարվա մասին չէ, որը նշում ենք այսօր։ Այդ տարիները շատ բան տվեցին մեր ժողովրդին զարգանալու ու ինքնագնահատականն ամրապնդելու առումով։ Մենք հասկացանք, որ աշխարհը մեզ հետ հաշվի է նստում, որ մեր խոսքը կշիռ ունի միջազգային ամենաբարձր ատյաններում։ Մենք հաղթեցինք մեր ապագայի համար մղվող մահացու պայքարում և համոզվեցինք, որ մեծ գործեր կարող ենք անել։ Սակայն հիմա խոսքն այդ մասին չէ. այսօր նշում ենք Անկախության 26-ամյակը, և բարձր ամբիոններից հնչող խոսքերի պակաս հաստատ չի լինի։

1991 թվականին մենք մոտեցանք և՛ հոգեպես, և՛ ֆիզիկապես պատրաստված։

Рубен Бабаян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Ռուբեն Բաբայան. «Դեկլարատիվ հայտարարությունների ժամանակներն անցել են»

Այսօր խոսքն այն միջանկյալ ժամանակահատվածի մասին է, որը նախորդեց մեր անկախությանը։ Այն երեք տարվա, որում այնքան բան տեղավորվեց։ Լուսավոր ու պանծալի, սարսափելի ու ողբերգական։

Այդ տարիներին սկիզբ դրվեց Լեռնային Ղարաբաղի ազատագրմանը, որի համար լրջագույն պայքար պետք է մղվեր։ Հարևանի հետ չէ։ Դա մենք սկզբից էլ գիտեինք։ Մեզ համար զարմանալին այն էր, որ ստիպված էինք պայքարել համաշխարհային հանրության հետ, որին պետք չէին ավելորդ շարժումները, անհարմար գործընթացները։ Մենք կարողացանք հաղթահարել նաև այդ իրավիճակը ։

Այդ տարիներին տեղի ունեցավ նաև 88-ի ավերիչ երկրաշարժը, ու երկինքը խառնվեց երկրին։ Այդ ժամանակ մենք հասկացանք, որ մենակ չենք աշխարհում, որ մեծ թվով երկրներ ու ժողովուրդներ կան, որոնք իսկապես ցավում են մեզ համար, հասկանում մեր ողբերգությունը և օգնության ձեռք մեկնում։

Այդ երեք տարվա ընթացքում տեղի ունեցան Սումգաիթի դեպքերը, ու մենք հասկացանք, թե որքան գազանաբարո կարող է լինել մարդը։ Նախորդ 70 տարվա ընթացքում մենք հասցրել էինք մասամբ մոռանալ այն ամենի մասին, ինչ տեղի էր ունեցել մեր հայրերի ու պապերի հետ։ Հավատացել էինք, որ քաղաքակրթության նորմերը վերաբերում են ամբողջ մարդկությանը։ Ու հենց այդտեղ էր մեր սխալը, մեր միամտությունը։ Բայց մենք կարողացանք դուրս գալ նաև դրա միջից ու շարունակել մեր դժվար ճանապարհը։

Այդ երեք տարվա մեջ տեղավորվեց նաև ըմբռնումն այն բանի, որ ցանկացած դեպքում պետք է հույս դնել սեփական ուժերի վրա։ Եթե պետք է, դիմակայել նաև պետական հզորագույն մեխանիզմին, որի հետ Խորհրդային Միության տարիներին հայերը կարծես թե «դու»-ով էին խոսում։

Պարզվեց, որ պետական այդ մեքենան ինքնապահպանման մեխանիզմ ունի, որն աշխատում է մեր դեմ։ Բայց մենք գիտեինք մեր իրավունքը և կարողացանք պաշտպանել այն։

Առաջինը կոտրեցինք կարծրատիպերը

88-91 թվականներին մենք հասկացանք` որն է մեր գերնպատակը։ Շատ արագ կարողացանք հաղթահարել կարծրատիպերն ու բոլորից շուտ հասնել այն կետին, որից հետո պիտի անկախություն ու պետականություն կառուցեինք։

Ваге Энфиаджян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Վահե Էնֆիաջյան. «Խնդիրների լուծումները հետաձգելու ժամանակ չկա»

Հենց այդ ժամանակ գրեթե զրոյից մենք ստեղծեցինք պետական մեխանիզմներ, հասարակական ու քաղաքական հաստատություններ։ Նախորդ հարյուրամյակների փորձը մեր ենթագիտակցության մեջ էր, իսկ կյանքի համար մղած երեք տարին մեզ ավելի կոփեցին։ Ու հենց այդ ամենի ընկալումը մեզ պիտի հետո` 92-ին, հնարավորություն տար պայքարի դաշտում, ու մենք այդ հնարավորությունը լիովին օգտագործում ենք։ Մենք նախևառաջ հենց մեզ կապացուցենք, որ մեր ոգին անկոտրում է, մեր պայքարն` արդար, իսկ վաղվա օրը` լուսավոր։ Ու այդ ընկալումը մեզ կտանի գրոհի, իսկ թիկունքում մնացածներին կօգնի դիմանալ հարվածներին։

Ով չի գնացել մի տաք ու փափուկ տեղ, որտեղ հարուստ խանութներ կան ու ծորակից տաք ջուր է հոսում։ Ով իր զավակներին չի փախցրել դիրքերից ու անփորձանք գոյություն ապահովել այն երկրից հեռու, որտեղ հայերն ապրում են իրենց լիարժեք իրավունքներով։

Մենք պատրաստ էինք նոր փորձությունների։ Ու այսօր էլ լի ենք հավատով ու գիտենք մեր արդար լինելը, որովհետև մենք, ի տարբերություն շատերի, գիտենք մեր վերջնական, իսկական նպատակը։ Երեք տարվա փորձը մեզ թանկ տրվեց, և դա լուրջ փորձություն էր ճանապարհի սկզբին։ Այդ մեկնարկը մենք փայլուն կերպով հաղթահարեցինք, և դա օդի պես անհրաժեշտ էր, որովհետև…

… հաջորդ օրը պատերազմ սկսվեց…

Լրահոս
0