00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանը մի քաղաք է, որից խլում են անցյալը. մաս 1-ին

© Sputnik / Asatur YesayantsУлица Абовяна 3, здание "АОКС"-а. Старый Ереван
Улица Абовяна 3, здание АОКС-а. Старый Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մանկությունս անցել է Երևանում այն տարիներին, երբ քաղաքը դարձավ 2750 տարեկան։ Մեր սերնդից ցանկացած երևանցու արթնացրեք գիշերով, և նա առանց վարանելու կասի, որ Երևանը ամբողջ Խորհրդային Միության տարածքի ամենահին քաղաքն է և նույնիսկ 30 տարով մեծ Հռոմից։

Արմեն Խալաթյան, հատուկ Sputnik  Արմենիայի համար.

Մյուս հանրապետությունների քաղաքացիներին ու օտարերկրացիներին այս տեղեկությունը համեստ էր ներկայացվում, բայց աչքերում գրված էր` երբ դուք ծառերի վրա էիք նստած… մենք արդեն տներ ու պալատներ էինք կառուցում…»

Հանուն արդարության պետք է ասել, որ չհաշված Ուրարտական թագավորության պատմական հուշարձանի` Էրեբունի հնագույն ամրոցի ավերակները, ինչպես նաև ժամանակակից Հայաստանի տարածքով մեկ սփռված մի քանի հին եկեղեցիները, Երևանը որպես իրական քաղաք ավելի ուշ է ձևավորվել` XIX և XX դարերի սահմանագծում։

Ереванская учительская семинария - Sputnik Արմենիա
Հին Երևանի կանգուն վկաները. Աբովյան 52

Քաղաքի զարգացման առաջին գլխավոր հատակագիծն ընդունվել էր 1856 թվականին, երբ Արևելյան Հայաստանն ընդգրկվեց Ռուսական կայսրության կազմում (1825)։ Այն ժամանակ ձևավորվեց փողոցների ցանց, որը կանխորոշեց կենտրոնի տեսքն այնպես, ինչպես այն տեսնում ենք այսօր։ Այն ժամանակից մինչև հիմա հրապարակներից մեկը ոչ պաշտոնական անուն ունի` «պլանի գլուխ»։

1902 թվականին Երևանի միջով անցավ երկաթգիծը, իսկ 1906 թվականին այստեղ տրամվայի գիծ բացեցին։ Մի խոսքով, Երևանը զարգանում էր Ռուսական Կայսրության տիպիկ նահանգական քաղաքի պես, նույնպիսի 2-3 հարկանի տներով, որոնք կարելի է տեսնել Թբիլիսիում, Օդեսայում և հարավային այլ քաղաքներում։ Կամարներով, պատշգամբների պատկերազարդ ճաղավանդակներով, ինչպես նաև այն ժամանակի ճարտարապետական ոճի այլ տարրերով։

Улица Абовяна 3/1. Старый Ереван - Sputnik Արմենիա
Երևանը մի քաղաք է, որից խլում են անցյալը. մաս 2-րդ

Երբ Երևանը 1920 թվականին դարձավ Խորհրդային Հայաստանի մայրաքաղաք, սկսեց արագ տեմպերով զարգանալ։ Քաղաքի բնակչությունն ավելացավ 15 անգամ, 65.000-ից (1926 թվականին) հասավ 1 միլիոնի (1979 թվականին)։

Սակայն քաղաքի գլխավոր ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը 1924 թվականի զարգացման իր հատակագծում որոշեց ձեռք չտալ փողոցների հնուց իր վեր եկած նախագծին։ Երևանի կենտրոնում պահպանվեցին ուրբանիստների և հասարակ բնակիչների սիրած ցածրահարկ շենքերով փոքր թաղամասերը։ Մի շարք պատմական տներ, որոնք կառուցվել էին դարերի սահմանագծում, պահպանվել էին, իսկ 30-50-ականներին նորակառույցները նույնպես արտահայտիչ ճակատներ ունեին և ցածրահարկ էին` 3-5 հարկ։

© Sputnik / Армен ХалатянԵրևան
Здания в центре Еревана.  - Sputnik Արմենիա
Երևան

Երևանի կենտրոնը գոտևորեցին շատրվաններով կիսակլոր ճեմուղիները։

Մի խոսքով, XX դարի 80-ականների վերջին Երևանի կենտրոնը բավականին ներդաշնակ ճարտարապետական շինություն էր` 30-50-ականների ցածրահարկ շինություններով, XIX դարի վերջի և XX դարի սկզբի պատմական կառույցների ամբողջական կամ առանձին փողոցներով։

Խորհրդային շրջանի տգեղ 9-հարկանի շենքեր էլ կային, բայց հիմնականում թաքնված էին բակերի ներսում։ Փողոցի եզրին ինքնատիպ ու գրավիչ ճարտարապետություն ունեցող տներն էին։

© Sputnik / Asatur Yesayants Ամիրյան փողոց
Улица Амиряна 28/6. Старый Ереван  - Sputnik Արմենիա
Ամիրյան փողոց

30-50-ականների ստալինյան տները, ինչպես նաև ավելի ուշ կառուցված ցածրահարկ շինությունները բավականին աուտենտիկ տեսք ունեին և այսօր էլ հրաշալի կերպով հարմարվում են զբոսաշրջային ժամանակներին։

Մենք նախկինից էլ լավ նոր քաղաք կկառուցենք ձեզ համար

ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Երևանին, ինչպես նաև ամբողջ Հայաստանին, համակեց մի սարսափելի ճգնաժամ։ Երկար տարիներ փողոցներում բացակայում էր լուսավորությունը, բնակելի տներում օրվա մեջ մի քանի ժամ էր լույս լինում։ Չկար ջեռուցում, հուսալքված բնակիչները կտրում էին այգիների ծառերը։ Փողոցներում վերացել էին բոլոր փայտե նստարանները։

Այդ սարսափելի վիճակն ավարտվեց միայն 90-ականների երկրորդ կեսին։

Здание Правительства Первой Республики Армении - Sputnik Արմենիա
Հին Երևանի կանգուն վկաները. Հանրապետության 37

XXI դարի 2000-ականների կեսերին Հայաստանի տնտեսությունը սկսեց նոր թափ առնել, Երևանում շինարարական բում սկսվեց։ Եվ ի՞նչ։ Առաջին նշանակալի կառույցը, այսպես կոչված, «Հյուսիսային պողոտան էր»` հսկայական մի «կածան», որը սկսեցին կառուցել քաղաքի պատմական կենտրոնում` ճանապարհին արմատախիլ անելով պատմական բոլոր շինությունները։ Այդ ակցիան ներկայացվում էր որպես «արմատներին վերադառնալու» նախագիծ, քանի որ ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի` քաղաքի զարգացման հատակագծում (1924 թ.) այդ պողոտան նախատեսված էր։ Ինչո՞ւ Թամանյանը չիրականացրեց այն, թեև 20-ական և 30-ական թվականներին հաջողությամբ կառուցել էր մի շարք շինություններ, և ինչո՞ւ դրանից հետո Հյուսիսային պողոտայի գաղափարին 60 տարի ոչ ոք չէր անդրադարձել. այս հարցերի պատասխանը մինչև այսօր էլ հայտնի չէ։

Հայտարարվեց, որ կենտրոնի հին տները կքանդվեն և կտեղափոխվեն այլ վայր, որտեղ ազգագրական թանգարանի նման մի բան կստեղծվի։ Քանդման ենթակա տների քարերը համարակալեցին, ինչը «հուսադրեց» մարդկանց։

© Sputnik / Asatur YesayantsՀյուսիսային պողոտա
Северный проспект. Ереван  - Sputnik Արմենիա
Հյուսիսային պողոտա

Հետաքրքրական է, որ Հյուսիսային պողոտայի բարձրահարկ տները կառուցվեցին հիսունականների ճարտարապետության ոճով։ Գուցե այն պատճառով, որ այդ ժամանակահատվածը մխրճվել էր մարդկանց հիշողության մեջ, ինչպես «Ոսկեդարը» («երբ կարագը կարելի էր առանց կտրոնների գնել և այն վաճառվում էր խանութներում»), կամ էլ գուցե այն ժամանակվա ճարտարապետական գլխավոր հուշարձանների (օրինակ` Լենինի Հրապարակի — ներկայիս Հանրապետության հրապարակի) ճարտարապետական ոճը կրկնօրինակելու փորձ էր` ձևացնելով, թե ամեն ինչ այդպես էլ եղել է կամ կարող էր լինել։

Քանդված երկհարկանի պատմական գրադարանի շենքի և նման այլ տների փոխարեն Հանրապետության հրապարակի շենքերի համալիրին (աջից) նույն բարձրության և ոճի նորակառույց շենքեր հայտնվեցին, ասես ամեն ինչ հենց այդպես էլ եղել է…

Здание по адресу Арами 9, старый Ереван - Sputnik Արմենիա
«Հին Երևանի կանգուն վկաները». Արամի 9

Հյուսիսային պողոտան, որպես զարգացման ծրագիր, անհաջողության մատնվեց, քանի որ այնտեղ կառուցված շենքերից շատերը մինչև այսօր էլ դատարկ են մնացել, լուսամուտներում լույս չի նշմարվում։

Ինչպես մի շարք այլ երկրներում, այնպես էլ Հայաստանում անշարժ գույքի շուկայի փուչիկը պայթեց 2009 թվականին, սակայն, ցավոք, դա չկանգնեցրեց Երևանի կենտրոնում ընթացող «հզոր շինարարությունը»։ Տպավորություն է, թե ներկայիս իշխանությունները բացարձակ նոր քաղաք են կառուցում հնի տեղում (որը վատ չէր պահպանվել), և ոչ մի շենք (լինի դա XX դարի կամ ավելի նոր) «պահպանման» որևէ փաստաթուղթ չունի։

Նոր տները «բուսնում են» ցանկացած ազատ հողակտորի վրա։ Դպրոցի շենք, հետևում` շատ մոտ կառուցվող բազմահարկ տուն (Երևան` 2017 թվականի հունիս)։ Ասում են` Երևանի մի շարք դպրոցներում ֆիզկուլտուրայի դասեր չեն անցկացվում, քանի որ դահլիճները կահավորված չեն և նույնիսկ բակերում տեղ չկա։

Թե ինչ է կատարվում բակերի հետ, մենք տեսնում ենք լուսանկարներում։

Այնտեղ, որտեղ 3-5 հարկանի տներ էին, այսօր այս տեսարանն է…

© Sputnik / Армен ХалатянԵրևան
Здания в центре Еревана.  - Sputnik Արմենիա
Երևան

Ո՞րն է շինարարական բումի պատճառը, երբ Հայաստանի բացարձակ մեծամասնությունն աղքատ է։

Ակնհայտ է, որ խաղադրույք են կատարում սփյուռքի վրա. Հայաստանի սահմաններից դուրս ավելի շատ հայեր են բնակվում, քան պատմական հայրենիքում, միայն ԱՄՆ-ում և Ֆրանսիայում հայերի թիվը հասնում է մեկ միլիոնի։

Բացի այդ, հավանաբար այստեղ դեր է խաղում նաև իրանական գործոնը։ Հայաստանն Իրանի հետ ընդհանուր սահման և լավ հարաբերություններ ունի։ Իրանցիները, սակայն, վախենում են ԱՄՆ-ի ռմբակոծություններից և որպես լրացուցիչ պահուստային կացարան բնակարաններ են գնում Հայաստանում։

(Շարունակելի)

Լրահոս
0