00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ղարաբաղյան «հանգույց» Էրդողանի համար. Թեհրանի զրույցը միայն քրդերի մասին չի լինելու

© AP Photo / Ebrahim NorooziРеджеп Тайип Эрдоган и Хасан Рухани
Реджеп Тайип Эрдоган и Хасан Рухани - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Անկախ նրանից, որ Էրբիլի պաշտոնական հայտարարություններ են հնչեցրել այն մասին, որ Քրդստանը մտադիր չէ տարածքային հավակնություններ ներկայացնել հարևաններին, քաղաքականության մեջ նման հավաստիացումները կարող են տրամագծորեն հակառակ փոփոխություն ունենալ։

Արման Վանեսքեհյան, Sputnik Արմենիայի քաղաքական վերլուծաբան

Մոտակա և միջնաժամկետ հեռանկարում Քրդստանի հանրաքվեն դեռ կարող է ավելի շատ հարցեր առաջացնել, քան պարզորոշ պատասխանների տարբերակներ առաջարկել։ Դա վախեցնում է Իրանի և Թուրքիայի տարածաշրջանային գերտերությունների քաղաքական իսթեբլիշմենթին։ Հենց այդ պատճառով պետք չէ զարմանալ Թեհրանի և Անկարայի մերձեցումից։ Ամեն ինչ տրամաբանական և կանխատեսելի դարձավ, երբ Բարզանին հայտարարեց Քրդստանի հանրաքվեի ժամկետի մասին։ Պարզ դարձավ, որ միջազգային հանրության ջանքերը բավարար չեն, որ քրդերը հետ կանգնեն սեփական անկախ պետություն ունենալու` հազարամյակներով փափագած երազանքից։

Ինչպե՞ս է Մոսկվան Անկարայի խաղաքարերը խառնել

Տարածաշրջանային գերտերությունների մերձեցման գործընթացը, որից մեծ մասամբ կախված է ինչպես Մերձավոր Արևելքի, այնպես էլ Հարավային Կովկասի տարածաշրջանների կայունությունը, սկսվեց դեռ այն ժամանակ, երբ Էրդողանը Մոսկվա գնաց սեփական մեղքի գիտակցումով` ներողություն խնդրելով Լաթաքիայում (Սիրիա) ՍՈՒ-24 ռմբարկուն խոցելու համար։ Հիշենք, որ դրան հաջորդեց Կրեմլի խիստ պատասխանը ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական ոլորտում, որոնց դեմ Թուրքիան ոչինչ չկարողացավ անել։

Роухани и Эрдоган - Sputnik Արմենիա
«Երդվյալ բարեկամները» կամ թուրքական շողքը Հարավային Կովկասում

Թուրքիայում սոցիալական լարվածությունը մեծացավ ու վերածվեց զինված ապստամբության, որը ճնշեցին Էրդողանի կողմնակիցները։ Խոսվեց, որ ապստամբությունը ճնշվեց ռուսական հատուկ ծառայությունների օգնությամբ, որոնք Էրդողանի դեմ մահափորձ իրականացնելու ժամը հուշել էին դեպքերից ոչ շատ առաջ։ Ինչևէ, ռուսական պատժամիջոցների պատճառով քաղաքական կշիռը կտրուկ կորցրած Թուրքիան ներողություն խնդրեց խոցված ինքնաթիռի համար, և նրան ներեցին (հավանաբար Մոսկվայի առաջադրած և Թուրքիայի ընդունած ինչ-որ որոշակի պայմաններով)։

Ավելին` Ռուսաստանը, որը հաջող հակաահաբեկչական գործողություններ էր իրականացնում Իրանի և Սիրիայի օրինական ղեկավարության համատեղ կոալիցիայում, նույնիսկ թույլ տվեց Թուրքիային միանալ Աստանայի բանակցային գործընթացին։ Կրեմլում ողջամտորեն դատեցին` Անկարան, որն ուժեղ ազդեցություն ունի Սիրիայի հյուսիսարևելյան շրջաններում բնակվող ցեղերի վրա, ավելի լավ է որպես դաշնակից մնա, քան տարածաշրջանում իր ազդեցությունը հաստատելու համար գերտերությունների միջև գլոբալ խաղում անկանխատեսելի ինքնուրույն խաղացող։ Եվ չշփոթվեցին։

Ռուսական ուժն ու ազդեցությունը` որոշիչ գործոն տարածաշրջանում

Թուրքոմաններն ու սիրիական «չափավոր ընդդիմության» մի մասը կարող էին լուրջ գլխացավանք դառնալ և՛ Մոսկվայի, և՛ Թեհրանի, և՛ Դամասկոսի համար հակաահաբեկչական գործողությունների ժամանակ, եթե Անկարան նրանց հետ չպահեր։ Իսկ այսպես` չդարձան, և կոալիցիան հնարավորություն ունեցավ կենտրոնանալու հենց ԻՊ-ի և այլ հակաահաբեկչական կազմակերպությունների հետ պայքարի վրա։

Реджеп Тайип Эрдоган и Владимир Путин - Sputnik Արմենիա
Ինչու է Թուրքիան Արցախում պատերազմ սկսելու կոչ անում

Այսինքն, մտորելով տարածաշրջանային գործընթացների մասին, որոնք վերջին մեկ-երկու տարին ընթանում են տարածաշրջանում, որոշակի վստահությամբ կարելի է ասել` Ռուսաստանի ազդեցությունը բավարարեց, որ Թեհրանին ու Անկարային այնքան մոտեցնի իրար, որպեսզի նրանք բարիկադների մի կողմում հայտնվեն միասին։ Իսկ բարիկադների մյուս կողմում ոչ միայն ԻՊ և «Ջեբհատ Ֆաթթա աշ Շամ» ահաբեկչական կազմակերպությունների իսլամիստ-ջիհադականներն էին կանգնած, այլև «չափավորների» մյուս մասը, և ինչպես հիմա պարզվում է, նաև արևմտյան հատուկ ծառայությունները։

Արդյունքն օրինաչափ էր` Սիրիայում ահաբեկչությունը, մեծ հաշվով, արդեն հաջողվեց զսպել։ Ճիշտ է` վերջնական հաղթանակին հասնելու համար դեռ շատ ժամանակ կա, բայց արդեն ակնհայտ է այն վստահությունը, որ Սիրիայի օրինական կառավարությունը կանգուն մնաց։

Եթե չլիներ Քրդստանն իր հանրաքվեով, այն անպայման կստեղծեին

Ահա այդ ժամանակ էլ կարող էին Թեհրանի և Անկարայի միջև հերթական տարաձայնություններն առաջանալ Սիրիայի կապակցությամբ (Էրդողանը բացարձակ չէր ցանկանում, որ Ասադի դիրքերն ամրապնդվեին), բայց օրակարգում հայտնվեց Քրդստանն իր հանրաքվեով։

Реджеп Тайип Эрдоган - Sputnik Արմենիա
Ինչո՞ւ է Թուրքիան «հիստերիայի» մեջ. Քրդստանը ուզում է «պատ խաղալ» Արցախի հետ

Եվ ինչպես հանրակացարանում բնակվող և թշնամական հարաբերություններ ունեցող հարևաններին է միավորում հարևանի բնակելի տարածքի վրա աչք ունեցող հակառակորդը, այդպես էլ Քրդստանի հանրաքվեն այժմ մերձեցրեց Թուրքիային ու Իրանին, քանի որ քրդական պետությունը կարող է անջատողականության միտումներ տարածել ողջ տարածաշրջանի վրա։

Բայց չէ՞ որ ինչպես Իրանը, այնպես էլ Թուրքիան վախենալու պատճառ ունեն։ Թուրքիայում ավելի քան 20 մլն քուրդ կա։ Իրանում` ավելի քան տասը միլիոն։ Եվ նրանք բնակվում են հենց Հյուսիսային Իրաքին կից գտնվող այն շրջաններում, որտեղ Բարզանիի վարչակազմը հանրաքվե անցկացրեց։

Դժվար չէ կռահել, որ այդ բնակչության մեծ մասը արդեն այսօր երազում է այն մասին, թե ինչպես են իրենց հողերով անջատվելու Թեհրանից և Անկարայից և միանալու Քրդստանի անկախ պետությանը, որի մասին երազում էին աշխարհի բոլոր քրդերը, այն էլ` հազարամյակներ շարունակ։

Հանրաքվեի նախաշեմին հենց այդ մասին էին խոսում բոլոր փորձագետներն ու վերլուծաբանները։ Այն մասին, որ Քրդստանի հանրաքվեն կպայթեցի տարածաշրջանը։ Ու թեև նախօրեին Էրբիլից պաշտոնական արձագանքներ էին հնչում, որոնք պնդում էին` Քրդստանը մտադիր չէ տարածքային որևէ պահանջ ներկայացնել հարևաններին, սակայն բոլորս էլ գիտենք, թե քաղաքականության մեջ նման հավաստիացումները որքան հեշտ են տրամագծորեն հակառակ ուղղություն ստանում։

Ահա այդ պատճառով էլ ավելի հաճախակի են դարձել Թեհրանից Անկարա և հակառակ ուղղությամբ բարձրաստիճան սուրհանդակների այցերը։ Էրբիլի նկատմամբ տնտեսական հակազդման համատեղ միջոցներ կիրառելու վերաբերյալ որոշում է կայացվել, որոշվել է նաև արգելափակել Քրդստանի օդային հաղորդակցման ուղիներն ու համատեղ զորավարժություններ անցկացնել։

Իսկ այսօր Թեհրան է ժամանել Էրդողանը։ Այցի շրջանակում հանդիպել է ինչպես նախագահ Ռոհանիի, այնպես էլ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Այաթոլա Ալի Խամենեի հետ։ Հասկանալի է, որ առաջին հերթին խոսվել է Քրդստանի ու Սիրիայի մասին։

Ղարաբաղի ստորջրյա քարերը կարող են փչացնել պատարագը

Կան, սակայն, նաև ստորջրյա խութեր, որոնց մասին, կարծում եմ, տարածքային գերտերությունների ղեկավարները անպայման կզրուցեն փակ դռների հետևում։ Խոսքը Ղարաբաղյան խնդրի մասին է, որը չի կարող չմտահոգել Իրանին և Թուրքիային։

Карен Ованнисян, эксперт по региональным вопросам, тюрколог - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Հովհաննիսյան. «Թուրքիան Քրդստանի նկատմամբ ռազմական գործողություն չի ձեռնարկի»

Մի կողմից հասկանալի է, որ Թուրքիան բացառապես ադրբեջանական կողմին է սատարելու, ինչի մասին պայմանավորվել են 90-ականների սկզբին, որ «մեկ ազգ` մեկ պետություն» լինի։ Հասկանալի է նաև, որ Իրանը (եթե խոսքը հանրային ելույթների մասին չէ) կսատարի հայկական կողմին։

Մյուս կողմից պարզ է, որ նրանց երկուսին էլ` և՛ Թեհրանին, և՛ Անկարային, այժմ օդի պես խաղաղություն է պետք տարածաշրջանում։ Թեկուզ հենց այն պատճառով, որ հնարավոր չէ իրավիճակը վերահսկել միաժամանակ երեք տեղում` Սիրիայում, Քրդստանում և Ղարաբաղում։

Թուրքիայի դիրքորոշումն այս հարցում խիստ տարբերվում է Իրանի դիրքորոշումից։ Եթե 2016 թվականի ապրիլին Անկարան իր «կրտսեր եղբորը» հրահրում էր ուժով լուծել ղարաբաղյան հարցը` ենթադրելով, որ Հարավային Կովկասում ընթացող լուրջ պատերազմը կշեղի Ռուսաստանին, և նա ստիպված կլինի Սիրիայից ուշադրությունը շեղել Ղարաբաղում հրդեհը մարելու վրա, ապա այսօր իրավիճակն այլ է։

Ամերիկացիների մոտ, ինչպես միշտ, ոչ մի անձնական բան, պարզապես բիզնես

Նախ, արդեն այն ժամանակ հասկանալի դարձավ, որ Անկարան պարզապես թերագնահատել է Մոսկվայի հզորությունը, քանի որ Կրեմլը կարողացավ հաշված օրերի ընթացքում հանգցնել բռնկվող կրակը։ Երկրորդ` այսօր թուրքերին, ինչպես և իրանցիներին, պետք է Ռուսաստանի հզորությունը։ Որպեսզի կարողանա կանխել Մերձավոր Արևելքի` անդունդը գլորվելու վտանգը, որի համեմատ սիրիական իրադարձությունները պարզապես չնչին բան կթվան։ Այս անգամ արդեն Անկարան Թեհրանի հետ համատեղ է Բաքվին հետ պահելու կտրուկ գործողություններից։

Այլ հարց է, որ երբ Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ-ն է փորձում ապակայունացնել տարածաշրջանի իրավիճակը, ապա պայթյունը կանխելու համար կարող է նույնիսկ միացյալ ջանքերը չբավարարեն։ Չէ՞ որ ամերիկացիների համար Մոսկվայի, Թեհրանի և Անկարայի` սիրիական հարցի շուրջ մերձեցումը կարծես աչքը մտած փուշ լինի։

Реджеп Тайип Эрдоган - Sputnik Արմենիա
Էրդողանը չի մտահոգվում` Թուրքիան այլևս ԵՄ-ին անդամակցելու կարիք չունի

Իսկ ԱՄՆ-ն իսկապես ուզում է պայթեցնել տարածաշրջանի իրավիճակը։ Եվ քանի որ չստացվեց ոչ Սիրիայում (այնտեղ ամերիկացիները պարտվեցին), ոչ էլ Քրդստանում, որը հանրաքվեից առաջ ամեն դեպքում պատասխանատվությամբ հայտարարեց, որ հարևանների նկատմամբ տարածքային պահանջներ չունի, այժմ մտադիր են պայթեցնել Հարավային Կովկասը։ Դե ամերիկացիներին շատ է պետք, որ Իրանի սահմանին ինչ-որ բան անպայման պայթի։ Ցանկալի է, որ նաև Թուրքիան ընկնի այդ հորձանուտը։

Համաձայն են նաև պայթեցնել Ղարաբաղը, թեև, եթե օբյեկտիվ լինենք, հայերի դեմ ամերիկացիները որևէ անձնական բան չունեն։ Առավել ևս` լուրջ համայնք կա, և հզոր լոբբի է իրականացվում։ Սակայն քաղաքականության մեջ, ինչպես ասում են, ընկերությունը` ընկերություն, բայց… Մի խոսքով, ոչ մի անձնական բան…

Ինչպես Թեհրանը, այնպես էլ Անկարան հիանալի հասկանում են դա։ Ինչպես նաև Մոսկվան։ Դե Բաքուն էլ կնախընտրեր դեպքերի նման զարգացման պարագայում մի կողմում քաշված սպասել։ Մի բան է միայն Ղարաբաղը, լրիվ այլ բան` տարածքային և համաշխարհային գերտերությունների քաշքշուկները։

Սակայն պետք է հաշվի առնել, որ Արևմուտքը նաև փորձարկված մեխանիզմներ ունի, որոնք կարող են գործել բոլոր մյուս խաղացողների դեմ։ Իսկ Բաքվի վրա այսօր ճնշում գործադրելը դժվար բան չէ. ֆինանսական և սոցիալական խնդիրներն ակնհայտ են, նույնքան որքան և անկումը ժողովրդավարության բարձր մակարդակ ունեցող երկրի վարկանիշում։ Բացի այդ նաև նավթային խնդիրները արևմտյան կորպորացիաների հետ, գումարած եվրոպական կառույցներում կաշառքների հետաքննությունը… Այնպես որ Իրանի և Թուրքիայի առաջնորդներն իսկապես քննարկելու բան ունեն և ոչ միայն Սիրիայի և Քրդստանի հարցի շուրջ։

Լրահոս
0