00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կպչուն միտք. արդյո՞ք Ադրբեջանը կարող է գազը փոխանակել Արցախով

© AP Photo / TefkenГазопровод Баку-Тбилиси-Джейхан
Газопровод Баку-Тбилиси-Джейхан - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կշեռքի մի նժարի վրա էներգառեսուրսներն են, մյուսի` Արցախն ու մարդու իրավունքների ոտնահարման քննադատությունը։

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի — Sputnik, Դավիթ Գալստյան. Ադրբեջանը փորձում է Եվրոպային էներգառեսուրսներ «վաճառել» Արցախի վերաբերյալ դիրքորոշման դիմաց, Sputnik Արմենիային ասել է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։

Ավելի վաղ, Եվրամիության Խորհրդի քաղաքականության և անվտանգության կոմիտեի պատվիրակության հետ հանդիպման ժամանակ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Եվրախորհրդին միանալիս Բաքուն հույսը դրել էր նրա վրա, որ իրեն կաջակցեն արցախյան հակամարտության լուծման հարցում:

«Ալիևի հայտարարություններն աշխարհաքաղաքական սակարկության տարրեր են պարունակում։ Փաստորեն, Ադրբեջանը ցանկանում է իր էներգետիկ ներուժը վաճառել քաղաքական նախասիրությունների և այն որոշումների դիմաց, որոնք կարող է տրամադրել Եվրոպան։ Նա բարձրաձայնեց այն թեմաները, որոնք նրան հետաքրքրում են առաջին հերթին։ Դա և՛ Արցախի հարցն է, և՛ քննադատությունները՝ կապված մարդու իրավունքները չպահպանելու վերաբերյալ, ինչպես նաև Ադրբեջանում ժողովրդավարության բացակայությունը»,- ասաց Հակոբյանը:

Նրա խոսքով` կշեռքի մի նժարի վրա Արցախն ու մարդու իրավունքներն են, մյուսի` էներգետիկ միջոցները։

Այս պարագայում նաև շանտաժի տարրեր են առկա, կարծում է Հակոբյանը: Փաստորեն, Ադրբեջանը հայտնում է, որ եթե Եվրոպան չօգտագործի իր էներգետիկ հնարավորությունները, ապա կօգտագործեն մյուսները:

Реактивные системы залпового огня RM-70 - Sputnik Արմենիա
Ինչպե՞ս է չեխական հրետանին Ադրբեջան ընկել․ Բաքուն նոր մատակարար ունի՞

«Նա խաղում է ինչպես Եվրոպայի հետ, այնպես էլ փորձում է դա անել Ռուսաստանի հետ: Ակնհայտ է, որ Եվրոպային էլեկտրաէներգիայի մատակարարման այլընտրանքային ուղին Ռուսաստանի սրտով չի լինի: Նա առաջարկում է դա Եվրոպային, այլապես կսկսի գործակցել Ռուսաստանի հետ»,- ասաց Հակոբյանը:

Մյուս կողմից` ակնհայտ է, որ Ադրբեջանը Ռուսաստանի հետ բանակցություններ է վարել, սակայն չի ստացել այն, ինչը կցանկանար։

«Խոսքն Արցախի մասին է, քանի որ ժողովրդավարությունն ու մարդու իրավունքներն, ամեն դեպքում, «այլ թեմա են»», – նշեց Հակոբյանը։

Նրա խոսքով` էներգետիկան միշտ էլ Ադրբեջանի համար սակարկության առարկա է եղել։ Կար Nabucco նախագիծը, որով ստեղծվում էր ՎՈՒԱՄ–ը։ Ընդ որում, Թուրքմենստանն ու Իրանը, որոնք պետք է աջակցեին Ադրբեջանին, աշխարհում կտրուկ փոփոխությունների պայմաններում արդեն իսկ դիվերսիֆիկացրել են էներգիայի մատակարարումը։

Քաղտեխնոլոգը կարծում է, որ բոլորը բավական պրագմատիկ են մոտենում էներգառեսուրսներով իրենց ապահովելու հարցին։ Եթե Եվրոպան ցանկանար օգտվել Ադրբեջանի էներգակիրներից, նա վաղուց կաներ դա։

«Բացի այդ` Արևմուտքը վարում է «Ռուսաստանի ոտքին կանգնել» քաղաքականություն նրա համար զգայուն հարցերում, քանի որ կարող է մեկ այլ տեղից հարված ստանալ։ Մի շարք դեպքերում Արևմուտքը քաջ գիտակցում է, որ հետխորհրդային տարածքը բավական զգայուն է մեզ համար, քանի որ նույնիսկ ամերիկացիները Թրամփի օրոք այնտեղ չեն ցանկանում «քթները մտցնել»», – ասաց քաղտեխնոլոգը։

Պայքարը, կամ ինչպես ավելի արդիական է դարձել այն անվանելը՝ «հիբրիդային պատերազմն», ավելի շատ հետխորհրդային տարածքից դուրս է ընթանում։

«Ադրբեջանը փորձում է աշխատել Արևմուտքի հետ։ Հավանաբար, դա նշանակում է նաև, որ Ռուսաստանի հետ ամեն ինչ չէ, որ հարթ է»,– նշել է Հակոբյանը։

Ադրբեջանը ԵՄ–ի համար Ռուսաստանի այլընտրանքը չէ

Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի Կովկասի և տարածաշրջանային անվտանգության խնդիրների կենտրոնի ավագ գիտաշխատող Նիկոլայ Սիլաևը համաձայն չէ այն կարծիքի հետ, որ Մոսկվայի և Բաքվի փոխհարաբերություններում խնդիրներ կան։

Ракетный комплекс Искандер-М - Sputnik Արմենիա
Բաքուն զուր է գումարներ վատնում. «Երկաթյա գմբեթը» չի փրկի «Իսկանդերից»

«Ռուսաստանի և Ադրբեջանի միջև լավ հարաբերություններ գոյություն ունեն, և հիմքեր չկան կարծելու, որ այդ փոխհարաբերությունները վատթարանալու են։ Ինչ վերաբերում է սակարկությանը, ապա ցանկացած երկիր, հատկապես՝ հետխորհրդային, կփորձի ամրապնդել իր բանակցային դիրքերը` շեշտադրում անելով այս կամ այն առավելություններին»,– ասաց Սիլաևը։

Նրա խոսքով` նորություն չէ, որ Բաքուն իր միջոցները որպես արտաքին քաղաքականության գործիք է դիտարկում։

Ադրբեջանը դիտարկել որպես Ռուսաստանի այլընտրանքային էներգիայի աղբյուր՝ կոռեկտ չէ, կարծում է փորձագետը։

«Հենց այս պահին ամերիկյան կողմից իր գազն առաջ տանելու վերաբերյալ բանակցություններ են ընթանում։ Կա գազ Իրանից, Քաթարից, որի տեղափոխման երթուղին է քննարկվում։ Եվրոպա գազի մատակարարման աղբյուրներ այսօր շատ կան, հնարավորությունները մեծանում են»,– ասել է Սիլաևը։

Ինչ վերաբերում է Ալիևի հայտարարություններին՝ կապված Եվրոպայի Խորհրդից դուրս գալու հավանականության վերաբերյալ, ապա Սիլաևը կասկածում է նման հնարավորությանը։

«Դա սակարկության ձևական տարր է։ ԵԽ–ն միակողմանի լքելը սկանդալային ժեստ է, որը դժվար թե առավելություններ բերի։ Իսկ այ սպառնալ Խորհրդին, որը, ինչպես և ցանկացած միջազգային կազմակերպություն՝ իր բյուրոկրատիայով, կարիք ունի անդադար պահպանելու իր նշանակությունը, կարող է  ազդեցություն ունենալ»,– ասել է Սիլաևը։

Անկախ ԵԽ–ի անդամներին կաշառելու վերջին սկանդալից, փորձագետի խոսքով, Բաքուն կազմակերպությունում լավ դիրքեր ունի։

Լրահոս
0