04:20 24 հոկտեմբերի 2017
Ուղիղ եթեր
Սերժ Սարգսյան

Սպանություն սահմանին և «քայլ ձիով» Երևանից. Հայաստանը զիջել է` հաղթելու համար

Пресс-служба Президента РА
Վերլուծություն
Ստանալ կարճ հղումը
175 0 0

Մինչև համաշխարհային հանրությունը բարձրաձայն չհայտարարի, թե հակամարտող կողմերից որ մեկն է խախտում բանակցային պայմանները, ոչ մի հանդիպում նախագահական մակարդակով չի օգնի։

Արման Վանեսքեհյան, Sputniк Արմենիայի քաղաքական վերլուծաբան

Ցավոք, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև անցկացվող բանակցությունների գոնե փոքր-ինչ արդյունավետության մասին խոսելն անիմաստ է։ Լինի դա կազմակերպված հանդիպումը Սոչիում, որտեղ այսօր ընթանում է համագործակցության պետությունների ղեկավարների խորհրդի նիստը (որն ակնարկում էին որոշ ԶԼՄ–ներ և վերլուծաբան–փորձագետներ) կամ Արցախի հակամարտության հարցով ՄԽ համանախագահների՝ ԵԱՀԿ հարթակում գովազդվող հանդիպումը. դրանցից ոչ մեկը վստահություն չեն ներշնչում։

«Ի՞նչ անել» հարցին պատասխան չի լինելու, քանի դեռ միջազգային հանրությունը ուղիղ չի պատասխանել «ո՞վ է մեղավոր» հարցին։

Տպավորություն է ստեղծում, որ համաշխարհային հանրությունը, որն, իբր, ուշադիր հետևում է գործընթացին և մտահոգվում, իրականում պատկերացում չունի, թե ինչ է կատարվում արցախա–ադրբեջանական շփման գծում և հայ–ադրբեջանական սահմանին։ Ճիշտ կլիներ ասել, որ նույնիսկ չի ուզում պատկերացում ունենալ, քանի որ այդ ժամանակ ստիպված կլիներ ինչ–որ բան անել, գոնե ինչ–որ կերպ արձագանքել և կայացնել թեկուզ և փոքրիկ, բայց դատավճիռ՝ կապված նրա հետ, թե, ի վերջո, ով է մեղավոր արցախյան հակամարտություն կոչվող այս արյունալի ողբերգության մեջ։

Թվում է, թե մինչև վերջերս մենք, իսկապես, գտնվում էինք այն պահի նախաշեմին, երբ ցանկություններն արդարացված կլինեն, և բանակցային գործընթացը, վերջապես, մեռյալ կետից կշարժվի։ Դուրս կգա այն փոսից, ուր ընկել է 2016 թվականի ապրիլի սկզբին տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից հետո, և ավելի ուշ, ինչպես պարզ դարձավ, որ հակամարտող կողմերից մեկը ամենևին էլ մտադիր չէ կատարել այն պայմանները, որոնց վերաբերյալ հենց նա էլ տվել է իր համաձայնությունը Վիենայում (հատկապես) և Սանկտ Պետերբուրգում։ Սակայն ամեն ինչ այսքանով չի ավարտվում։

Սկզբում Բաքվում, այնուհետև Երևանում հնչեցրած նախագահական հայտարարությունները, այնուհետև դիպուկահարի կրակոցը, որը խլեց հայ զինվորի կյանքը Տավուշում, վկայում են այն մասին, որ սենսացիայի սպասել չարժե, և որ ՄԽ համանախագահները, որոնք անհասկանալի ռևերանսներ էին անում և՛ այս, և մյուս կողմում, պարզապես ձևական էին։ Հասկանալով, որ զիջումների այն տեսքով, որ առաջարկում են նրանք, չի լինելու, ամեն դեպքում, անում են ինչ- ր գործողություններ, միայն թե թշնամի կողմերի նախագահներին բանակցությունների սեղան նստեցնել։

Եվ ոչ մի անգամ չհնչեց այն ցանկալի «համաշխարհային հանրությունն ընդունում է (կամ չի ընդունում) կողմերից մեկի իրավացի լինելը» արտահայտությունը։ Դե, իսկ եթե համանախագահները չեն կարող կողմնորոշվել իրենց նախասիրությունների հարցում և առավել ևս, չեն կարողանում հայտարարել այդ մասին միջազգային հանրությանը (ընդ որում՝ փաստարկված), ինչի՞ համար է այս ամբողջ կլոունադան քաղաքական դաշտում։

Ակնհայտ է, որ արվում է հնարավոր ամեն բան, բանակցային գործընթացից բացառելու համար տրամաբանությունը, քանի որ նրա (տրամաբանության) առկայությունը կնշանակեր, որ պետք է իրերը կոչել իրենց անուններով և բարձրաձայնել կողմերից այն մեկի անունը, որն, օրինակ, անում է հնարավոր ամեն բան, միայն թե չկատարի պայմանները, որոնք նշվել են Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի (վերջին) հանդիպումների ժամանակ։ Հակամարտող կողմերից այն մեկի անունը, որը փորձում է ամեն կերպ խուսանավել, միայն թե հետ չկանչի արցախա-ադրբեջանական շփման գծից դիպուկահարներին և չկիրառի միջադեպերի հետաքննական մեխանիզմները (թեկուզ նույն ԵԱՀԿ–ինը)։

Այս տրամաբանությունը համանախագահների խանգարում է, դրա համար էլ նրանք մի կողմ են գցում այն

Խոսենք արցախյան հակամարտության կարգավորման ԵԱՀԿ նախագահի ներկայացուցչի մասին։ Անցյալ տարվա ընթացքում ոչ մի անգամ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների շուրթերից չհնչեց բողոք՝ կապված նրա հետ, որ արդյունքում այդ լիազորությունները չընդլայնվեցին, և ով է հակամարտող կողմերից դեմ դրան։ Ահա և այդ նույն «տրամաբանության» (հենց այսպես չակերտավոր) ողջ ճշմարտությունը, որի վրա հիմնվում են այն համանախագահները, որոնց վրա է փաստորեն կարգավորման գործընթացը վերականգնելու հույսը։

Իսկ այն, որ նրանք անում են հնարավոր ու անհնար ամեն բան, որպեսզի կարողանան կազմակերպել Սարգսյան–Ալիև հանդիպումը` անհերքելի փաստ  է։ Նրանք, իսկապես, ջանում են ամեն կերպ, սակայն, ի սկզբանե, պարզ է, որ նման մոտեցման պարագայում հանդիպումից գրեթե արդյունք չի լինի։ Առավել հավանական է, որ ընդհանրապես արդյունք չի լինի։

Իսկ ինչ վերաբերում է նրան, որ Հայաստանը համաշխարհային հանրությանը շնորհ է անում` համաձայնելով թշնամական կողմերի նախագահների հանդիպմանը, դա իրական ճշմարտություն է, քանի որ ապրիլյան ողբերգական իրադարձություններն ամենևին էլ հայկական կողմը չի սադրել։ Եվ ամենևին էլ Հայաստանը չէ Վիենայում և Սանկտ Պետերբուրգում ինչ-որ համաձայնագրեր ստորագրելով, անմիջապես հաջորդ իսկ օրը դադարել կատարել դրանք։

Այլ հարց է, որ արժեր, հավանաբար, պահանջել միջազգային հանրությունից և կոնկրետ արցախյան հակամարտության կարգավորմամբ զբաղվող նույն այդ ԵԱՀԿ ՄԽ–ի համանախագահներից, որ նրանք բարձրաձայն խոստովանեն, թե կողմերից որ մեկն է հրաժարվել պարտականությունների կատարումից։ Եվ միայն դրանից հետո կարելի էր խոսել նոր հանդիպման և բանակցային գործընթացի վերսկսման մասին։

Իսկ այն, որ Հայաստանը, այդ պահանջներն առաջ չքաշելով, ամեն դեպքում, համաձայնել է նախագահների մակարդակով հանդիպմանը և բանակցային գործընթացի վերականգնմանն, անկախ նրանից, որ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, ինչպես ասում են՝ «զուր գնացին», վկայում է միայն այն մասին, որ Հայաստանը չի տորպեդահարում գործընթացը։ Նաև այն մասին, որ  նույնիսկ զիջումների է գնացել այդ առումով՝ հույս ունենալով, որ գործընթացը «ռեսթարթ կլինի», և սահմանին, ի վերջո, կդադարեն կրակել և սպանել։

… Կրակել և սպանել շփման գծում չդադարեցին, և երեկվա դիպուկահարի կրակոցն այն կողմից մեծ հարցական նշան դրեց համանախագահների բոլոր ծրագրերի վրա` կապված հանդիպման հետ։ Դե, նաև Սոչիի ետնաբեմում բանակցությունների անցկացման հավանականության վրա ևս։

Գլխավոր թեմաներ