00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես հայաստանցի ուսանողը գոյատևի Մոսկվայում. իրական պատմություններ

© Sputnik / Виталий Аньков / Անցնել մեդիապահոցСдача экзаменов. Студенты
Сдача экзаменов. Студенты - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ինչո՞ւ են գերադասում կրթություն ստանալ Ռուսաստանում. մտածելակերպերի տարբերության և հաղորդակցման դժվարությունների մասին պատմում է Sputnik–ի թղթակից Լև Ռիժկովը` հայաստանցի երկու պատանի ուսանողների ընկալմամբ։

Լև Ռիժկով, Sputnik

ՌԴ բուհերում պետք է ավելանա հայաստանցի ուսանողների քանակը, որոնք ուսում են ստանում ՏՏ մասնագիտությունների գծով, վերջերս հայտարարել է Ռուսաստանի Դաշնության կրթության և գիտության նախարար Օլգա Վասիլևան: Այդ հայտարարության լույսի ներքո դժվար չէ ենթադրել, որ մոտ ապագայում Հայաստանից մի շարք երիտասարդ տղաներ և աղջիկներ կմեկնեն սովորելու Ռուսաստան։ Եվ նրանց թիվն ապագայում ավելի շատ կլինի, քան նախկինում էր։

Ինչպե՞ս է ապրում հայաստանցի ուսանողը Մոսկվայում։ Ի՞նչ դժվարությունների և խնդիրների է բախվում։ Այդ մասին Sputnik–ի թղթակից Լև Ռիժկովը զրուցել է հեղինակավոր ռուսական բուհերում սովորող հայաստանցի երկու աղջիկների հետ։

Ընդունվելու պատմությունը

Մարիամ Հովսեփյանը սովորում է ՌԴ կառավարությանը կից Ֆինանսների համալսարանում։ Մարիամը հետաքրքիր պատմություն ունի՝ կապված ռուսական բուհ ընդունվելու հետ։

ЕГЭ в старшей школе № 170 в Ереване - Sputnik Արմենիա
ԱՊՀ–ի և Կենտրոնական Ասիայի ուսանողները «գրոհում են» Հայաստանի բուհերը

«Ընդունվելու համար ես հրաժարվեցի Հայաստանի ԱԺ–ում աշխատելուց», – ասում է Մարիամ Հովսեփյանը։ – «Ես հասկանում էի, որ եթե ընդունվեմ, ստիպված կլինեմ հրաժեշտ տալ այդ հեղինակավոր աշխատանքին, սակայն ես գնացի այդ քայլին»։

Իսկ ահա Քրիստինա Գրիգորյանի, որը ուսանում էր Մոսկվայի պետական լեզվաբանական համալսարանում, իսկ այսօր դիսերտացիա է գրում տնտեսագիտության թեմայով Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանում, ընդունելության պատմությունը պակաս ողբերգական է։

«Ես արդեն սովորում էի Երևանում՝ Բրյուսովի անվան համալսարանում», – պատմում է Քրիստինա Գրիգորյանը։– «Սկզբում  կրկին ընտրեցի լեզվաբանությունը, այնուհետև որոշեցի գլոբալ  փոխել մասնագիտական ուղղությունս։ Ընտրեցի տնտեսագիտությունը։ Բուհ ընդունվեցի Ռոսսոտրուդնիչեստվոյի ծրագրով»։

Կրթության բացառիկությունը

Մարիամ Հովսեփյանը քաղաքագիտություն է ուսումնասիրում և կարծում է, որ ամբողջությամբ այդ գիտությունն ուսումնասիրել հնարավոր է միայն ռուսական բուհերում։ Ինչո՞ւ։

Студенты у здания Московского государственного института международных отношений (МГИМО) - Sputnik Արմենիա
Հայ ուսանողները կարող են անվճար սովորել ՌԴ բուհերում

«Ոչ Եվրոպայում, ոչ էլ Ամերիկայում նման մակարդակի գիտելիքներ չեն տա», – կարծում է Մարիամը։ – «Արևմուտքում այժմ գիտական ճշմարտությունը զոհաբերում են կեղծ կոռեկտ քաղաքականությանը։ Արժեքները փոխված ու շուռ տված են։ Ստացվում է, որ ռուսական քաղաքագիտական գիտությունը զգալիորեն արժեքավորվել է։ Կարելի է ասել, որ հենց Ռուսաստանում են այսօր առավել որակյալ քաղաքագիտական կրթություն ուսուցանում»։

Քրիստինա Գրիգորյանը` իմ երկրորդ զրուցակիցը, իր սկզբնական մասնագիտության մասին այլ կարծիք ունի։

«Բրյուսովի անվան համալսարանի լեզվաբանական դպրոցը շատ ուժեղ է», – ասաց Քրիստինան։– «Ես սովորել եմ Մոսկվայում, սակայն համոզվել եմ, որ, ամեն դեպքում, իմ մասնագիտությամբ լավագույն դասախոսները Երևանում են աշխատում»։

Աստղերին կարոտելով

Արևոտ Հայաստանից Ռուսաստան ժամանած ուսանողների համար, անկասկած, ամենադժվար փորձությունը տեղի կլիմային և քաղաքին հարմարվելն է։ Շատերին դժվար է ընտելանալ նոր, հսկայական (երբեմն ոչ շատ տաք) քաղաքին։

«Մոսկվան բոլորին չէ, որ անմիջապես սիրում է և,  ինչպես ասվում է ֆիլմում, արցունքներին չի հավատում։ Այստեղ ապրելու համար շատ ջանք ու եռանդ է հարկավոր, պետք է մշտապես զգոն լինել։ Բնականաբար, մարդը, որն ամբողջ կյանքն ապրել է Երևանում, որտեղ լուռ ու հանգիստ է, տեղի կյանքին ընտելանալն ամենևին հեշտ բան չէ»,– ասում է Մարիամ Հովսեփյանը։

Իսկ, ահա, Քրիստինա Գրիգորյանը մինչ օրս չի կարողացել սովորել Մոսկվայի բնակլիմայական պայմաններին։

Руководитель Федеральной службы по надзору в сфере образования и науки РФ Любовь Глебова - Sputnik Արմենիա
Գլեբովա. ՌԴ-ն բուհերում անվճար սովորելու է հրավիրում 15 հազար արտասահմանցու

«Հայաստանում նույնիսկ ձմռանն արև է։ Այնտեղ մռայլ եղանակ հազվադեպ է լինում։ Մի քանի օր կարող են անձրևներ տեղալ, այնուհետև մի քանի շաբաթ արևոտ եղանակ կարող է լինել։ Եթե, նույնիսկ, տաք չէ, արև, այդուամենայնիվ, կա։ Դա ազդում է մարդու վրա։ Ես սովոր եմ երկինքը տեսնել, սովոր եմ արևի ճառագայթները տեսնել նույնիսկ ձմռանը, աշնանը, կլոր տարին։ Իսկ այստեղ ես այն գրեթե չեմ տեսնում նույնիսկ ամռանը։ Բացի այդ Հայաստանում` երկինքն աստղազարդ է, իսկ այստեղ դա չկա։ Խոսում եմ հենց Մոսկվայի մասին։ Ռուսաստանում, հավանաբար, կա՝ հարավային հատվածներում, որոնք ինձ ավելի են հոգեհարազատ»,– տխրությամբ ասում է Քրիստինան։

Դրա հետ մեկտեղ, ամենաանտանելի եղանակին դիմանալու պատճառներ կան։

«Թող ապագա դիմորդներն արդեն այսօր վարժվեն նրան, որ Մոսկվայում ոչինչ հեշտ չի տրվելու, սակայն այստեղ հնարավորություններն ու հեռանկարները մեծ են, հաջողության հասնելն ավելի հեշտ է»,– ասաց Մարիամ Հովսեփյանը։

Բայց խնդիրը եղանակի մեջ չէ։ Եղանակին կարելի է, եթե ոչ ընտելանալ, ապա գոնե տաք ու ջրակայուն զգեստ գնել։ Խնդիրն այն է, որ շատ հաճախ 15 միլիոնանոց քաղաքում չես գտնի մեկին, որի հետ կարող ես անկեղծ շփվել։ Բոլոր ընկերները տանն են մնացել, իսկ նորերը դեռ չեն հայտնվել։ Ահա այստեղ ամեն մարդ իր գլխի ճարն է տեսնում։

ЕГЭ в старшей школе № 170 в Ереване - Sputnik Արմենիա
Ուսուցիչներին հեռացնում են աշխատանքից, դպրոցները՝ փակում․ ի՞նչ է կատարվում կրթական ոլորտում

«Իմ բախտը բերեց։ Համալսարանում ես հին ծանոթիս հանդիպեցի, որի հետ ընկերացել էի դեռևս 2012 թվականին «Սելիգեր» երիտասարդական ֆորումի ժամանակ։ Նա Ֆինանսների ինստիտուտի քաղաքագիտության դեպարտամենտի ղեկավար Սերգեյ Բելոկոնևն է։ Ճակատագրի բերումով հանդիպեցինք կրկին։ Մենք հաճախ ենք նրա հետ տեսնվում»,– պատմում է Մարիամ Հովսեփյանը։։

Իսկ  Քրիստինա Գրիգորյանը դժվար ժամանակներ ապրեց։

«Հայաստանում դու պարզապես քայլում ես փողոցում, և այդ ընթացքում մի հարյուր մարդ քեզ բարևում ու հարցնում է, թե ինչպես են գործերդ։ Դու էլ հետաքրքրվում ես նրանց որպիսությամբ, և օրդ լցվում է շփումով։ Առաջին տարին, երբ ես տեղափոխվեցի Ռուսաստան, գրեթե ոչ մեկին չգիտեի։ Մինչև  երկու ամիս ադապտացվում էի, նույնիսկ մարդ չկար, որին կարող էի բարևել առավոտյան։ Բացի դասախոսներից ու համակուրսեցիներից, որոնց հետ հանդիպում էի շաբաթը երեք անգամ, այլև ոչ մեկի հետ չէի շփվում»,– հիշում է Քրիստինան։

Ոչ մի տեղ չես փախչի նաև մտածելակերպի տարբերությունից։ Հայաստանում մարդիկ ավելի շփվող են, քան Մոսկվայում։

«Հայաստանում մարդիկ ավելի սերտ են շփվում միմյանց հետ, իսկ Ռուսաստանում միշտ ինչ-որ տարածություն կա։ Նույնիսկ մտերիմ ընկերը կարող է չհետաքրքրվել, թե ինչպես են գործերդ, ինչ ես պատրաստվում անել, ու չառաջարկի հանդիպել»,– ասում է Քրիստինան։

студент вуз сессия абитуриент - Sputnik Արմենիա
Քանի ուսանող այս տարի կկարողանա օգտվել տարկետման իրավունքից

Քրիստինայի խոսքով` հայաստանցի ուսանողները պետք է պատրաստ լինեն, որ առնվազն սկզբնական շրջանում նրանք ապրելու են ինչ-որ անծանոթ մեկի հետ։ Հաճախ օտար մարդկանցից կարելի է նենգություն սպասել։

«Համալսարանում ես սովորում էի օտարերկրացիների հետ։ Հետխորհրդային տարածքում մենք միմյանց օտարերկրացի ենք համարում, սակայն մեր միջև այդքան էլ մեծ չեն տարբերությունները։ Հանրակացարանում ես ապրում էի Էկվադորից մի աղջկա հետ, որը սովոր էր սենյակում մենակ ապրելուն և փորձում էր ինձ այդ սենյակից վտարել։ Դրա համար նա տեսախցիկով նկարահանում էր ինձ քնած ժամանակ։ Ես հետո  իմացա այդ մասին, բայց դա այդքան էլ հաճելի պատմություն չէ»,– պատմում է Քրիստինա Գրիգորյանը։

Սակայն կա նաև լուսավոր կողմ։ Եվ այդ լուսավոր կողմն այն է, որ նոր ընկերներ դուք, այդուամենայնիվ, ձեռք կբերեք։ Եվ նրանց հետ ընկերությունն արդեն հասուն մարդու ընտրություն կլինի։

«Նրանք արդեն այն ընկերները չեն լինի, որոնց դու ձեռք ես բերում մանկապարտեզում, դպրոցական տարիներին։ Դու արդեն ինքդ ես ընտրում` ում հետ ընկերություն անել, ում հետ` ոչ։ Դու ինքդ ես պատասխանատու այդ ընկերության համար»,– ասում է Քրիստինան։

Բյուրոկրատական կեռիկ

Հասկանալի է, որ առանց կողքից գումար աշխատելու ուսանողն ուրիշ քաղաքում պարզապես չի կարողանա գոյատևել։ Բայց այստեղ էլ  խնդիրներ կան։ Չափազանցություն չի լինի, եթե ասենք, որ Հայաստանից եկած ուսանողների համար Ռուսաստանում սովորելու հիմնական խնդիրը կապված է հենց աշխատանքի տեղավորվելու հետ։

Первое сентября. Первокурсники - Sputnik Արմենիա
Հայաստանում ուսանողների թիվը գնալով քչանում է. խնդիրը միայն միգրացիան չէ

«Հայաստանը մտավ Եվրասիական տնտեսական միության կազմի մեջ, և երբ Հայաստանից երիտասարդը Ռուսաստան է գալիս սովորելու, նրա միգրացիոն քարտում որպես ժամանման նպատակ նշվում է ուսումը, իսկ երբ ուսանողը պետք է աշխատանքի տեղավորվի, իմանում է, որ պաշտոնապես նրան գրանցել չեն կարող, քանի որ միգրացիոն քարտում նշված է, որ այցի նպատակն ուսումն է»,– ասաց Մարիամ Հովսեփյանը։

Իրականում, հայաստանցի ուսանողին աշխատանքի ընդունելու համար գործատուն պարզապես պետք է պաշտոնապես տեղեկացնի բուհին, որ ուսանողն աշխատում է, սակայն գործատուներից շատերը չեն ցանկանում իրենց վրա վերցնել նման «ծանր» հոգսը։

«Դա բավականին լուրջ խնդիր է։ Ոչ պաշտոնապես աշխատել խորհուրդ չէի տա, իսկ պաշտոնականի ճանապարհը լի է դժվարություններով։ Նման խնդիր չունեն բելառուսներն ու ղազախները։ Բելառուսները ռուսաստանցիների հետ հավասար իրավունքներ ունեն։ Ղազախների պարագայում նույնն է։ Բացի այդ, նրանք են Մաքսային միության գաղափարի հեղինակները, իսկ ահա Հայաստանի և Ղրղըզստանի հետ, որոնք վերջերս են միացել միությանը, նման խնդիրներ առաջանում են»,– ասում է Մարիամը։

Իմ զրուցակիցը լավ է տիրապետում ոչ միայն ուսանողների աշխատանքի տեղավորման հետ կապված տեղեկությանը, այլև, ընդհանրապես, ՀՀ քաղաքացիների։ Եվ դա իր բացատրությունն ունի։ Մարիամ Հովսեփյանի գիտական ուսումնասիրության թեման է՝ «Եվրոպական տնտեսական միությանը ՀՀ–ի ինտեգրման առանձնահատկությունները»։

© Sputnik / Из личного архива Мариам ОвсепянՄարիամ Հովսեփյան
Мариам Овсепян - Sputnik Արմենիա
Մարիամ Հովսեփյան

Մարիամ Հովսեփյանին բախտը ժպտաց աշխատանքի տեղավորվելու ժամանակ։ Այժմ նա պաշտոնապես աշխատում է մի խոշոր ընկերությունում, որը Հայաստանից սննդամթերք է ներկրում։ Նրան գործատուն ընդառաջ գնաց` կատարելով բոլոր ձանձրալի ձևականությունները, սակայն նրա դեպքն, իրականում, բացառություն է։ Հայաստանցի ուսանողների մեծամասնությունն օֆիցիալ աշխատանքի տեղավորվել չեն կարողանում։

«Այդ խնդրի մասին գիտեն մեր բարձրաստիճան այրերը։ Մենք խոսել ենք այդ մասին ՀՀ դեսպանատանը, սակայն խնդիրը վերացնելու համար տարիներ են պետք։ Սպասել է պետք, և բոլոր այդ տարիների ընթացքում Հայաստանի քաղաքացիները, որոնք ուսանում են Ռուսաստանում, տուժելու են։ Այդ պատճառով ես, հավանաբար, ստիպված կլինեմ փոխել քաղաքացիությունս, իսկ դա այդքան էլ լավ չէ ոչ ինձ, ոչ էլ Հայաստանի համար»,– ասում է Քրիստինա Գրիգորյանը։

Իսկ ե՞րբ եմ վերադառնալու

Հայաստան արդյո՞ք կվերադառնան մասնագետները. այս հարցին պատասխանելն այժմ այդքան էլ հեշտ չէ։

Ռոստովցի ուսանողները Երևանում երգեցին «Հայաստան» երգը - Sputnik Արմենիա
Ռոստովցի ուսանողները Երևանում երգեցին «Հայաստան» երգը

«Ես դեռ չգիտեմ` կվերադառնամ թե կմնամ Ռուսաստանում։ Պատճառն այն է, որ Ռուսաստանում կարելի է կիրառել լեզվաբանի իմ գիտելիքները, իսկ Հայաստանում գրեթե անհնար է։ Աշխատաշուկան շատ փոքր է, և աշխատանք գտնելն էլ շատ դժվար է, գուցե կարողանամ աշխատել որպես դասախոս»,– ասում է Քրիստինա Գրիգորյանը։

Մարիամ Հովսեփյանը երազում է վերադառնալ սիրելի Երևան։

«Ուզում եմ վերադառնալ և աշխատանքս շարունակել հայրենիքում։ Ես դա ցանկանում էի ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա։ Որտեղ էլ լինեմ, մտադիր եմ աշխատել ի բարօրություն հայ-ռուսական հարաբերությունների։ Դրանով եմ զբաղվում Մոսկվայում, դրանով էի զբաղվում նաև Հայաստանում»,– ասում է աղջիկը։

Լրահոս
0