00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:08
48 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
19:08
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
4 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
48 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:05
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Առանց Երևանի գործը գլուխ չի գա. հայկական «թաքնված խաղաքարտերը» Մերձավոր Արևելքում են

© Официальный сайт Президента РАВладимир Путин и Серж Саргсян на заседании Совета глав государств СНГ
Владимир Путин и Серж Саргсян на заседании Совета глав государств СНГ - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արդեն ավելի քան 50 երկիր հայտարարել են, որ պատրաստ են այս կամ այն մակարդակով համագործակցել ԵԱՏՄ-ի հետ:

Արման Վանեսքեհյան, Sputnik Արմենիայի քաղաքական մեկնաբան

Եվրասիական տնտեսական միության պես լուրջ տնտեսական կազմակերպությանն ինտեգրվելու գործընթացում հայկական գործոնն արդեն իսկ դրսևորվում է ողջ հզորությամբ, չնայած նրան, որ բոլոր փորձագետներն ու տնտեսական մեկնաբանները միակարծիք են` կազմակերպության լոկոմոտիվն ամեն դեպքում Ռուսաստանի Դաշնությունն է:

Եվ չնայած Հայաստանը չունի էներգակիրներ, իսկ նորմալ արդյունաբերությունն ու տնտեսությունն ընդհանուր առմամբ պետք է վերականգնվի զրոյից, ԵԱՏՄ-ի ինտեգրացիոն գործընթացներում երկրի դերը նույնիսկ մեծ ցանկության դեպքում թերագնահատել չի ստացվի:

Сергей Глазьев - Sputnik Արմենիա
Ռուսաստանը Հայաստանից հարձակողական դիրքորոշում է ակնկալում ԵԱՏՄ–ում

Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական բաղադրիչն ավելի կարևոր խաղաթուղթ կլինի, քան նավթի և գազի ցանկացած պաշարները: Եվ Հայաստանը բավականին խելամտորեն է խաղարկում դա` տարածաշրջանային խաղացողներին և համաշխարհային քաղաքական հանրությանը հասկացնելով, որ կազմակերպության անդամ երկրների սահմաններից դուրս ԵԱՏՄ-ի ազդեցության ընդլայնումը հավասարապես կախված է Երևանի դիրքորոշումից: Եվ առանձին դեպքերում` շատ է կախված:

Մերձավորարևելյան ուղղությունը հնարավոր չի լինի առանց Հայաստանի և՛ ինտեգրացիոն գործընթացների, և՛ լոգիստիկայի, և՛ ընդհանրապես ամբողջ տարածաշրջանի ճանապարհային քարտեզի տեսանկյունից: Վերցնենք նույն Իրանը, որը լուրջ մտադրություններ ունի ԵԱՏՄ-ի հետ համագործակցելու և ինտեգրացիոն գործընթացներին մասնակցելու առումով: Այստեղ Երևանի և Թեհրանի հարաբերությունները կարևոր են ամբողջ կազմակերպության համար:

Վերջերս Սոչիում կայացած գագաթաժողովում Ռուսաստանի նախագահ Պուտինը ԵԱՏՄ մյուս անդամներին կոչ արեց ինտեգրացիոն գործընթացներում ակտիվորեն ներգրավել այլ պետությունների: Սա, ինչպես ասում են, կազմակերպության այսօրվա միտումն է, արտաքին աշխարհի հետ համագործակցելու կարևորագույն շղթաներից մեկը: «Մենք ամեն կերպ կաջակցենք այդ գործընթացին», — ասաց ՌԴ նախագահը:

Իսկ Սոչիում կայացած գագաթնաժողովում այդ մասին արդեն խոսվել է բաց տեքստով: Նշվեց նաև Մոլդովայի և Ուզբեկստանի հետ համագործակցության անհրաժեշտությունը (այս երկրների նախագահները ներկա էին գագաթաժողովին): Ինչպես նաև Իրանի և Չինաստանի հետ ավելի ակտիվորեն աշխատելու անհրաժեշտությունը:

Իրանը հավատարիմ ընկերներ ու դաշնակիցներ է փնտրում ԵԱՏՄ-ի հետ աշխատելու համար

Ընդ որում, Իրանի մասին շատ ակտիվ խոսել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Եվ սա հասկանալի է: Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքի հյուսիսային շրջաններում տեղի ունեցող տարածաշրջանային գործընթացները չեն կարող չազդել մեր երկրի վրա:

Միայն այն փաստը, որ ԵԱՏՄ անդամ երկրներն արդեն իսկ ցույց են տվել, որ պատրաստ են ինտեգրացիոն գործընթացներում ներգրավել այնպիսի տարածաշրջանային գերտերության, ինչպիսին Իրանն է, ցույց է տալիս, որ ճակատագիրն ինքն է Հայաստանին հնարավորություն տալիս Հարավային Կովկասի տարածաշրջանում Հյուսիս-Հարավ լոգիստական գործընթացների հետ կապված համագործակցության ամենաակտիվ մասնակիցներից մեկը դառնալու:

Международный форум евразийского партнёрства. Карен Карапетян - Sputnik Արմենիա
Կարապետյանը հրավիրել է ԵԱՏՄ երկրներին Հայաստանի միջով դեպի Իրան դուրս գալ

Ընդ որում, պաշտոնական Թեհրանն ակտիվորեն աշխատում է այս ուղղությամբ` փորձելով կարճ ճանապարհով ԵԱՏՄ-ի հետ կապի դուրս գալ Երևանի միջոցով: ՀՀ վարչապետի` Իրան կատարած վերջին այցը հաստատեց, որ հարավային հարևանը մտադիր է որքան հնարավոր է շուտ ինտեգրվել տարածաշրջանային գործընթացներին, մասնավորապես, Հայաստանի և ընդհանրապես Եվրասիական տնտեսական միության հետ:

Այս առումով հետաքրքիր դիրքորոշում է արտահայտել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Նա նշել է, որ Հայաստանը պատրաստակամ է ամեն կերպ նպաստելու Իրան-ԵԱՏՄ համագործակցության զարգացմանը: Նա հաստատել էր, որ ԵԱՏՄ-ի բոլոր անդամներն էլ դրական են տրամադրված Իրանի հետ համագործակցելու հարցում: Բոլորն էլ կողմ են, որ Իրանի հետ համաձայնագիր ստորագրվի մոտ ապագայում:

Ի դեպ, այս հարցին վերջերս անդրադարձել է ՀՀ վարչապետը Իրանի ղեկավարության հետ հանդիպման ժամանակ: Թվում է` գործը գլուխ է գալիս, և կողմերը պատրաստ են շարունակել բանակցությունները, որպեսզի մոտ ապագայում դրանք ավարտին հասցնեն:

Չինաստանը հարմար անցում է փնտրում Մերձավոր Արևելքի և Հարավային Կովկասի միջոցով դեպի Եվրոպական երկրներ դուրս գալու համար:

Եվ, ըստ երևույթին, այս համատեքստում պետք է նշել նաև Չինաստանը, որը միայն իր ներկայությամբ որոշ չափով խթանեց տարածաշրջանի ինտեգրացիոն գործընթացները:

Նախ, նույն գագաթաժողովի ժամանակ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց ԵԱՏՄ-Չինաստան առևտրատնտեսական համաձայնագրի շուրջ բանակցությունների սկզբունքային ավարտի մասին: Ավելին` դա հնարավոր է դարձել նաև Չինաստանի հետ երկրների երկկողմ համագործակցության կուտակած փորձի շնորհիվ: Եվ այս փորձը պետք է կիրառվի և այլ դեպքերում:

Григор Назарян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Նազարյան. Նախագահի 3 մեսիջներն էլ կարևոր են ԵԱՏՄ զարգացման համատեքստում

Իրականում տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները սկսեցին ակտիվորեն զարգանալ այն ժամանակ, երբ արևելյան գերտերությունը (այսինքն `Չինաստանը) հայտարարեց Մետաքսի ճանապարհի վերականգնման մասին, որը, ամենայն հավանականությամբ, անցնելու է հենց Հարավային Կովկասով:

Իհարկե, տարածաշրջանային երկրները կպայքարեն չինական տրանզիտի համար. ներկայիս պայմաններում նման տնտեսական մրցակցությունը նորմալ է: Ավելին` ցանկալի:

Այնուամենայնիվ, Հարավային Կովկասում լոգիստիկան, ամենայն հավանականությամբ, լուրջ թեմա կդառնա ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների համար, հատկապես այն պատճառով, որ Հարավային Կովկասի լոգիստիկ բաղադրիչը կարևոր գործոններից մեկն է դառնում ԵԱՏՄ ինտեգրացիոն գործընթացներում բոլոր երկրների մասնակցության համար:

Լրահոս
0