00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Լևոն Ստեփանյան
Տավուշում սահմանազատման հետևանքով կորցնում ենք մեզ համար նպաստավոր բարձունքները.Ստեփանյան
09:12
13 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:38
22 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արևմուտքի լեհ դրածոն. Վարշավան սեթևեթում է Երևանի հետ, որպեսզի գերազանցի՞ Մոսկվային

© AFP 2024 / MANDEL NGANМинистр иностранных дел Польши Витольд Ващиковский и Госсекретарь США Рекс Тиллерсон
Министр иностранных дел Польши Витольд Ващиковский и Госсекретарь США Рекс Тиллерсон - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Լեհաստանի ԱԳՆ ղեկավար Վիտոլդ Վաշիկովսկու այցը Երևան պատահական չէ։ Անհրաժեշտ է, որ Երևանում հասկանան. պայմանագրի կետերը ստիպված կլինեն կատարել մանրակրկիտ և փաստաթղթում ամրագրված ժամկետների խիստ պահպանմամբ։

Արման Վանեսքեհյան, Sputnik  Արմենիայի քաղաքական վերլուծաբան

Հայաստանի և Լեհաստանի դիվանագետների անձնական շփումների ժամանակ կիրառվող հռետորաբանությունը (վերջին շրջանում շատ են եղել) կարող է տպավորել: Խոսվել է ինչպես նորագույն թռչող զենքեր Հայաստանին վաճառելու, այնպես էլ համատեղ կամ անկախ արտադրության համար տեխնոլոգիաների փոխանցման և, ընդհանրապես, տնտեսական շփումների ակտիվացման և քաղաքական դաշտում ավելի սերտ համագործակցության մասին:

Լեհաստանը մեղվի պես քաղաքական հոգսերի մեջ է

Կարելի է ենթադրել, որ Լեհաստանի արտգործնախարար Վիտոլդ Վաշիկովսկու՝ այսօրվա Հայաստան այցի ժամանակ Էդվարդ Նալբանդյանի և նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումներին այդ հռետորաբանությունը կհարստացվի նոր նրբերանգներով և ավելի զգալի շրջադարձներով։

Витольд Ващиковский - Sputnik Արմենիա
Բաքվից` Երևան. ի՞նչ սպասել «լեհական մանևրումներից» Հայաստանում ԵՄ հովանու ներքո

Ավելին, մեծ վստահությամբ կարելի է խոսել այն մասին, որ բանակցային սեղանի շուրջ զրույցի հիմնական թեման կլինի «Արևելյան գործընկերությունը», որին Լեհաստանը, ըստ երևույթին, օվկիանոսի այն կողմից ստացած հրամանով փորձում է նոր կյանք հաղորդել: Հենց դա է պատճառ դարձել Լեհաստանի արտգործնախարարի` Հարավային Կովկասի երկրներում շրջագայելու համար:

Պարզ է, որ Բաքվում և Թբիլիսիում Վաշիկովսկին, բացի «Արևելյան գործընկերության» թեման քննարկելուց,  ևս մեկ լուրջ առաջադրանք էր կատարում. փորձում էր աշխուժացնել «Հարավային գազային միջանցքի» աշխատանքները, որը տեսականորեն շուտով պետք է ադրբեջանական գազը հասցնի հարավային Եվրոպա: Այդ մասին պետք է առանձին և բավական առարկայական  խոսել, բայց  նախ և առաջ` Հայաստանի մասին:

Լեհաստան–Հայաստան. ուշադիր հետևելու եմ, վերևից ամեն ինչ երևում է, այդպես էլ իմացիր

Մասնավորապես, այդ համատեքստում Հայաստանի դեպքում հարցը պետք է ապահովվի. ա) հայերի կողմից Եվրամիության հետ շրջանակային ասոցացված համաձայնագրի երաշխավորված ստորագրում և բ) այնպես անել,  որ Հայաստանը հանկարծ չմտածի,  թե կպրծնի այդ հաստլիկ  փաստաթուղթը ստորագրելով: Անհրաժեշտ է՝ Երևանում  հասկանան, որ պայմանագրի կետերը պետք է կատարել ամենայն մանրակրկիտությամբ և փաստաթղթում ամրագրված ժամկետների  խստիվ պահպանմամբ:

Глава МИД Армении Эдвард Налбандян - Sputnik Արմենիա
Նալբանդյան. ՀՀ-ԵՄ համագործակցության կարևոր հարցերից մեկը վիզայի ազատականացումն է

Պետք է նկատի ունենալ, որ «ուրախ կլինենք փակել  ատոմակայանը, և մենք ուրախ կլինենք վերցնել այդ 20 միլիոն եվրոն ռեակտորի կոնսերվացման համար, բայց հիմա, այս պահին, մենք չենք կարող փակել «ատոմակայանը», քանի որ երկրում արտադրվող էլեկտրաէներգիայի  քանակը կբավարարի պահանջվողի միայն 60 տոկոսը», հղումները պարզապես չեն անցնի:

Այն, որ «յուվենալկան», որի մասին ասվում է շրջանակային համաձայնագրում, որը շուտով ստորագրելու է Հայաստանը, պետք է իրականացվի ոչ կառավարական կազմակերպությունների խիստ վերահսկողության ներքո (նրանք պարզապես թույլ չեն տա, որ Հայաստանը «սոցիալական նորարարության» համար եվրոպական գումարները վերցնի, իսկ հայ ընտանիքի դարերով մշակված պատրիարքության սկզբունքի վրա չազդի):

Որպեսզի անբարեհաջող ընտանիքներին, որտեղից  վերցվել են երեխաները, հանկարծ,  Աստված չանի, սկսեն հետևել հատուկ դրա համար ստեղծված պետական կառույցները, այն բացառապես ոչ կառավարական կազմակերպությունները: ՀԿ-ները դրան խստորեն կհետևեն, չէ՞ որ եվրոպացիները դրա համար փող են վճարում:

Լեհերի համար Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ամենից թանկն է

Այլ կերպ հնարավոր չէ բացատրել Լեհաստանի պես պետության, որը գտնվում է  տնտեսական աճի գագաթնակետին (ի տարբերություն եվրոպական մյուս բոլոր երկրների), հետաքրքրությունն այնպիսի երկրի հանդեպ, ինչպիսին  Հայաստանն է, որը հանդիսանում է ԵԱՏՄ-ի լիիրավ անդամ և արդեն այս ոլորտում լուրջ տնտեսական հաջողություններ է գրանցում։

Арман Гукасян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Ղուկասյան. Ընտանեկան բռնության օրենքի դիմաց ԵՄ-ն Հայաստանին կաշառք է խոստանում

Դե, զենք ու տեխնոլոգիաներ չի  փորձում վաճառել Երևանին Վարշավան՝ իմանալով, որ զենքի  առաջատար արտադրողներից մեկը մեր ԵԱՏՄ-ի գործընկերն ու դաշնակիցն է, որը վաճառում է մեզ այդ ամենն այլ գներով: Հատկապես, անհասկանալի է Լեհաստանի դիրքորոշումն այն առումով, որ Երևան ժամանելուց մեկ օր առաջ  Լեհաստանի նախարար Վիտոլդ Վաշչիկովսկին Բաքվում էր, որտեղ նա ասել է բառացիորեն «Մենք (Լեհաստան — հեղինակ), կարծում են, որ  միջազգային իրավունքի սկզբունքների հանդեպ հարգանքը, այդ թվում՝ պետությունների տարածքային ամբողջականությունը, համաշխարհային և եվրոպական անվտանգության անկյունաքարն է»(մեջբերում Day.Az- ից): Վաշչիկովսկին այս մասին ասել է, երբ խոսել է արցախյան հակամարտության կարգավորման գործում Վարշավայի ներդրման մասին:

Հետաքրքիր է, արդյո՞ք  լրագրողները Երևանում Նալբանդյան- Վաշչիկովսկի պաշտոնական հանդիպումից հետո հարց կտան ժողովուրդների ինքնորոշման իրավունքի վերաբերյալ:

Գազային կրքերը Լեհաստանին հանգիստ չեն տալիս

Ինչ վերաբերում է Վաշչիկովսկու տարածաշրջան կատարած այցելությանը գլոբալ առումով, ապա, ըստ երևույթին, այստեղ պետք է նշենք հետեւյալը:

Ինչպես արդեն ասվեց, սա «Հարավային գազային միջանցքի» հարցն է, որով  Լեհաստանը չափազանց շահագրգռված է, չնայած, որ Հարավային Եվրոպային գազի մատակարարումը նրան պետք է չմտահոգեին: Բայց մտահոգում է, և ահա, թե ինչ պատճառով:

Рекс Тиллерсон - Sputnik Արմենիա
Իրանին ուղղված հարվածը կազդի Հայաստանի վրա. ԱՄՆ-ի «ճուռակները» կառչել են Թեհրանից

Թրամփը կորցնելու ռիսկեր ունի Եվրոպայի իր  ամենահուսալի ընկերներին` Գերմանիային, Ֆրանսիային և Իտալիային, քանի որ  Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների կիրառումը (և Իրանի դեմ) արդեն նրանց կոկորդին է։ Նրանք ցանկանում են առևտուր անել, գործարար կապեր հաստատել, խնդիրներ չունենալ էժան էներգակիրների  մատակարարման հետ:

ԱՄՆ-ին այլ բան է պետք. որ, ի վերջո, Եվրոպան այդ էներգակիրները (մասնավորապես՝ գազը) գնի իրենցից: Սալաքարային, ավելի քան 60 տոկոսից ավելի թանկ, բայց իրենից՝ ԱՄՆ-ից:  Այդ ամենի կողմնակիցը, առաջին հերթին, Լեհաստանն է, քանի որ, եթե ամեն ինչ ստացվի, ապա հենց Լեհաստանը կդառնա Եվրոպայի համար ամերիկյան գազի կենտրոնը:

Եվ դրա համար հարկավոր է փակել Ռուսաստանի՝ եվրոպական էներգետիկ շուկա դուրս գալու ճանապարհները, որ Եվրոպան ստիպված լինի գնելու ամերիկյան  սալաքարային  հեղուկացված գազը լեհական  Swinoujscie տերմինալից: Հետևաբար, Լեհաստանը ակտիվորեն գործում է միջազգային ասպարեզում՝ փորձելով կանխել «Հյուսիսային հոսք-2-ի»՝ Բալթիկայում (Գերմանիա) և «Հարավային Հոսքի»՝ Սև ծովում (Թուրքիա) շահագործումը:

Եթե Վարշավային հաջողվի Ադրբեջանին, Վրաստանին և Թուրքիային հրահրել, որ նրանք ավելի ակտիվ աշխատեն, և առաջ ընկնեն Ռուսաստանից, որը հիմա արդեն  Սև ծովի հատակով գազամուղ է  կառուցում, ապա տեսականորեն կստացվի, որ ռուսական գազի ծավալի կեսը (որը կազմում է տարեկան 16 միլիարդ խորանարդ մետր) հարավից  կմատակարարի Ադրբեջանը: Գազպրոմի համար տհաճ կլիներ, սակայն ոչ աղետալի,  եթե….

Եթե Ադրբեջանն այդ տարեկան է 15 միլիարդ խորանարդ մետր գազը ունենար:  Բայց դրանք չկան: Առավելագույնը՝ 10, մնացածը ստիպված կլինի  ձեռք բերել նույն «Գազպրոմից», որպեսզի չխախտի մատակարարման պայմանագիրը: Այդպիսով, Լեհաստանը, առնվազն մինչ այժմ, չի կարող դառնալ Եվրոպայում ԱՄՆ գազի մատակարարման հիմնական տարանցիկ հանգույց:

Լրահոս
0