00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արցախյան հարցում «կուլուարները» կարող են չար կատակ խաղալ հայերի գլխին

© Photo/Artak AleksanyanПрезиденты Армении и Азербайджана Серж Саргсян и Ильхам Алиев
Президенты Армении и Азербайджана Серж Саргсян и Ильхам Алиев - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում հայկական հասարակության անբավարար իրազեկությունը ձեռնտու է արտաքին թշնամուն, պնդում է Sputnik Արմենիայի քաղաքական մեկնաբան Արման Վանեսքեհյանը:

Արման Վանեսքեհյան, Sputnik Արմենիայի քաղաքական մեկնաբան

Արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցություններում քանի գնում ավելի շատանում են «կուլուարները»: Դա վատ է և անցանկալի, քանի որ այն ցանկացած պահի կարող է դառնալ գործիք, նույնիսկ զենք՝ արտաքին թշնամու ձեռքում: Կարծում եմ, որ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը պետք է իմանա այդ մասին՝ ելնելով սեփական փորձից: Մենք պետք է հիշենք և եզրակացություններ անենք:

Здание министерств Армении - Sputnik Արմենիա
Երբ կհանդիպեն Նալբանդյանն ու Մամեդյարովը. ԱԳՆ–ի մեկնաբանությունը

Քաղաքական վերլուծաբանները, փորձագետները, լրագրողները, և, ընդհանրապես, հանրությունը, ինչպես ասում են, «ներքուստ զգում» է, որ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացը, իրոք, տեղաշարժվել է: Ամեն դեպքում, կարծես թե, փոքր քայլերով գործընթացը դուրս է գալիս փակուղուց, ուր նպատակայնորեն մղվել էր 2016 թ. ապրիլին:

Բաքվի «ծանր հրետանին»՝ Թուրքիայի նախագահի տեսքով

Դատեք ինքներդ. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, որոնք ապրիլյան արյունալի իրադարձություններից հետո գործազուրկ էին մնացել (ինչը տևեց ուղիղ մեկ տարի), անհնհավանական ջանքերի շնորհիվ որոշակի առաջընթաց գրանցեցին՝ հակառակորդ կողմերի արտաքին քաղաքական գերատեսչությունների մակարդակով: Արդյունքում նույնիսկ հնարավոր եղավ հանդիպում կազմակերպել Սարգսյանի և Ալևի միջև: Եվ հետո, կարծես, թափանիվը սկսեց ավելի արագ ու արագ պտտվել:

Նախ Բաքվում Թուրքիայի նախագահ Էրդողանը բավականին անկեղծորեն արտահայտեց իր վերաբերմունքը՝ և՛ ղարաբաղյան խնդրին, և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին։ Սպառնաց անպայման մոտակա ժամանակներում հանդիպել Պուտինի հետ և խնդրել, որպեսզի նա լրջորեն զբաղվի այդ հարցով: «Նա կարող է, եթե ցանկանա», — նրա ասածը հնչել է մոտավորապես այսպես:

Ընդ որում, նոր բան չի ասել: Միայն այն, որ անտեսում է իրեն ուղղված դիտողությունները՝ Իրանի և Ռուսաստանի կողմից և ղարաբաղյան կարգավորման գործընթացին մասնակցելու ցանկությունից չի հրաժարվում:

Այնուամենայնիվ, նորություն էր այն, որ նա (ակնհայտորեն իմպուլսիվ, ընդհանրապեսնա իմպուլսիվ մարդ է) ջանաց և ստացավ Պուտինի հետ հանդիպման և բանակցություններ վարելու հնարավորություն: Վերջերս Կրեմլը հաստատեց հանդիպման մասին լուրը:

Встреча президентов Армении и Азербайджана Сержа Саргсяна и Ильхама Алиева в Женеве - Sputnik Արմենիա
Լավատեսության տարբեր բևեռներ. ինչպե՞ս բաժանվեցին Սարգսյանն ու Ալիևը

Այնուհետև, Պուտինը հանդիպեց Ալիևի հետ Թեհրանում և երկար ժամանակ զրուցեց (հայտարարություն կար, որ Ղարաբաղի վերաբերյալ): Ճիշտ է, ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ որևէ հայտարարություններ չեն եղել: Այնուամենայնիվ, նույնիսկ եթե պաշտոնապես չի հայտարարվել, որ թեմային անդրադարձել են, միևնույնն է պարզ էր, որ առանց ղարաբաղյան թեմայի նման ձևաչափի հանդիպումները չեն կարող անցկացվել: Ըստ երևույթին, քանի որ գործի էր դրվել Էրդողանի տեսքով «ծանր հրետանին», ուրեմն Ադրբեջանի նախագահը ինչ —որ բան չի կարողացել համոզել Պուտինին:

Պարզվում է հայկական կողմն ակտիվ է, իսկ հանրությունը տեղյակ չէ… Ինչու՞

Բայց դեռ մինչ այդ հայտնի էր, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայում շաբաթվա կեսին հանդիպելու է Ռուսաստանի նախագահի հետ: Իհարկե, նրանք շատ բան կքննարկեն: Առնվազն՝ ԵԱՏՄ ինտեգրացիոն գործընթացները և Հայաստանի կողմից ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման կարգը: Սակայն մենք հասկանում ենք, որ առանց Արցախի խնդրի ոչ մի քննարկում չի անցնի:

Իսկ այդ օրերին պարզվեց՝ մի փոքր ավելի ուշ, Մոսկվայում կլինի Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, ով կհանդիպի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ (արդեն հաստատված է բանակցությունները կողմերի կողմից): Դե, պարզ է, որ Հայաստանի արտաքին գործերի նախարար Նալբանդյանը Սերժ Սարգսյանի հետ կմեկնի Մոսկվա, ուրեմն կարող ենք ենթադրել հետագա զարգացումները:

Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումը անխուսափելի է, չնայած որ ադրբեջանցի նախարարի վստահ հայտարարությանը հայաստանյան գործընկերոջ հետ հանդիպման մասին, Հայաստանի ԱԳՆ-ից հնչում է բավականին ճլորած արձագանք, թե մինչ օրս որևէ բան դեռ հստակ որոշված չէ:

«Կուլուարներ». ռեալ վտանգն ավելի մեծ է, քան երևակայական վնասը

Այնուամենայնիվ, հոդվածի սկզբում հիշատակված «կուլուարները» կարող են չար կատակ խաղալ պաշտոնական Երևանի գլխին: Ի վերջո, երկրի հանրությունը, փաստորեն, ստիպված է բավարարվել միայն ԱԳՆ փոխնախարար Շավարշ Քոչարյանի բացատրություններով, որ հայկական կողմից միակողմանի զիջումներ չեն լինելու:

Ильхам Алиев и Реджеп Тайип Эрдоган - Sputnik Արմենիա
Թուրքիան թաքուն կառչում է Արցախից. ինչու է Էրդողանը գնում Բաքու

Պարոն Քոչարյանը, ի դեպ, խելացի, սառը դատող մարդ է: Եվ շատ հայրենասեր: Այնուամենայնիվ, կհամաձայնեցնեք, որ հանրային իրազեկությունը բավարար չէ միայն նրա բացատրություններով: Ժողովուրդը գիտի, որ ղարաբաղյան հարցում որևէ պարագայում միակողմանի զիջումներ չեն լինելու:

Այնուամենայնիվ, երբ մի քանի երկրի ամբողջ արտաքին քաղաքականության կորպուսը բառացիորեն եռում է սպասելով ղարաբաղյան կարգավորման հարցում կոնկրետ իրադարձությունների, առավել շահագրգիռ կողմը՝ հայ ժողովուրդը, չի ցանկանում ամբողջովին անտեղյակ մնալ: Եվ դիվանագիտական կորպուսը ամեն ժամ պետք է հիշի դրա մասին:

Թե չէ, նորից նույն փոցխին կկանգնեն, ինչպես նախկինում: Հետո արդեն հասարակության անտեղյակությունը հեշտությամբ կվերածվի ապատեղեկատվության (հավատացեք, կան շատ արտաքին ուժեր, որոնք կօգտվեն դրանից): Եվ դա, իր հերթին, կազդի երկրի ներքաղաքական իրավիճակի վրա:


Եվ նույնիսկ, եթե որևէ ձևաչափով բանակցությունների ընթացքում հակառակ կողմը պահանջում է, որ այդ համաձայնագրերը թաքցվեն հասարակությունից, համաձայնել դրա հետ չի կարելի: Ի վերջո, հայ ժողովուրդը, Արցախի համար պատասխանատվության ամբողջ ծանրությունն իր ուսերին է կրում և իրավունք ունի իմանալու, թե ինչ վիճակում է գտնվում բանակցային գործընթացը:

 

Լրահոս
0