00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանը մենատերերի ձեռքում է, կամ ինչու է արտահանումը վնասում Հայաստանին

© Official site of the President of RAПрезидент Серж Саргсян принял участие в торжественной церемонии официального открытия "Дней культуры Армении в России"
Президент Серж Саргсян принял участие в торжественной церемонии официального открытия Дней культуры Армении в России - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանում սեփական արտադրանքի արտահանման ծավալների ավելացումից ուրախանալու փոխարեն մի շարք դեպքում հասարակությունը փորձում է կանգնեցնել այդ գործընթացը: Sputnik Արմենիայի վերլուծաբան Արման Վանեսքեհյանը խորհրդածում է, թե դա ինչի հետ կարող է կապված լինել:

Արման Վանեսքեհյան. Sputnik Արմենիայի վերլուծաբան

Հայաստանում նշմարվող տնտեսական միտումները, վերջին հաշվով, եթե չեն ոգեշնչում, ապա գոնե արդեն հույս են ներշնչում: Հայ արտադրողը, վերջապես, ստացել է նորմալ, ադեկվատ ելք դեպի ԵԱՏՄ-ի 180-միլիոնանոց շուկա՝ շրջանցելով բազմաթիվ մաքսային արգելքները:

Կան հեռանկարներ և կա իրացման շուկա

Հայ արտադրողը հնարավորություն է ստացել զարգացնել արդյունաբերության տարբեր ոլորտները: Սկզբնական փուլում՝ թեկուզ գյուղատնտեսության ոլորտը: Հույս կա, որ նույն առաջընթացը կգրանցվի նաև մյուս ոլորտներում, որոնցում Հայաստանն ավանդաբար ուժեղ է՝ կոշիկի արտադրություն, տրիկոտաժ:

Продуктовый магазин. Супермаркет - Sputnik Արմենիա
Ինչու է Հայաստանում ամեն ինչ թանկանում, երբ աշխարհում էժանանում է

Եթե ստացվի՝ նաև քիմիական և սարքաշինության արդյունաբերություն: Մի խոսքով՝ այն ամենը, ինչով ժամանակին հարուստ էր մեր երկիրը:

Ընդ որում, ակնհայտ է, որ նույն ռուսական շուկան, օրինակ, հաճույքով կգնի հայկական կոշիկը, որը կարող է լուրջ մրցակից դառնալ նույնիսկ էլիտար եվրոպական կոշիկների համար: Միայն թե աշխատի՛ր, արտադրիր, վաճառի՛ր, գումար վաստակի՛ր:

Կամ վերցնենք գյուղատնտեսական արտադրանքը, միրգ-բանջարեղենի պահածոները, որոնցով ժամանակին հայտնի էր Հայաստանը: Հիմա դրանք սկսել են հայտնվել ԵԱՏՄ անդամ երկրների խանութներում: Համենայն դեպս, Ռուսաստանում և Բելառուսում կարելի է տեսնել այդ ապրանքները: Գնորդին դրանք դուր են գալիս, ընդ որում, այն աստիճան, որ գրեթե ամեն օր հարցնում եմ ՝ ե՞րբ են նոր ապրանք բերելու:

Վնասու՞մ է, թե՞ օգուտ արտահանումից

Միտումը միտում, բայց իրականում հայկական տնտեսության հետ ինչ-որ անտրամաբանական և սխալ բան է տեղի ունենում: Այդ առումով կառավարությունը պետք է լուրջ կազմակերպչական աշխատանք տանի:

продукты в супермарктете - Sputnik Արմենիա
Հայաստանը պատրաստ է ավելացնել դեպի Ռուսաստան սննդամթերքի արտահանման ծավալները

Մի կողմից ստացվում է, որ բոլորը հասկանում են, որ անհրաժեշտ է ավելացնել տեղական արտադրանքի արտահանման ծավալները: Ընդ որում, որքան բարձր է ապրանքի հավելյալ արժեքը, որն արտահանվելու է երկրից, այնքան լավ: Կոշիկը կամ պահածոները, օրինակ, բարձր հավելյալ արժեքով արտադրանք են, իսկ գունավոր մետաղների ինքնարժեքն այդքան բարձր չէ:

Երևի, այդ պատճառով չինացիները որոշել են ծախսել 300 միլիոն դոլար և մեզ մոտ գործարան կառուցել: Հաշվարկված է, որ արդեն մաքրված պղնձի , այսինքն` մշակման և մաքրման մի քանի փուլեր անցած պղինձի) գնի տարբերությունը թույլ կտա շատ արագ փակել վերամշակող գործարանի շինարարության ծախսերը:

Որպեսզի արտահանման ծավալների աճն իսկապես օգնի երկրի տնտեսությանը և բնակչության բարեկեցությանը, պետք է ճիշտ կազմակերպել կառավարական հսկողությունը և մեխանիզմները:

Պարենային շուկայում մենատիրությունը պետք է արմատախիլ արվի

Որպեսզի չստացվի այնպես, ինչպես վերջերս. հենց տեղական արտադրանքի արտահանման ծավալն ավելանում էր, ներքին շուկայում այդ ապրանքի գները կտրուկ աճում էին:

Мясной пассаж - Sputnik Արմենիա
Ո՞րն է մսի ու կարագի թանկացման պատճառը կամ` գնացեք թերսնվեք

Թվում էր՝ պետք է ուրախանալ, քանի որ խոշոր եղջերավոր անասունների և թարմ մսի գլխաքանակը կտրուկ աճել է: 2016թ-ի հունվար-սեպտեմբերի համեմատ ընթացիկ տարում այդ ապրանքը հինգ անգամ ավելի շատ է վաճառվել՝ 2.7 միլիոն դոլարով ավելի՝ 550 հազար դոլարի փոխարեն: Չէ՞ որ սա ֆինանսական լուրջ խթան է բյուջեի համար, եթե հետևենք տրամաբանությանը:

Բայց արի ու տես, որ ոչ: Պարզվել է, որ այդ պատճառով պարենամթերքի խանութներում կտրուկ բարձրացել է մսի գինը: Իհարկե, տեղական պաշտոնյաները, տնտեսական փորձագետները և նույնիսկ պատգամավորները միլիոնավոր պատճառներ են գտել, որոնք բացատրում են այդ ֆենոմենը: Անասնակերը թանկացել է ավելի քան մեկ քառորդով, ուստի միսն էլ է թանկացել: Ցլեր և կովեր պահող գյուղացիներն իրենք են մեղավոր, որ ավելացրել են շուկայական պահանջը և բարձրացրել գները: Բանը հասել են նրան, որ սպառողին են մեղադրում, որ սկսել են շատ միս ուտել, այդ պատճառով էլ խանութներում չի բավականացնում:

Բայց մենք ինքներս գիտենք, որ այս ամենի մեջ մեղավոր է մենատիրական համակարգը, որն արհեստականորեն և բռնի կերպով ներդրվել է Հայաստանի տնտեսությունում և երկիրը պարենամթերքով ապահովելու ոլորտում:

Мясной пассаж - Sputnik Արմենիա
Գներն աճում են, բայց պետական վիճակագրությունն այդ աճը չի տեսնում

Չէ որ նույնիսկ ամենազարգացած երկրներում երկիրը պարենամթերքով ապահովելն առաջին հերթին ընկնում է փոքր և միջին բիզնեսի ուսերին: Հացը, կաթնամթերքն ամեն օր շուկա են առաքում հենց փոքր և միջին ֆերմերային տնտեսությունները, որոնց համար կառավարությունն աշխատելու, աճեցնելու, վերամշակելու և վաճառելու պայմաններ է ստեղծում:

Հայաստանում մսի գների կտրուկ աճի պատմությունը, ինչպես պարզվեց, պայմանավորված էր նրանով, որ խոշոր սուպերմարկետներն ուղղակի սկսել են ավելի շատ միս և անասուն գնել ֆերմերային տնտեսություններից՝ հավելյալ վճարելով ծավալների ավելացման համար:

Դա նույնպես տրամաբանական է, այնպես չէ՞: Նրանք ինչ-որ կոպեկներով բարձրացրել են մսի մթերման գները, իսկ հետո արդեն վաճառել են մինչև 20-30 տոկոս բարձր գնով: Դե, մոնոպոլիստական տիպիկ տեխնոլոգիա:

Հայաստանում միայն ընդունված է խոսել բոլոր ոլորտներում, առաջին հերթին՝  պարենամթերքի շուկայում, մենիշխանության դեմ պայքարի մասին: Բայց չեն ձեռնարկվում արմատական քայլեր: Հիմա, թվում է, եկել է ժամանակը գործելու, քանի որ չի կարելի թույլ տալ, որ սեփական արտադրանքի արտահանման ավելացումը հանգեցնի բացասական հետևանքների:

Լրահոս
0