00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Էրդողանը «խրտնում է» Արցախի հարցից. կհամաձայնե՞ն Մոսկվան և Թեհրանը

© REUTERSВстреча президента РФ В. Путина с президентом Ирана Х. Рухани и президентом Турции Р. Эрдоганом
Встреча президента РФ В. Путина с президентом Ирана Х. Рухани и президентом Турции Р. Эрдоганом - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Պարզվում է, որ Թուրքիայի նախագահ Էրդողանի համար Ղարաբաղյան հակամարտությունն ավելի կարևոր է, քան քրդերի հարցը, Սիրիան և մնացածը։ Պե՞տք է զարմանալ։

Արման Վանեսքեհյան, Sputnik Արմենիայի քաղաքական վերլուծաբան

Քրդական դամոկլյան սուրը ճոճվում է Թուրքիայի գլխին

Սոչիում այսօր աշխարհաքաղաքական համատեքստում կարող է բավականին հետաքրքիր իրավիճակ ստեղծվել։

Երբ ամբողջ աշխարհը (համենայն դեպս քաղաքակիրթ աշխարհի այն մասը, որը Սիրիայում սեփական շահերն ունի) ուշադիր հետևելու է, թե ինչ պայմանավորվածության կգան Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի նախագահները Սոչիում սիրիական ճգնաժամի վերաբերյալ, թուրք առաջնորդը կրկին, հերթական անգամ մտադիր է Պուտինի առաջ դնել Արցախի հարցը։

Նոնսե՞նս։ Դե իհարկե, հատկապես եթե հարցը դիտարկենք սիրիական խնդրի տեսանկյունից։ Չէ՞ որ ակնհայտ է, որ Սիրիայի կապակցությամբ Թուրքիայի մոտ այնպիսի լուրջ տարաձայնություններ են ի հայտ գալիս նույն ռուսների և իրանցիների հետ, որ նույնիսկ այդ մասին խոսելն է ավելորդ։

Реджеп Тайип Эрдоган и Владимир Путин - Sputnik Արմենիա
Էրդողանը «կառչել է» Արցախից. ինչ է ուզում թուրք առաջնորդը քննարկել Պուտինի և Ռոհանիի հետ

Այդ տարաձայնությունները կապված են առաջին հերթին քրդական գործոնի հետ, որը դամոկլյան սուրի պես կախված է Թուրքիայի տարածքային ամբողջականության վրա։ Սիրիայի քրդերին անպայման պետք է հրավիրել Սոչի` մասնակցելու Սիրիական ազգային երկխոսության կոնգրեսին, որպեսզի ապահովվի միջոցառման լեգիտիմության այնպիսի աստիճան, որի դիմաց, պատկերավոր ասած, տանուլ կտան Բաշար Ասադի արևմտյան բոլոր հակառակորդները։

Սակայն Անկարան կտրականապես դեմ է որոշակի քուրդ խմբավորումների մասնակցությանը, դրանք ահաբեկչական է անվանում։ Նույնիսկ ինչ-որ պահի, ասում են, Էրդողանը պայման էր դրել, որ Թուրքիան դուրս կգա նաև Աստանայի բանակցային գործընթացից և կդադարի հաշտություն ապահովել Սիրիայի արևմուտքում գտնվող Իդլիբի դեէսկալացիայի գոտում։

Դե, պարզ է, նման բանի թուրքերը չեն հասնի, հատկապես հիմա, երբ Ռուսաստանն ու Իրանն իրենց վարքագիծը մերձարևելյան քաղաքական ասպարեզում կառուցում են բացառապես հաղթողի դիրքից։ Սակայն Էրդողանի հետ Սոչիում, իհարկե, ստիպված կլինեն երկար-բարակ բանակցել կոնգրեսում քրդերի առկայության կապակցությամբ…

Ե՛վ Ռուսաստանի, և՛ Իրանի համար այսօր ամեն ինչ որոշվում է ոչ թե Արցախում, այլ Սիրիայում։

Եվ այդ իրավիճակում Էրդողանը հանկարծ «կծեց սանձերը», և Սոչիում հանդիպման օրը Արցախի վերաբերյալ հայտարարություն արեց` հակամարտությունն անվանելով Թուրքիայի համար ազգային հարց։ Ավելին, նա հիշատակեց Պուտինի հետ նախորդ հանդիպումն ու հայտարարեց, որ կրկին կբարձրացնի այդ հարցը։

Саммит НАТО в Брюсселе - Sputnik Արմենիա
Թուրքիան դուրս եկավ ՆԱՏՕ–ի թևի տակից. Անկարան այլևս չի կարող փող մուրալ Արևմուտքից

Հասկանալի է, որ Էրդողանը փորձում է շահարկել արցախյան հարցն ի պատասխան նրան, որ ստիպված կլինի զիջումների գնալ և հանդուրժել քրդերի ներկայությունը Աստանայում բանակցությունների սեղանի շուրջ և Սոչիի Կոնգրեսի ժամանակ։ Սակայն նրա ցանկություններն ի սկզբանե ձախողվել էին գոնե այն պատճառով, որ Պուտինի և Ռոհանիի համար արցախյան հիմնահարցն այսօր երկրորդ պլանում է։ Նրանք ամբողջությամբ զբաղված են Մերձավոր Արևելքով, քանի որ և՛ Բաքվում, և՛ Երևանում Լավրովը տեղ հասցրեց Կրեմլի գլխավոր մեսիջը` երկար գործընթաց է սպասվում, պետք է սպասել և չկրակել։

Կարելի է պատկերացնել Ռուսաստանի և Իրանի առաջնորդների վիճակը, երբ Էրդողանն այդ մասին խոսի բանակցությունների ժամանակ, բանակցություններ, որոնցից առաջ Պուտինն ու Ռոհանին երկար ու մանրակրկիտ աշխատանք են տարել կոնկրետ Սիրիայի հարցի շուրջ։

Չէ՞ որ Ռոհանին նախօրեին հանդիպում ունեցավ Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հետ, Պուտինն էլ հեռախոսով երկար բանակցություններ վարեց ԱՄՆ նախագահ Թրամփի, Իսրայելի վարչապետ Նեթանյահուի և Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման Սաուդի հետ։

Բացի այդ, երեկ Սոչիում Պուտինը հանդիպեց նաև Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ։

Ամեն ինչ արվում է, որ սիրիական հարցը տեղափոխի խաղաղ քաղաքական բանակցային հարթություն. դժվար խնդիր է, քանի որ Սիրիայում տարբեր ազգերի ներկայացուցիչներ են ապրում, և նրանցից յուրաքանչյուրի նկատմամբ ուրույն, առանձնահատուկ մոտեցում է պետք ցուցաբերել…

Թուրքիան կընդգրկվի՞ Ղարաբաղյան հիմնահարցի բանակցային գործընթացի կազմակերպիչների թվում

Եվ այստեղ հայտնվում է Էրդողանն այն հարցով, ինչի մասին դեռ երեկ Երևանում արդեն ամեն ինչ ասվել էր։ Բավական հստակ ասել էր ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

Խոսքը, հիշեցնեմ, ԵԱՀԿ ՄԽ արցախյան կարգավորման հարցով զբաղվող համանախագահների քանակի ավելացման հնարավորության մասին է, ինչը որոշակի պահի պնդում էր Ադրբեջանը։

Դե, ի սկզբանե պարզ էր, որ հարցը բարձրացվում է` հույս ունենալով, որ կհաջողվի բանակցային գործընթացի կազմակերպման խմբի մեջ մտնել. Թուրքիան վերջին ժամանակաշրջանում բազմաթիվ անգամ է ցանկություն հայտնել «իր վրա վերցնելու ղարաբաղյան կարգավորման հարցի ծանրության մի մասը»։

Սակայն որքան Էրդողանն այդ մասին խոսել է Պուտինի հետ հանդիպելուց առաջ, այդքան լռել է հանդիպումից հետո։ Վերջին անգամ նման բան վերջերս տեղի ունեցավ, երբ Բաքվում թուրք առաջնորդը կրկին անգամ խոսեց Ղարաբաղյան կարգավորման հարցի մասին` նշելով, որ շուտով հանդիպելու է Պուտինի հետ և, քանի որ վերջինս ցանկության դեպքում, բավականին հեշտ կարող է լուծել այդ հարցը, անպայման կխնդրի նրան զբաղվել դրանով։

Հանդիպումից հետո խոր լռություն տիրեց… Միայն մի քանի օր անց Էրդողանն ասաց, որ Արցախի հարցին նույնպես անդրադարձ է եղել։ Եվ վերջ։ Իսկ այժմ, հերթական հանդիպումից առաջ, կրկին խոսում է այդ մասին։

Բայց չէ որ Լավրովն ավելի քան կոնկրետ էր արտահայտվել։

Директор школы в Турции заставляет учеников целовать ему руку - Sputnik Արմենիա
Թուրքիայում դպրոցի տնօրենն աշակերտներին ստիպում է համբուրել իր ձեռքը. տեսանյութ

«Համաձայնեցված ձևաչափ կա` երեք համանախագահ։ Նրանք վակուումում չեն, նրանք համատեղ նախագահում են ԵԱՀԿ ՄԽ-ում, որտեղ ներկա են բոլոր քիչ թե շատ հետաքրքրված են և գործընթացի վրա ազդել կարողացող երկրները… Ես ձևաչափն ընդլայնելու անհրաժեշտության վերաբերյալ զրույցներ չեմ լսել։ Ինձ թվում է, որ նման իրավիճակում, ինչպես և մի շարք այլ կոնֆլիկտային իրավիճակներում նոր առաջարկները կարող են գիտակցաբար կամ ոչ գիտակցաբար օգտագործվել որպես սպոյլերներ, կողմերի համար արդեն իսկ ընդունելի և կայացած ձևաչափում», — ասել էր նա։

Ուշադրություն դարձրեք «քիչ թե շատ հետաքրքրված» երկրների մասին արտահայտությանը։ Այդ արտահայտությունը պետք է հասկանալ այնպես, որ Թուրքիայի միակողմանի շահագրգռվածությունը, որը ձգտում է պաշտպանել բացառապես Ադրբեջանի շահերը, համանախագահներից ոչ մեկի համար գաղտնիք կամ նորություն չէ։ Այնքանով, որ այդ երկրի համանախագահության մասին նույնիսկ խոսք լինել չի կարող։ Սրանով ամեն ինչ ասված է։

Լրահոս
0