00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ապաստարաններում թաքնված իրականությունը և ընտանեկան բռնության դեմ օրենքի մութ կողմերը

© Sputnik / Asatur YesayantsШенгавит, Ереван.
Шенгавит, Ереван. - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ընտանիքում բռնությունը կանխարգելելու փոխարեն պետությունը կարող է միջամտել ընտանիքի անձնական տիրույթ։ Sputnik Արմենիան վերլուծել է Ընտանեկան բռնության մասին ԱԺ ներկայացված օրենքի նախագիծը և մասնագետի միջոցով պարզել դրանում թաքնված հնարավոր վտանգները։

Նելլի Դանիելյան, Sputnik.

Ընտանեկան բռնության մասին ԱԺ ներկայացված օրինագիծը մինչ խորհրդարան ուղարկելը կառավարությունը որոշակի լրամշակման է ենթարկել։ Այն հիմա տարբերվում է նախապես հանրային քննարկման ներկայացված տարբերակից։

Բայց այս տարբերակում ևս մասնագետները որոշակի վտանգներ տեսնում են։ Դրանք բացահայտելու համար Sputnik Արմենիան  դիմել է ՀՀ Փաստաբանների պալատի իրավական հարցերով փորձագետ, փաստաբան Արտաշես Խալաթյանին։

Шенгавит, Ереван. - Sputnik Արմենիա
Հայաստանում երեխաներին կարող են խլել ընտանիքից. ահազանգում են փաստաբանները

Օրինագծի փոփոխությունները սկսվում են դրա վերնագրից։ Այժմ այն կոչվում է «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի նախագիծ։

«Ընտանիքում համերաշխության վերականգնումը» հեղինակների ձևակերպմամբ, նաև օրինագծի նպատակներից մեկն է։

Այս արտահայտությունը, Արտաշես Խալաթյանը դեկլարատիվ մակարդակում ողջունելի է համարում, բայց թերահավատ է դրա գործնական կիրառման  հարցում։

Ինչ վերաբերում է բուն նախագծին, դրանում առանձնացվում է ընտանեկան բռնության 5 տարբերակ` ֆիզիկական, սեռական, հոգեբանական, տնտեսական և անտեսումը։

Ֆիզիկական և սեռական բռնությունը ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված համապատասխան հանցատեսակներն են։ Հոգեբանական բռնությունը դիտավորությամբ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելն է, անձի մոտ հիմնավոր վախ հարուցելը։ Տնտեսական բռնությունը անձին հարկադրված նյութական կախվածության ենթարկելն է կամ նրան իշխելու նպատակով գոյության համար անհրաժեշտ միջոցներից զրկելը։ Իսկ անտեսումը` ծնողի կամ օրինական ներկայացուցչի կողմից երեխայի կեցության համար անհրաժեշտ նվազագույն պայմանները (սնունդ, հագուստ, կացարան, բժշկական օգնություն, կրթություն) դիտավորությամբ չբավարարելը։

Փաստաբանի համար անհասկանալի է, թե ինչ մեթոդով է պետությունը պատրասվում չափել «վախ» հասկացությունը, կամ երեխայի «անտեսված լինելը»։

Ընտանիքի մեկ անդամի կողմից մյուսի նկատմամբ բռնություն է կիրառելու կամ դրա կասկածի դեպքում օրինագիծը ոստիկանության ծառայողին իրավունք է վերապահում անհետաձգելի միջամտության որոշում կայացնելու։

Национальное собрание РА - Sputnik Արմենիա
Սպառազինության վարկն ու ընտանեկան բռնությունների օրինագիծը կքննարկվեն արտահերթ

Անհետաձգելի միջամտության որոշման հիմքով բռնություն կիրառող անձը կարող է հեռացվել ընտանիքից, բնակության վայրից։ Նրան արգելվում է այցելել բռնության ենթարկվածին` տանը, թե այլ որևէ վայրում և նույնիսկ մոտենալ նրան այնքան, որ դա բռնության ենթարկվածի մոտ վախ առաջացնի։

Ոստիկանությունն իրավունք ունի արգելել բռնության ենթարկվածի ու ենթարկողի միջև հեռախոսային, նամակագրական կամ կապի այլ միջոցներով հաղորդակցվելը, երեխաների հետ տեսակցությունները։

Այս սահմանափակումները վերացվում են միայն հաշտեցման գործընթացի արդյունքում հաշտություն կնքելու, սահմանված ժամկետի լրանալու կամ դատարանի կողմից պաշտպանական որոշում կայացվելու դեպքերում:

Իսկ ոստիկանության կայացրած անհետաձգելի միջամտության որոշման գործողության առավելագույն ժամկետը քսան օրն է։

Ոստիկանությանը տրված այս իրավասությունները ևս, փաստաբանի համոզմամբ, վտանգավոր հետևանքներ կարող են ունենալ։

«Ոստիկանությանը շարունակում է վերապահված մնալ արարքները որակելու և համապատասխան որոշումներ ընդունելու գործառույթը։ Եվ մենք կրկին բարձրացնում ենք մեր մտահոգությունը, որ դա բերելու է նոր չարաշահումների,  կոռուպցիոն ռիսկերի»,– նշում է Խալաթյանը` հավելելով, որ նման կերպ ընտանիքում բռնությունը կանխարգելելու փոխարեն պետությունը կարող է անհարկի միջամտել ընտանիքի գործերին ու ներխուժել դրա անդամների անձնական տիրույթ։

Осень в Крыму - Sputnik Արմենիա
Հայկական ընտանիքի «սեռերի բազմազանության» նրբությունը, կամ ով է ուզում շորթել եվրոպական փողերը

Բռնության ենթարկվածների աջակցության համար օրենքի նախագծով նախատեսված է աջակցության կենտրոնների ու ապաստարանների ինստիտուտը:

Աջակցության կենտրոններին իրավունք է վերապահվելու ընտանիքում բռնության ենթարկվածների աջակցության հաշվեհամար բացել և տնօրինել, իրականացնել վերականգնողական ծրագրեր, տրամադրել հոգեբանական աջակցություն, աջակցել աշխատանքի տեղավորման և սոցիալական աջակցություն ստանալու հարցերում։

Ապաստարաններ հիմնադրելու իրավասություն են ունենալու պետությունն ու պետականորեն հավաստագրված կազմակերպությունները։

Ապաստարանները պետք է  ապահովված լինեն կոմունալ, սանիտարահիգիենիկ և հակահրդեհային  և անվտանգության համակարգերով, երեխաների համար` խնամքի եւ կրթության պայմաններով:

Բացի անհատույց բնակելի տարածքից, հոգեբանական ու իրավաբանական օգնությունից, բռնության ենթարկվածներին ապաստարանում տրամադրվելու է նաև  սնունդ ու հագուստ։

Անձին ապաստարանում տեղավորելու որոշում կարող են կայացնել ոստիկանությունն ու աջակցության կենտրոնը։

Շահառուներն ապաստարանում կարող են բնակվել առավելագույնը 1 տարի։

Բռնության ենթարկվածների մասին ցանկացած տեղեկություն մասնավոր կյանքի գաղտնիք է։ Ոստիկանության ծառայողներին, Աջակցության կենտրոնի և ապաստարանի աշխատակիցներին էլ արգելվում է հայտնել ապաստարանում տեղավորված անձանց գտնվելու վայրը:

Այս դրույթը ևս, Արտաշես Խալաթյանի մեկնաբանությամբ իր մեջ որոշակի վտանգ է պարունակում։

«Մեր բազմաթիվ հորդորների արդյունքում օրինագծի հեղինակները հանեցին այն խիստ խնդրահարույց դրույթը, որ ապաստարանների գտնվելու վայրը նույնիսկ ապաստանվող անձն իրավունք չունի բարձրաձայնել, սակայն մնացած մասով այն շարունակում է մնալ փակ, գաղտնի, մենք շարունակում ենք պնդել, որ դա կարող է չարաշահումների հնարավորություն տալ»,– ասում է Խալաթյանը։

Օրինագծում, ի դեպ, նշված է, որ այդ գաղտնի տեղեկատվության հրապարակողների նկատմամբ (այդ թվում` ԶԼՄ—ներում) կարող են կիրառվել օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցները։

Ընտանեկան բռնության մասին կառավարության ներկայացրած օրինագիծն ԱԺ–ը կքննարկի դեկտեմբերի 16-ի արտահերթ նիստում։

Լրահոս
0