00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանի ու Արցախի առաջին համատեղ զորավարժությունները. հանգույցը սեղմվո՞ւմ է

© Photo : official site of the President of RAПрезидент Серж Саргсян посетил военные учения в Арцахе
Президент Серж Саргсян посетил военные учения в Арцахе - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստան–ԵՄ համաձայնագրի ստորագրումից հետո միջազգային քաղաքական ասպարեզում իրադարձությունները սրընթաց զարգացան։ Այդ համաձայնագրի ստորագրման փաստը սկսեց շատ կտրուկ անհանգստացնել բոլորին, այդ թվում` ղարաբաղյան հակամարտության ֆոնին, կարծում է Sputnik Արմենիայի վերլուծաբան Արման Վանեսքեհյանը։

Արման Վանեսքեհյան` Sputnik Արմենիայի քաղաքական վերլուծաբան

Խոսելով քաղաքական բաղադրիչի մասին` պետք է նշել ՀԱՊԿ ամփոփիչ հայտարարությունը, որն ընդունվել է Մինսկում, ինչպես նաև Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի վերջին հարցազրույցներից մեկը, իսկ ղարաբաղյան հակամարտության գոտում իրադարձությունների զարգացման առումով պետք է ուշադրություն դարձնել Արցախի հարավում` Ջրականի շրջանում (Ջեբրայիլ) համատեղ զորավարժություններին։ Ընդ որում, պետք է հաշվի առնել, որ որոշակի համատեքստում այդ իրադարձությունները բավական սերտ կապված են։ Կարելի է նույնիսկ ասել` սեղմ հանգույցի մեջ են։ Ահա թե ինչու…

Президент Серж Саргсян посетил военные учения в Арцахе - Sputnik Արմենիա
Շնորհակություն ձեզ, ձեր ծնողներին և ուսուցիչներին. ՀՀ նախագահը շնորհակալություն է հայտնել Արցախում

Հավանաբար պետք է սկսել ՌԴ ԱԳՆ ղեկավար Լավրովի հայտարարությունից, որը հնչեց բելառուսական ՍՏՎ հեռուստաընկերության եթերում։ Հասկանալի է, որ դիվանագիտական տեսանկյունից նախարարի հայտարարությունը գրեթե անթերի է։ Այն առումով, որ նախարարի նշած երկրները քաղաքական հարթակներում գործելաոճի կոնկրետ տրամաբանական գնահատական են ստացել։ Ինչպես ասվում է, «բոլոր քույրերին մեկական ականջօղ»։

Եթե հիշատակված երկրների` Ուկրաինայի, Վրաստանի, Մոլդովայի հասցեին Լավրովի օգտագործած գնահատականները կարող են բավական կոշտ թվալ, ապա դա արդեն տեղավորվում է այսօրվա Ռուսաստանի վարքագծի տրամաբանության մեջ։ Չէ որ հասկանալի է, որ Եվրամիությունում կան մի քանի երկրներ, որոնք անպայման կփորձեն օգտագործել «Արևելյան գործընկերության» գործոնը` որպես Ռուսաստանի վրա հարվածի գործիք։ Այսպես կոչված «հարված թիկունքից»` նախկին խորհրդային հանրապետություններին օգտագործելու միջոցով։

Նույն Լեհաստանը, օրինակ, կամ Բրիտանիան, որը հիմա թեև փորձում է դուրս թռչել եվրոպական ճեպընթացից, բայց միևնույն ժամանակ ամեն ինչ անում է, որ ավելի ամուր կապվեն արևելաեվրոպական այն երկրների շահերը, որոնց օգնությամբ հույս ունի պարսպով պաշտպանվել Արևմուտքի վրա ռուսական ազդեցությունից։

Ինչ վերաբերում է երկրների երկրորդ խմբին (խոսքը Հայաստանի, Բելառուսի և Ադրբեջանի մասին է), ապա այստեղ ամեն ինչ չէ, որ դիվանագիտական տրամաբանության շրջանակում է. այդ երկրները «ձախ», թաքնված մտադրություններ չունեն։

Гадрут. Нагорный Карабах - Sputnik Արմենիա
Ինչ փոխզիջումներ կարող են լինել Արցախի հարցի կարգավորման հեռանկարում. ներկայացնում է քաղաքագետը

Եվ որ նրանց վարքագիծը (առաջին հերթին դա վերաբերում է կոնկրետ Հայաստանին, որն արդեն ստորագրել է Եվրամիության հետ համաձայնագիրը) լիովին ադեկվատ է, որ ի տարբերություն առաջին խմբում ընդգրկված երկրների, դրանով չեն ուզում փչացնել Ռուսաստանի հետ փոխհարաբերությունները, որպեսզի օգտագործեն այդ գործոնը Արևմուտքից լրացուցիչ առավելություններ ստանալու համար։ Նրանք, հակառակը, պետք է հարթեն թե՛ Արևմուտքի հետ հարաբերությունները, թե՛ հյուսիսային հարևանի, որպեսզի երկու ուղղությամբ էլ նայեն։ Չէ՞ որ քաղաքականությունում, ի տարբերություն մարդակային հարաբերությունների, զգացմունքային բաղադրիչն առաջնային դեր ունի։ Առաջին պլանում շահերն են և օգուտը։

Ղարաբաղում փոխկապակցված են տարբեր գործոններ` ՀԱՊԿ ամրապնդումից մինչև «Մեղրի» տնտեսական առևտրային գոտու բացում։

ՀԱՊԿ անդամների ընդունած հայտարարությունը լիովին կոնկրետ առարկայական բաղադրիչ ունի։ Երբ խոսվում է ՀԱՊԿ պաշտպանական ներուժն ամրապնդելու մասին, դա վերաբերում է կազմակերպության բոլոր լիարժեք անդամներին։

Այդ թվում նաև Հայաստանին, որ ՀԱՊԿ Մինսկի գագաթաժողովից հետո արցախյան բանակի հետ անցկացրել է խոշոր բանակային զորավարժություններ։ Այդ փաստին պետք է գումարել երկու շատ կարևոր գործոն։

Առաջին հերթին այն, որ ղարաբաղյան կարգավորման խնդիրը շոշափվել է ամփոփիչ հայտարարությունում, ինչը նշանակում է, որ ՀԱՊԿ-ն մտադիր չէ թույլ տալ ինչ-որ մեկին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից խլել ղարաբաղյան խնդրի կարգավորման նախաձեռնությունը։

Саммит ОДКБ в Минске - Sputnik Արմենիա
Արցախի հարցը կլուծվի միայն երեք սկզբունքի պահպանման դեպքում

Երկրորդ, պետք է ուշադրություն դարձնել այն տարածքին, որտեղ անցկացվել են հայկական և արցախյան զինված ուժերի համատեղ զորավարժությունները` մի քանի հարյուր միավոր զրահատեխնիկայի մասնակցությամբ։ Ղարաբաղի հարավային հատվածը, որն ընկած է Հայաստանի, Իրանի և Ադրբեջանի պետական սահմանների հատման եզրին։ Այդտեղից Մեղրի (հայ-իրանական սահման), որտեղ 10 օր անց նախատեսվում է նոր համատեղ առևտրատնտեսական գոտու հանդիսավոր բացում, բոլորովին հեռու չէ։

Ահա և ստացվում է, որ խոշոր զինավարժությունները կապված են ՀԱՊԿ պաշտպանական պոտենցիալն ամրապնդելու մինսկյան հայտարարության հետ և ղարաբաղյան կարգավորման միջնորդական ջանքերի աջակցության վերաբերյալ բանաձևի, որին դիմում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։ Դրական կողմն այն է, որ ՀԱՊԿ որոշ անդամներ, որոնք նաև ԵԱՏՄ կազմում են, արդեն մտածում են դեկտեմբերի 15-ին բացվող Մեղրիի տնտեսական գոտում ներդրումներ անելու մասին։

Լրահոս
0