00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մեկուսացման փոխարեն ինչ կշահի Երևանը «Բաքու–Թբիլիսի–Կարս» նախագծից

© AP PhotoПрезидент Турции Реджеп Тайип Эрдоган (третий слева), Президент Азербайджана Ильхам Алиев (справа) и премьер-министр Грузии Георгий Квирикашвили
Президент Турции Реджеп Тайип Эрдоган (третий слева), Президент Азербайджана Ильхам Алиев (справа) и премьер-министр Грузии Георгий Квирикашвили - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Եթե «Բաքու–Թբիլիսի–Կարս» երկաթուղին տնտեսական վնասներ կրի, ապա հայկական կողմը կարող է օգուտ քաղել։

Լաուրա Սարգսյան, Sputnik Արմենիա

Մեկ ամիս առաջ ադրբեջանական ներդրումներով գործարկված «Բաքու–Թբիլիսի–Կարս» (ԲԹԿ) նախագիծն ավելի շատ խնդիրներ է հարուցում։ Ոմանք համոզված են, որ սա Անկարայի և Բաքվի օճառի պղպջակն է, մյուսները` որ այս նախագիծը դեռ կստիպի խոսել իր մասին։ Տրանսպորտային միջանցքի հետազոտությունների տնօրեն Պաատա Ցագերաշվիլին նախագծի զարգացմանը տալիս է երկու-երեք տարի։

«ԲԹԿ–ի լիարժեք աշխատանքի համար անհրաժեշտ է շուրջ երկու-երեք տարի։ Նախագիծը կարող է հաջողակ համարվել, եթե այդ ժամկետում ապրանքների ամենամյա շրջանառությունը կազմի երեքից չորս միլիոն տոննա», – Sputnik Արմենայի թղթակցի հետ զրույցում ասաց Ցագերաշվիլին։

Строительство железной дороги Баку-Тбилиси-Карс - Sputnik Արմենիա
«Բաքու–Թբիլիսի–Կարսը» արևելք է «գնում». արդյո՞ք Երևանը անհանգստանալու պատճառ ունի

Նրա խոսքով` հակառակ դեպքում ԲԹԿ–ը վստահաբար կարելի է վնասաբեր անվանել։ Այսօր նախագծի արդյունավետ աշխատանքին խանգարում են մի շարք գործոններ` չլուծված սակագնային քաղաքականությունը, ապրանքներին ադապտացված վագոնները, ինչպես նաև բեռնափոխադրման վերաբերյալ պայմանագրերի ստորագրումը։

«Պետք է նաև լրացուցիչ տերմինալներ կառուցել երկաթուղու առանցքային կետերում, որտեղ կարելի է ապրանքներ հավաքել, գնահատել և նույնիսկ պահել», – ասաց Ցագերաշվիլին։

Կարևոր դեր է խաղում նաև պայմանագրերի կնքումը, դրանց մի մասը պատրաստ է եղել 2013թ–ին, երբ պետք է գործարկվեր ԲԹԿ–ը։ Բայց մեծ ամսը հնացել է, ապրանքներն անցել են այլ ուղիներով, և այսօր ակտուալացում են պահանջում։

Բոլոր այս նրբությունները հասկանում են նաև նախաձեռնողները։ Տնտեսական տեսանկյունից կողմերը գիտակցում են` որքան շատ են ապրանքները, այնքան ավելի արդյունավետ է նախագիծը, և կարևոր չէ` այդ ապրանքները Հայաստանից են, թե Կենտրոնական Ասիայից։ Սակայն նախագծում Երևանը ներառելու համար կողմերը պետք է քաղաքական կամք դրսևորեն։ Բացառված չէ, որ կոլլապսի դեպքում Բաքուն և Անկարան կգնան զիջումների և ԲԹԿ–ում կընդգրկեն Հայաստանին։

«Եթե Երևանը միանա ԲԹԿ–ին, ապա մինչև Ախալքալաք և Ախալցխա երթուղով և հակառակը», – ասաց Ցագարեիշվիլին։

Открытие железной дороги Баку – Тбилиси – Карс - Sputnik Արմենիա
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի շուրջ ծավալված սակագնային վեճերը. Ադրբեջանի վարկային խայծը Վրաստա՞նն է

Հայաստանի Պետական կառավարման ակադեմիայի տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող, Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը չի կասկածում, որ ԲԹԿ նախագիծը տնտեսականից բացի կրում է նաև քաղաքական բնույթ։ Չնայած մի շարք չլուծված խնդիրներին` այս տարի ԲԹԿ գործարկումն անհրաժեշտ էր Բաքվին։

«ԲԹԿ առջև դրված է Կարսի հատվածում երկաթգծի էլեկտրաֆիկացման հարցը, որոշ հատվածների ուժեղացումը, մի շարք տեխնիկական հարցերի լուծումը և այն։ Վաղ է խոսել այն մասին, որ «տարվա նախագծով» անցնելու են միլիոնավոր տոննա ապրանքներ», – Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Մելիքյանը։

Այս փուլում կողմերի համար նվազագույն ծրագիրը կապերի հաստատումն է և ապրանքահոսքի գործարկումը, իսկ առավելագույնը` Չինաստանից այդ ուղիով ապրանքների հոսքի վերաուղղորդումը, ինչն այսօր առայժմ անհնար է։

«Տարածաշրջանում գործարկված ցանկացած նախագիծ, որը շրջանցում է Հայաստանը, մարտահրավեր է մեր երկրի համար։ Իր հերթին Երևանը պետք է ժամանակին գործարկի իր տրանսպորտային նախագծերը, մասնավորապես «Հյուսիս–Հարավ» ավտոմայրուղին», – ասաց Մելիքյանը։

Ավելին, ԲԹԿ–ը լուրջ մարտահրավեր կնետի վրացական «դարի նախագծին» ` Անակլիայի խորջրյա նավահանգստի շինարարությանը, ինչպես նաև կարող է հանգեցնել Բաթումի և Փոթիի նավահանգիստներով ապրանքահոսքի նվազմանը, կարծում է փորձագետը։

Ադրբեջանից բեռները կանցնեն վրացական երկաթուղու տարածքով դեպի թուրքական նավահանգիստներ` շրջանցելով վրացականները։ Դա իր հերթին կավելացնի Հայաստանի դերը, որն ակտիվ օգտագործում է վրացական ուղղությունն արտաքին առևտրի համար։ Թբիլիսին ավելի շատ հայկական ապրանքների կարիք կունենա` իր նավահանգիստները լցնելու համար։ Հայաստանն իր հերթին կարող է իր համար ընդունելի սակագին ստանալ բեռնափոխադրման համար։

«Բաքու–Թբիլիսի–Կարս» երկաթուղու նախագծի թողունակությունը կազմում է տարեկան 17 միլիոն տոննա բեռ։ Առայժմ այդ ցուցանիշը կգտնվի 1 մլն ուղևորների և 6,5 միլիոն տոննա բեռի մակարդակում։ Ճանապարհի շահագործումը նախատեսված էր 2016թ–ի վերջին, բայց հետո այն տեղափոխել են 2017թ–ի հոկտեմբեր։

Լրահոս
0