00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Սերգեյ Լավրով
Ռուսաստանն ու Հայաստանը հետ դեռ դաշնակիցներ են․Լավրով
17:09
10 ր
Վահան Հովհաննիսյան
Քրեականի պետը ոտքը դրեց գլխին, ձեռքերը ոլորեց, որպեսզի հագուստը վրայից հանեն․Հովհաննիսյան
17:35
2 ր
Ժաննա Վարդանյան
Երկու կողմերն են հակված են լարվածության թուլացման․Վարդանյան
17:40
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թրամփը «թեժացնում» է Մերձավոր Արևելքը, կամ Պետդեպը նախագահին անկյուն կկանգնեցնի՞

© AFP 2024 / NICHOLAS KAMMДональд Трамп
Дональд Трамп - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նույնիսկ նախապես հայտարարած լուրն այն մասին, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք է հայտարարել և ամերիկյան դեսպանատունը մտադիր է Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխել, սկզբում լռությամբ էր ընդունվել, իսկ հետո, իհարկե, պայթյունով։

Ռուբեն Գյուլմիսարյան, Sputnik

Այդ քայլին հավանաբար կցանկանային դիմել ԱՄՆ նախագահներից շատերը, բայց Թրամփից առաջ ոչ ոք չհանդգնեց։ Թե ինչը պատճառ դարձավ Թրամփի խիզախության համար, միայն գուշակել կարելի է. ըստ ամենայնի, մի քանի գործոն իր դերը խաղաց։

«Մի շարք նախագահներ ասում էին, որ նրանք ուզում են որևէ բան անել, և ոչինչ չարեցին։ Չգիտեմ` խիզախության հարց էր, թե՞ նրանք փոխում էին իրենց կարծիքը։ Բայց շատերն ասում էին, որ պետք է ինչ-որ բան ձեռնարկել, և չէին անում», — այդպես է ասել Թրամփը Սպիտակ տանն անցկացված խորհրդակցության ժամանակ։

Թե կոնկրետ ինչ տեղի ունեցավ, մոտ ապագայում չենք իմանա, գուցե ընդհանրապես չիմանանք։ Մի բան ակնհայտ է` աշխարհը մեկ վայրկյանի ընթացքում կանգնեց մեծամասշտաբ և բացարձակ անկանխատեսելի հետևանքներ ունեցող ճգնաժամի վտանգի առաջ։ Վտանգավոր է, երբ անկառավարելի շարժումներ է անում Հյուսիսային Կորեայի միջուկային առաջնորդը, և տասն անգամ ավելի վտանգավոր է, երբ նման բան է թույլ տալիս ԱՄՆ նախագահը։

45-ый Президент США Дональд Трамп во время выступления на Конференции Консервативного Политического Действия (CPAC) /2017год/. Нэшнл-Харборе, штат Мэриленд, США - Sputnik Արմենիա
Վաշինգտոնի «իսրայելական ձին». ինչ է կանգնած Թրամփի նվերի հետևում

Շատ են մտահոգված և՛ ԱՄՆ-ի դաշնակիցները, և՛ հակառակորդները, չենք խոսում նաև Իրանի և արաբական աշխարհի մասին։ Նույնիսկ Թեհրանն ու Անկարան, որոնք ավանդաբար մի շարք հարցերի շուրջ խիստ մրցակցություն են դրսևորում, այժմ չտեսնված միասնություն են ցուցադրում։ Արաբական երկրները լրջորեն քննարկում են ԱՄՆ-ում արված իրենց ներդրումները հետ կանչելու հնարավորությունը։ Քանի որ խոսքը շատ մեծ թվերի մասին է, այդ տարբերակը կարող է ճնշում գործադրելու հզոր լծակ դառնալ։

Այսօր, երբ Մերձավոր Արևելքում կրկին պայթյունավտանգ իրավիճակ է, երբ Սիրիայում և Իրաքում իրավիճակը հեռու է խաղաղ կարգավորում գտնելուց և ևս մի շարք այլ ապակայունացնող գործոններ կան, դժվար էր առավել անհարմար պահ գտնել նման որոշում կայացնելու համար։ Ի՞նչն է պատճառը` Սիրիայում ԱՄՆ-ի ազդեցության կորո՞ւստը, թե՞ մի այլ բան…

Իրականում միշտ էլ ակնհայտ էր, որ ԱՄՆ-ի նախագահներից ոչ մեկի օրոք Մերձավոր Արևելքի լարվածության օջախները չեն մարվի։ Մեկ այստեղ, մեկ այնտեղ կփորփրեն, ինչ-որ իսլամական պետություն կհայտնվի` մի հրաշալի կազմակերպությունով, որին չեն դադարի ֆինանսավորել, մեկ մի ուրիշ բան կմոգոնեն։

Թեթև հույս կա, որ այդ հայտարարությունը Թրամփի անձնական նախաձեռնությունն էր, և որ այդ դիրքորոշումը, ասենք, չի կիսում Պետդեպը։ Սակայն եթե նույնիսկ մտածենք և պատկերացնենք, որ Պետդեպը Թրամփին կմտափոխի կամ նույնիսկ նախագահին անկյուն կկանգնեցնի, խոսքն արդեն ասված է, մտադրությունն` արտահայտված։

Եվ նույնիսկ եթե ԱՄՆ-ն հրաժարվի այդ հանճարեղ գաղափարից, ապա միևնույն է աշխարհում ահաբեկչության ակտիվացման կտրուկ աճն արդեն ապահովված է անհայտ ժամանակով։ Արաբական երկրներում անխուսափելի կլինեն նաև ապստամբությունները, որոնք կպղտորեն ջրերը։ Իսկ պղտոր ջրում ձուկ բռնելու սիրահարները պատրաստ կանգնած են։

Դեռ վերջերս ԱՄՆ-ն փորձում էր այս կամ այն երկրի կամ տարածաշրջանի գործերին միջամտել միջազգային հարաբերությունների խաղի կանոնները քիչ թե շատ պահպանելով, բայց հետո դադարեցրեց այդ մոտեցումը և սկսեց անձամբ, իսկ հաճախ նույնիսկ ուրիշների ձեռքով պատերազմ սկսել մե՛կ այստեղ, մե՛կ այնտեղ։

Այժմ, կարծես անկեղծ սադրանքների փուլ է մեկնարկում, որպեսզի բոլորը բոլորի դեմ գնան։ Նույնիսկ չգիտես, թե ինչպես դա կոչես` կրակի հետ այդ խաղը մի տարածաշրջանում, որտեղ ատոմային պետություն կա, ՆԱՏՕ-ի անդամ և հզորագույն Իրան, որին, ի դեպ, մեղադրում են միջուկային զենք մշակելու մեջ։

Պհենյանն էլ հայտարարում, որ զինված հակամարտությունն անխուսափելի է։ Իսկ առջևում Հարավային Կորեայի Օլիմպիական խաղերն են։

Իսկ ԱՄՆ նախագահը երևի որոշել է «պատմական արդարությունը» վերականգնել։ Շատ հարմար տեղ ու ժամանակ է գտել։

Լրահոս
0