00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լավրովը դեմ է Արցախի հարցում «կովբոյական» մոտեցմանը. Մոսկվային պատերազմ պետք չէ

© Sputnik / Рамиль Ситдиков / Անցնել մեդիապահոցП/к министра иностранных дел РФ С. Лаврова и госсекретаря США Р. Тиллерсона
П/к министра иностранных дел РФ С. Лаврова и госсекретаря США Р. Тиллерсона - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Եթե ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում համեմատենք Ռուսաստանի և ԱՄՆ–ի արտգործնախարարներ Լավրովի և Թիլերսոնի դիրքորոշումները, ապա առաջին հերթին աչքի է զարնում գերտերությունների մոտեցումների տարբերությունը: Նրանցից յուրաքանչյուրը իր շահն ունի ինչպես բուն հակամարտության ներսում, այնպես էլ ընդհանրապես տարածաշրջանային գործընթացներում:

Արման Վանեսքեհյան, Sputnik Արմենիայի քաղաքական վերլուծաբան:

Եվրոպայում առկա հակամարտությունների վերաբերյալ «կովբոյական» մոտեցումների յուրահատկությունը

Միացյալ Նահանգներն անկեղծորեն և մտադրված պարզունակ մոտեցում ունի ղարաբաղյան հիմնահարցում: Պետդեպի ղեկավարը Վիեննայում իր ելույթի ժամանակ հպանցիկ, սակայն միանշանակ արցախա-ադրբեջանական դիմակայությունը համեմատեց Հարավային Օսեթիայի և Մերձդնեստրի հետ:

Նման դիրքորոշումը հակասում է ղարաբաղյան հակամարտության զարգացման տրամաբանությանը: Թեև սկզբունքորեն ամերիկացիների մոտեցումը հասկանալի է. և' վրացական, և ' մոլդովական դեպքերն անմիջական կապ ունեն Ռուսաստանի դիրքորոշման հետ, որը պաշտպանում է հակամարտող կողմերից մեկին: Եվ Վաշինգտոնի նման մոտեցումը ձեռնտու է. հերթական անգամ համաշխարհային հանրությանը Մոսկվայի դեմ է տրամադրում:

Министр иностранных дел РФ Сергей Лавров - Sputnik Արմենիա
Լավրովն ասել է` ինչ դեր ունի Ռուսաստանը ղարաբաղյան հակամարտության հարցում

Բայց չէ՞ որ Արցախի վերաբերյալ (ինչն ակնհայտ է) Ռուսաստանի միակողմանի մոտեցումը չի դիտարկվում իրադարձությունների և ոչ մի զարգացման դեպքում: Ռուսաստանը Թուրքիա չէ, որը ցանկացած պատեհ (ու անպատեհ) առիթով արտահայտում է իր դիրքորոշումն ի պաշտպանություն Ադրբեջանական շահերի:

Հայաստանն, իհարկե, ժամանակ առ ժամանակ նույնիսկ մտահոգվում է. չէ՞ որ Ռուսաստանի հետ միությունը հայերի համար, անկախ ամեն ինչից, մի փոքր այլ, ավելի առաջնահերթ կարգավիճակ ունի, քան Ադրբեջանի հետ գերտերության փոխհարաբերությունները:

Սակայն փաստը մնում է փաստ. կոնկրետ ղարաբաղյան ճգնաժամում Մոսկվան հակամարտող կողմերից մեկի շահերը պաշտպանող ուժ չի հանդիսանում: Եվ այդ առումով Թիլերսոնի` Հայաստանը կամ Ադրբեջանը Վրաստանի կամ Մոլդովայի հետ համեմատելն առնվազն ամենաքիչը կոռեկտ չէ:

Իսկ Լավրովը դեմ է…

Մեկ այլ, ավելի խելամիտ տեսակետի է հակված Լավրովը, որը ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ միշտ էլ բացառապես կշռադատված և օբյեկտիվ է արտահայտվել:

Նրա վերջին հայտարարությունը (Վիեննայում) կարելի է սիմպտոմատիկ անվանել: «Արցախի խնդրի վերաբերյալ երկխոսությունը, կարծես թե, կարգավորվել է, սակայն լուրջ առաջընթաց չկա ու չկա», — ասաց, ավելի ճիշտ` նույնիսկ բողոքեց այն երկրի արտգործնախարարը, որը, հավանաբար, աշխարհում բոլորից շատ է ցանկանում, որպեսզի գործընթացը զարգանա բացառապես բանակցային դաշտում: Եվ ոչ մի դեպքում արցախա-ադրբեջանական դիմակայման գծում:

Конференция на тему Блокада Степанакерта. 25 лет спустя. Шаварш Кочарян - Sputnik Արմենիա
Քոչարյան. «Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների այլընտրանքը պատերազմն է»

Սակայն Սերգեյ Վիկտորովիչի արտահայտած հիմնական միտքն ամեն դեպքում վերաբերում է ոչ միայն ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, այլ բոլոր հակամարտություններին:

Պատկերավոր ասած, չի կարելի ամեն ինչ մի հարթության վրա դիտարկել, ինչպես և չի կարելի Եվրոպայի արևելքում առկա հակամարտություններին մոտենալ առանց գլոբալ, սկզբունքային իրավական նորմատիվների:

Այսինքն` Ռուսաստանը հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ իր մոտեցումը հետևյալ կերպ է կառուցում. կան որոշակի հիմքային, ընդհանուր նորմատիվներ` կապված ինչպես տարածքային ամբողջականության, այնպես էլ ժողովրդի ինքնորոշման իրավունքի հետ: Ինչպես ուժի չկիրառման, այնպես էլ հակամարտող կողմերի ուղիղ շփումների անհրաժեշտության հետ: Ո՞րն է առաջնահերթ:

Եվ կա նաև, այսպես ասած, երկրորդ մակարդակը, երբ արդեն պետք է հաշվի առնել հակամարտության առանձնահատկությունը յուրաքանչյուր առանձին վերցված դեպքի համար:

Կարևորը ոչ թե գերտերության շահերն են, այլ հակամարտության արդար լուծումը

Իզուր չէր, որ ժամանակին ԵԱՀԿ-ի շրջանակում Ռուսաստանն առաջարկում էր ինչ-որ փաստաթուղթ ընդունել, որում որոշակի հիմնական սկզբունքներ և կողմերի միջև ուղիղ կապեր կնշվեին: Փաստաթուղթ, որում նշված կլինեին որոնման նորմերն ու հաստատված կլինեին շահերի կոնկրետ հավասարակշռությունը, կարձանագրվեին պայմանավորվածությունները: Որպեսզի հետ քայլ չլիներ:

Եվ միայն դրանից հետո կիրառվեր անհատական, առանձնահատուկ մոտեցում հակամարտություններից յուրաքանչյուրին արդեն առանձին-առանձին:

Президент Серж Саргсян посетил военные учения в Арцахе - Sputnik Արմենիա
Հայաստանի ու Արցախի առաջին համատեղ զորավարժությունները. հանգույցը սեղմվո՞ւմ է

Այլ ոչ թե ամեն ինչ այնպես ընդհանրացվեր, ինչպես ձեռնտու է բանակցային գործընթացի այս կամ այն միջնորդին` ելնելով գլոբալ քաղաքական դաշտում դասավորվող իրավիճակից:

Իրականում ասածի մեջ որևէ բարդ բան չկա: Վերցնում ես ցանկացած հակամարտություն և փորձում ես դրան մոտենալ ոչ թե բացառապես քո շահերից ելնելով (առաջին հերթին միջնորդներին է վերաբերում), այլ կոնկրետ, նույն ԵԱՀԿ-ի նշած նորմատիվներով:

Իսկ այդ նորմատիվներում (պարտադիր) պետք է գրված լինի` ուժի չկիրառում և ուժի սպառնալիքի բացառում: Երբ այդ փուլը հաղթահարվի, սկսում ես կոնկրետ, անհատական մոտեցում ցուցաբերել:

Հասկանալի է, որ գերտերություններին, որոնք իրենց հարցերն են լուծում, նման մոտեցումը քիչ տեղ է թողնում, այսպես ասենք, ստեղծագործելու համար: Բայց սա իսկապես արդար մոտեցում կլինի և հակամարտող կողմերի միջև միջնորդ լինելու արդար սկզբունք: Եվ եթե համաշխարհային հանրությունն այս փուլին հասնի և հաղթահարի այն, ապա կողմերը կարող են բանակցությունների սեղանի շուրջ նստել` արդեն հասկանալով, որ ուժային լուծման տեսքով այլընտրանք (որի պարագայում մարդիկ են զոհվում) պարզապես չկա: Համաշխարհային հանրությունը թույլ չի տալիս…

Լրահոս
0