00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մանչեսթերում Մխիթարյանի մնալու հավանականությունը հավասարվում է զրոյի

© AFP 2024 / Oli SCARFF / AFPГенрих Мхитарян и Жозе Моуринью. Матч Манчестер Юнайтед - Фейеноорд
Генрих Мхитарян и Жозе Моуринью. Матч Манчестер Юнайтед - Фейеноорд - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հերթական անգամ խաղադաշտ դուրս չի եկել մանկունյանցիների կազմում Պրեմիեր լիգայի հաշվետու խաղում:

«Բորնմուտի» հետ խաղում  «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ ժոզե Մոուրինյոն արդեն հինգերորդ խաղն անընդմեջ իր թիմին հայտացուցակում տեղ չի գտնում Մխիթարյանի համար: Այսինքն` հայ ֆուտբոլիստի այլ ակումբ տեղափոխվելն արդեն ոչ թե հավանական է, այլ իրական:

Նոյեմբերի 25-ին «Բրայթոնի» հետ խաղում Հենրիխը դուրս եկավ փոխարինման հանդիպման 71-րդ րոպեին: Այդ խաղից հետո մանկունյանցիները ունեցել են շատ կարևոր ու սկզբունքային հանդիպումներ և «շարքային» խաղեր Անգլիական Պրեմիեր լիգայի և Չեմպիոնների լիգայի շրջանակներում: Բայց ոչ մի դեպքում պորտուգալացի մարզիչի հայ ֆուտբոլիստին նույնիսկ չի հայտավորել:

Генрих Мхитарян - Sputnik Արմենիա
Հենո VS Առանձնահատուկ. Մոուրինյոն ասել է` ինչու Մխիթարյանին դաշտ չի թողնում

Յունայթեդում առաջին անգամը չէ, որ Մխիթարյանը հայտնվում է նման իրավիճակում: Նա խաղաժամանակ ստանում էր, իսկ «Օլդ Տրաֆորդը» նրա պատվին երգեր էր հյուսում: Բայց անցյալ մրցաշրջանում մանչեսթերյան դերբիից հետո Մխիթարյանը բավական երկար ժամանակ հայտվեց պահեստայինների նստարանին: Կար հույս, որ հայ ֆուտբոլիստը կվերադառնա խաղադաշտ, բայց այդպես չեղավ:

Ու ինչպես ցույց է տալիս ժամանակը, այս պահին լրիվ այլ իրավիճակ է ձևավորվել մեր հավաքականի առաջատարի շուրջ: Ամենայն հավանականությամբ Հենրիխը ձմեռային պատուհանի ժամանակ լքելու է մանչեսթերյան ակումբը: Այդպես մտածելու նախադրյալներ, համենայնդեպս, կան ու իրական են: Բացի նրանից, որ Մխիթարյանը չի հայտավորվել, հայ ֆուտբոլիստը «Բորնմուտի» խաղից առաջ հանդիպել է Մոուրինյոյի հետ: Ու քանի որ նա չի մասնակցել նաև Պրեմիեր լիգայի 17-րդ տուրի խաղին, կարելի է ենթադրել, որ Մոուրինյոն ու Մխիթարյանը արդեն վերջակետ են դրել իրենց մարզիչ-ֆուտբոլիստ հարաբերություններին:

Генрих Мхитарян - Sputnik Արմենիա
Հենրիխ Մխիթարյանը 2017թ.–ի ամենալավ փլեյմեյքերներից մեկն է

Մոուրինյո-Մխիթարյան հարաբերությունների վատթարացման պատճառները մի քանիսը կարող են լինել: Տարբեր վարկածներ են շրջանառվում: Առաջիններից մեկը տարվա լավագույն մարզիչ ընտրությունն է Մխիթարյանի կողմից: Հայ ֆուտբոլիստը լավագույն եռակի իր քվեաթերթիկում նշել էր` Զինեդին Զիդան, Մասիմիլիանո Ալեգրի և Լեոնարդո Ժարդիմ հերթականությունը: Կարո՞ղ էր վիրավորվել Մոուրինյոն` այս ցուցակում իրեն չտեսնելով: Գործնականում կարող էր: Համենայնդեպս, հաստատել կամ հերքել հնարավոր չէ դա:

Անգլիական լրատվամիջոցները Մխիթարյանին այս պահի դրությամբ «ուղարկում» են «Ինտեր» կամ Դորտմունդի «Բորուսիա»: Չեմ բացառում, որ կարող են լինել այլ տարբերակներ, որոնցից մեկը «Լիվերպուլն» է: Եթե Ֆիլիպե Կոուտինյոն տեղափոխվի «Բարսելոնա», ապա Մխիթարյանը շատ լավ կարող է հանդես գալ իր նախկին մարզիչ Յուրգեն Կլոպի ղեկավարությամբ: Բայց բոլորն էլ վարկածներ են, և Մխիթարյանի տեղափոխությամբ առաջին հերթին զբաղվելու է նրա գործակալը: Մեզ համար առավել քան կարևոր է Հենրիխի խաղադաշտ դուրս գալն ու խաղաժամանակ ստանալը: Թե ո՞ր թիմում դա կլինի, կիմանանք շատ շուտով: Պարզ է մեկ բան` Հենրիխ Մխիթարյանը Անգլիայում արժանի էր ավելիին, և դա հայ ֆուտբոլիստը միանշանակ կարող է ապացուցել այն ժամանակ, երբ դուրս կգա խաղադաշտ:

Լրահոս
0