00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:18
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:44
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանը պետք է զգոն լինի. ի՞նչ սպասի Երևանը ՆԱՏՕ–ից

© presidentПРЕЗИДЕНТ ВСТРЕТИЛСЯ С ГЕНЕРАЛЬНЫМ СЕКРЕТАРЁМ НАТО ЙЕНСОМ СТОЛТЕНБЕРГОМ
ПРЕЗИДЕНТ ВСТРЕТИЛСЯ С ГЕНЕРАЛЬНЫМ СЕКРЕТАРЁМ НАТО ЙЕНСОМ СТОЛТЕНБЕРГОМ - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀԱՊԿ–ի լիարժեք և լիիրավ անդամ Հայաստանի համագործակցությունը հյուսիսատլանտյան դաշինքի հետ լիովին իրական է և փոխշահավետ, ապացուցում են Երևանում։ Թվում էր` պոտենցիալ հակառակորդ, ՆԱՏՕ–ի անդամ Գերմանիան պատրաստ է ֆինանսավորել հնացած զրահատեխնիկայի ուտիլիզացիան։

Արման Վանեսքեհյան` Sputnik Արմենիայի քաղաքական վերլուծաբան

ՆԱՏՕ–ի մի ամբողջ շաբաթ Երևանում` Հայաստանի բազմավեկտոր քաղաքականության վառ դրսևորումը

Այս օրերին Երևանում ընթանում է «ՆԱՏՕ–ի շաբաթը», որի ընթացքում դաշինքի պաշտոնական ներկայացուցիչներն այցելել են Հայաստանի մայրաքաղաք` տեղում ծանոթանալու դաշինքի հետ երկրի համագործակցության կետերի հետ։

Խոսքն, իհարկե, Աֆղանստանում, Կոսովոյում և Լիբանանում հայ խաղաղապահների մասին է և այն մասին, որ ամերիկյան բանակի ֆինանսական օգնությամբ, վերջապես, շահագործման է հանձնվել «Զառ» խաղաղապահների նախապատրաստության հայկական կենտրոնը, որը մոտ ապագայում կարող է ստանալ միջազգային կենտրոնի կարգավիճակ։

Генеральный Секретарь НАТО Йенс Столтенберг - Sputnik Արմենիա
ՆԱՏՕ–ի ու Բաքվի խաղերն առանց Արցախի չանցան

Իրականում նման մարզական և ուսումնական կենտրոնի կարիք հայ խաղաղապահները վաղուց ունեին։ Չէ՞ որ մինչև հիմա մասնագետները պատրաստվում են այլ երկրներում։

Խոսքն այժմ այն մասին չէ, որ հայ խաղաղապահներն անհասկանալի պատճառներով հայրենիքից հեռու կատարում են ծանր և վտանգավոր աշխատանք` ՆԱՏՕ–ի դրոշների ներքո։ Խաղաղապահությունն ինքնին լուրջ արտաքին քաղաքական միտում է, որը բարձրացնում է երկրի հեղինակությունը միջազգային ասպարեզում։ Դե, եթե հաշվի առնել, որ շուտով ՄԱԿ–ը և ՀԱՊԿ–ը մտադիր են որոշ երկրներում համատեղ աշխատանք անցկացնել, ապա պետք է խոստովանել, որ նման լուրջ, միջազգային չափանիշներին համապատասխան ուսումնական կենտրոնը և բազան Հայաստանին անհրաժեշտ են։

Երևանում «շաբաթվա» ծրագրում ներառվել է ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գետեմյուլերի այցը Հայաստանի մայրաքաղաք, որը տեղի կունենա դեկտեմբերի 18–ին։ ՆԱՏՕ–ի բարձրաստիճան պաշտոնյան նախատեսում է հանդիպել նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, արտգործնախարարի և պաշտպանության նախարարի հետ։

Ճիշտ է` առայժմ չի հաղորդվել` կոնկրետ ինչի մասին են խոսելու կողմերը, սակայն կարելի է ենթադրել, որ արցախյան կարգավորման թեման կշոշափվի։ Հատկապես այն բանից հետո, երբ ՀԱՊԿ Մինսկի գագաթնաժողովում (նոյեմբերի 30) ընդունվել է բանաձև, որի համաձայն այդ կազմակերպության անդամներն աջակցում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին և կոչ են անում կատարել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնությունները, ՆԱՏՕ–ի ղեկավարության մոտ պետք է հարցեր ծագեին։

ՆԱՏՕ–ի հետ կարելի է և պետք է համագործակցել, բայց զգոն լինել

Իրականում, որքան էլ իդեալականացնեն իրավիճակը, որը դասավորվում է ՀԱՊԿ անդամ Հայաստանի և ՆԱՏՕ–ի միջև փոխհարաբերություններում, չպետք է մոռանալ, որ այդ կազմակերպություններն ուղղակի մրցակիցներ չեն, այլ պոտենցիալ հակառակորդներ։

Саммит НАТО в Брюсселе - Sputnik Արմենիա
Ղարաբաղյան հակամարտությունում ՆԱՏՕ-ն ուղիղ դերակատարում չունի. Ստոլտենբերգ

Իրավիճակը միջազգային ասպարեզում այնպիսին է, որ դիվանագիտական զիջումների և հնարամտությունների մասին կարելի է մտածել միայն որոշակի վերապահումով։ Մի խոսքով` պետք է հիշել, որ մի գեղեցիկ օր ՀԱՊԿ–ի և ՆԱՏՕ–ի շահերը կարող են լրջորեն հակասել միմյանց։

Այդ ժամանակ այն փաստը, որ ամերիկացիները 3 միլիոն դոլար են վճարել հայկական կենտրոնում խաղաղապահներ պատրաստելու համար, անդառնալիորեն կմղվի հետին պլան, քանի որ ՆԱՏՕ–ն կազմակերպություն է, որի կազմի մեջ մտնում է, օրինակ, Թուրքիան։ Ինչպես հայտնի է, Թուրքիային է պատկանում ՆԱՏՕ–ի ամենամեծ բանակներից մեկը (ամերիկացիներից հետո), իսկ սահմանը գտնվում է Հայաստանի մայրաքաղաքից ընդամենը 30 կմ հեռավորության վրա։

Պետք է նաև նշել, որ վերջին շրջանում ՆԱՏՕ–ն մոտեցրել է իր ուժերը մեր դաշնակիցների` առաջին հերթին Ռուսաստանի սահմաններին։

Երբ աշխարհում տեղի է ունենում ազդեցության գոտիների վերաբաժանում, քաղաքական հնարքներն անօգուտ են

Հասկանալի է, որ այսօր կան բազմաթիվ օբյեկտիվ գործոններ, որոնց հետ պետք է հաշվի նստի Հայաստանի ղեկավարությունը։

Հայ հասարակությունը պառակտվել է երկու բանակի։ Եվրոպական կողմնորոշման կողմնակիցներ, որոնք ՆԱՏՕ–ի հետ հարաբերություններն ընկալում են համապատասխան տեսանկյունից, և նրանք, ովքեր համամիտ են երկրի ռուսամետ արտաքին քաղաքական ուղղվածության հետ։ Երկրորդներն, իհարկե, ավելի շատ են, սակայն առաջիններն ավելի ակտիվ ու կազմակերպված են գործում։

Հասկանալի է նաև, որ ֆինանսական բաղադրիչը, երբեմն, գերակշռում է Հայաստանի արտաքին քաղաքական ընթացքում։ Սակայն մեկուկես միլիոն եվրոն, որը պատրաստ է տրամադրել Գերմանիայի հին զրահատեխնիկայի ուտիլիզացիայի համար, չպետք է ազդի սկզբունքային քաղաքական ընթացքի վրա։

Նման մոտեցումը քաղաքական ասպարեզում, երբեմն, կարող է հղի լինել լուրջ բարդություններով։ Առավել ևս ներկա քաղաքական իրավիճակում, երբ գերտերությունները պայքարում են իրենց ազդեցության գոտիների հերթական վերաբաժանման համար ոչ միայն Մերձավոր Արևելքում, այլ նաև անմիջականորեն Հարավային Կովկասում։

Լրահոս
0