00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչո՞ւ է հայերին դուր գալիս «ճապոնականը», կամ ի՞նչ ապագա կարող էին ունենալ «սխալ» մեքենաները

© Photo : Unsplash / Lawrence ChismorieПрипаркованный автомобиль. Токио, Япония
Припаркованный автомобиль. Токио, Япония - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Դժվար է վիճել այն փաստի հետ, որ աջ ղեկ ունեցող «սխալ» ավտոմեքենաների հսկայական քանակն աստիճանաբար լուրջ խնդիր է դառնում։ Երկրում, որտեղ երթևեկությունն աջակողմյան է, աջ ղեկը նորմալ երևույթ չի կարող համարվել. այս պնդումը կարող են հաստատել պրոֆեսիոնալ վարորդն ու նույնիսկ ավտոսիրահարը։ Սակայն կա մի «բայց»։

Արման Վանեսքեհյան, Sputnik

«Աջակողմյան ճապոնացիների» ռեֆլեքսները բոլորովին այլ են, ինչը խնդիրներ է ստեղծում ճանապարհներին

Նույնիսկ ոչ շատ փորձառու վարորդը, որ նոր-նոր է սերտել երթևեկության կանոնները, վարելու հիմունքներն ու համեմատաբար վերջերս է վարորդական իրավունք ստացել, փողոցում նույնիսկ հեռվից ավտոմեքենային նայելիս կարող է որոշել` խաչմերուկում հանդիպած «հարևանի» ղեկն աջից է, թե ձախից։

«Աջ» ղեկ ունեցողի ռեֆլեքսիվությունն այլ է. ինչպես ավտոմայրուղում, այնպես էլ քաղաքի փողոցներում նա իր գոտին այլ կերպ է «պահում»։ Վազանց կատարելիս էլ շատ մոտ է անցնում` երբեմն հարևանին կաթվածահար անելով։ Կայանում է ընդունված տրամաբանությանը հակառակ։ Եվ սա փաստ է, որքան էլ վիճեն օվկիանոսի մյուս կողմից ճապոնական ավտոմեքենաներ ներկրողներն ու սեփականատերերը։

Праворульный автомобиль - Sputnik Արմենիա
Ղեկի դեմ պատերազմ Հայաստանում. ինչո՞ւ են աջ ղեկով ավտոմեքենաներն այդպես վախեցնում պաշտոնյաներին

Բայց փաստ է նաև, որ մեր երկրում աջ ղեկ ունեցող ավտոմեքենաները վաղուց արդեն մեծ համբավ են վայելում։ Քանի որ մեծ մասամբ հենց ճապոնական արտադրության են։ Այսինքն` ոչ քմահաճ, բավական հարմարավետ ու «երկարակյաց»։ Եվ որ ամենակարևորն է` մի քանի անգամ ավելի էժան։

Ծագող արևի երկրում արտադրված «ճապոնացիները» բոլոր իրենց պարամետրերով առավել գերադասելի են, քան ցանկացած այլ երկրների իրենց «գործընկերները». կապ չունի` խոսքը Գերմանիայի, Ամերիկայի, Անգլիայի, թե Իսպանիայի մասին է։

Բայց ի հայտ եկավ աջ ղեկի խնդիրը, որի պատճառով, ամենայն հավանականությամբ, շուտով կարգելվի Հայաստան ներկրել ձեռնտու և հարմարավետ ավտոմեքենաները։ Ցավալի է, իհարկե, բայց տրամաբանությունը հուշում է, որ աջ ղեկով ավտոմեքենաների երթևեկությունը պետք է արգելվի աջակողմյան երթևեկություն ունեցող երկրում։

Հարցը սոցիալական նշանակություն ունի

Բայց այդ հարցով պետք էր զբաղվել դեռ այն ժամանակ, երբ Հայաստանում աջակողմյան ավտոմեքենաներ գրեթե չկային, ոչ թե «օդերը փակել» հիմա, երբ դրանք զբաղեցնում են երկրի ավտոմոբիլային պարկի ավելի քան յոթ տոկոսը։

Եվ թող տրանսպորտի նախարարությունն ու ճանապարհային ոստիկանությունը պնդեն, որ օրենքը հակառակ ուժ չունի, և արդեն իսկ ներկրած աջ ղեկով ավտոմեքենաների վրա արգելքը չի տարածվի, ամեն դեպքում «մարդկանց քաշելու» զգացողությունը չի լքում։

Պարզ է, որ մի գեղեցիկ օր աջակողմյան ավտոմեքենաներին չեն արգելի երթևեկել քաղաքային փողոցներով. կնշանակի, որ 435 հազար (Հայաստանի ապահովագրված ավտոմեքենաների թիվը) վարորդների ավելի քան 7 տոկոսը կդառնա իշխանությունների թշնամին։ Այսինքն` մոտ 30 հազար մարդ։ Իշխանությունն այդ քայլին հաստատ չւ դիմի։ Այդ առումով կարելի է քիչ թե շատ հանգիստ լինել։

Пробки в Ереване - Sputnik Արմենիա
Աջ ղեկով ավտոմեքենաների սեփականատերերը կարող են չանհանգստանալ. պարզաբանում

Այդ դեպքում ինչո՞ւ է իշխանությունը որոշել այդքան փափագած «ճապոնացուն» ձեռք բերելու հնարավորությունից զրկել մարդկանց։ (Եկող տարվա ապրիլի 1-ից արգելվելու է աջ ղեկով ավտոմեքենաների ներկրումը)։

Գուցե մարդը հենց այդ նպատակով գումար էր հավաքում, երկար ընտրում էր, գինն էր համեմատում, իր ուզածն էր փնտրում էր ճապոնական ավտոմեքենայի բորսաների հայտնի կայքերում։ Ի վերջո, ինչպես երգում էր Վիսոցկին, «սոված էր մնում, չէր քնում և միայն թեյ էր խմում»։ Եվ ահա այդ մարդու ծրագրերն այդպես կոպտորեն խախտում է կառավարությունը։ Եվ հօդս են ցնդում բոլոր երազանքներն ու ծրագրերը։ Ինչո՞ւ։

Այդ ինչո՞ւ իմ հարևանը երեկ չէ առաջին օրը 1500 դոլարով 2010 թվականի հիանալի «Սուզուկի» կարող էր ներկրել, իսկ այսօր ես 2007 թվականի ինչ-որ «Նիսան» 600-ով ներկրել չեմ կարող։ Անարդա՞ր է։ Իհարկե։

Օգնեք աջ ղեկը փոխել ձախով

Դե իսկ ինչ վերաբերում է աջ ղեկը ձախով փոխած ավտոմեքենաներին, այստեղ ավելի մեծ խառնաշփոթ է առաջացել։

Իրականում աջ ղեկ ունեցող ավտոմեքենաները կարո են թույլ տակ ներկրել նաև հետագայում։ Ասենք, այն պայմանով, որ սեփականատերը ինչ-որ որոշակի ժամանակահատվածում կփոխի մեքենայի ղեկը։

Տեխնիկական հի՞մք չկա։ Տնային պայմաններու՞մ են փոխում։ Հոգացե՛ք, որևէ տեխնոլոգիա ու բիզնես պլան մշակեք… Ինքնուրույն չեք կարո՞ղ։ Մրցույթ հայտարարեք։

Կարծում եմ` քիչ չեն վարպետները, որոնք այդ գործի համար ներդրումներ կգտնեն, գործող ավտոմեքենաների արհեստանոցները կձևափոխեն և կվերասարքավորեն։

Փորձեք այնպես անել, որ տեխնոլոգիաները մատչելի և էժան լինեն, ոչ թե ամեն ինչ արվի տնային պայմաններում, ավտոտնակում կամ էլ ընդհանրապես տան բակում, այն էլ` բավական թանկ։ Մասնավորները երբեմն փոխելու համար ավելի մեծ գումարներ են վերցնում, քան ավտոմեքենայի իրական արժեքն է Ճապոնիայի բորսայում (շուրջ 800 — 1000 դոլար)։

Բայց չէ՞ որ ճիշտ մոտեցման դեպքում կարելի է այդ գումարը կիսել։ Ահա և նոր աշխատատեղեր։ Ընդ որում` ոչ քիչ, քանի որ մոտ 30 հազար ավտոմեքենայի աջ ղեկերը փոխելը շատ աշխատանք կպահանջի, և եթե արհեստանոցներ լինեն, որոնք ավտոմեքենաները կվերասարքավորեն, ասենք, 300-400 դոլարով, ապա վարորդներից շատերը կուզեն վերասարքավորել իրենց երկաթե ձիուն։

Միայն թե իշխանության բարձր խավերում դրանով զբաղվելու ցանկություն երևի չկա, կամ էլ հարիր չէ. նրանք երթևեկում են ճիշտ ղեկով թանկարժեք «ճապոնացիներով» և «գերմանացիներով», և Ծագող արևի երկրից ներկրվող ավտոմեքենաների էժան լինելը նրանց ամենևին էլ չի հուզում։

Автомобиль - Sputnik Արմենիա
Աջ ղեկի ձախորդ ներկան. վտանգավորն ավտոմեքենան չէ, այլ վարորդը

Հայաստանի ճանապարհներին 2017 թվականի հունվար-նոյեմբեր ժամանակահատվածում 3 241 ՃՏՊ է տեղի ունեցել, որոնցից 309-ը` աջ ղեկ ունեցող ավտոմեքենաների մասնակցությամբ, Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ ոստիկանության մամուլի քարտուղար Էդգար Ջանոյանը։

Ոստիկանության վիճակագրության համաձայն, նշված ժամանակահատվածում ՃՏՊ-ի հետևանքով 255 մարդ է մահացել, 4 774-ը վնասվածքներ են ստացել։ Աջ ղեկ ունեցող ավտոմեքենաների վիճակագրության համաձայն` 309 ՃՏՊ, որոնցից 16 մարդ մահացել է, տուժել` 490-ը։

Հայտնի չէ` Հայաստանի ոստիկանությունը որտեղից է վերցրել Հայաստանում աջակողմյան ղեկով մեքենաների քանակի մասին վիճակագրությունը. ղեկի դիրքը չի արձանագրվում ո՛չ մաքսակետում, ո՛չ ճանապարհային ոստիկանությունում գրանցվելիս։ Այսպիսով, անհասկանալի է, թե ոստիկանությունն ընդհանրապես որտեղից է վերցրել այդ տեղեկությունը։ Հայաստանի ճանապարհային ոստիկանությունում հաշվառման տակ գտնվող ավտոմեքենաների ընդհանուր քանակը նույնպես անհայտ է. պետական գաղտնիք է։

Այնուամենայնիվ, 2016թ-ի մարտին հայկական ԶԼՄ-ները տարածել են ավտոապահովագրողների վիճակագրությունը։ Բաց աղբյուրներից կարելի է գտնել մեզ հետաքրքրող տեղեկությունը. այսպես, Հայաստանում ավելի քան 435 հազար մեքենայի սեփականատերեր կնքել են ԱՊՊԱ պայմանագրեր։

Եթե այդ թիվը հիմք վերցնենք և համեմատենք այն տվյալների հետ, որոնք ներկայացրել է ոստիկանությունը, կստանանք, որ Հայաստանում գրանցված աջ ղեկով մեքենաները կազմում են ավտոմեքենաների ընդհանուր թվի 7,36 տոկոսը։ Միաժամանակ 2017թ-ի նշված 11 ամիսներին ՃՏՊ-ում դրանց տոկոսային մասնակցությունը կազմել է 9,53 տոկոս։

Եթե աջ և ձախ ղեկերով ՃՏՊ-ի մեջ ընկնելու հավանականությունը նույնը լիներ, աջ ղեկով մեքենաների մասնակցությամբ վթարների թիվը կհավասարվեր նման ավտոմեքենաների թվին։

Ելնելով այս հաշվարկներից` կարելի է հետևություն անել, որ աջակողմյան ղեկով ավտոմեքենայով ՃՏՊ-ի մեջ ընկնելու հավանականությունն ընդամենը 4 տոկոսով է շատ ձախ ղեկով մեքենաներից, ինչը տեղավորվում է վիճակագրական սխալմունքի 3-5 տոկոս դեպքերի շրջանակում։

Այս տվյալները հաշվի չեն առնում ավտոմեքենաների փաստացի շահագործման քանակական ցուցանիշը. մեքենան կարող է ունենալ ԱՊՊԱ, բայց մնալ ավտոտնակում կամ գտնվել տեխնիկապես անբավարար վիճակում։ Մեքենաների շահագործումը դադարեցնելու պատճառները շատ են, իսկ «ՃՏՊ-ների հանգեցնելու գործակցում» աջակողմյան և ձախակողմյան ղեկերի միջև տարբերությունը չնչին է։

Пробки в Ереване - Sputnik Արմենիա
Աջ ղեկով մեքենաները շատանում են. ինչո՞ւ են մարդիկ երթևեկությանը հակառակ գնում

Ինչևէ, հաշվի առնելով հենց աջ ղեկով ավտոմեքենաների առավել վտանգավոր լինելը` Տրանսպորտի նախարարությունը որոշեց արգելել դրանց ներկրումն ու շահագործումը։

«Հայաստանի Հանրապետության ճանապարհներին սահմանված է տրանսպորտային միջոցների աջակողմյան երթևեկությունը, և աջ ղեկով տրանսպորտային միջոցների շահագործումը սպառնալիք է ներկայացնում տեսանելիության սահմանափակման պատճառով երթևեկության սկզբում կամ երբ մեքենան փոխում է ուղղությունը, շարքը, վազանց է կատարում և այլն»,- համոզված են Տրանսպորտի նախարարությունում։

Որոշման նախագծի համաձայն` աջ ղեկով ավտոմեքենաների ներմուծումը Հայաստան կարգելվի 2018 թվականի ապրիլի 1-ից։

Լրահոս
0