00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
33 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ահաբեկիչների մարտահրավերը ԱՊՀ երկրների հատուկ ծառայություններին. այսուհետ ավելի զգոն պետք է լինել

© AFP 2024 / DELIL SOULEIMANБоевик ИГИЛ
Боевик ИГИЛ - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ինքնավար ահաբեկչությունն իսկապես նոր բան է` վտանգավոր ԱՊՀ–ի համար։ Նախադրյալները, որ Մերձավոր Արևելքին հարող բոլոր երկրների հատուկ ծառայությունները պետք է պատրաստ լինեն իրադարձությունների նման զարգացման, վաղուց են հասունացել։ ԱՊՀ երկրների անվտանգության մարմինների ղեկավարների խորհրդի նիստը դա հաստատել է։

Արման Վանեսքեհյան` Sputnik Արմենիայի քաղաքական վերլուծաբան

Ահաբեկիչները` նոր աշխատանքի, պատվիրատուի և նոր հիբրիդային պատերազմների որոնումներում

Արդեն հասկանալի է, որ Իսլամական Պետության և Ջեբհատ ան–Նուսրայի նման  ահաբեկչական խմբավորումները (արգելված են մի շարք երկրներում), որոնք պարտություն են կրել Սիրիայում և Իրաքում, չեն ինքնալուծարվի։

Այդ էր մնում պակաս։ Եթե թեկուզ մի անգամ գոյություն է ունեցել պատվիրատու, որը պատրաստ է եղել վճարել «պատերազմի շներին» Մերձավոր Արևելքում, ապա անպայման և շատ արագ կգտնվի նաև երկրորդը։ Պետք է ընդամենը նստել աննկատ վայրում, քիթը դուրս չհանել, և անպայման, ինչ–որ մեկը կթակի դուռը` կոնկրետ պատվերով, գումարով, սպառազինությամբ (ընդհուպ մինչև ծանր զրահատեխնիկա) և զինամթերքով։

Ваграм Багдасарян - Sputnik Արմենիա
Հարավային Կովկասում ԻՊ–ի գործողությունները կանխատեսել հնարավոր չէ

ԻՊ պարագլուխները մտադիր չեն ընդհատակ անցնել։ Հայտնի չէ, թե ճշմարտությանը որքանով է համապատասխանում տեղեկատվությունն այն մասին, որ Աբու Բաքր ալ Բաղդադին` Իսլամական պետության գրոհայինների հոգևոր առաջնորդը, ողջ է և գտնվում է հակաահաբեկչական կոալիցիայի ամերիկյան ուժերի ձեռքում։

Սակայն, որ նման իրավիճակներում տաշած քարը գետնին չի մնում, հատուկ ծառայությունների ղեկավարները և շարքային աշխատակիցները, որոնք պայքարում են ահաբեկչության դեմ, սեփական փորձից գիտեն։

Էլ չենք խոսում այն մասին, որ հատուկ ծառայությունները տիրապետում են գաղտնի տեղեկատվության, որը հասանելի չէ մյուսներին։ Այդ տեղեկատվության համաձայն`ինչպես պնդում է Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը` ահաբեկիչները, որոնք վերջին տարիներին մարտական գործողություններ են իրականացնում հենց Սիրիայում և Իրաքում, հիմա առաջադրանքներ են ստանում։ Նրանք պետք է անհետանան Մերձավոր Արևելքի երկրներում` նույն Սիրիայում և Իրաքում և շարունակեն իրենց քայքայիչ գործունեությունը կամ զբաղվեն «ինքնավար ահաբեկչությամբ` ջիհադով»։ Ուստի նրանք չպետք է կուտակվեն Սիրիայի և Իրաքի տարածքներում, որովհետև կարող են հեշտությամբ թիրախ դառնալ երկնքում իշխող ավիացիայի համար։

Այսուհետ ԱՊՀ հատուկ ծառայությունների գործը կշատանա

Նրան կարող են ահաբեկչական գործողություններ ծավալել տեղի ղեկավարության, իրավապահ մարմինների, ենթակառուցվածքների դեմ` սպասելով, թե երբ կգա իրենց ժամանակը։

Ситуация в сирийском городе Маалула - Sputnik Արմենիա
Հայաստանի հարևան երկրների զինյալները կռվում են «Իսլամական պետության» շարքերում

Իզուր չէ, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ԱՊՀ երկրների անվտանգության մարմինների ղեկավարների խորհրդի նիստի մասնակիցներին հղված ուղերձում նշել է. «ԱՊՀ երկրների համար հիմնական վտանգը գալիս է Կենտրոնական Ասիայում, Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում գործող միջազգային ահաբեկչական կազմակերպություններից։ Ահաբեկիչները փորձում են օգտագործել այդ տարածաշրջանները` որպես հարթակ էքսպանսիայի համար, այստեղ հավաքագրում և սովորեցնում են նոր գրոհայինների և ուղարկում այլ պետություններ` իրավիճակն ապակայունացնելու համար»։

Այսինքն` ԱՊՀ անդամ երկրներին հիմնական հարվածներ պետք է սպասել Միջին Ասիայից և Աֆղանստանից կամ էլ` Մերձավոր Արևելքից։

Ընդ որում, բացի նրանից, որ պոտենցիալ ահաբեկիչները թեժ կետերից վերադարձող գրոհայիններ են` լուրջ մարտական փորձով և պայթուցիկ սարքեր պատրաստելու հմտություններով, նրանք լիովին կարող են օգտագործել միգրացիոն հոսքերը` խառնվելով փախստականների հետ, որոնք կա՛մ հայրենիք են վերադառնում, կա՛մ օգտագործում բնակության վայրը փոխելու հնարավորությունը։

Նմանների նկատմամբ պետք է շատ ուշադիր և զգույշ լինել, քանի որ նրանք հեշտությամբ կապեր են գտնում կազմավորված խմբավորումների հետ, կարող են նրանց առաջադրանքները կատարել` զենք, զինամթերք առաքելու, «տեղում» օրինականացնելու դիմաց։

Ինչպես տեսնում ենք` հատուկ ծառայությունների յուրահատկությունը կտրուկ փոխվել է։ Քանի որ ԻՊ գրոհայինների շարքում եղել է շուրջ 10 հազար անդամ ԱՊՀ երկրներից (միայն 5 հազար` Ռուսաստանից, 1-3 հազար` Ադրբեջանից), ապա այսուհետև հատուկ ծառայությունները քիթ սրբելու ժամանակ չեն ունենա։

Լրահոս
0