00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Անկարան շփոթության մեջ է. ինչպես Նալբանդյանը վերջնական հարված հասցրեց Չավուշօղլուին

© Official site of the MFA of RAГлавы МИД Армении Э.Налбандян и Турции М.Чавушоглу
Главы МИД Армении Э.Налбандян и Турции М.Чавушоглу - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Բաքվում կայացած ելույթի ընթացքում Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հնչեցրած ձևակերպումներն այնքան հետաքրքիր են, որ արժանի են ավելի մանրամասն անդրադարձի, կարծում է Sputnik Արմենիայի քաղաքական վերլուծաբան Արման Վանեսքեհյանը։

Արման Վանեսքեհյան, Sputnik

Արցախի վերաբերյալ թուրքական դիրքորոշումը նույնիսկ քննարկել չարժի

Խոսքը չի վերաբերում ո՛չ ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ դիրքորոշմանը, ո՛չ էլ հայ-թուրքական արձանագրություններին։ Այս հարցերում ամեն ինչ պարզ է։
Անկարան շարունակելու է ատամներով պաշտպանել Բաքվի շահերը, անկախ այն հանգամանքից, թե իրադարձություններն ինչպես կզարգանան շփման գծում կամ բանակցությունների սեղանի շուրջ։

Встреча Д. Туска и И. Алиева в рамках заседания МИД ЕС в Брюсселе - Sputnik Արմենիա
Երբ Ադրբեջանը ձայնի իրավունք տվեց կնոջը, Եվրոպան Վերածնունդ ապրեց

Որքան Թուրքիան է պետք Ադրբեջանինն, առաջին հերթին, ղարաբաղյան կարգավորման հարցում, այդքան էլ Ադրբեջանը` Թուրքիային, քանի որ այդ երկրի շուրջ գլոբալ աշխարհաքաղաքական ասպարեզում ստեղծված իրավիճակը կարելի է բնութագրել միայն «աղետալի» բառով։

Վերջին մի քանի տարվա ընթացքում Թուրքիան կորցրել է Արևմուտքի գործընկերներին ու չի կարողացել նոր գործընկերներ գտնել Արևելքում։ Ու նույնիսկ Մոսկվայի հետ բարեկամությունը ո՛չ գաղափարական, ո՛չ էլ առավել ևս քաղաքական հիմք չունի. զուտ տնտեսապես շահավետ հարաբերություններ են, որոնք, օրինակ, թուրքերին ոչնչով չօգնեցին Սիրիայի հարցում, որտեղ Թուրքիան ստիպված էր հնարքներ իրականացնել Ռուսաստանի ու Իրանի մատույցներում։ Տապալվեց նաև մուսուլմանական երկրների հակաարևմտյան դաշինքը գլխավորելու թուրքական ձգտումը։

Հնարավոր է նույնիսկ, որ Անկարան Բաքվի կարիքն ավելի շատ ունի

Հիշեք` Կրեմլն այդ հարցում բավական հստակ ձևակերպեց իր դիրքորոշումը` առանձին նշելով, որ Էրդողանի դիրքորոշումն այդ հարցում ընդհանուր ոչինչ չունի Ռուսաստանի տեսակետի հետ։

Հավանաբար հենց այն պատճառով, որ աշխարհաքաղաքական տեսակետից Թուրքիան իսկապես մենակ է մնացել ոչ միայն տարածաշրջանում, այլ նաև ընդհանրապես աշխարհում։ Ու կառչում է միակ դաշնակցից`Ադրբեջանից։

Реджеп Тайип Эрдоган - Sputnik Արմենիա
Ով քեն է պահում, կորցնում է. Էրդողանը համեմատության գծեր է անցկացրել Հայաստանի ու Վրաստանի միջև

Այդ պատճառով էլ այդպես ակտիվորեն ցուցադրում է իր ագրեսիվ դիրքորոշումը Արցախի վերաբերյալ, քանի որ հասկանում է` հակառակ դեպքում Բաքուն «մի թեթև կվիրավորվի» ու 180 աստիճանով կշրջվի Ռուսաստանի կողմ։ Օրինակ` կփորձի ԵԱՏՄ մտնել, կսկսի հյուսիսային հարևանի հետ հենց քաղաքական, այլ ոչ թե տնտեսական հարաբերություններ հաստատել։

Բավական է միայն ուշադրություն դարձնել` ինչպես է Թուրքիայի արտաքին գործերիր նախարարը հիմնավորում` ինչու Թուրքիան չի ստորագրում հայ-թուրքական արձանագրությունները։ Հիմնական շեշտադրումը «կրտսեր եղբորը»` Ադրբեջանին աջակցելն է։

Բաքվում Չավուշօղլուի նյարդային վիճակը հեռվից էր զգացվում

Սակայն Թուրքիայի արտաքին գործերի նախարար Չավուշօղլուի` Իրանի, Թուրքիայի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման ամփոփիչ ասուլիսի ժամանակ հնչեցրած խոսքերի ենթատեքստում Արցախը կամ արձանագրությունները չէին։

Բաքվում կայացած ելույթի առավել հետաքրքիրը հատվածը վերաբերում էր Հայաստանին։ Այստեղ Չավուշօղլուի ագրեսիվությունը հատեց բոլոր սահմանները։ Հասկանալի է, որ խոսքը դիվանագիտական ագրեսիվության մասին է, բնականաբար, նախարարը չէր հայհոյում։ Սակայն այդ ագրեսիվությունը շատ բաներ հասկանալի դարձրեց այն առումով` ինչպես է ընդհանրապես Թուրքիան Հայաստանին վերաբերվում։

Այդ ագրեսիվությունն ապացուցում է, որ թուրքական դիվանագիտությանն անհանգստացնող մի կարևոր պահ կա. Ստամբուլում` Իսլամական Պետությունների Կազմակերպության գագաթնաժողովում, Էրդողանի արարքներից հետո Իսրայելը (թեկուզ տեսականորեն) հանկարծ կարող է որոշիչ քայլ անել և ճանաչել 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը։

Эдвард Налбандян - Sputnik Արմենիա
Գարունը կդիմավորենք առանց հայ–թուրքական արձանագրությունների

Համաձայնեք, որ Չավուշօղլուի «Հայաստանը պետք է հարևանների հետ վարվել իմանա» ու «պետք է հրաժարվի տարածքային ամբողջականության` հարևաններին ներկայացվող հավակնություններից» արտահայտություններն այնպիսի մտքեր են ծնում, որոնք որևէ կապ չունեն ղարաբաղյան խնդրի հետ։

Այս ամենը հերիք չէ, ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն էլ վերջնական հարված է հասցնում թուրք գործընկերոջը` հունական «Էթնոս» թերթի հետ հարցազրույցում մատնանշելով Թուրքիայի` տարածքային ամբողջականության վերաբերյալ միջազգային համաձայնագրերը վերանայելու ձգտումը. «Չէի ցանկանա մեկնաբանել կոնկրետ համաձայնագիր կամ հայտարարություն (խոսքը 1923 թվականի Լոզանի պայմանագրի մասին է), բայց ձեռք բերված պայմանավորվածություններից հետ կանգնելու սովորությունը կարծես թե Անկարայի բնավորության գիծ է դառնում»։ Ամեն ինչ հասկանալի՞ է։

Մեծ հաշվով այս ամենին ավելացնելու ոչինչ չկա։ Կարելի է միայն նշել, որ Բաքվում Չավուշօղլուի ելույթում հայերի հետ կապված բոլոր հարցերում որոշակի նյարդայնություն էր նկատվում։
Ու դա այն ժամանակ, երբ Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանն արդեն հասցրել էր հանգստացնել իր դաշնակից Թուրքիային ու Ադրբեջանին, որ «Ադրբեջանի հետ կապերը մեզ (Իսրայելի) համար ավելի կարևոր են», ու որ «Իսրայելի` Հայոց ցեղասպանության վերաբերյալ դիրքորոշումն անփոփոխ է մնում»։

Լրահոս
0