00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչի՞ կամ ո՞ւմ են համար են ՄԱԿ–ի նկարած թվերը

© Sputnik / Asatur YesayantsՄԱԿ-ի երևանյան գրասենյակ
ՄԱԿ-ի երևանյան գրասենյակ - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մինչև 2040թ-ը 4 մլն։ Սերժ Սարգսյանի հանձնարարականը առաջինը որոշեց «կատարել» ՄԱԿ-ը։ Այս կառույցը այս տարի թղթի վրա 191 000 ներգաղթյալ է նկարել։ Այս տեմպերով որ գնանք, ոչ թե 4, 5 մլն-ի էլ կհասնենք։

Նելլի Դանիելյան, Sputnik.

Մինչև 2040թ-ը Հայաստանի բնակչությունը պետք է դառնա 4 մլն։ Կես տարի առաջ ՀՀ նախագահի տված այս հանձնարարությունը Հայաստանում բոլորն արդեն անգիր են արել։ Բայց այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկողներ, կարծես, դեռ չկա։ Թերևս, որովհետև 2040-ը դեռ հեռու է, և որովհետև հանձնարարության հասցեատերն ավելի շատ արտասահմանում բնակվող հայերն են, քան հայաստանցիները։ Բանն այն է, որ 4 մլն դառնալու` նախագահի նախանշած հիմնական ուղին ներգաղթի խթանումն է։

Մինչ գործադիր իշխանությունը մտածում է, թե ինչպես է արտասահմանում գտնվող հայերին Հայաստան բերելու և նախագահի հանձնարարությունը կատարելու, ՄԱԿ-ի մասնագետներն արդեն այս ուղղությամբ «գործնական քայլեր» են կատարում։

Ереван. Площадь Республики - Sputnik Արմենիա
ՄԱԿ–ի առասպելական թվերը. որտեղի՞ց Հայաստանում 191 հազար միգրանտ

ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական հարցերով բաժինն օրերս հաշվետվություն է հրապարակել, որի համաձայն, այսօրվա դրությամբ Հայաստանում բնակվում է 191 000 ներգաղթյալ (միգրանտ)։ Այլ կերպ ասած` ՀՀ բնակչության 6,5 տոկոսը ներգաղթյալներ են։ Թե որտեղից են այս մարդիկ եկել Հայաստան և ինչ ազգի ներկայացուցիչներ են, ՄԱԿ-ը չի բացահայտում։ Հայաստանի միգրացիոն ծառայությունում էլ հաշվետվությանը ծանոթ չեն։

Ենթադրաբար, ՄԱԿ-ի հաշվարկների հիմքում Սիրիայից Հայաստան արտագաղթածների վիճակագրությունն է։

Հետաքրքրական է, սակայն, որ նույն հաշվետվության համաձայն, 2000թ-ին ներգաղթյալների թիվը Հայաստանում շատ ավելի մեծ էր` 658 000, կամ բնակչության 21 տոկոսը։ Այս դեպքում էլ, հավանաբար հաշվարկվել էին Ադրբեջանից արտագաղթած մեր հայրենակիցները, ովքեր, այն ժամանակ, թերևս, դեռ ՀՀ քաղաքացիություն չէին ստացել։

Ինչևէ, ՄԱԿ-ի վիճակագրության մեկնաբանությունը ՀՀ միգրացիայի ծառայության պետը Sputnik Արմենիային խոստացավ ներկայացնել առաջիկա օրերին, իսկ մինչ այդ Գագիկ Եգանյանը հայտնեց միայն, որ այս տարի ոչ թե ներգաղթողներն են ավելացել, այլ արտագաղթողները` քչացել։

Նրա խոսքով, այս տարվա առաջին 9 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանից հեռացածների ու չվերադարձածների թիվը 37%-ով կրճատվել է։ Եթե անցած տարի հեռացածների և վերադարձածների բացասական մնացորդը 9 ամսվա տվյալներով շուրջ 80 հազար էր, այս տարի այն ավելի քան 50 հազար է։

Ситуация в Алеппо - Sputnik Արմենիա
Սիրիահայերը Հայաստան տեղափոխվելու ցանկություն ունեն

Բայց միևնույն է, այս թվերը ՄԱԿ-ի ներկայացրած թվերի հետ անհամեմատելի են և շատ հեռու են նախագահի պահանջած ցանկալի արդյունքին հասնելուց, հատկապես, որ 2000թ-ից առ այսօր Հայաստանից հեռացողներն ամեն տարի ավելի շատ են, քան վերադարձողները։ Որպես կանոն, այս ցուցանիշների տարբերությունը մի քանի տասնյակ հազար է կազմում, ասել է թե՝ ամեն տարի մի քանի տասնյակ հազար մարդ մեկնում ու այլևս չի վերադառնում։

Պաշտոնական պատկերն այսպիսին է`2000թ-ին Հայաստանից անվերադարձ մեկնել է 57 500 մարդ, 2001-ին` 60 400, 2002-ին` 2 700, 2003-ին` 10 200, 2007-ին` 3 200, 2008-ին` 23 100, 2009-ին` 25 000, 2010-ին` 46 700, 2012-ին`42 800, 2013-ին` 31 200, 2014-ին` 41 700, 2015-ին` 43 400, 2016-ին` 48 200։

Այս տարիների ընթացքում ներգաղթողների ցուցանիշը տարվա կտրվածքով արտագաղթողներին գերազանցել է միայն 4 տարվա ընթացքում` 2004թ-ին, երբ Հայաստան եկողների թիվը 2 100 մարդով ավելի է եղել Հայաստանից մեկնողների թվից, 2005-ին, երբ այդ ցուցանիշը կազմել է 12 500, 2006-ին` 21 800 և 2014-ին` 43 800։ Ի դեպ, այս վերջին ցուցանիշն անկախ Հայաստանի պատմության մեջ ներգաղթի առավելագույն պաշտոնական ցուցանիշն է։

Ուստի, եթե նույնիսկ ընդունենք, որ հաջորդ տարվանից Հայաստանը կսկսի իրականացնել Սերժ Սարգսյանի հանձնարարությունն ու հայերը դարձյալ կսկսեն վերադառնալ հայրենիք` գոնե մինչ օրս գրանցված առավելագույն այս տեմպով, միևնույն է, 2040թ-ին 4 մլն-ի չենք հասնի։

Քանի որ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած պաշտոնական տվյալներով՝ ս.թ հոկտեմբերի 1-ի դրությամբ ՀՀ բնակչությունը 2 միլիոն 979.6 հազար է, նշանակում է 2040թ-ին 4 մլն դառնալու համար մեզ պակասում է ուղիղ 1 020 400 մարդ։ Իսկ սա նշանակում է առաջիկա 23 տարիներին, ամեն տարի Հայաստան արտագաղթողների թիվը պետք է լինի 44 366-ից ոչ պակաս։

Այնպես որ, սեփական նախագահին հուսախաբ չանելու համար ՄԱԿ-ի լավատեսությունը Հայաստանին հաստատ մեզ պետք կգա։

 

Լրահոս
0